Архив | Май 2015

Առաջարկում եմ ընթերցել

Ես առաջարկում եմ իմ հասակակիցներին ընթերցել «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» գիրքը: Այն շատ հետաքրքիր գիրք է: Ես համոզված եմ դրա համար, որովհետև ես անձամբ եմ կարդացել այն: Այնտեղ կատարվում են շատ հետաքրքիր և արկածներով լի պատմությունն էր: Կարդացեք և դուք դա ինքներդ կտեսնեք: Դե ինչ, սպասում եմ ձեր կարծիքներին այդ գրքի մասին: Ցտեսությու՛ն:

Реклама

Վերլուծենք ,,Թոմ Սոյերի արկածները,, վիպակը:

«Թոմ Սոյերի արկածները» վեպակից ինձ շատ է դուր եկել հենց նա՝ Թոմ Սոյերը: Նա իմ մեջ մեծ տպավորություն է գործել իր համարձակությամբ, արկածախնդրությամբ և իր մեծ ու հպարտ քայլերով: Գործող և հիմնական անձ էր նաև Հեքլբերի Ֆինը: Նա ևս շատ արկածախնդիր և ծիծաղելի օրեր է ունեցել թոմի հետ: Դպրոցում, նրանք մի փոքր սխալի համար ծեծ էին ուտում: Նրանք նույնիսկ դարձան ծովահեններ, իսկ վերջում ավազակախումբ ստեղծեցին: Ինձ ամբողջ վեպը դուր եկավ, հիմնականում արկածներով լի պահերը: Դրանք շատ հետաքրքիր էին և մեծ ունակություններով լի: Ես ոչինչ չէի ուզի փոխել այդտեղից որևէ բան, որովհետև այն ամբողջացված էր և լի հետաքրքիր դեպքերով: Ես նոր շատ բան սովորեցի, օրինակ՝ ձգտել արկածային ճանապարհի, համարձակ լինել և գործել անվախությամբ:

Նամակ Թոմ Սոյերին

Ողջու՛յն, սիրելի՛ Թոմաս Սոյեր: Թո՛մ, ես քեզ նախանձում եմ այդ մեծ և շատ հետաքրքիր արկածների համար: Ես ուզում եմ լավ անգլերեն սովորել, գալ այդտեղ և նույն արկածներն ունենալ, ինչ-որ դու ես ունեցել: Ինքս ևս ինքնավստահ եմ, ինչպես դու և կկարողանամ հասնել իմ ուզածին: Ես շնորհավորում եմ քեզ այդ հարստության համար, և ցանկանում եմ, որ ունենաս լավ ավազակախումբ և զարմացնես ամբողջ աշխարին քո ունակություններով և հավատարիմ ընկերներով:

                                   Քո երկրպագու՝ Տիգրան

Ճանապարհորդություն դեպի Դիլիջան

Մենք շաբաթ օրը գնացինք Դիլիջան, որտեղ հիասքանչ արկածներ ունեցանք ես և իմ երեք ընկերները: Սկզբում գնացինք Գոշա լիճ, որը երեք կիլոմետր բարձրությամբ սարի վրա էր: Ես և ընկերս առաջինը բարձարացանք այդտեղ: Սարից իջնելուց հետո անմիջապես այցելեցինք Գոշա վանք: Հուշանվերներ գնեցինք և գնացինք հյուրատուն: Հանգստացանք, խաղեր խաղացինք և պառկեցինք քնելու: Առավոտյան արթնացանք, լուծեցինք մեր հիգենայի հարցը և սկսեցինք հավաքվել: Երբ որ բոլորս պատրաստ էինք, գնացինք Հաղարծինի վանքը, այնուհետև Աղավնավանք, որը նույնպես պահանջում էր բարձրունք հաղթահարել: Այստեղ սկսեց մեր չորսի արկածները: Բարձրանալու ճանապարհին սկսեց անձրև գալ և մենք առաջ անցանք, որպեսզի շատ չթրջվենք: Բարձրացանք, մի քիչ հանգստացանք և երբ մնացածը հասան մեզ, մենք չորսով բռնեցինք ետ դարձի ճանապարհը: Քանի-որ անձրևը ուժեղանում էր, մենք սկսեցինք վազել: Շփոթված և արագ վազելուց հայտնվեցինք ինչ-որ անծանոթ վայրում: Պարզվեց, որ մոլորվել ենք սարից ներքև տանող ճանապարհից շատ վերև գտնվող անտառում: Չհուզվեցինք և իրար չխառնվեցինք, փորձում էինք ճանապարհը գտնել: Շատ ման գալուց հետո մի ճանապարհ գտանք, որով բարդ կլիներ անցնելը: Բայց մենք չհանձնվեցինք և իջանք այդ տեղով: Թրջված և ահավոր ցեխոտված իջանք ճանապարհի վրա, բայց կրկին մտածում էինք, թե ընկել ենք սխալ ուղու վրա: Մի քիչ էլ քայլեցինք և երբ տեսանք երթուղայինները, վազեցինք դեպի այնտեղ: Մյուսներն էլ իջան և ճանապարհ ընկանք դեպի Երևան:

Իմ միջավայրը

Իմ դպրոցի միջավայրն ինձ շատ է դուր գալիս: Այստեղ ուսուցիչ և աշակերտ փոխհարաբերությունը ընկերական է: Դասընկերները ամեն հարցում իրար կողք-կողքի են և օգնում են միմյանց: Ամեն հարց լուծվում է հանգիստ և առանց գոռգոռոցի: Մյուս դպրոցներից նաև տարբերվում է մեր դպրոցը նրանով, որ մենք չենք տանում այդքան տեղ այդ ծանր գրքերը և տետրերը: Այդ ամենի փոխարեն մենք տանում ենք մեկ համակարգիչ, որի մեջ կա այն ամենը, ինչը պետք է դպրոցական երեխաներին: Ունենք նաև դպրոցական բակ, որը ինքներս ենք խնամում: Ինձ շատ է դուր գալիս իմ դպրոցի միջավայրը: 

Անձրևից հետո

Հորդառատ անձրևից հետո մենք շատ ուրախացանք երբ երկնքում շողաց արևը: Անձրևից հետո երկնքում իր խայտաբղետ գույներով փայլեց ծիածանը: Օդը շատ մաքուր էր և հաճելի էր դրսում զբոսնելու համար: Ընկերներով որոշեցինք գնալ սունկ հավաքելու: Ճիշտ է, սունկ այնքան էլ շատ չհավաքեցինք, բայց լավ ցեխոտվեցինք և ուրախ ու երջանիկ ժամանակ անկացնելուց հետո տուն եկանք: