Архив | Январь 2015

Տրամաբանական խնդիրներ

1.Վինի Թուխը իր ծննդյան օրը գնեց իր համար  12 տարա  մուրաբա և հյուր կանչեց խոզուկին: .Հայտնի է, որ խոզուկը  ուտում է  մուրաբան Վինի Թուխից   2 անգամ ավելի դանդաղ: 2  ժամ հետո ամբողջ մուրաբան արդեն կերել էին: Քանի՞ տարա մուրաբա կերավ խոզուկը  այդ ընթացքում:

Լուծում                                                                                                                                                                                                     12:3=4(խոզ)                                                                                                                                                                                               4+4=8(արջ)

 

2.Ի՞նչ թվանշանով կվերջանա  1x 2 x3 x4 x…  x 11×12   թիվը:

Պատ՝.    Քանի որ թվերի մեջ կա 10, պարզ է, որ թիվը կվերջանա 0 թվանշանով

 

3 .   Առագաստանավը դուրս է գալիս ծով  ուղևորության  երկուշաբթի կեսօրին: Ուղևորությունը տևում է 100 ժամ: Ո՞ր  օրը  և ո՞ր ժամին  նա կժամանի:

Պատ՝. ուրբաթ ժամը 16:00-ին

4.   3 մատիտը  և   4    գրիչը  միասին արժեն  2500  դրամ: 2 մատիտը  և   2  գրիչը միասին արժեն   1400  դրամ: Որքա՞ն արժե մեկ մատիտը:

Պատ՝. 1մատիտը-300դրամ

 

5.Երբ սովորողներին  դասավորում էին զույգերով, ապա  մեկ սովորող մնում էր առանց զույգի: Այդ ժամանակ  նրանց դասավորեցին եռյակներով , հետո քառյակներով  և ամեն անգամ  մեկ սովորող մնում էր: Եվ միայն այն ժամանակ, երբ նրանց դասավորեցին հնգյակներով , այդ դեպքում ոչ մի սովորող ավել չմնաց: Գտնել սովորողների`  այս պայմաններին  բավարարող,  ամենաքիչ քանակությունը:

Պատ՝. 5-ի բազմապատիկ թվերը վերջանում են միայն 5-ով և 0-ով, բայց 0-ով վերջացող թվերը բաժանվում են նաև 2-ի, 15-3-ի, բայց 25 բաժանվում է միայն 5-ի: Այսինքն պատասխանը 25-ն է:

 

6.   Կարենը  գումարեց երեք թվեր ՝ երկնիշ, եռանիշ  և  քառանիշ : Նշված թվերից ո՞րը կարող էր ստանալ Կարենը՝  1001,  100000 ,  11090,  12000  :

Պատ՝. 11090

 

7.   Յոթ  թզուկներ  հասակների հերթականությամբ շարվեցին, որպեսզի Սպիտակաձյունիկը  նրանց  տա  707  սունկ: Սկզբում Սպիտակաձյունիկը  տալիս է ինչ-որ քանակությամբ  սնկեր  ամենափոքր թզուկին: Հետո  յուրաքանչյուր  հաջորդ թզուկը ստանում է 1  սունկ ավել, քան նախորդը: Քանի՞ սունկ  կստանա  ամենաբարձրահասակ թզուկը:

Պատ՝. 98 + 99 + 100 + 101 + 102 + 103 + 104 = 707

104

 

 

8.  Ապրիլ  ամսվա մեջ  երեք ուրբաթ օր եղել են կենտ թվեր: Ի՞նչ օր էր ապրիլի 25-ը:

Պատ՝. երկուշաբթի

 

9.Կարենը, Արմենը, Սարգիսը եւ Վահեն ֆուտբոլ էին խաղում : Նրանցից մեկը գնդակով հարվածեց   դիմացի պատուհանին: Այն հարցին .<< Ո՞վ է դա արել>>,  Կարենը, Արմենը  և Սարգիսը   պատասխանեցին .<< Ես չեմ արել>> , իսկ Վահեն ասաց. << Չգիտեմ>>: Հետո պարզվեց, որ   նրանցից երկուսը ասել են ճշմարտությունը, իսկ երկուսը` ստել են: Գիտե՞ր արդյոք Վահեն, ով է   հարվածել պատուհանին:

Պատ՝. Վահեն գիտեր թե ով է դա արել:

Реклама

Ես կարողանում եմ. Բնագիտություն

Ես բնագիտությունից շատ բաներ եմ կարողանում անել:

*Ես գիտեմ և կարողանում եմ օգնել ուրիշներին աստղագիտության հարցով:

*Ես արդեն կարողանում եմ օգտվել չափիչ տարա:

*Կարողանում եմ կատարել փորձեր:

*Կարողանում եմ նյութ պատրաստել:

*Կարողանում եմ մասնակցել բնագիտական նախագծերի:

Ես նաև սովորել եմ հրաբուխների մասին, սարերի, լեռների, հարթավայրերի և այլ բաների մասին:

 

Ամանորն իմ ընտանիքում:

Ամանորն իմ ընտանիքում շատ լավ անցավ, բայց ձյուն չեկավ: Ամանորի գիշերը, ժամը 24:ºº-ին մենք դուրս եկանք հրավառություն անելու և բոլոր հրավառությունները դիտելու: Հետո մենք եկանք տուն, տոնածառի տակից վերցնելու մեր նվերները: Այնուհետև իմ ընտանիքի անդամները հյուր գնացին հարևաններին, իսկ ես և իմ ընկերները հավաքվեցինք մեր տանը և մի լավ ուրախացանք: