Архив | Ноябрь 2015

Կարմրատամ Աինը

Այս ամսվա վերջին գիրքը, որը կարդացել եմ՝ «Կարմրատամ Աինն» է: Այս պատմությունը կարմրատամ Աինի մասին, շատ հետաքրքիր է և բովանդակալից: Չար և կոպիտ մարդիկ, որոնք նույնիսկ լավ չեն վարվում իրենց մայրերի հետ, կվախենան շատ բաներից, չեն հասնի ոչնչի, նույնիսկ իրենք կպատժվեն, իսկ բարի և սիրալիր մարդիկ կլինեն համարձակ և կհասնեն իրենց նպատակներին, կիրականեցնեն իրենց իղձերը: Այս ամենին ավելի մանրամասն ծանոթանալու համար «Կարմրատամ Աինը» կարդացեք այստեղ:

Օ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը»

Նոյեմբեր ամսվա կարդացածս երկրորդ գիրքը Օ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինն» է: Այն շատ հետաքրքիր և արկածային պատմություն է մի վայրենի երեխայի և երկու առևանգիչների մասին: Այդ մարդիկ առևանգել էին երեխային, մտածելով, որ փրկագին կվերցնեն ծնողներից և կհեռանան երկրից: Սակայն երեխան այնպիսի դրության մեջ դրեց նրանց, որ նրանք գումարի հետ երեխային հանձնեցին նրա հայրիկին: Մի խոսքով շատ հետաքրքիր է և ծիծաղաշարժ: Եթե տխուր եք և ուզում եք ծիծաղել և սթափվել, Օ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» կարդացեք այստեղ:

Մ. Գալշոյան «Մամփրե արքան»

Նոյեմբեր ամսվա ընթացքում ես կարդացել եմ շատ գրքեր, որոնցից մեկը Գալշոյանի «Մամփրե արքան» է: Այն շատ հետաքրքիր է և կարդալուց չես հագենում, ուզում ես կրկին կարդալ, կրկին և կրկին: Մամփրե արքան շատ էր ուզում գրաճանաչ դառնալ: Չնայած իր զառամյալ տարիքին, նրան հետաքրքրում էր սուրբ Մաշտոցի «սրտից»հանած գրերը: Նա անցավ ամեն բարդությունների միջով և սովորեց հայոց տառերը: Մամփրեն հասկացավ, որ տառերը զինվորներն են, իսկ նրանց տիրապետողները՝ արքաները: Բայց նաև հասկացավ, որ ամեն մարդ չէ, որ կարող է այդ զինվորներին ճիշտ հրամաններ տալ: Նրանք պետք է լինեն ազգի ընտրյալները՝ ազնիվ, բարի, արդարամիտ և որոնց սիրտը ցավում է յուրաքանչյուրի համար: Ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք այստեղ:

Ուզում եմ այդ մասին պատմել

Վերջերս գնացել էի կենդանաբանական այգի: Դդմի տոնն էր, որտեղ մենք դդմից պատրաստեցինք տարբեր կերպարներ, մասնակցեցինք մրցույթների՝ խաղացինք պանտանիմա, թիմերը ներկայացրեցին իրենց աշխատանքները, իսկ հետո գնացինք կենդանիներին դիտելու: Կենդանիներից ամեն մեկը զբաղված էր մի հետաքրքիր բանով: Արագիլը ազատ զբոսնում էր տարածքում, չվախենալով մարդկանցից: Ամենազավեշտալին այն էր, որ կապիկին նկարելու ժամանակ, նա նկատելով դա հարմար դիրք ընդունեց, որպեսզի նկարն ավելի հաջող ստացվեր:

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA

Ուշ աշուն

Ուշ աշուն էր: Կենդանիները պատրաստվում էին խորը քուն մտնել: Բոլորը՝ մարդիկ և կենդանիները իրենց մաշկի վրա զգում էին աշնան սառը քամին: Դպրոցից տուն գալիս ես շատ եմ սիրում քայլել տերևների միջով: Փնտրում եմ յուրաքանչյուր տերևի մեջ աշունը, բայց դա հնարավոր չէ, որովհետև աշունը մի տերև ընկնելով չէ, որ գալիս է: Աշունն ինձ համար հույսի և լույսի, երջանկության և թախծի խորհրդանիշ է: Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Նաև մի հրաշք տեսարան է մայրամուտը ծովի մոտ, ուր երկինքն ու ծովը միաձուլվում են արևի մայր մտնելուց, ծովի փայլփլող ալիքները քչանում են, ասես, արևը մտնում է ծովի մեջ:

Ես և իմ դպրոցը

Բարև ձեզ, ես Տիգրան Արզումանյանն եմ, տասնմեկ տարեկան, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ Միջին դպրոցի 6-2 դասարանում: Մինչ այդ դպրոց տեղափոխվելը ես սովորել եմ Հիմնական դպրոցում: Այս դպրոց ինձ տարավ իմ հայրիկը: Նա լսել էր դպրոցի մասին և մենք գնացինք համոզվելու, թե ինչքանով էր ճիշտ մեր լսածները: Երբ ներս մտանք դպրոցի դռնից, յուրահատուկ ջերմություն զգացինք ուսուցչական կոլեկտիվի կողմից, իսկ երբ մեզ ծանոթացրեցին այն ուսուցչուհուն, որը պետք է դասավանդեր այդ տարվա առաջին դասարանցիներին, նա ինձ այնքան շատ դուր եկավ, որ ես միանգամից համոզեցի իմ հայրիկին, որպեսզի սովորեմ հենց այս դպրոցում և մենք իհարկե չսխալվեցինք, ընտելով հենց այդ դպրոցը: Ես հիանալի գիտելիքներ ձեռք բերեցի իմ շատ սիրելի դասղեկ՝ Տաթև Մելքոնյանի օգնությամբ: Ես իմ դպրոցում ինձ շատ լավ եմ զգում: Այնտեղ ես ունեմ շատ ընկերներ: Ես և իմ ընկերները պատրաստ ենք իրար օգնել ցանկացած բարդ իրավիճակում: Այնտեղի բոլոր ուսուցիչներն ու ուսուցչուհիները բարի են և հոգատար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մյուս դպրոցներից տարբերվում է իր յուրահատուկ վերաբերմունքով յուրաքանչյուր ծեսի հանդեպ: Այս դպրոցի շնորհիվ ես այցելել եմ շատ տեսարժան վայրեր, բազմիցս հաղթահարել եմ բարձրունքներ, վարում եմ առողջ ապրելակերպ, զբաղվում եմ սպորտով և այլն: Բայց առաջին տեղում են իմ գիտելիքները և ես հպար եմ, որ Սեբաստացի եմ:

Անտառում

Ծառերն են սառչում,

Աշունը շնչեց լեռներից:

Ցրվում է ամպը,

Լուսավոր է տարածքը գետի:

Անտառի թավուտում

Թափառում եմ հիմա միայնակ:

Ո՞ւմ հետ որոնեմ

Ուշացած ծաղիկը աշնան:

Քամին ծառերին մեղմօրոր շարժեց և մարդկանց թվաց, որ աշուն է եկել: Ամպերը իրարից առանձնանում են և արևը իր շողերով լուսավորում է տարածքը, իսկ հեղինակը անտառի խորքում, միայնակ աշնան ուշացած ծաղիկն եմ փնտրում:

Ես այս բանաստեղծությունն եմ ընտրել, քանի որ այս մեկը ունի յուրահատուկ բառեր, որոնք մարդկանց գրավում են և խելքահան անում: