Архив | Март 2015

Մայրենիի տնային առաջադրանք(Թոմ Սոյերի արկածները)

Հեքլբերի Ֆինի մայրը մահացել էր, իսկ հայրը հարբեցող էր: Նրան հետևող չկար: Ոչ ոք իրենց երեխաներին չէին թողնում շփվեին Հեքլբերի Ֆինի հետ: Նա շատ վատ էր հագնվում, որովհետև շոր չուներ և հիմնականում հագնում էր մեծահասակների շորեր: Հագնում էր մինչև ոտքերը հասնող վերարկու, ցեխոտ տաբատ և ճղված գլխարկ: Նա առաջինն էր գարնանը ոտաբոբիկ ման գալի և վեջինն էր աշնանը կոշիկ հագնում: Ճիշտ է, ոչ ոք իրենց երեխաներին չէին թողնում շփվեին Հեքլբերի Ֆինի հետ, բայց նրանք շփվում էին: Իրականում նա այդքան էլ վատ մարդ չէր:

Թոմն ու Հեքլբերի Ֆինը խոսում էին գորտնուկներ բուժելու մասին: Ամեն մեկն իր տարբերակն էր առաջարկում: Հեքլբերի Ֆինը ասում էր, որ սև կատվի օգնությամբ կարելի է շատ հեշտ վերացնել գորտնուկը: Թոմն ասում էր, որ հոտած ջրով ևս հեշտ է ոչնչացնել գորտնուկը: Թոմն ասաց, թե ինքը փորձե՞լ է կատվով գորտնուկ ոչնչացնել: Ֆինը պատասխանեց, որ չի փորձել, բայց իր ընկերն է փորձել՝ Բոբ Տանըրը: Հետո Ֆինը մի տիզ հանեց, որը և դուր եկավ Թոմին: Թոմն իր ատամի հետ փոխանակեց տիզը և երկուսն էլ վերադարձան տուն, իրենց հարուստ զգալով:

Թոմը շատ չարաճճի, արկածներով լի և ծույլ տղա էր, իսկ Սիդը խելացի էր և ժրաջան: Սիդին շաքար գողանալոց չէին ծեծում և նա դրանից ոքեվորված անընդհատ շաքար էր գողանում, որի մասին մորաքույր Պոլին չէր իմանում, այսինքն իմանում էր, բայց խեղճ Թոմին էր ծեծում: Մեկ-մեկ էլ Թոմը ծեծ էր ուտում իր գողացած շաքարների համար: Սիդը շատ էր սիրում բարկացնել Թոմին, բայց դրա համար Թոմը նրան մի լավ ծեծում էր:

Реклама

Վերլուծենք Չարենցի ,,Հնչում են օրերը, կանչում են,, բանաստեղծությունը

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր:

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – տաք ու կարմիր.

Օրերը հնչեղ են,

Զնգում են՝ կրակոտ և ուժեղ:

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Ու սիրտս ուրախանում է,

Թռչում է՝ թռչում է երջանկության բոց.

Լսո՞ւմ ես սրտիս ուրախության ձայնը,

Լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –

Անդարձ է կարոտը երգիս:

Հուր կա սրտիս մեջ,

Կրակ է՝ վառվում է սիրտս.

Ալիքը ծովի, կուզեմ շուտ գա –

Անդարձ է կարոտը երգիս:

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն

Երգերս զնգան ու հնչեն

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը

Երգերս այս վառ ու հնչեղ…

Կուզեմ, որ կյանքի մեջ ապագայում

Երգերս լսվեն

– Կուզեմ, որ լսեն, ապագայում

Երգերս այս վառվռուն ու լսվող…

Լոռվա բնություն

Լոռվա բնությունը շատ գեղեցիկ է:

Այնտեղ երկու ժայռ իրար դիմաց կանգնած են հանդարտ և իրար են նայում:

Նրանց մեջտեղում գազազած վարարում է Դեբեդ գետը:

Այդ գետը երկար գետ է:

Այն կարծես փրփուր է թքում ափերի վրա և հին ափեր ման գալի:

Ժայռերից մեկի վրա կա եկեղեցի, խաչքար և լսվում է բուի ձայնը:

Անձավներ կային այնտեղ, որոնց մեջից քաջքերի ձայներ է գալի:

 Լուսնի երկչոտ շողերը խաղում է Դեբեդի ալիքների հետ:

«Իմ ընտանիքի կանայք»

Իմ ընտանիքի կանայք երեքն են՝ մայրս, քույրս և տատիկս: Մայրիկս և տատիկս տնային տնտեսուհիներ են: նրանք շատ համեղ կերակուրներ են պատրատում: Մայրս ունի սև աչքեր, դարչնագույն մազեր, բարձրահասակ է: Տատիկս ունի շագանակագույն աչքեր և նույնպես դարչնագույն մազեր: Քույրս աշակերտուհի է: Նա խելացի է, կատարում է իր դասերը պարտաճանաչ ամեն օր: Ես էլ սիրում եմ նրան օգնել դասերի հարցում: Նա ունի շագանակագույն աչքեր և սև մազեր: Նրանք բոլորն էլ բարի են և լավատես: Ես շատ եմ սիրում իմ ընտանիքի կանանց:

Բարև գարուն

Հե՜յ ջան գարու՛ն, քնքու՛շ, սիրու՛ն,

Ե՞րբ դու եկար, մտար մեր տուն,

Խինդ պարգևիր դու մեր հոգուն,

Հե՜յ ջան գարու՛ն, քնքու՛շ, սիրու՛ն:

Քեզնով հիանում ենք անվերջ, անքուն,

Մի ամայի, սիրուն վայրում,

Հե՜յ ջան գարու՛ն, քնքու՛շ, սիրու՛ն,

Ե՞րբ դու եկար, մտար մեր տուն: