Կղզի մուլտֆիլմ

Այս մուլտֆիլմում ես նկատեցի հետևյալ բնապահպանական խնդիրները՝

1. Կենսաբանական՝ ծառերի հատում, տեսակների ոչնչացում, ձկնորսություն
2. Աշխարհա֊երկրամորֆոլոգիական՝ լանդշաֆտի և ռելիեֆի փոփոխություն
3. Մթնոլորտի աղտոտում
4. Շրջակա միջավայրի աղտոտում
5. Ջրային՝ ծովերի և օվկիանոսների աղտոտում

Մուլտֆիլմը պատմում է մի մարդու, հավանաբար միակ նախամարդու մասին, ով հայտնվել է անմարդաբնակ կղզում և բոլոր հնարավոր միջոցները կիրառում է՝ փորձելով գրավել մարդկանց ուշադրությունը և ստանալ օգնություն կղզուց դուրս գալու։ Առաջին իսկ կադրերից երևում են մարդ տեսակի իրական «դեմքը» և նսեմ հոգեկան արժեքներն ու դատարկ ներաշխարհը։ Սկզբում նախամարդը բախվում է մարդկանց անտարբերությանը, սակայն աստիճանաբար նրան սկսում են նկատել, որը, սակայն, ավելի վատ հետևանքների է հանգեցնում։ Յուրաքանչյուր նոր նավ, որը մոտենում էր կղզուն, իր հետ բերում էր որոշակի էկոլոգիական խնդիր։ Սկզբում հատում են կղզյակի միակ ծառը, ապա այդ նախամարդը գրավում է գիտնականների և լրագրողների ուշադրությունը, որոնք նրա վրա փորձեր են դնում և ուսումնասիրություններ անցկացնում, սակայն այդպես էլ չեն օգնում, կղզի են գալիս զինվորականներ, որոնց նավն անթիվ հրթիռներով և զենքերով էր զինված և փորձարկում են դրանք, որոնց փորձարկումն անթիվ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին, հատկապես օզոնային էկրանին։ Եվ վերջում նավթ են հայտնաբերում կղզու տակ… Եվ գալիս են նավթը հանելու։ Նավթը ամենամեծ վտանգն է ներկայացնում բնությանը, այն ոչ միայն աղտոտում է մթնոլորտը, այլ նաև լցվելով համաշխարհային օվկիանոս, անդառնալի փոխում է ջրի որակական բաղադրությունը, ինչպես նաև ահռելի վնաս հասցնում օվկիանոսների և ծովերի կենդանական և բուսական աշխարհին։ Այս ամենի հետևանքը լինում է այն, որ կղզին ի վերջո պարզապես ոչնչանում է…

Տվյալ խնդիրներն այժմ ավելի քան արդիական են, և ավելի սուր, քան երբևէ, շատ խնդիրներ արդեն հասել են իրենց կրիտիկական կետին և անհապաղ լուծում չստանալու դեպքում անդառնալի փոփոխությունների կբերեն, որոնցից շատերը՝ օրինակ օզոնային էկրանի չափից դուրս վնասումը, արդեն անմիջականորեն մարդկանց կյանքի վրա կազդի, անգամ մարդ տեսակի ոչնչացման։ Լուծման մեթոդներ այժմ էլ կան, սակայն դրանք պետք է ստանան համընդհանուր բնույթ։ Դրանցից մեկը անվնաս և էկոլոգիապես մաքուր վառելիք օգտագործելն է, օրինակ կենսագազ, ջրածնային վառելիք, օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ՝ արեգակնային, քամու, երկրի միջուկի ջերմության: Արդյունաբերական թափոնների ճիշտ ուտիլիզացում, նոր տեխնոլոգիաների կիրառում, որոնք կնվազեցնեն ծառահատումներև և բազմապիսի այլ մեթոսներ: Սակայն մեթոդ մտածելը հեշտ է, մեթոդները՝ բազմապիսի, կարևորը մարդկանց ներգրավելն է և անտարբերության վերացումը, որպեսզի յուրաքանչյուր ոք իրենից սկսի այդ խնդիրներին լուրջ վերաբերվել և ինքնակամ միջոցառումներ կիրառել…

Բարոյականություն։ Բարի և չար։

• Մենք շատ հաճախ կարող ենք թեկուզ առօրյա կյանքում լսել նմանատիպ արտահայտություններ. դա բարոյական նորմերի խախտում է, կամ ինչպիսի անբարոյական մարդ և արարք…Շատ լավ, սակայն ի՞նչ է բարոյական նորմը, ինչպիսի՞ն է արարքը, որը դրանց չի հակասում, ի՞նչ է վերջիվերջո բարոյականությունը…Բացում ենք ցանկացած աղբյուր և կարդում՝.

• Բարոյականություն կամ մորալ (լատ.՝ moralitas, լատ.՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։ Բարոյականության մեջ հասարակական գիտակցությունն ունի ավելի մեծ դեր, քան սոցիալական հսկողության մյուս ձևերի դեպքում, ընդ որում այդ գիտակցությունը կարող է արտահայտվել ինչպես հասկացությունների ու դատողությունների ռացիոնալ ձևերով, այնպես էլ զգացմունքների, մղումների, հակումների էմոցիոնալ ձևերով։

• Հասկացա՞ք…Ես բացարձակ ոչինչ չհասկացա…Եվ ինչպե՞ս այդ դեպքում հետևեմ մի բանի, որը նույնիկս չեմ հասկանում…Հիմա իմ բացատրությամբ, թե ինչ է բարոյականությունը. բարի֊չար փոխազդեցության արդյունքն ու հետևանքը, որը սահմանում է ինչ անել և ինչպես անել հարցերի պատասխանները…Սակայն այստեղ էլ առաջանում են հարյուրավոր հարցեր…Ի՞նչ է բարին, ի՞նչ է չարը, ինչպե՞ս լինել բարի կամ չար… Եթե հարցին մոտենանք միայն մի տեսանկյունից և մակերեսորեն, ապա պատասխանը շատ պարզ է. աստվածաշնչյան պատվիրանները, կատարելով դրանք՝ ինքնըստինքյան դառնում ես բարի, հետևաբար բարոյական, հակառակ դեպքում՝ չար… Շատ լավ, կարծիք է, թող լինի… Նշանակում է ամբողջ աշխարհում բարի ոչինչ չկա, չկա բարոյականություն, քանի որ օրենքներն իրենք արդեն իսկ հակասում են այդ մտքերին… Աստվածաշնչում ասվում է «Մի՛ սպանիր», սակայն օրենքն ասում է եթե դու ինքնապաշտպանության նկատառումներով ես դա արել, ապա դա չի հակասում բարոյական նորմերին… Այսինքն ի՞նչ է ստացվում, սպանությունն ինքնին «չար» է, սակայն երբ այն ստացվում է «բարու» հետ կապված բացառություն, ապա արդեն կորցնու՞մ է իր սկզբնական իմաստը… Շատերը կասեն իհարկե ոչ, բայց օրենքը, որով հաստատ ավելի շատ են առաջնորդվում, քան աստվածաշնչյան «օրենքով»՝ խղճով, կհերքի դա… Այսինքն եթե բարու և չարի միջև սահմանը կարող է լինել այդքան աննշան, երբեմն լղոզված, այդ դեպքում ի՞նչ են բարին և չարը ինքնին… Ինքնըստինքյան կարող ես խճճվել քո սեփական մտորումների մեջ… Փոքր֊ինչ շեղվենք թեմայից… Պատասխանիր մի հարցի… Մարդ ի ծնե չա՞ր է, թե՞ բարի…Արդեն լսում են այն մշտական պատասխանները… Իհարկե բարի, չէ՞ որ աստված մարդուն ստեղծեց իր կերպարով… Լավ, կարծիք, ընդունվեց… Այդ դեպքում ինչպե՞ս են առաջանում չար մարդիկ… Կա երկու տարաբերակ, կամ աստծո մեջ անգամ կա չար, դե այդպես մի նայեք ինձ, սա կարծիքի փոխանակում է, կամ աստծո դրած բարին այնքան թույլ է, որ ի վիճակի չէ գոյատևել անընդհատ հանդիպող չարին, դրա՞ն էլ համաձայն չեք… Լավ… Դե ուրեմն ես կմնամ իմ կարծիքին… Մարդը ի ծնե չեզոք է… Սակայն դա էլ լիովին հստակ չէ, քանի որ եթե բոլորն ի ծնե նեյտրալ են, որտեղից չարն ու բարին… Իսկ միգուցե դրանք էլ չկա՞ն… Ի՞նչ… Իսկ եթե դա միայն մարդու երևակայությունն է, ամեն ինչ… Իսկ ինչի՞ համար… Ինչու՞ ենք դրանով բարդացրել մեր կյանքը… Իսկ ինչու ոչ… Կարո՞ղ է լինել կյանք, եթե չլինի պայքար, հարկավոր են, թեկուզ հորինված երկու հակադարձ արժեքներ, և մարդիկ, որոնք կլինեն դրանց կողմնակից, և հավերժ, անսպառ պայքար, որը առաջ կտանի հենց կյանքը, և հավատացեք, կյանքը հենց կավարտվի այն պահին, երբ ավարտվի պայքարը, հաղթի այդ կողմերից թեկուզ մեկը… Դուք կարող եք պայքարել, կարող եք անտարբեր անցնել, դա ձեր որոշումն է, ցանկացած դեպքում քանի կա պայքարը, կլինի և կյանքը, իսկ բարոյական ամբողջ համակարգն էլ կլինի ձեր վերաբերմունքն այդ հարցի շուրջ և ներգրավվածությունը այդ պայքարի մեջ….

Արքա Դավիթ

Դավիթ և Գողիաթ

Վերլուծություն

Այս ֆիլմում ներկայացված է սկզբում հովվի կերպարով Դավիթը, որը ուներ մեծ հավատ Աստծո հանդեպ: Սկզբում մարգարե Սամուելը խոսեց Աստծո հետ, որպեսզի իմանա, թե ով պետք է հաջորդի Սավուղին: Աստված նրան ցույց է տալիս Դավթին: Սամուելը գնում է գտնելու նրան: Գնում է Դավթի հոր մետ, որը ցույց տալով իր բոլոր տղաներին Դավթից բացի, Սամուելը ասում է, որ նրանցից ոչ ոք չէ, և թե ունի՞ արդյոք էլի որդի, թե ոչ: Դավթի հայրն ասում է, որ մնում է միայն փոքրը, որը ոչխարներին է արածեցնում: Սամուելը գալիս է Դավթի մոտ, և սկսում է նախապատրաստել կռվին: Դավթին ասում է այն մասին, որ նա է ընտրյալը, քանի որ ունի մեծ հավատք: Պարապունքների ժամանակ նա Դավթին սովորեցնում է գրեթե ամեն ինչ, ինչ պետք է կռվի ժամանակ, թե ինչպես պաշտպանվել, ինչպես հարձակվել և այլն: Դավիթը մի օր ցանկանում էր հեռանալ այդտեղից, և Սամուելը նրան տեսնելով ասաց, որ թողնի ամեն ինչ և գնա իր հետ: Հետո նրան ասաց, որ ամեն ինչ ուժի, արագության և մտքի մեջ չէ, դու ունես հավատ, և եթե նույնիսկ զենք էլ չունենաս դու ձեռք ունես թշնամուն հաղթելու համար: Այսպիսով Դավիթը գնում է Իսրայել: Այդ ժամանակ փղշտացիներն իր զորքով հարձակված է եղել Իսրայելի վրա: Գողիաթն ասել էր, որ եթե կա Իսրայելում քաջ մարդ, որը կգա և կհաղթի իրեն, իր զորքը կդառնա ձեր ստրուկը: Ոչ ոք չէր համարձակվում, բոլորը վախեցած էին, Սավուղն էլ ներառյալ: Դավիթը Սավուղին ասում է, որ նա պատրաստ է կռվել Գողիաթի դեմ, բայց նույնիսկ հրաժարվում է թագավորի զենք և զրահից: Թագավորին համոզում են Դավթի խոսքերը և նա ասում է, որ Դավիթը վերադառնա հետ Գողիաթի գլուխը նրան բերելով: Դավիթը գնում է կռվելու, սկզբում Գողիաթը նրա վրա ծիծաղեց, քանի որ նա միայն ձեռնափայտ էր բերել, և ասում է որ շանս է տալիս Դավթին ետ գնալ: Դավիթն ասում է, թե վախենո՞ւմ ես իմ հետ կռվել: Գողիաթը սկզբում ուղարկում է իր զինվորին, որը պարտվում է Դավթին, իսկ հետո հենց ինքը Գողիաթն է պարտվում: Այդ կռվից հետո Դավթին ընտրում են Իսրայելի թագավոր:

Միտքը

Այս ֆիլմով ցանկանում էին ասել, որ հավատ է պետք ինչ-որ նպատակի հասնելու համար, և ոչ թե ուժ կամ փորձ այդ գործում: Բայց նաև պետք էր լավ պատրաստվածություն, որը Դավիթը ևս անցավ:

Աստվածաշնչյան պատումներ. Դավիթ

https://www.youtube.com/watch?v=8eSi0MliD0A

Давид родился в семье пастуха, но воспитывался пророками Самуилом и Натаном. Восхождение Давида к вершинам власти было нелегким. Ему довелось сразиться со многими врагами — от богатыря …

Վերլուծություն

Ֆիլմում ներկայացվում է պատմություն մեծ մարտիկի մասին, որը դարձել է թագավոր: Աստվածը հրաժարվելով առաջին հրեա թագավոր Սավուղին անհնազանդության համար, ուղարկում է Սամուել Մարգարեին գաղտնի օծել Դավթին: Դավիթը նվագելով տավիղի վրա դրանով իսկ քշում էր չար հոգուն, որը տանջում էր թագավոր Սավուղին իր կատարած ուրացության համար: Ընդդեմ փղշտացիների մարտի ժամանակ Դավիթը սպանում է հսկա Գողիաթին: Սավուղը իր դստերը տալիս է Դավթին կնության: Շուտով Դավթի ռազմական հաջողությունները սկսեցին խավարել ժողովրդի աչքում Սավուղի փառքը։ Թագավորի նախանձն ու խանդը Դավիթին ստիպեցին փախչել և երկար տարիներ մնալ աքսորի մեջ ՝ ապրելով բազում տառապանքներ, դավաճանություններ և կորուստներ ։ Միայն Սավուղի մահից հետո Դավիթը կրկին դարձավ թագավոր և կառավարեց 40 տարի:
 

Համեմատություն

Այս երկու ֆիլմերը համեմատելիս նկատում ենք, որ առաջին ֆիլմում ավելի մանրամասն է ներկայացված Դավթի պատմությունը մինչև Գողիաթի հետ կռիվը և այդ կռիվն էլ ներառյալ, իսկ երկրորդ ֆիլմում ընդհանուր գործունեությունն է և այն ամենն ավելի մակերեսորեն է արված: Առաջին ֆիլմը դիտելիս Սավուղի կամ Սավուղի կերպարն ավելի արդար և բարի է երևում, սակայն երկրորդում ի հայտ է գալիս նրա էգոիստությունը և առաջինը լինելու ցանկությունը: Մնացած առումներով ֆիլմերը և ֆիլմերում Դավթի կերպարները նման էին:
Աշխատանքը կատարեցին՝ Տիգրան Արզումանյանը և Գոռ Բարխուդարյանը
Խորհրդատու՝ Աշոտ Տիգրանյան

Ազատություն

Ազատություն…Ի՞նչ ենք հասկանում ազատություն ասելով…Շատերը կասեն անել այն, ինչ ուզում ես, մնալ նա, ով ուզում ես, լինել նա, ով ուզում ես, ասել այն, ինչ ուզում ես… Սակայն այդպես է դա՞…Կարո՞ղ է լինել արդյոք ազատություն…Այս հարցը պարադոքս է միանշանակ…Մի կողմից մենք ծնվում ենք ազատ, սակայն մյուս կողմից հավերժ պայքարում դրա համար, անվերջ ձգտում, սակայն այդպես էլ չենք հասնում դրան…Ինչու՞…Քանի որ մինչև հասուն դառնալը մեր ազատությունն ուրիշների ձեռքում է, իսկ հետո մենք արդեն ինքնակամ ենք տալիս մեր ազատությունն ուրիշների ձեռքը…Մենք մեր կամքից անկախ, նույնիսկ խուսափելով դրանից՝ միևնույն է կազմում ենք սոցիումի մաս, որում չկան անհատներ, կան միայն ամբողջի մասեր…Եվ ի՞նչ ազատության մասին արդեն կարող է լինել խոսքը, եթե ինքներս մեզ ենք արդեն շղթայում պարտադիր կերպով անթերի, անսխալ լինելու գաղափարով, ստեղծում ծուղակ մեր սեփական մտքերով և ինքնակամ ցատկկում այդ ծուղակը…Մենք ինքներս դառնում ենք մեր ազատության համար մեկ խոչընդոտը, սակայն ի՞նչ անել…Միգուցե հրաժարվե՞լ սոցիումից…հանուն ազատության, ո՞րն է ավելի գրավիչ…Ազատությունը, այո՞…Իսկ գիտեք այդ դեպքում շատ լավ, մոդայիկ բառ են սկսում կիրառել…Սոցիոպատ…Որտե՞ղ ենք հասել…Ազատության համար պայքարող մարդը կոչվում է սոցիոպատ…Վստահ եմ այդքան էլ գրավիչ գաղափար չէր…Դառնալ հասարակության աչքերում հոգեպես անհավասարակշիռ մեկը, ումից արդեն հենց հասարակությունն ինքն էլ կսկսի խուսափել…Սարսուռ անցավ չէ՞ այդ մտքից…Նշանակում է դու նույնիսկ մտքով էլ ազատ չես…Տեսա՞ր, որ ճիշտ էի…Ինչի՞ց կռահեցի…Քանի որ դու արդեն այնքան ես ադապտացվել այդ հասարակությանը, այնքան ես սովորել քո պարզապես մաս լինելու մտքի հետ, որ միայն մեկ մտքից, որ ազատության պատճառով նույնիսկ կզրկվես այդ ամբողջի չնչին մասը լինելու զազրելի դերից, դու արդեն սարսռում ես և փորձում ազատվել այդ մտքերից…Սոցիումն արդեն մակաբույծ որդի նման չափից դուրս է հասել քո մտքերի այն խորքերը, որոնք մի ժամանակ միգուցե զբաղված եղել են Ազատությունով…Միայն թե չսկսես նորից. ֊Ինչպես թե…Այդ ես եմ ընտրում այն, ինչ ուզում եմ…Ուզում եմ դառնալ լրագրող, ոստիկան, երգիչ, դառնում եմ, ուզում եմ այս ինչ բանը հագնել, ուտել, ունենալ, այդպես էլ անում եմ, դա իմ կամքն են և մտքերը…Ի՞նչ հասարակություն… Իսկ ես կհարցնեմ՝. ֊Վստա՞հ ես…Բայց դու այդ ամենն ընտրում ես, այդ ամենի մասին գիտես, քանի որ հասարակությունն է քեզ այդ ամենը ցույց տվել,նա է իգնել, որ քո մոտ առաջանա այդ ցանկությունը դրանք ընտրելու…Հիմա ի՞նչ կասես…Դե իհարկե ոչինչ, բայց երևի քո մոտ սխալ կարծիք առաջացավ իմ մասին, չէ՞…Ինչու՞ եմ ես խլում վերջին հույսդ անգամ, որ այդ պայքարում դու կհաղթես, եթե քեզ հենց հույսն ու պայքարն էլ օգնում են ապրե՞լ… Ես նման ոչ մի ոչ ասացի և ոչ էլ արեցի, ավելին ասեմ, ես չէի էլ կարող դա անել, ես չեմ կարող լինել դաժան և վերջին կաթիլն էլ վերցնել «ազատությանդ», քանզի ինքս էլ գիտեմ, թե դա ինչ է…Եվ ես այս ամենն ընդունելով ու հասկանալով էլ նույնիսկ մի քիչ առաջ չգնացի այդ պայքարում, քանի որ նույնիկս սրանք իմ մտքերը չեն, ինձնից առաջ ըստ քեզ չե՞ն ասել արդեն… Միլիոնավոր անգամներ…Ես պարզապես կրկնեցի ևս մեկ անգամ…Չդադարեցնեք պայքարը, եթե դա միակ բանն է, ինչ ձեզ մնացել է, բայց նաև ընդունեք, որ ի սկզբանե պարտվել եք…Ահա ազատության պարադոքսը՝ պարտված հաղթանակ…

Հայաստանի կոտրվող ողնաշարը

Այս ֆիլմում ներկայացված էր բնապահպանական բազում խնդիրներից մեկի շատ փոքր մասը: Ներկայացված էր Հայաստանի մի քանի հատվածներում ջրամբարների աղտոտումը, այն ջրամբարների, որոնցից այդտեղ ապրողների ներկայացնելով նրանք ժամանակին ջուր էին խմում: Այսպիսի ֆիլմերով բոլորը ցանկանում են մարդկանց ուշադրությունը սևեռել այդ խնդիրներին, նրկայացնել բուն պատճառները և հասկացնել մարդկանց, որ պետք է փորձել զերծ մնալ այդպիսններից: Ցանկանում են արդեն իսկ խնդիր դարձած երևույթների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել և փոքրացնել աղտոտումների քանակությունը: Ահա իմ տեսակետն այս ֆիլմի վերաբերյալ:

  • բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները

Պոչամբարը հանքարդյունաբերության կից բնապահպանական կառույց, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոններ, հանքաջրեր։ Պոչամբարի թափոնները պիտանի են նաև հետագա օգտագործման։ Նրանք բացի թափոններից պարունակում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել այլ ոլորտներում։ Այստեղից էլ առաջացել է «ամբար» անվանումը։

  1. Քաջարան

  2. Փուխրուտ

  3. Լեռնաձոր

  4. Արծվանիկ

  1. Դարամազ

  2. Հովիտ 1

  3. Հովիտ 2

Casual style

Casual wear/attire/clothing is a Western dress code category that comprises anything not traditionally appropriate with more formal dress codes: formal wear, semi-formal wear, or informal wear. It saw broadscale introduction in the Western world following the counterculture of the 1960s. Notwithstanding sportswear, when emphasising casual wear’s personal comfort, it may be referred to as leisurewear.

In a broader sense, the word «casual» may be defined as anything relaxed, occasional, spontaneous, «suited for everyday use». Sometimes it is also popularly called «informal» in the sense of «not formal», although informal attire traditionally refers to a Western dress code associated with suits — a step below semi-formal attire — thus being more formal than casual attire.

cassual

Meaning it can be said accidental clothing. Its main feature is the comfort and agility. It can contain both classical, festive, and even austere and everyday elements. If you choose a more comfortable style, such as jeans, shirts, light skirts, and jackets, you will not pay much attention to colors. And there are many shoes, boots, balletkas, but no practical or classical shoes. This style is also characteristic of multilayers, such as jeans, blouses, cardigans, belts and a scarf or something like that, but it is time to pay attention to color combinations. This style is also characteristic of the clothes not being very ideal, such as the non-ideal iron blouse, etc.

Un mouchoir-թաշկինակ, un sac-պայուսակ, un gant-ձեռնոց, une cravate-փողկապ, une horloge-ժամ, une fenetre-պատուհան, une porte-դուռ, un plancher-հատակ, un plafond-առաստաղ, une lampe-լամպ, un calendrier-օրացույց, un mur-պատ, une montre-ձեռքի ժամ, une cle-բանալի:

Zero-0, un-1, deux-2, trois-3, quatre-4, cinq-5, six-6, sept-7, huit-8, neuf-9, dix-10.

  1. Un mouchoir, une lampe, un sac, un horloge, un plancher, une fenetre, une cle, une cravate, un gant, une porte

  2. Est-ce que c’est un calendrier? Oui, c’est un calendrier.

    Est-ce que c’est un mur? Oui, c’est un mur.

    Est-ce que c’est une cle? Non, c’est une horloge.

    Est-ce que c’est un sac? Non, c’est une cle.

    Est-ce que c’est une cravate? Non, c’est une regle.

  3. Est-ce que ce sont des gants? Oui, ce sont des gants.

    Est-ce que ce sont des fenetres? Non, ce sont des gommes.

    Est-ce que ce sont des murs? Non, ce sont des mouchoirs.

    Est-ce que ce sont des cahiers? Oui, ce sont des cahiers.

    Est-ce que ce sont des chaises? Non, ce sont des cles.

-Ո՞վ է դա:
-Դա Նիկոլա Լեգրանդն է, մի ընկեր:
-Նիկոլա Լեգրանդը երգի՞չը:
-Այո:
-Դուք գիտե՞ք Նիկոլա Լեգրանդին:
-Այո, ես լավ գիտեմ Նիկոլա Լեգրանդին:
-Ե՞վ… դուք շատ լավ ընկեր ե՞ք:
-Եվ այո, և ոչ: Նիկոլաը արվեստագետ է, դուք հասկանում եք:
-Սիլվի՜: Ես կցանկանայի հանդիպել Նիկոլաին…