Архив | Сентябрь 2014

Օրվա նկարագիրը

Օրվա սկզբում շատ պայծառ էր երկինքը: Հետո երկինքը ամպամած դարձավ: Սկսեց անձրև տեղալ: Ամպերը հեռացան: Արև բացվեց: Երեխաները եկան բակ այդ լույսի ներքո խաղալու: Մութն ընկնում է: Երեխաները գնացին տուն: Բոլոր երեխաները քնեցին, բայց Տիգրանը չքնեց:

Որտեղ ես եմ ծնվել, այնտեղ մարդիկ աշխատասեր են

Ես ծնվել եմ Արարատյան դաշտավայրում: Այստեղ մարդիկ աշխատասեր են և օգնում են միմյանց: Այստեղ զբաղվում են հողագործությամբ: Հիմնականում մայրաքաղաքին ապահովում է բանջարեղենով, հատապտուղներով, մրգերով և բանջարանոցային կուլտուրաներով Արարատյան դաշտավայրի բնակչությունը: Մեր երկրի միրգն ու բանջարեղենը իր համով ու բուրմունքով ամենահամեղն է աշխարհում:   

Ճառ մարդկային ականջի մասին

Ականջը մեր մարմնի մասերից մեկն է, այն մեզ անհրաժեշտ է ընկալել արտաքին աշխարհի ձայները: Մեր ականջի մեջ կա մեկ ուրիշ օրգան, որը օգնում է պահել մեր հավասարակշռությունը: Ականջը մեզ օգնում է լսել և հասկանալ դիմացինին: Երբեմն էլ ուսուցիչները ձգելով երեխաների ականջները, հանգստացնում են իրենց բարկությունը: Սակայն մարդիկ ականջը օգտագործում են ուրիշների խոսակցոթյունները լսելու համար: Այդպիսի մարդկանց ականջները այնքան պետք է ձգեն, մինչև որ երկարի գա հասնի քթին, որ ամեն անգամ առաջը նայելուց տեսնի ականջ և հիշի, որ ուրիշի խոսակցությանը ականջ դնել չի կարելի: