Архив | Апрель 2015

Перевести текст ,,Когда возникла музыка?»

Ещё в глубокой древности было сложено немало легенд о происхождении музыки. Древние греки считали,

что музыка дарована им богами.

Учёные же установили, что музыка появилась еще в первобытном обществе.

У древних людей она была связана с их повседневной жизнью.

Женщины напевали, баюкая детей, пастухи созывали стадо звуками рожков, воинственные возгласы повергали в ужас врагов.

Музыка, её ритм и мелодия оказывали на человека сильное эмоциональное воздействие. В песнях люди повторяли звуки окружающего их мира.

Позже люди подметили, что ритмичные громкие звуки издают при ударе плоские камни, куски дерева, раковины.

Они-то и стали первыми музыкальными инструментами.

Դեռ շատ հին ժամանակներից արդեն խոսում էին այն մասին, թե ինչ ծագում ունի երաժշտությունը: Հին հույները կարծում էին, որ երաժշտությունը աստծո պարգև է:

Գիտնականները պարզել են, որ երաժշտությունը հայտնվել է դեռ նախնադարյան մարդկանց մոտ:

Հին մարդկանց մոտ այն կապված էր իրենց ամենօրյա առօրյաի հետ:

Կանայք երգում էին երեխաներին քնացնելուց, հովիվները հոտը կանչում էին շվիով, զինվորակայն գոչյուններով նրանք վախեցնում էին թշնամիներին:

Երաժշտությունը, նրա ռիթմը և մելոդիան ուժեղ ազդեցություն էին ունենում մարդկանց ներաշխարհի վրա: Երգերի մեջ մարդիկ կրկնում էին իրենց շրջապատում լսվող ձայները:

Ավելի ուշ մարդիկ նկատեցին, որ ուժեղ ռիթմիկ ձայներ կարելի է ստանալ իրար հարվածելուվ տափակ քարերը, փայտի կտորները և խեցիները:

Նրանք էլ հենց եղել են առաջին երաժշտական գործիքները:

Реклама

Երկխոսություն առվի և ձկան միջև

-Բա՛րև, Առվոկ(անուն):

-Բարի՛ լույս, Ձկնակ(անուն):

-Ինչպե՞ս քնեցիր:

-Դե՜: Լավ:

-Ինչպե՞ս ես:

-Հիասքա՜նչ: Իսկ դու՞:

-Ես էլ, բայց մի քանի օր առաջ հիվանդ էի: Մայրս բժիշկ կանչեց, իսկ նա ասաց, թե մի որդ, մի խոտ, որ ուտեմ, իսկույն ոտքի կկանգնեմ:

-Իսկ դու արեցիր նրա ասածը:

-Դե ես մի անգամ փորձեցի որդ ուտել, բայց պարզվեց թակարդ է: Երբ գնում էի ուտելու, մի այլ ձուկ ինձանից առաջ անցավ և բռնեց որդը: Ես մի պահ տխրեցի, որ որդը նա կերավ, բայց երբ հասկացա, որ դա թակարդ էր, ինձ ուրախ զգացի, բայց և տխուր էի այդ անմեղ ձկան համար:

-Հուզիչ է: Լավ, բայց ինչպե՞ս առողջացար:

-Էլ մի խոսիր: Անպետք բժիշկ էր: Այնքան խոտ կերա, քիչ էր մնում խոտային հիվանդություն ստանաի, բայց միևնույնն է, դեռ չեմ առողջացել, դեռ հազում եմ: Ա՜հ,ա՜հ: Երբ այդ բժշկին տեսնեմ է՜: Այնքան խոտ եմ կերցնելու, որ…:

-Լա՜վ, լավ-լավ: Արդեն պարզ է:

-Լավ: Մի բան էլ դու պատմիր, տեսնեմ ուր ես գնում, քեզ հետ ինչ հետաքրքիր դեպքեր են կատարվել:

-Էհ, ինչ պատմեմ: Մի անգամ ցունամիի տեխնիկայի ուսուցման դասից ես և իմ ընկեր Առվուկը որոշեցինք փախչել: Դասի ժամանակ մենք թղթե նավակներով իրար նամակներ էինք ուղարկում: Հանկարց սենսեյ Առվեկը նկատեց և երկու թղթե նավակ պատրաստեց և ուղարկեց երկուսիս էլ: Այնտեղ գրված էր «Հենում պառկած դիրք ընդունել» և…: Մենք այդ օրը մի լավ տանջվեցինք:

-Ինչ բարդ է կյանքը, չէ՞: Երևի մի լավ հոգնել եք:

-Երևին որն է: Այդ օրը հոգիներս հանեց սենսեյ Առվեկը:

-Լավ: Գնամ, թե չէ դասից կուշանամ և մատյանում մի մեծ երկու կստանամ:

-Ես էլ եմ ուշանալու ցունամիի դասից և կրկին հենում պեռկած դիրք ընդունեմ:

-Էլ չփորձես դասից փախչել: Ցտեսությու՛ն:

-Ցտեսությու՛ն ընկեր, կրկին կհանդիպենք: Քեզ բարի և արկածներով լի օր եմ մաղթում:

Լուսաբաց

Ես շատ լուսաբաց եմ տեսել, բայց այսօր ձեզ կպատմեմ իմ տեսած ամենագեղեցիկ լուսաբացը: Մի օր ևրբ արթնացա, դեռ մթնշաղ էր և անմիջապես որոշեցի այդ օրվա լուսաբացը տեսնել: Արագ հագնվեցի և նույնիսկ առանց լվացվելու դուրս եկա լուսաբացը տեսնելու: Ես այդքան շատ չսպասեցի, մեկ-երկու րոպեից արևի փոքր մասը երևաց և փայլեցին շողերը: Այդ ամենը այնքան գեղեցիկ էր: Հեռվում կանաչ լույս էր նշմարվում, որը կարծես նման էր երկնքում գտնվող այգու: Երբ արևը մի փոքր էլ բացվեց, այդ ամեն ինչը ավելի ու ավելի գեղեցկացրեց: Մի փոքր էլ քայլելով առաջ գնացի և տեսա, թե ինչպես են շողում թիթեղյա տանիքները: Այնքան գեղեցիկ տեսարան էր, որ ես կցանկանաի դա հարյուր անգամ էլ տեսնել և կրկին չէի հագենա:

Աղայանի մասին

Ղազարոս Աղայանը գյուղացի է: Նա շատ լավ ձայն ուներ: Հովհանես Թումանյանը և նա իրար շատ նման էին: Երկուսի կանայք քաղաքացի էին: Նրանք գյուղը շատ էին սիրում: Ղազարոս Աղայանը գյուղից ոտքը չէր կտրում, իսկ Թումանյանը ապրում էր Թիֆլիսում, բայց շատ հաճախ գնում էր գյուղ և օգնում բոլորին: Նրանք շատ հյուրնկալ էին: Երբ հյուր էր գալիս Ղազարոս Աղայանի տուն, նա հայացքով իր երեխաներին ասում էր, թե մենակ թողեք մեզ: Թումանյանը ճիշտ հակառակն էր: Նա ստիպում էր իր երեխաներին, որ հյուրերին զբաղեցնի: Նրանք նաև հեռվից զգում էին կարևոր դեպքերը: Մի անգամ, երբ Թումանյանը գրում էր, հանկարց ճչաց, թե Ղազարն ընկավ: Հետո պարզվեց, որ Ղազարոս Աղայանը մահացել է:

,,Իմ իմացած Ռոդարին,,

Ջաննի Ռոդարին ծնվել է հյուսիսային Իտալիայում: Նա ծնվել է Օրտա լճի ափի Օմեն քաղաքում։ Ես միշտ սիրել եմ հեքիաթներ: Հիմա սիրում եմ կարդալ, իսկ փոքր ժամանակ սիրել եմ լսել և ցանկացել եմ կարդալ: Ես երբ հաճախեցի դպրոց ինձ հայտնի դարձան շատ գրողների անուններ: Նրանց մեջ էր մտնում նաև Ջաննի Ռոդարին: Ես նրա ստեղծագործություններից շատերը: Նրա գրածներց շատերը կատագերգական էին, բայց իմաստ էին արտահայտում: Ու նույնիսկ շատերը դրանց իմաստը չէին հասկանում: Ես կարդացել եմ օրինակ՝ մեծ գյուտարարը, Չիպոլինոյի արկածները, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում…: Ինձ շատ են դուր եկել Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունները և նա: