Архив | Декабрь 2015

Շնորհավորում եմ

OLYMPUS DIGITAL CAMERA

Սիրելի՛ Սեբաստացիներ, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, ցանկանում եմ, որ այս գալիք տարին ձեզ բերի առատություն, երջանկություն և ամենակարևորը առողջություն: Ես ցանկանում եմ, որ իմ քույրը, և ոչ միայն՝ մնացած բոլոր երեխաներն էլ ստանան իրենց ցանկացած նվերները, որպեսզի իրենց պատկերացրած կախարդանքը երբեք չվերջանա, միշտ մնա նրանց սրտերում: Թող գալիք տարին բոլորի համար լինի հետաքրքիր և արկածախնդիր տարի, թող բոլորին բերի ամենայն բարիք և բարություն և թող մարդիկ օգնեն միմյանց ինչքանով որ կկարողանան: Դե ինչ, շնորհավոր Նոր տարի:

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

2015թվականը իմ կյանքում

DSC005112015 թվականը շատ հետաքրքիր անցավ իմ կյանքում: Ես գնացել եմ շատ ճամբարների իմ դասընկերների և ընկերների հետ: Տարվա սկզբին գնացել եմ երկօրյա ճամբար դեպի Ծաղկաձոր: Այդտեղ ես հետաքրքիր և ծիծաղաշարժ օրեր ունեցա, որոնք դեռ հիշում եմ: Գարնանը գնացել եմ երկօրյա ճամբար՝ Դիլիջան որտեղ հիասքանչ և արկածային օր ձեռք բերեցինք ես և իմ երեք ընկերները, որը երբեք մոռանալ չի լինի: Այնտեղ երկրորդ օրվա առավոտյան արթնացանք, լուծեցինք մեր հիգենայի հարցը և սկսեցինք հավաքվել: Երբ բոլորը պատրաստ էին, գնացինք Հաղարծինի վանքը, այնուհետև Աղավնավանք, որը պահանջում էր բարձրունք հաղթահարել: Այստեղ սկսեց մեր չորսի արկածային ժամերը: Բարձրանալու ճանապարհին սկսեց հորառատ անձրևը և մենք առաջ անցանք, որպեսզի այդքան չթրջվենք, ինչքան կթրջվեինք եթե առաջ չնկնեինք: Բարձրացանք, մի քիչ հանգստացանք և երբ մնացածը հասան մեզ, մենք չորսս սկսեցինք իջնել այդտեղից, ճիշտ է մենք սխալ ենք արել և ես դա հետո եմ սակացել, իսկ կարդացողներին խորհուրդ չեմ տա խմբից առաջ ընկնել, հիմա կիմանաք թե ինչու: Քանի-որ անձրևը ուժեղանում էր, մենք սկսեցինք ավելի արագ քայլել, իսկ հետո վազել: Այնպես էինք շփոթվել, որ նույնիսկ ուշադրություն չէինք դարձնում ճանապարհին և առաջ էին գնում: Շփոթված վազելուց հայտնվեցինք ինչ-որ անծանոթ վայրում: Պարզվեց, որ իջնելու փոխարեն ավելի շատ ենք բարձրացել և հայտնվել ենք ինչ-որ անծանոթ անտառում: Մեզանից ամեն մեկը մի բան էր մտածում՝ մեկ մտածում էր թե հիմա մի արջի կհանդիպենք, մեկը թե գայլերի ոհմակի, մեկը մտածում էր, որ հիմա օձ դուրս կգա ինչ որ տեղից, իսկ ես մտածու էի թե ինչպե՞ս ենք գիշերելու: մենք այդ ամենից չհուզվեցինք և չխառնվեցինք, ամեն գնով փորձում էինք ճանապարհը գտնել: Շատ ման գալուց հետո մի ճանապարհ գտանք, որով բարդ կլիներ անցնելը: Բայց մենք չհանձնվեցինք և իջանք այդ տեղով: Թրջված և ահավոր ցեխոտված իջանք ճանապարհի վրա, բայց կրկին մտածում էինք, թե ընկել ենք սխալ ուղու վրա: Մի քիչ էլ քայլեցինք և երբ տեսանք երթուղայինները, վազեցինք դեպի այնտեղ: Այդ ամենը պատմեցինք մեր ընկերներին, բայց ոչ թե դրա համար, որ գլուխ էինք գովում, այլ ուզում էինք մեր ուրախությունը կիսեինք նրանց հետ, այն ուրախությունը, որը զգացինք հասնելով մեր ընկերներին:

Ես կրկին հետաքրքիր արկածների հանդիպեցի. այս անգամ այցելել էի Մեղրաձոր: Նախ՝ ես կյանքում առաջին անգամ գիշերեցի վրանում, որը ինձ շատ դուր եկավ: Սկզբում  մտածում էի թե չեմ հարմարվի վրանում, բայց հետո հասկացա, որ շատ հարմար է: Ճամբարում շատ ընկերներ ձեռք բերեցի, և նրանց հետ ճամփորդելը ևս մեկ մեծ ձեռքբերում էր: Ճամփորդեցինք, քայլեցինք, երգեցինք, զրուցեցինք , ականատես եղանք շատ տեսարժան վայրերի: Գնացինք գետ, լողացինք, հաղթահարեցինք բարձրունքներ և մի լավ հանգստացանք ճամբարի տարածքում:

Ես մի շատ հետաքրքիր ճամբարի մասնակցեցի այս աշնանը ևս: Մենք մարզվում էինք՝ առավոտյան վազում էինք, հետո խաղեր կազմակերպում, ցատկում էինք սուսերների վրայով, ցատկում և ձեռքով կպնում էինք սուսերներին և այլն: Մենք այնտեղ հաղթահարեցինք չորս բարձրունք: Դրանցից մեկը միայն քոլեջի երեխաները հաղթահարեցին, քանի որ շատ բարձր էր և մեզ համար դժվարանցանելի կլիներ: Մնացած բոլոր բարձրունքները մենք հաղթահարել ենք առանց դժվարանալու: Այս ճամբարը մեզ զանազան գիտելիքներ տվեց, որը մեզ անշուշտ պետք կգա ապագայում: Մի խոսքով շատ հետաքրքիր ճամբար էր և ես ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ճամբարին:

Սեպտեմբերի մեկին ես տեղափոխվեցի միջին դպրոց և փոխեցի իմ դասարանը: Այս դասարանում ծանոթացել եմ նոր երեխաների հետ և ընկերացել եմ նրանց հետ: Մասնակցել ենք զանազան ֆլեշմոբերի: Այդ ֆլեշմոբներից մենք ևս շատ բան ենք սովորել և ես միշտ մասնակցում եմ ֆլեշմոբերին, ոչ մեկը բաց չեմ թողնում: Այսքանը 2015 թվականի մասին, սպասենք 2016 թվականին և ուրախ դիմավորենք այն: Հուսով եմ, որ այս գալիք տարուն ես կունենամ շատ այլ արկածներ և ձեզ անպայման կպատմեմ այդ մասին:

Պատը

Երկու լավ ընկերներ կային: Մեկի անունը Արսեն էր, մյուսինը՝ Գագիկ: Նրանք միմյանց օգնում էին ամեն հարցում, մեծերից պատիժ ստանալուց միասին էին ստանում և այլն: Այսպես տևեց երկար ժամանակ: Մի ձմեռային ցուրտ օր նրանք իրենց դասարանցիների և դասղեկի հետ գնացին ճանապարհորդության: Նրանց հետ կային նաև այլ դասարանցիներ: Արսենը և Գագիկը կռվի բռնվեցին այդ դասարանից երկու հոգու հետ: Նրանք իրենց խմբերից առանձնացան վիճելու: Վեճից հետո Արսենը և Գագիկը մնացին, իսկ մյուս երկուսը՝ վազելով հեռացան: Հետո, երբ Գագիկն ու Արսենը ցանկացան ետ վերադառնալ, չգտան ճանապարհը և մոլորվեցին: Նրանք ճանապարհն էին որոնում դեպի իրենց խումբ, բայց չէին գտնում: Հանկած լսվեց գայլի ոռնոց: Գայլը, երբ երևաց, Գագիկը փախավ, բարձրացավ ծառի վրա և չոգնեց իր ընկերոջը այդ դժվարին պահին: Արսենը չհուսահատվեց, որովհետև հիշեց, որ գայլերը մարդկանցից վախենում են, երբ ոհմակով չեն, իսկ այդ գայլը միայնակ էր, տեսավ տղային և փախավ: Հետո խումբը գտավ երկու տղաներին և գնացին դպրոց: Այդ օրվանից տղաների միջև մի մեծ պատ էր առաջացել և նրան էլ միմյանց հետ չէին շփվում:

Կուզեի լիներ

. Կուզեի մեր դպրոցին կից սահադաշտ լիներ: Ես միշտ երազել եմ չմուշկներով սահել սահադաշտում: Ես մեծ սիրով եմ նայում, երբ գեղասահքի աշխարհի առաջնություններն են ցուցադրում: Շատ գեղեցիկ և հետաքրքիր սպորտաձև է:

. Կուզեի նաև հրթիռով տիեզերք թռչել և այնտեղից դիտել մեր մոլորակը: Ես պատկերացնում եմ, թե տիեզերքն ինչքա՜ն գեղեցիկ է և ուզում եմ ուսումնասիրել այն:

Ես շատ բաներ եմ ուզում, որոնք բոլորը թվակելու համար երկար ժամանակ է պետք:

Օրերից մի օր

Օրերից մի օր ես արթնացա և հիշեցի, որ այդ օրը ստուգողական ենք, իսկ ես չէի պատրաստվել: Պատճառաբանություններ էի փնտրում, որպեսզի դպրոց չգնամ, բայց հետո հիշեցի, որ այդ օրը նաև գնալու ենք աստղադիտարան: ԵՎ ուզում էի գնալ դպրոց, և ոչ: Մտածում եմ, թե ինչ անեմ: Բայց ինչ էլ արեցի, չկարողացա համոզել մայրիկիս և գնացի դպրոց: Բախտի բերմամբ այդ օրը հենց ստուգողական գրելու դասաժամին գնացինք աստղադիտարան և ես փրկվեցի: Այդուհետև ես ավելի ուշադիր եմ եղել և ինձ հետ էլ այդպիսի դեպք տեղի չի ունեցել: