Архив | Октябрь 2016

Աղյուսակ

%d5%a1%d5%b2%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af

Реклама

Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ

Ամրակալ`
%d5%a1%d5%b4%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac



Քիմիական ամանեղեն`

%d6%84%d5%ab%d5%b4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a5%d5%b2%d5%a5%d5%b6

Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 

%d5%bd%d5%ba%d5%ab%d6%80%d5%bf%d5%a1%d6%80%d5%b5%d5%b8%d6%81%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%a1%d5%ae%d6%84%d5%a8

Սպիրտայրոցի կառուցվածքը`

1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)

  1. սկավառակով խողովակ
  2. բամբակե պատրույգ
  3. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ

ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:

 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի

պատճառ դառնալ:

 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.

պարզապես պետք է ծածկել թասակով

 

Բոցի կառուցվածքը

%d5%bd%d5%ba%d5%ab%d6%80%d5%bf%d5%a1%d6%80%d5%b5%d5%b8%d6%81%d5%ab-%d5%a2%d5%b8%d6%81%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%a1%d5%ae%d6%84%d5%a8

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում

ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր

են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

  1. Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները
  2. Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել
  3. Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում
  4. Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը
  5. Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը փակ  անոթներում:

  1. Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:
  2. Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:
  3. Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը
  4. Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:
  5. Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:
  6. Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:
  7. Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից:Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը,պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:

  1. Մաշկի կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե այնուհետև  մշակեք 2–3 %-անոց

նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:

  1. Մաշկի կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի

 

կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Տնային առաջադրանք՝ 16.10.2016

Նկարագրեք ձեր շրջապատում,կենցաղում հանդիպած որևէ ֆիզիկական երևութ:

Մեր այգու ծիրանի ծառը չորացել էր և մենք այն կտրեցինք: Ահա այսպես կատարվեց ֆիզիկական երևույթ:

 

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ29-ից մինչև էջ 30-ը

Տարբերակ 1
1. 100մլ
2. 2մլ
3. 76մլ

Տարբերակ 2
1. 250մլ
2. 5մլ
3. 165մլ

Տարբերակ 3
1. 100մլ
2. 5մլ
3. 60մլ

Տարբերակ 4
1. 1000մլ
2. 10մլ
3. 940մլ

Մայրենիի տնային առաջադրանք (13.10.2016)

* Բացատրել հետևյալ բառերը և կապակցությունները. աչքերը մթագնել – աչքերի դեմը սևանալ, հյուլե — մասնիկ, բաժակի հատակը չորացնել – բաժակի պարունակությունը դատարկել, ընչացք — բեղ, ամուլ — չբեր, գոսանալ – չորանալ, հետամուտ լինել — հետապնդել, երկնատուր շնորհք – բնատուր ձիրք

* Գրել տրված բառերի երկուական հոմանիշ.

երերալ – օրորվել, դողդողալ

հրամեցնել – մատուցել, հյուրասիրել

սաստիկ – ուժգին, խիստ

միաբերան – միաձայն, միաշունչ

սպառնալիք – ահաբեկություն, սաստ

որոտալ – գոռալ, դղրդալ

ուռճանալ – առատանալ, ճոխանալ

գծուծ – նվաստ, խղճուկ

* Սոմարյանցի տանը հավաքվածներն ի՞նչ էին մտածում երգչի ու բանաստեղծի մասին: Համեմատիր մեր իրականության հետ, նշիր նմանություններ, տարբերություններ:

Նրանք մտածում էին, որ երգիչն ու բանաստեղծը նույնը չեն, և դա իրականում էլ այդպես է, երգիչն իր տեղն ունի մեր կյանքում, բանաստեղծը իր:

* «Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարդիկներով և դորա պատճառը մենք ինքներս ենք: Որովհետև, ո՞չ թե ազգն է ամուլ, որ չէ ծնում այդ տեսակմարդիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենքխնամում:» — Տաղանդավոր մարդը կարիք ունի՞ խնամքի, օգնության: Գրիր կարծիքդ այս մտքի վերաբերյալ՝ հիմնավորելով և դրական, և ժխտական պատասխանդ:

Այս աշխարհում այնիպիսի մարդ չկա, որը չունի օգնության և խնամքի կարիք, թեկուզ տաղանդավոր մարդիկ: Ավելին ասեմ, տաղանդավոր մարդիկ ունեն օգնության կարիք, որովհետև առանց օգնության ոչ կարող են դառնալ տաղանդավոր, իսկ դառնալուց հետո չեն կարող միայնակ շարունակել իրենց տաղանդավոր ուղին: