Архив | Октябрь 2015

Եռօրյա ճամբար «Խոսրովի անտառում»

20151022_115934

20151023_143001

vard

10466757_849441868507263_1295565296_n

Ես մի շատ հետաքրքիր ճամբարի մասնակցեցի այս անգամ ևս: Մենք մարզվում էինք՝ առավոտյան վազում էինք, հետո խաղեր կազմակերպում, ցատկում էինք սուսերների վրայով, ցատկում և ձեռքով կպնում էինք սուսերներին և այլն: Մենք այնտեղ հաղթահարեցինք չորս բարձրունք: Դրանցից մեկը միայն քոլեջի երեխաները հաղթահարեցին, քանի որ շատ բարձր էր և մեզ համար դժվարանցանելի կլիներ: Մնացած բոլոր բարձրունքները մենք հաղթահարել ենք առանց դժվարանալու: Այս ճամբարը մեզ զանազան գիտելիքներ տվեց, որը մեզ անշուշտ պետք կգա ապագայում: Մի խոսքով շատ հետաքրքիր ճամբար էր և ես ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ճամբարին:

Реклама

Գրադարանում

Գրադարանում կարող ես հանդիպել զանազան արկածների: Այդտեղ յուրաքանչյուր գիրք իր մեջ մի հետաքրքիր կյանք է պահում և այդ փորձում է փոխանցել կարդացողին: Սակայն յուրաքանչյուր ոք կարդալով այդ պատմությունը, վերագրում է իրեն և ապրում է հերոսների կյանքով: Այդպիսով հերոսները միշտ ողջ են մնում կարդացողի հոգում:

Երջանկությունն իմ պատկերացմամբ

Իմ երջանկությունն իմ ընտանիքն է: Ես երջանիկ եմ, երբ ընտանիքիս բոլոր անդամները միասին են, ինձ հետ են: Ես երջանիկ եմ, որ սովորում եմ այն դպրոցում, որտեղ սովորել եմ առաջին դասարանից: Երջանիկ եմ, որ ունեցել եմ Մելքոնյան Տաթևի նման հիասքանչ դասվար և այսպիսի դասավանդողներ, որոնց շնորհիվ ես այդքան շատ գիտելիքներ եմ ձեռք բերել և դեռ իմացածիս կրկնապատիկն էլ ձեռք եմ բերելու: Երջանիկ եմ, որ այսպիսի ընկերներ ունեմ և որոնք ինձ աջակցում են իմ դժվարին պահերին: Սա է իմ պատկերացրած երջանկությունը:

Արտասովոր պատմություն արտասովոր դեպքի մասին

Անցած տարի գնացինք երկօրյա ճամբար՝ Դիլիջան, որտեղ հիասքանչ և արկածային օր ձեռք բերեինք ես և իմ երեք ընկերները, որը երբեք մոռանալ չի լինի: Այնտեղ երկրորդ օրվա առավոտյան արթնացանք, լուծեցինք մեր հիգենայի հարցը և սկսեցինք հավաքվել: Երբ բոլորը պատրաստ էին, գնացինք Հաղարծինի վանքը, այնուհետև Աղավնավանք, որը պահանջում էր բարձրունք հաղթահարել: Այստեղ սկսեց մեր չորսի արկածային ժամերը: Բարձրանալու ճանապարհին սկսեց հորառատ անձրևը և մենք առաջ անցանք, որպեսզի այդքան չթրջվենք, ինչքան կթրջվեինք եթե առաջ չնկնեինք: Բարձրացանք, մի քիչ հանգստացանք և երբ մնացածը հասան մեզ, մենք չորսս սկսեցինք իջնել այդտեղից, ճիշտ է մենք սխալ ենք արել և ես դա հետո եմ սակացել, իսկ կարդացողներին խորհուրդ չեմ տա խմբից առաջ ընկնել, հիմա կիմանաք թե ինչու: Քանի-որ անձրևը ուժեղանում էր, մենք սկսեցինք ավելի արագ քայլել, իսկ հետո վազել: Այնպես էինք շփոթվել, որ նույնիսկ ուշադրություն չէինք դարձնում ճանապարհին և առաջ էին գնում: Շփոթված վազելուց հայտնվեցինք ինչ-որ անծանոթ վայրում: Պարզվեց, որ իջնելու փոխարեն ավելի շատ ենք բարձրացել և հայտնվել ենք ինչ-որ անծանոթ անտառում: Մեզանից ամեն մեկը մի բան էր մտածում՝ մեկ մտածում էր թե հիմա մի արջի կհանդիպենք, մեկը թե գայլերի ոհմակի, մեկը մտածում էր, որ հիմա օձ դուրս կգա ինչ որ տեղից, իսկ ես մտածու էի թե ինչպե՞ս ենք գիշերելու: մենք այդ ամենից չհուզվեցինք և չխառնվեցինք, ամեն գնով փորձում էինք ճանապարհը գտնել: Շատ ման գալուց հետո մի ճանապարհ գտանք, որով բարդ կլիներ անցնելը: Բայց մենք չհանձնվեցինք և իջանք այդ տեղով: Թրջված և ահավոր ցեխոտված իջանք ճանապարհի վրա, բայց կրկին մտածում էինք, թե ընկել ենք սխալ ուղու վրա: Մի քիչ էլ քայլեցինք և երբ տեսանք երթուղայինները, վազեցինք դեպի այնտեղ: Այդ ամենը պատմեցինք մեր ընկերներին, բայց ոչ թե դրա համար, որ գլուխ էինք գովում, այլ ուզում էինք մեր ուրախությունը կիսեինք նրանց հետ, այն ուրախությունը, որը զգացինք հասնելով մեր ընկերներին:

Ի՞նչ եմ մտածում աշխարհի և իմ մասին:

Աշխարհը շատ աղտոտված է, քանի որ մարդիկ այն մաքուր չեն պահում: Ես, իմ ընկերները և ուսուցչուհիներս պատրաստում ենք շատ տեսաֆիլմեր, մաքրում ենք աշխարհը աղպից և կատարում ենք հանրօգուտ շատ աշխատանքներ մեր դպրոցի միջավայրում, որպեսզի մարդիկ հասկանան իրենց սխալը և ուղեն դա, բայց անօգուտ: Մարդիկ կրկին մեր հավաքած տարածքները աղտոտում են և տգեղ տեսք են հաղորդում այդ գեղեցկությանը: Մենք այդ ամենից երբեք չենք ընկճվում և շարունակում ենք մեր մաքրությունը: Ես չարաճճի երեխա եմ: Չեմ սիրում չափից շատ կարգապահ լինել, բայց շատ չար էլ չեմ: Սիրում եմ անել այն ինչ ինձ դուր է գալիս: Ճիշտ է, սիրում եմ անել այն, ինչ սիրտս է ինձ թելադրում, բայց պահպանում եմ իմ շրջապատի մաքրությունը և ինձ պարտավորված եմ զգում այդ գործում: Հաճույքով կատարում եմ նաև իմ դասերը, իսկ ազատ ժամանակս տրամադրում եմ համակարգչային խաղերին, բայց եթե հասցնում եմ դասերս ավելի շուտ կատարել, դուրս եմ գալիս խաղալու ընկերներիս հետ, որն ավելի հաճելի է: Երբ հասցնում եմ դուրս գալ, միչև ուշ երեկո տուն չեմ վերադառնում, այլ զրուցում եմ ընկերներիս հետ քայլելով երկար ճանապարհով և զգալով մեր մաքրած տարածքի կատարյալ բուրմունքը: