Архив | Сентябрь 2015

Որ ուսուցչին կամ ուսուցչուհուն կտանեյի ինձ հետ, եթե գնայի այս դպրոցից

Ես եթե գնայի ուրիշ դպրոց, ինձ հետ կտանեյի իմ մայրենիի ուսուցչուհուն, որովհետև նրան շատ եմ սիրում: Նա իմ լավագույն ուսուցչուհիներից լավագույնն է ինձ համար, չնայած բարկացկոտ է: Նա բարեկիրթ, գեղեցկատես և իմաստուն ուսուցչուհի է: Ես նրա հետ դասերից դուրս կարողանում եմ զրուցել ցանկացած հետաքրքիր կամ ինձ հուզող հարցի շուրջ, որովհետև վստահում եմ նրան: Այսքանը իմ սիրելի ուսուցչուհու մասին, որին ինձ հետ կտանեյի այլ դպրոց, եթե գնայի:

Մոլորակ, որտեղ սպասարկում են միայն մեքնաները

Երբ հայտնվեցի մի մոլորոկ, որտեղ միայն մեքենաներն են սպասարկում, ես շատ զարմացա: Սուպերմարկետներում աշխատում էին մեքենաները: Դպրոցներում դասավանդում էին մեքենաները: Բայց դա դեռ ամենը չէ: Անգամ ավտոմեքենաների վորորդները մեքենաներն էին: Ինձ թվում էր, որ այդտեղ երկար մնալուց ես ինքսել մեքենա կդառնամ և այդտեղից վախից փախա ևս մեքենաների օգնությամբ:

Միտք, որի շուրջ սկսեցի խորհել

Ես առաջներում միշտ մտածում էի լինել հայտնի ռազմիկ, կռվել մարտի դաշտում և այլ բաներ: Բայց շատ այլ ֆիլմեր և կինոներ դիտելով փոխեցի որոշումս և սկսեցի մտածել ավելի հզոր, ավելի հետաքրքիր և իհարկե ավելի մեծ գործ պահանջող աշխատանքի վրա «Ծովահենության»: Ես սկսեցի շատ սիրել ծովահենությունը և միտքը, որի վրա ես խորհում եմ ծովահենությունն է: Շատ ֆիլմեր կան ծովահենության մասին, խորհուրդ կտամ նայեք և հույս ունեմ, որ բոլորին էլ դուր կգա ծովահենությունը և նրանք էլ կսկսեն խորհել այս մտքի վրա: Դե լավ, գնամ և մի քիչ էլ խորհեմ իմ մտքի վրա և տեսնեմ թե որն է լինելու իմ առաջին քայլը ծովահենության մեջ:

Մոլորակ, որտեղ քաղաքավարության ոչ մի կանոն չի գործում

Մի մոլորակ կա «Դոդոշ» անունով: Այնտեղ այնքան էլ շատ մարդ չի ապրում, բայց ովքեր էլ,որ ապրում են, բոլորն անքաղաքավարի են: Փոքրերը մեծերին չեն զիչում և չեն լսում: Սեղանի մոտ իրենց քաղաքավարի չեն պահում: Ուտելուց չփչփացնում են: Մատերով են ուտում: Առանց ձեռքերը լվալու ուտում են: Երբեք չեն լողանում: Մարդիկ իրար չեն բարևում: Աղտոտում են տարածքը: Երեխաները ամբողջ օրը դրսում են լինում և անում են շատ անհարգալից բաներ: Անքաղաքավարություններով նրանք ապրում էին և իրենց դուր էր գալիս այդ կյանքը:

Տունը, որտեղ ես ապրում եմ

Ես ապրում եմ գյուղում: Մեր տունը գտնվում է մայրուղուն շատ մոտ: Մեր տունը սեփական է: Շատ մեծ է: Ունենք տնամեձ հողամաս, որտեղ մշակում ենք բանջարաբոստանային կուլտուրաներ: Այգում ունենք շատ մրգատու ծառեր: Օրինակ՝ ծիրանենի, դեղձենի, սալորենի, խաղողի վազեր, հաղարջի թփեր, խնձորենի և այլն: Մեր բակը ևս շատ մեծ է և հարմար է երեխաներով խաղալու համար: Ամռանը լողավազան ենք դնում և լողում: Բակում մի մեծ թթենի ունենք, որը ամեն տարի մեզ առատ բերք է տալիս: Ինձ շատ է դուր գալիս իմ տունը:

Այս ամառվա հետաքրքիր օրերից մեկը

Մի անգամ առավոտյան արթնացա և երբ հիշեցի, որ Վարդավառ է շատ ուրախացա: Հագնվեցի, նախաճաշեցի և դուրս եկա խաղալու: Սկզբում խաղացի ընտանիքիքս և զարմիկներիս հետ: Վերջացնելուց հետո փոխվեցի և դուրս եկա փողոց խաղալու ընկերներիս հետ: Շատ խաղացինք, թռչվեցինք և նկարվեցինք: Այդ ամենից հետո մեր փողոցի երեխաներով գնացինք մնացածներին ջրելու: Ջրեցինք, խաղացինք և գնացինք լողալու: Լավ լողացինք, ծիծաղեցինք, հանգստացանք և ամեն մեկը գնաց իր տուն: Այսպիսով վերջացրեցինք Վարդավառը: Ինձ այդ օրը շատ դուր եկավ: