Архив | Май 2013

Սուտլիկ Կիկոսը

Հորս կնունքով, մորս ծնունդով, նստում ենք ու միտք անում: Գնացի մարդի, ունեցա որդի, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին: Հադին էր, Հյուդին էր, Մատին էր, հերս էր ու ես, նստեցինք ծառի տակին ու սուգ արեցինք: Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ մնացինք, սուգ արեցինք: Մայրը գնում է նրանց ետևից:
Գնացի̃նք, գնացի̃նք, շատ թե քիչ, մին էլ տեսանք երեքն էլ ձեն ձենի տված լացում են: Մին էլ ըհը׳ մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են երեք բադ: -Վա̃յ, քոռանան քու տատի աչքերը: երկուսը սատկած են մինն էլ կենդանի չի: Մերը ծնկանը զարկում, նստում սուգ է անում: -Հադի׳, տուր հա, տու׳ր:
Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց, չեկավ: Ասում է. -Հյուդի׳, տուր հա, տու׳ր: Վեր է կենում, գնում: Չատին չկարաց, Մատին չկարաց, հերը գնաց ու համոզվեց, որ գան, տանը սուգ անեն: Անբերան դանակը քաշեցին, բադերին մորթեցին, Կիկոսի քելեխը տվեցին:

Реклама