Архив | Декабрь 2016

Հայկական գիրը

Հայոց գիր կամ Հայոց այբուբեն, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգն է, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ 12-րդ դարից ի վեր Հայոց գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Ըստ մարդկությանը հայտնի տվյալների՝ նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ, հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր։ Այժմ ապացուցված է նախամաշտոցյան երկու գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց), Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն։ Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները։ Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։ Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին։ Քաջալերելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը։ Այդ նշանագրերը հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով։ Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոց գրերի ստեղծմանը։ Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր հետ՝ Եդեսիա։ Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է դրանց այբուբենները։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» 1-ին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)։

Առաջին փուլում Մեսրոպ Մաշտոցը տարրալուծել է անգիր լեզուն, բացահայտել նրա հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել անհրաժեշտ գրանշանների քանակը: Այս գործում նրան օգնել են Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք:

Երկրորդ փուլում Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը՝ թվով 36 տառ: Առաջին հայերեն գրատեսակը գրչագիրն է (բանասիրության մեջ կոչվում է ուղղագիծ կամ ուղղանկյուն երկաթագիր): Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ և լայն, ուղղաձիգ և հորիզոնական նուրբ գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ և ձախ կողմերում վերից վար համապատասխան դիրք գրավելով՝ կարճը և լայնը նուրբերով միանում և ստեղծում են նշանագրեր: Նախ՝ Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է մեկական երկար, կարճ ու լայն և վերջին երկուսը երկարին մեկական առանձին նուրբերով միացած գրերը, որոնք Կորյունի մոտ կոչվում են «առանձին», այնուհետև՝ երկու երկար և մեկ լայն տարրերի մեկական նուրբերով իրար միացած գրերը: Դրանք կոչվում են «կրկնայար»՝ երկու իրար հարող երկար գծերի պատճառով: Երրորդ շարքը ստեղծվում է որոշ առանձին գծերից, որոնցից կարճը երկարին միանում է կրկին նուրբով, այդ շարքի գրերը կոչվում են «կրկնաւոր»:

Հայկական գրերի երրորդ փուլը այբուբենի ձևավորումն է: Կորյունը նշանագրերի ստեղծման պրոցեսը որոշակիորեն սահմանազատում է այբուբենի ստեղծման գործողությունից: Նշանագրերի ստեղծումն ավարտելով՝ Մաշտոցը ճշտորոշել է նրանց հնչյունական արժեքները, տվել համապատասխան անուններ (այբ, բեն, գիմ, դա, եչ, զա, է, ըթ, թո, ժէ, ինի, լիւն, խէ, ծա, կեն, հո, ձա, ղատ, ճէ, մեն, յի, նու, շա, ո, չա, պէ, ջէ, ռա, սէ, վեւ, տիւն, րէ, ցո, հիւն, փիւր, քէ) և դասավորել չորս շարքով՝ որպես թվանշաններ հանդես գալու՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ արտահայտելու համար: Այբուբենի հնչյունային և թվային արժեքները կարգելիս Մաշտոցը նկատի է ունեցել հունական այբուբենը:

Չորրորդ և վերջին փուլը հայ նորաստեղծ գրերի գործածության կանոնների սահմանումն է և, այսպես կոչված, հայ գրչության արվեստի հիմունքների մշակումը: Այս նպատակով Մաշտոցը Սամոսատում գտավ Հռոփանոս անունով մի հույն գրչի, որի հետ փորձարկեց նորաստեղծ հայկական գիրը, ձևավորեց գլխագիր և բոլորգիր գրատեսակները, ապա գրել տվեց առաջին հայերեն նախադասությունը Սողոմոնի առակներից՝ «Ճանաչել գիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: XII դ. վերջերին մաշտոցյան այբուբենը համալրվեց օ և ֆ, ապա նաև՝ և տառերով:

Հայկական գիրն աշխարհի ամենակենսունակ գրերից մեկն է. օգտագործվում է առ այսօր Հայաստանում և արտասահմանի հայկական գաղթավայրերում ու մշակութային կենտրոններում:

 

Աղբյուրները՝
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%B5%D5%A2%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6

http://litopedia.org/index.php?title=%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%AB%D6%80

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5_%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF

Ամանորն առիթ է ինչի՞ համար — ստեղծագործական աշխատանք

Ամանորն այն տոներից է, որը հնարավոր չէ նշել միայնակ: Այսինքն հնարավոր է, բայց հետաքրքիր չէ և ուրախ չի անցնի այն օրը, որը լինում է տարին մեկ անգամ: Եվ կա մի խոսք, որ ինչպես տարին սկսվի, այդպես էլ կավարտվի, իսկ եթե տարին սկսվի միայնակ, կավարտվի միայնակ: Այդ պատճառով այդ օրը պետք է նշել ընկերների և հարազատների հետ: Ամանորն առիթ է դրսևորելու ներքին հարստությունը: Մարդ ինչքան հյուրասեր և ընկերասեր լինի, այնքան հարուստ կլինի ներքուստ: Մենք ամեն տարի, հունվարի մեկին, ընկերներով հավաքվում ենք ու պտտվում միմյանց տներում: Ամանորը նշելով մի քանի անգամ, մենք մեզ ավելի լավ ենք զգում, մանավանդ այն դեպքում, երբ մենք նշել ենք Ամանորը շատերով և ոչ թե միայնակ: Եվ վերջիվերջո Ամանորը ուրախանալու համար է, որպեսզի ամբողջ տարին անցնի ուրախ: Ի վերջո կյանքն էլ երկարում է ուրախանալով հանդերձ, այդ պատճառով Ամանորը նաև առիթ է կյանքը երկարացնելու համար:

Ամեոբա և դիզենտերիայի ամեոբա

Ամեոբա

Արմատոտանիների բնորոշ ներկայացուցիչն է սովորական ամեոբան, որը նման է դոնդողանման գնդիկի, կազմված է ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից: Ամեոբան չունի մարմնի կայուն ձև: Նրա ցիտոպլազման, դանդաղ շարժվելով, մշտապես գոյացնում է արտափքումներ՝ կեղծ ոտքեր, որոնց օգնությամբ ամեոբան տեղաշարժվում է: Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սննդի մասնիկը: Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։ Դրա հետևանքով արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Միաժամանակ ցիտոպլազմայում կուտակվում են ամեոբայի համար վնասակար ածխաթթու գազ և այլ նյութեր։ Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, լայնակի ակոսիկով բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Այնուհետև ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։ Կծկուն վակուոլը մնում է նրանցից մեկի մեջ, իսկ մյուսի մեջ առաջանում է նորը։ Այսպիսով, ամեոբան բազմանում է երկու մասի կիսվելով։ Օրվա ընթացքում կիսվելը կարող է կրկնվել մի քանի անգամ։ Սկզբում կիսվում է կորիզը, այնուհետև կիսվում է ցիտոպլազման։

Դիզենտերիայի ամեոբա

Մակաբույծ նախակենդանիների տեսակներ, սարկոդայիններ ենթադաս, մարդու աղիքային վարակիչ հիվանդության՝ ամեոբային դիզենտերիայի հարուցիչ։ Առաջացնում են ծանր հիվանդություն՝ ամեոբիազ (ամեոբային դիզենտերիա, ամեոբային կոլիտ)։ Առաջին անգամ նկարագրել է Ֆ. Ա. Լեշը 1875 թվականին՝ Պետերբուրգում երկար ժամանակ արյունային լուծով տառապող հիվանդի կղանքում։ Դիզենտերիայի ամեոբան արտաքինով նման է սովորական ամեոբային, բայց նրանից տարբերվում է շատ կարճ կեղծ ոտքերով։

Երազելով վաղվա օրվա մասին — ստեղծագործական աշխատանք

Բոլոր մարդիկ էլ երազում են վաղվա օրվա մասին: Երազում են ապագայի մասին, բայց քայլեր չեն ձեռնարկում կերտելու այդ երազանքների ապագան: Բոլորը երազում են ունենալ մեծ ընկերական շրջապատ, երազում են տանը նստած, բայց դուրս չեն գալիս ծանոթանալու և ընկերություն անելու այլոց հետ: Շատերը երազում են երջանկություն և դա պատկերացնում են գումարի մեջ, բայց թեկուզ այդ պատկերացրած երջանկության համար են ծուլանում աշխատել և աշխատել այդ «երջանկացնող գումարը»: Բայց կան խելացիները, որոնք չեն երազում, կամ գուցե երազում են, բայց երազելու հետ համատեղ նաև կերտում են իրենց ապագան (վաղվա օրը), հասնում են իրենց երազանքներին: Նույնիսկ հասնում են իրենց երազանքների գագաթնակետերին և ավելին: Միայն մտածելով, երազելով հնարավոր չէ հասնել այդ երազանքների իրականացմանը, պետք է գործել վաղվա օրվա երազանքներն իկատար ածելու համար: Ես ևս ունեմ երազանքներ ու աշխատում եմ, որպեսզի մեծանալով հանդերձ կատարեմ այն, ինչ երազել եմ: Բայց ես չեմ ապրում միայն երազելով, այլ վայելում եմ իմ պատանեկան տարիները, քանի որ այս տարիքը մարդու կյանքի այն շրջանն է, որը պետք է ապրի այնպես, որ միշտ հիշվի:

Տնային աշխատանք-17.12.2016

52.Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձդառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին ձգում ճամփորդներին: Նրանք գալիսէին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էրկողքկողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի գրավում էր Նաբուգոդոնոսորթագավորի չքնաղ պալատը: Պալատի կողքին բարձրանում էր ապշեցուցիչ մի կառույց` կախովիայգիները: Թագավորը դրանք ստեղծել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքիանտառոտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում ԷրՄեդիայի լեռնային անտառների հովին ու ստվերին: Կնոջ վիշտը նվազեցնելու համարՆաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս պարգևել: Եվկամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ կախովիպարտեզները: Հասարակ մարդկանց համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայականպալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդուպահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիանալի էինմտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքումէին:

 

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ զարմանալի լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի`հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրահամար էլ ջրի այդ շերտում ոչ մի ողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով լի է: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չենհրաժարվում ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը լի է ծովայինձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում»ջուրը շատ է աղի ու կյանքի համար անբարենպաստ է: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորիքաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրնայն է, որ այդ զարմանալի լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում: