Архив | Март 2017

Անհատական ուսումնական պլան

Դասացուսակ

Ժամատախտակ

Միջին դպրոցի կայք

Ընտրությամբ գործունեություն-մաթեմատիկա

Մարզական-ֆուտբոլ

Լրացուցիչ կրթություն դպրոցում- ծրագրավորում

Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս- չեմ հաճախում

Շուրջտարյան նախագծեր-ֆլեշմոբներ

Աշխատող-սովորով նախագծի մասնակից չեմ

Реклама

Մեր դպրոցի պայմանագրի մասին

Մենք վճարում ենք դպրոցին սովորելու համար, քանի որ դպրոցը մեր համար մեծ գործ է անում: Դպրոցը պատրաստելու և երեխային հարմարեցնելու համար ոչ մի ջանք ու եռանդ չի խնայվել՝ մենք ունենք համացանցից օգտվելու հնարավորություն, մեզ հետաքրքրող տեղեկություններ կարող ենք վերցնել համացանցից: Մենք աշխատում ենք էլեկտրոնային գրատախտակով, որն իր մեջ շատ հնարավորություններ ունի: Մենք կարող ենք օգտվել երկարօրյաից և կատարել մեր տնային աշխատանքները դպրոցում ուսուցիչների օգնությամբ և այլ շատ բաներ կան, որոնց համար մենք վճարում ենք, և այդ ամենը կետերով գրված է պայմանագրում: Իմ կարծիքով ամեն ինչ, ինչի համար մենք վճարում ենք, գրված է պայմանագրում է ավելացնել միայն կարող եմ այն, որ դպրոցը մեզ ընձեռնել է հիանալի ընկերներ ունենալու հնարավորություն, որը ամեն ինչից թանկ է:

Ես պայմանագրում կարդացի նաև սովորողների իրավունքների և պարտականությունների մասին: Այնտեղ գրված պարտականություններից ես կարող եմ առարկել միայն մեկին: Հինգերորդ կետում գրված է, որ սովորողը պետք է մասնակցի բոլոր ճամբարներին, բայց հնարավոր է, որ սովորողին հարմար չէ: Մնացած բոլոր կետերը ճիշտ էին:

Քիմիայի տնային առաջադրանք՝ 21.03.2017

  1. Ո՞ր «հարկում» և ո՞ր «բնակարանում է ապրում» ածխածին տարրը:

Ածխածինը գտնվում է պարբերական համակարգի 2-րդ «հարկում» և 6-րդ «բնակարանում»:

 

2. Ո՞ր տարրն է «ապրում» 20-րդ «բնակարանում»:

Այն տարրը, որն ապրում է 20-րդ «բնակարանում» կալցիումն է:

 

3.Պարզաբանեք (օրինակներով ու մեկնաբանություն ներով) պարբերություն, խումբ,

գլխավոր ու երկրորդական ենթախմբեր, կարգաթիվհասկացությունները:

Տարրերի շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեցպարբերություն:

Ուղղահայաց  սյունակների քիմիական տարրերը, որոնք «ապրում են» նման69 «բնակարաններում», առաջացնում են  խմբեր: Դրանք պարբերական համակարգում ութնեն (կարճ ձևում): Յուրաքանչյուր խումբ կազմված է երկու ենթախմբից`  գլխավոր և երկրորդական:

Գլխավոր ենթախումբն ընդգրկում է տարրեր և՛ մեծ, և՛ փոքր պարբերություններից: Երկրորդական ենթախմբում ընդգրկված են միայն մեծ պարբերությունների տարրեր:

 

  1. Ո՞րն է հինգերորդ «ավելորդ» տարրը` Be, Sr, Zn, Mg, Ca:

Zn

 

5. Լրացրեք հետևյալ աղյուսակը.

II խումբ

Գլխավոր  ենթախումբ Երկրորդական  ենթախումբ
1. Be`բերիլիում
2.Mg`մագնեզիում
3.Ca` կալցիում
4.Sr` ստրոնիցիում 1. Zn` ցինկ
5.Ba` բարիում 2.Cd` Կադմիում
6.Ra` ռադիում 3.Hg` սնդիկ
7.

 

6. Լրացրեք բաց թողած բառակապակցությունը.

Քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերի, ինչպես նաև միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից:

 

  1. Համապատասխանեցրեք քիմիական տարրն իր խմբիհամարին և ընտրեք ճիշտ

համապատասխանություններ ներառած շարքը:

Տարրը Խումբը
1) H ա) IV
2) Be բ) V
3) CI գ) II
4) N դ) I
ե) VII

1) 1գ, 2դ, 3ե, 4ա

2) 1դ, 2ե, 3բ, 4դ

3) 1դ, 2գ, 3ե, 4բ

4) 1գ, 2բ, 3ա, 4բ

Տնային աշխատանք ֆիզիկայից. 11.03.2017

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ48-ից

մինչև էջ 51

Շփման ուժ

Դադարի շփում

Շփումը բնության մեջ և տեխնիկայում

Տարբերակ 1

  1. Սահնակը սարից սահում է ծանրության ուժի ազդեցությամբ և սահելով կանգ է առնում շփման ուժի ազդեցությամբ:                              Պատ՝. 4
  2. Շփվող մակերևույթների յուղման դեպքում շփման ուժը փոքրանում է:       Պատ՝. 3
  3. Շփման ուժի ուղղությունը ուղղված է արագության հակառակ ուղղությամբ:         Պատ՝. 2
  4. Հավասար բեռնավորման դեպքում սահքի շփման ուժը միշտ մեծ է գլորման շփման ուժից:    Պատ՝. 2
  5. Հողը վարելիս տրակտորը, հավասարաչափ շարժվելով, զարգացրեց 15կՆ քարշի ուժ: Հողի դիմադրության ուժը 15կՆ-էր:        Պատ՝. 3

Տարբերակ 2

  1. Երկու բիլիարդի գնդիկներ իրար բախվելով՝ վանում են իրար առանձգականության ուժի հաշվին, որից հետո կանգ են առնում շփման ուժի հաշվին:           Պատ՝. 2
  2. Պատ՝. 2. մեծանում է
  3. Պատ՝. 3. երրորդը
  4. Պատ՝. 1. հավասար լինի
  5. Պատ՝. 1. 150կՆ

Տարբերակ 3

  1. Սարից իջնելիս հեծանվորդի արագությունը մեծանում է ծանրության ուժի ազդեցությամբ, իսկ սարից իջնելուց հետո արագությունը սկսում է փոքրանալ ի հաշիվ շփման ուժի:         Պատ՝. 4
  2. Պատ՝. 2. մեծանում ՝
  3. Պատ՝. 2
  4. Պատ՝. 1. մեծ է
  5. Պատ՝. 3. 15կՆ

Տարբերակ 4

  1. Ֆուտբոլի գնդակի հարվածի ժամանակ թռչում է առանձգականության ուժի ազդեցությամբ, իսկ գետնին ընկնելուց հետո կանգ է առնում ի հաշիվ շփման ուժի:       Պատ՝. 2
  2. Պատ՝. 3
  3. Պատ՝. 3
  4. Պատ՝. 1,2,3
  5. Պատ՝. 2

Ծիածանը ժողովածուն

Կապույտ

Կապույտը ներկայացված է երազանքների, ցանկությունների տեսքով: Կապույտը թախիծ և վիշտ է ներկայացնում:

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:

Եղիշե Չարենցն այս բանաստեղծությունը գրել է` գտնվելով երազանքների մեջ: Նա կարծես երազում էր ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկին ետ բերել, բայց զուր: Նա թախիծ էր զգում և վիշտ, ինչը կապում էր գունատ կապույտի հետ: Եվ նա պատկերացնում էր, որ իր երազանքը արդեն իրականացվել է, և այդպես ինքն իր մեջ մխիթարվում էր:

Ոսկի

Ոսկին Չարենցը ներկայացնում էր ինչպես կյանքի կեսօր, գարնանամուտ, վերելք: Ոսկի ժողովածուի բանաստեղծությունները մարդուն հաղորդում են տպավորություններ երջանիկ կյանքի մասին:

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

Չարենցն այս բանաստեղծությունները գրել է իր կյանքի այն հատվածում, երբ նա երջանիկ է եղել, հոգսերն էլ՝ որոշ չափով թեթևացած: Նա գրել է, որ այն մութ և բարդ առավոտից հետո դժվար է նայել այսպես փայլող կեսօրվա երկնքին: Բայց նա իրեն ստիպում էր նայել, քանզի հասկանում էր, որ ոչ մի կեսօր անվերջանալի չէ և գալու է երեկոն:

Մանուշակագույն

Մանուշակագույնը կրկին մթնեցնում է գրողի կյանքը: Դա այն երեկոն էր, որը եկավ ոչ այդքան երկար կեսօրից հետո: Ես արդեն ասել էի, որ ոչ մի կեսօր անվերջանալի չէ, և ահա հաջորդեց կեսօրին մութ ու տրտում երեկոն: Մանուշակագույնը Չարենցի հոգու անկումն է:

Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն…

Միայն զգում էի, որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվազեցին ու հանգան:

Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան _
Քո արցունքոտ աչքերում
Անրջացա՛ծ ծիածան…

Այս բանաստեղծությունով Չարենցն արտահայտում է իր տխրությունը: Բայց նա ոչ երազում է, ոչ ցանկանում, նա միայն զգում է: Նա զգում է այն հիանալի պահերը, որոնք երկար չտևեցին, բայց երկար վշտից հաճելի էին: Բայց միևնույն է, հաճելին արդեն անցել էր և մնացել էին միայն երազանքները:

Ամեոբա, էվգլենա, հողաթափիկ ինֆուզորյա

Ամեոբա

Արմատոտանիների բնորոշ ներկայացուցիչն է սովորական ամեոբան, որը նման է դոնդողանման գնդիկի, կազմված է ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից: Ամեոբան չունի մարմնի կայուն ձև: Նրա ցիտոպլազման, դանդաղ շարժվելով, մշտապես գոյացնում է արտափքումներ՝ կեղծ ոտքեր, որոնց օգնությամբ ամեոբան տեղաշարժվում է: Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սննդի մասնիկը: Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։ Դրա հետևանքով արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Միաժամանակ ցիտոպլազմայում կուտակվում են ամեոբայի համար վնասակար ածխաթթու գազ և այլ նյութեր։ Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, լայնակի ակոսիկով բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Այնուհետև ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։ Կծկուն վակուոլը մնում է նրանցից մեկի մեջ, իսկ մյուսի մեջ առաջանում է նորը։ Այսպիսով, ամեոբան բազմանում է երկու մասի կիսվելով։ Օրվա ընթացքում կիսվելը կարող է կրկնվել մի քանի անգամ։ Սկզբում կիսվում է կորիզը, այնուհետև կիսվում է ցիտոպլազման։

Էվգլենա

Կանաչ էվգլենան ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝ սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝ մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։

 

Հողաթափիկ ինֆուզորյա

Հողաթափիկ Ինֆուզորիայի մարմնի իլիկաձև է և նման է հողթափի:Նրա մարմնի կայուն ձևը պահպանվում է շնորհիվ հոծ թաղանթի:Հողաթափիկ ինֆուզորիաները տեղաշարժվում են իրենց մարմինը ծածկող բազմաթիվ թարթիչների համաձայնեցված տատանման շնորհիվ: Բոլոր ինֆուզորիաներն ունեն երկու և ավելի կորիզներ, որոնք տարբերվում են չափերով և ֆունկցիաներով: Կորիզներից մեկը մեծ է և մասնակցում է նյութափոխանակությանը ու կենսական յլ գործընթցների, իսկ մյուսը փոքր է և կատարում է գեներատիվ ֆունկցիա, այսինքն՝ մասնակցում է բազմացման գործընթացին:

 

Բազմացումը

Ամռանը տաք ջրերում լիարժեք սնվելով՝ հողաթափիկ ինֆուզորիան աճում է հասուննալով սկսում է անսեռ բազմանալ՝ կիսվելով երկու մասի: Աշնանը կերի պակասելու հետևանքով հողաթափիկ ինֆուզորիան անցնում է սեռական բազմացման: Երկու ինֆուզորիաներ մոտենում են միմյանց:Այդ մասերում բջջաթաղանթը քայքայվում է:Այդ առանձնյակների փոքր կորիզները երեք անգամ  կիսվում են,որոնցից մնում են միայն երկուսը:Այնուհետև տեղի է ունենում կորիզանյութերի փոխանակում,որից հետո ինֆուզորիաները վերականգնում են մարմնի սկզբնական ձևը և հեռանում միմյանցից:

Հիդրայի բազմացումը

Գարնանը և ամռանը, երբ պայմանները բարենպաստ են, պոլիպների վրա առաջանում են ոչ մեծ ելուստներ: Նրանք մեծանում են և դառնում են երիտասարդ հիդրաներ: Միառժամանակ անց նրանք բաժանվում են ծնողական մարմնից և սկսում են ինքնուրույն կյանք վարել: Այդ անսեռ բազմացումը կոչվում է ՝ բողբոջում: Աշնանը այդ հիդրայի մարմնի վրա առաջանում է ուռուծքներ, որտեղ ձևավորվում են սպերմազոիդները, իսկ մյուսում ձվաբջիջները: Բեղմնավորված բջիջները կարող են դիմանալ ձմռանը, իսկ գարնանը նրանցից դուրս են գալիս երիտասարդ հիդրաներ: Այդպիսով մենք տեսնում ենք, որ հիդրաների մոտ բացակայում է աղիքային ժառանգական հերթականությունը: