Архив | Май 2017

Ճամբարային երրորդ օր

Մեր ճամբարային երրորդ օրն էր, օրը սկսեցինք հեծանիվ վարելով, պարզվեց մեր ջոկատից 3 հոգի չի կարողանում հեծանիվ քշել, բայց դա հեշտ լուծում ստացավ՝ ընկեր Անդրանիկի համբերության և վարպետության շնորհիվ Էլենը արագ սովորեց քշելը, Էլենից հետ  չմնաց մեր ջոկատի նորեկը՝Հարությունը, նա սովորում է ուրիշ դպրոցում, բայց ամառը որոշել է  մեզ հետ անցկացնել:Հետո վերցրցինք 100 հատ տեղեկատվական թերթիկներ և սկսեցինք շրջել բանգլադեշյան պուրակներով , մարկանց պատում , ներկայացնում էինք մեր կրթահամալիրը, ամառային ճամբարը, ցանկանում էինք հարցազրույց վերցնել  նրանցից, սակայն տեսախցիկի միանալուն պես նրանք անհարմար էին զգում և խուսափում մեզ հետ զրուցելուց:Երբ վերադարձանք, մեզ մոտ արդեն սպորտային ժամն էր, մի լավ խաղացինք , զվարճացանք :

Реклама

Ճամբարի անհատական պլաններ

Օրվա ուսումնական պլան 06․01․2017թ․

1․ Առավոտյան ընդհանուր պարապունք
2․ Սովորող սովորեցնող նախագծի նախապատրաստում
3․ Համատեղ աշխատանք 5-րդ դասարանի սովորողների հետ
4․ Ընդմիջում
5․ Սեղանային խաղեր

Օրվա ուսումնական պլան 31․05․2017թ․

1․ Առավոտյան ընդհանուր պարապունք
2․ Հեծանվաերթ
3․ Տեղեկատվական թերթերի բաժանում՝ Բանգլադեշյան պուրակներում
4․ Պիցցայի պատրաստում
5․ Սպորտային ժամ

 

Ուսումնական Պլան 30.05.2017թ․

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Աշխատանք նախագծերով «ճանաչում ենք մեզ շրջապատող բույսերը»
Երգատուն-աշխարագրություն
Բույսերի խնամք
Ինտելեկտուալ խաղ
Օրվա ամփոփում

Ուսումնական Պլան 29.05.2017թ

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Աշխատանք նախագծերով «ճանաչում ենք մեզ շրջապատող բույսերը»
Խեցեգործություն
Պար
Բույսերի խնամք
Ինտելեկտուալ խաղ
Օրվա ամփոփում

6.35. Վերլուծե՛ք արտադրի
չների.

ա) a4  – 1 = (a2 – 1)(a2 + 1)

բ) y4 – 16 = (y2 – 4)(y2 + 4)

գ) x10 – 1 = (x5 – 1)(x5 + 1)

դ) x4y8 – 81 = (x2y4 – 9)(x2y4 + 9)

ե) 1,21x – 9 = (12/10×2 – 3)(12/10×2 + 3)

զ) 1/81 – a6 = (1/9 – a3)(1/9 + a3)

է) 16/25x – y4 = (4/5×3 – y2)(4/5×3 + y2)

ը) 5 4/9 – 0,25a4 = (7/3 – 0,5a2)(7/3 + 0,5a2)

թ) 2 2/49a6 – 0,04 = (10/7a3 – 2/10)(10/7a3 + 2/10)

ժ) 1,96a2b4 – 11 1/9 = (14/10ab2 – 10/3)(14/10ab2 + 10/3)

ժա) 1 9/16×8 – 1,69 = (1 3/4×4 – 13/10)(1 3/4×4 – 13/10)

 

6.36. Ներկայացրե՛ք արտադրյալի տեսքով.

ա) a – a3 = a (1 – a2)

բ) 5×2 – 5y2 =5 (x2 – y2)

գ) am2 – an2 = a (m2 – n2)

դ) 2ax2 – 2ay2 = 2a (x2 – y2)

ե) 12ac2 – 3a = 3a (4c2 – 1)

զ) y2 – y4 = y2 (1 – y2)

է) ab2 – 4a3 = a (b2 – 4a2)

ը) 6a2 – 24b4 = 6 (a2 – 4b4)

թ) 1,3a2 – 5,2b2 = 1,3 (a2 – 4b2)

ժ) 6,8a2 – 15,3b2 = 17 (0,4a2 – 0,9b2)

 

6.37. Ներկայացրե՛ք արտադրյալի տեսքով.

ա) a2 + 2ab + b2 – c2 = (a + b – c)(a + b + c)

բ) c2 + 2c + 1 – a2 = (c + 1 – a)(c + 1 + a)

գ) y2 – x2 – 6x – 9 = (y – x – 3)( y – x + 3)

դ) x2 – y2 + 10y – 25 = (x – y – 5)(x – y +5)

ե) a2 – b2 – 8a + 16 = a2 – 8a + 16 – b2 = (a – 4 – b)(a – 4 + b)

զ) 4 – c2 + a2 – 4a = 4 – 4a + a2 – c2 = (2 – a)2 – c2 = (2 – a – c)(2 – a +c)

 

6.38. Ներկայացրե՛ք արտադրյալի տեսքով.

ա) x2 – y2 + x + y = (x – y)(x + y) + (x + y) = (x + y)(x – y + 1)

բ) x2 – y2 – x + y = (x – y)(x + y) – (x – y) = (x – y)(x + y – 1)

գ) x2 – y2 – x – y = (x – y)(x + y) – (x + y) = (x + y)(x – y – 1)

դ) x2 – ax – y2 – ay = x2 -y2 – ax – ay = (x – y)(x + y) – a (x + y) = (x + y)(x – y – a)

ե) ab2 – a – b3 + b = a (b2 – 1) – b (b2 – 1) = (b – 1)(a – b)

զ) x3 + x2y – 4y – 4x = x2 (x + y) – 4 (x + y) = (x + y)(x2 – 4)

է) bx2 + 2b2x – b3– 2×3 = x2 (b – 2x) – b2 (b – 2x) = (b – 2x)(x2 – b2)

ը) x3 – 3y2+ 3×2 – xy2 = x2 (x + 3) – y2 (x + 3) = (x + 3)(x2– y2)

թ) ax4+ x2 – ax2 – 1 = ax2 (x – 1) + (x – 1) = (x2 -1) + (ax2 + 1)

 

6.39. Լուծե՛ք հավասարումը.

ա) x3 – x = 0

x (x2 – 1) = 0

x = 0 կամ x2 – 1 = 0

x2 = 1

x = ± 1

 

բ) x3 + 2x = 0

x (x2 + 2) = 0

x = 0 կամ x2 + 2 = 0

x2 = -2

Չի լուծվում

 

գ) 2×3 + x2 = 0

x2 (2x + 1) = 0

x = 0 կամ 2x + 1 = 0

2x = -1

x = -1/2

 

դ) 16x – x3 = 0

x (16 – x2) = 0

x = 0 կամ 16 – x2

= 0

16 = x2

x = ± 4

 

ե) 5×4 – 20×2 = 0

5×2 (x2 – 4) = 0

5×2 = 0 կամ x2 – 4 = 0

x = 0

x2 = 4

x = ± 2

 

զ) 3×4 – 75×2 = 0

3×2 (x2 – 25) = 0

x = 0 կամ x2 – 25 = 0

x2 = 25

x = ± 5

1.ABC հավասարասրուն եռանկյան B անկյունը հավասար է 30աստ.   AB=BC=6: CD-ն ABC եռանկյան բարձրությունն է, իսկ DE-ն՝ BDC: Գտնել BE-ն:

—————————————————–

∠DCB = 90º – 30º = 60º

∠CDE = 90º – 60º = 30º

DC = BC/2 = 3սմ

EC = DC/2 = 1,5սմ

BE = BC – EC = 6սմ – 1,5սմ = 4,5սմ

2.Ըստ գծագրի տվյալների՝ գտնել կանաչ անկյան մեծությունը:

∠IHF = 135º

∠FGJ = 105º

∠EDF = 119º

∠CAB = 40º

Գտնել ∠ABC = ?

—————————————————–

∠FHG = 180º – 135º = 45º

∠FGH = 180º – 105º = 75º

∠HFG = 180º – (45º + 75º) = 60º

∠EFC = ∠HFG = 60º (հակադիր)

∠FDC = 180º – 119º = 61º

∠FCD = 180º – (60º + 61º) = 59º

∠ACB = 180º – 59º = 121º

∠ABC = 180º – (40º + 121º) = 19º

3.B գագաթով ABC հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները 75   են, AM-ը կիսորդ է, BM=10։ Գտեք M կետի հեռավորությունը AC հիմքից։

—————————————————–

M-ից տանում ենք ուղղահայաց AB-ին՝ MK:

ΔKBM-ից KM-ը = է BM/2 = 16/2 = 5սմ

ΔAKM = ΔAMD, որովհետև AM-ը ընդհանուր է, ∠KAM – ∠MAD հետևաբար KM = MD = 5սմ

 

4.AB=192 սմ երկարությամբ հատվածի վրա նշված է C կետ այնպես, որ AC:CB=1:3 .  AC հատվածի վրա նշված է D կետ այնպես, որ CDհատվածը հավասար է AB հատվածի 1/12   մասին։ Գտնել AD և CB հատվածների միջնակետերի հեռավորությունը։

E-ի ու F-ի հեռավորությունը – ?

—————————————————–

192 : 12 = 16սմ

CD = 16սմ

AC = 192 : 4 = 48սմ

CB = 3 x 48 = 144սմ

AD = 48 – 16 = 32սմ

AE = 32 : 2 = 16սմ

CF = 144 : 2 = 72սմ

EF = 32 + 72 = 104սմ

Ստեղծագործական աշխատանք — Ես ներկան եմ: Իմ աշխարհը ստեղծում են իմ մտքերը

Մարդը չպետք է մտածի անցյալի մասին, նա պետք է մտածի ներկայի և ապագայի մասին: Ոչ մի մարդ չի ապրում անցյալով, միայն ապրում են ներկայով և ապագայով: Շատերն այսպես են մտածում, բայց իմ կարծիքն այլ է: Ես մտածում եմ, որ որոշ ժամանակ առաջ ևս ներկա էր, այսինքն անցյալը ևս ներկա է և անցյալն էլ կյանքի կարևոր մասնիկ է: Անցյալը երբեմն-երբեմն պետք է վերհիշել: Օրինակ եթե մի մարդ անցյալում վատ արարգ է գործել և այդ արարքը կրկնվել է, նրան երբեք կրկին վստահել չի կարելի: Ես հիմա ներկա եմ, բայց նաև եղել եմ անցյալ և կլինեմ ապագա: Ոչ, չեմ լինի: Ես միշտ ներկա եմ, անցյալում եղել եմ ներկա, ապագայում կլինեմ: Այնպես որ մարդը պետք է մտածի ներկայի մասին, տվյալ դեպքում ամբողջ կյանքի: Սրանք են իմ մտքերը և իմ աշխարհն իմ մտքերն են:

Լեոնիդ Ենգիբարյան

 

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի տպավորությունը մակերեսային կլինի:

 

Եթե դու նայես կյանքի գնացքի պատուհանից դուրս, կարող ես տեսնել շատ այլ գնացքներ, որոնց մի մասը սարքին չէ, մի մասն էլ չափազանց սարքին է: Դու կտեսնես շատ ցավ և երջանկություն և տպավորությունը մակերեսային կլինի: Մակերեսային կլինի, քանզի ճիշտ ճանապարհ ընտրած մարդու համար մեծ ցավ է տեսնել այլոց դժբախտությունը, կամ թե ինչպես են ոմանք շեղվում ճանապարհից և ինքնստինքյան ցանկություն կառաջանա ընտրել այդ ճանապարհը: Ահա թե ինչու էր հեղինակը խորհուրդ տալիս չնայել կյանքի գնացքի պատուհանից:
 

 

  • Փափուկ վագոն ասելով՝ ինչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

 

Փափուկ վագոն ասելով հեղինակը նկատի ուներ հանգիստ կյանք: Բայց կարևոր չէ ինչ վագոնով ես դու գնում, միևնույն է դու պետք է վագոնի փափուկ կամ չոր լինելը որոշես:

 

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահոված է. հիմա ի՞նչն է կարևորը:

 

Կարևորն այն է, որ մարդ ընտրի այն վագոնը, որը նրան չի շեղի ճիշտ ճանապարհից և եթե շեղվի, պետք չէ միանգամից նստի ետ դարձի գնացքն ու ետ գնա: Երբեք պետք չէ ետ նայել, թող փորձի գտնել ճիշտ ուղին առջևում, չնայած այդ ճանապարհը շատ ավելի բարդ է լինելու, քան ճանապարհից շեղվելը:
  • Ինչպե՞ս կբնութագրես այն հասարակությունը, որը հերթ կարող է կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար: Համեմատիր այն հասարակության հետ, որտեղ դու ես ապրում:
Այդպիսի հասարակությունում ապրում են անշնորհքներ: Միայն անշնորհքները կարող էին հերթ կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար, մանավանդ եթե այդ բանը հուշ է անցյալից, այդքան շնորհքով հասարակության անցյալից: Հիմա մեր ժամանակի հասարակության մեջ ևս կան անշնորհքներ, բայց քիչ են: Համենային դեպս հերթ չեն կանգնում ինչ-որ բանի վրա թքելու համար:
 
  • Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։ — Ի՞նչ ապուրի մասին է խոսքը: Իսկ հիմա՞ ինչ ենք անում:
Խոսքը դատաստան տեսնելու մասին էր: Նրանց կարծիքով այս ժամանակվա հասարակությունը սխալ է եղել մաքրասեր և կարգապահ լինելով: Նրանք կարծում էին, որ կյանքի հետաքրքրությունը միայն հին հիշողությունները պղծելու և վոչնչացնելու մեջ էր, կեղտոտ և անպետք կյանքը նրանց մեծ իմաստ էր թվում: Բայց դրանք միայն ոչուփուչ բաներ են և իրականում դրանցից ինչպե՞ս են հաճույք ստացել, ես չեմ հասկանում: Չեմ հասկանում, քանզի այդպիսի բան ես այն հասարակությունում, որտեղ ես եմ ապրում, չեմ տեսել: Մեր հասարակությունում այդպիսի պատմական նշանակություն ունեցող իրերին հիմա մեծ ուշադրություն են դարձնում, իսկ սեփական հիգենային ավելի:
 
  • Քո կարծիքով ինչու՞ հենց ժպիտը ընկավ Թոմի ձեռքը: Ժպի՞տն է փրկվելու ճանապարհը, թե դու այլ ճանապարհ ես պատկերացնում:
Ժպիտը ընկավ Թոմի ձեռքը, քանի որ միայն Թոմն էր մնացել, որ ուներ շնորհք և արժանի էր այդ ժպիտին: Հետո էլ այդ ժպիտը փրկեց Թոմը պատառոտվելուց: Եվ ժպիտն իհարկե փրկվելու ճանապարհ է, բայց ոչ այդպիսի հասարակությունում: Այդպիսի հասարակության վերջը կգա, եթե մեր ժամանակների նման հասարակություն ձևավորվի և պայքարի մյուսների դեմ: Բայց այդ հասարակությունը պետք է հարգի պատմական նշանակություն ունեցող իրերը, պահպանի դրանք: Պետք է հետևի իր ապրելակերպին՝ հագնվի մաքուր, որպեսզի մյուսները տեսնելով ցանկություն հայտնեն իրենք էլ այդպես հագնվելու: Պետք է շրջակա միջավայրը մաքրեն, հաշվի չառնելով թե ով է կեղտոտել և միգուցե այդպես ուղվեն սխալ ճանապարհ ընտրածները:Իմ կարծիքով սա է այդ ճանապարհը:

… նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը… — նկարագրիր մթնող երկինք:

Գիշերը վրա է հասնում այսպես: Նախ երկինքը դեղնանում է, ապա աղոտանում: Իսկ հետո միանգամից լույսն առկայծում է և վրա է հասնում երեկոն: Հետո սկսում է մթնել: Այդ գործնթացին ամեն վայրկյան հետևելը մեծ հաճույք է:

Ահա թե ինչ է ծառը — հեղինակի թվարկածներին ավելացրու քոնը: Նկարագրիր զգացողություններդ ծառազուրկ, ասֆալտապատ միջավայրում և սաղարթախիտ, փարթամ բնության գրկում:

Ծառը մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Նախ ծառը մեծ գեղեցկություն է, լրացնում է բնության բացը, նաև օգնում է մարդկանց ազատ շնչելու: Ես չեմ կարող պատկերացնել ինձ միջավայրում, որտեղ օդը այդքան էլ լավ չէ, ես շատ դժվար եմ շնչում հետևյալ պայմաններում:

Հետազոտական աշխատանք — Ծառի պաշտամունք (ընտրել ուղղություններից մեկը և նյութեր հավաքել,ներկայացնել դասարանում):

  • Ծառի պաշտամունքը հին աշխարհում:
  • Ծառի պաշտամունքի «մնացորդներ» ժամանակակից աշխարհում:
  • Կենաց ծառի պաշտամունքը հայերի մեջ:
  • Սրբացված ծառեր:
Կենաց կամ տիեզերական ծառը դիցապաշտամունքային խորը իմաստ է իր մեջ պարունակում: Այս աստվածային ծառը խորհրդանշում էր ստորերկրյա թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը և երկինքը, ըստ այդմ էլ համապատասխանաբար ծառի արմատները գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:

Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին իրանցիների, ասորա-բաբելոնական հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես կապված է եղել նստակեցության, երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ: Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները: Աստվածաշնչի համաձայն կենաց ծառը եղել է այն բարու և չարի իմացության կամ ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան, Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի միջով հետ է մղել չար ուժերին: Ինչպես տեսանք տարբեր պատկերացումներ են եղել կենաց ծառի մասին, սակայն խորհուրդը ենթագիտակցորեն նույնն է մնում: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալումից մինչև մեծանալու, ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ ի վերջո ծառի հիմնական գաղափարը հավերժությունն էր: Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ՝ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները:

Որպես կենաց ծառ ընկալվել են ուռենին, թթենին, արմավենին, թզենին, խնձորենին, իսկ հայոց մեջ՝ ծիրանենին և նռնենին: Նման ծառերի պատկերներ են պահպանվել հին հայոց ձեռագիր մատյանների լուսանցքներում, մեդալիոնների վրա, հին շումերական սալիկների վրա, աքեմենյան արքաների պալատների որմնաքանդակներում, հին արևելյան դրամներում: Ծառի մասին շատ են խոսել նաև Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք:


Հայկական պատկերացումների համաձայն կենաց ծառ կարող են համարվել միայն նռնենին և ծիրանենին: Այս երկուսից թերևս վճռորոշ դերը պատկանում է ծիրանենուն բազմաթիվ պատճառներով.

Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ:

Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորածին: Տեղին է նշել նաև ծիրանակիր բառը, որը նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան: Ծիրանի պետական իմաստի մասին են վկայում նաև այն փաստերը, որ աքքադացիները մեր միրգն անվանել են Արմանու, այսինքն՝ հայկական, իսկ իրեն աշխարհի չորս կողմերի տիրակալ համարող Աքքադի արքա Նարամսուենը Հայաստանն անվանում է Արմանոփ, որը նշանակում է Ծիրանեաց երկիր: Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի՝ կրկին հայկական մրգի և պետականության իմաստով և ի վերջո հռոմեացի պատմիչ Պլինիուս Ավագն այն անվանում է fructus armeniaka: Այստեղից էլ հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին: Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասին բաժանվում հեշտությամբ և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն:

 
  • Բացատրել բառերը — նոսր-սակավ, արգավանդ-բերքառատ, ումպ-կում, այլասերվել-անբարոյանալ, ամայի-անբնակ, ընկճվել-նեղսրտել, արևախանձ-արևից խանձված, կիսանիրհ-քնաթաթախ, պատիճ-խանձ, քունք-հոնք, կենարար-կենսատու, կոհակ-հորձանք, 
 
  • Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…
Կյանքում երբեք ետ չի կարելի նայել, պետք է մտածել միայն չանցած ճանապարհի մասին:
 
 
  • Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:
Միայն հաղթական, այդ մարդն իրեն հաղթանակած էր զգում:
 
  • Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:
Նրա հաջողության գաղտնիքն այն էր, որ նա միայն իր հաղթանակի մասին էր մտածում, նա նպատակ ուներ, և չէր պատրաստվում ետ կանգնել իր որոշումից, իսկ այդպիսինները միշտ հաղթում են:
 
  • Ստեղծագործական աշխատանք — Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում …

Շատ մարդիկ կան, որոնք ծույլ են, և քչերը կան, որոնք աշխատասեր են: Բոլոր ծույլերին չէ, որ տրվում է հաջողություն, բայց շատ աշխատասերներ կարողանում են ձեռք բերել այդ հաջողությունը: Ես ձգտում եմ աշխատասիրության, այսինքն ձգտում եմ ձեռք բերել սեփական ջանքերով իմ հաջողությունը և այն, ինչ ինձ պետք կգա այս կյանքում: Աշխատասիրությունը միակը չէ, որ օգնում է հաջողության հասնել, մեծ կամքն էլ իր կարևոր դերն ունի այդ ամենի մեջ: Եթե մարդը շատ աշխատասեր է, բայց կամք չունի, ապա օգուտ չկա նրա աշխատասիրությունից: Մարդ կարող է աշխատասեր լինել, բայց մեծ դժվարության հանդիպելով հանձնվել և չշարունակել: Իսկ մեծ կամք ունեցողները չհանձնվելով անհնարինը դարձնում են հնարավոր: Ես սա եմ հասկանում:

Մայիսյան հավաք

Ես կարդացել եմ Տաթև Մելքոնյանի «ճամփորդությունները՝ կրթական ծրագրի բաղկացուցիչ» հոդվածը: Ընկեր Տաթևը շատ էր կարևորում ճամփորդությունները, քանզի դրանք երեխաներին ինքնուրույն են դարձնում: Ընկեր Տաթևը կարևորելով ճամփորդությունները, մանրամասն կազմում է ճամփորդության պլանը, խմբերի բաժանում երեխաներին և ծրագրով շարժվելով և երեխաներն են իրենց լավ զգում, և ուսումնկան նյութերը դասավանդողներին ոգևորում են: Ընկեր Տաթևը եղել է իմ դասղեկը և այդ ամենին ես ծանոթ եմ ինքս: Ես հիշում եմ մեր բոլոր ճամփորդությունները, և ոչ միայն, ամեն օրը, որոնք անցկացրել եմ ընկեր Տաթևի հետ: Ընկեր Տաթևը մեզ բացատրել էր ճամփորդությունների կարևորությունները, և երբ լինում էր ճամփորդություն, մենք գնում էինք ամբողջ դասարանով, առանց բացակայի, և գնում էինք մեծ եռանդով ու հաճույքով: Մենք նաև ուսուցողական նյութեր էինք պատրաստում, շրջելով քաղաքում: Այդ նյութերով մենք փորձում էինք հասարակությանը հասկացնել, որ երկիրը աղտոտել չի կարելի: Մենք շատ անգամներ գնում էինք աստղադիտարաններ և դիտում զանազան նյութեր տիեզերքի մասին, մեզ հենց այնտեղ պատկերացնելով: Ես շատ բաներ կարող եմ թվարկել: Ի՜նչ օրեր էին: Ես հիմա այս ամենը բերում եմ մեր օրինակով, քանզի ես այլևս չեմ սովորում այդ դպրոցում և չեմ տեսնում թե ինչպես են ճամփորդում այժմյան երրորդ դասարանցիները, բայց այս հոդվածը կարդալով հասկացա որ ոչինչ չի փոխվել, չնայած չէի էլ կասկածում: Հոդվածը կարդացեք այս հղումով:

 

Ես կարդացի պարոն Տիգրանյանի «Այլընտրանքային պատմության ուսուցումը» հոդվածը: Այդտեղ պարոն Տիգրանյանը խոսում էր այլընտրանքային պատմության կարևորության մասին: Այն նպաստում է մարդու մտածելակերպի բարելավմանը, գիտությամբ զբաղվելու ցանկության խթանմանը և այլն: Պարոն Տիգրանյանը նաև անդրադառնում է դրան, թե ինչ է նա ակնկալում աշակերտներից: Նա աշակերտներից ակնկալում է, որ նրանք ունենան սեփական կարծիք և այդ միշտ առաջնորդվեն սեփական կարծիքով, բայց նաև լսել ուրիշների կարծիքները և դրանք ևս հաշվի առնել: Պարոն Տիգրանյանը ունի մակարդակ, որտեղ սովորողները կատարում են լրացուցիչ հետազոտական աշխատանքներ և թարգմանչական աշխատանքներ: Իհարկե այս ամենը զուր չէ և գնահատվում է պարոն Տիգրանյանի կողմից: Հոդվածը կարող եք ընթերցել այս հղումով:

 

Ես կարդացի նաև ընկեր Իրինայի հոդվածը: Այդ հոդվածում նա ասում էր, որ չի ցանկանում երեխաներին սովորեցնել նրանց ստիպելով անգիր անել ինչ-որ կարևոր միտք և այն չհասկանալ: Նա այնպես է անում, որ երեխաները դրվագներից դաս քաղեն և այդ միտքը հասկանան դեռևս առանց ծանոթանալու դրան: Նա այդպիսի դրվագներով երեխաներին սովորեցնում է ազատ արտահայտվել և միտքը զարգացնել: Նա երեխաներին օտար երկրացիների հետ ծանոթացնելով և նրանց հետ շփան շնորհիվ, երեխաների լեզուն բացվում էր այլ լեզուներով խոսելու առումով: Հոդվածին ծանոթանալու համար այցելեք այս հղումով:

Ծերունին և ծովը

Բառային բացատրական աշխատանք. ծանծաղուտ-անցահուն, 
ճողփյուն-Ձկան վայրկենապես երևալը՝ դուրս ցատկելը ջրի միջից և սուզվելը
կարծր-պինդ, 
ախոյան-հակառակորդ, 
խայծ-հրապուրակեր, 
դրասանգ-ծաղկաշղթա, 
ընդհուպ-քիփ, 
անճարակություն-անօգնական, 
ճգնել-ջանալ, 
վետվետում-?, 
բաղեղ-փիչխ, 
խարազան-մտրակ, 
ներբան-կոշկատակ, 
ոստնել-ցատկել, 
ոստոստել-ցատկոտել, 
խոյանալ-սլանալ, 
պիրկ-ձիգ:
 
Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է 1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ, 2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):
Ծորունու վերաբերմունքը ծովի հանդեպ մեկ այլ էր, քան հասարակությանը: Ծերունին ծովին անվանում էր la mar, ինչպես անվանում են մի բանի, որին սիրում են: Իսկ մյուսները նաև անվանում էին ծովին el mar, որը նույնիսկ կարելի է հասկանալ թշնամի: Ծերունին ապրում էր ծովով, իսկ մյուսները ծովից ստացված օգուտով: Ծերունին երբեք չէր ձանձրանում ծովից, հաշվի չառնելով այն, որ նա 84 օր անընդմեջ ոչ մի ձուկ չի որսացել: 
 
Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:
Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։
Լավ է իհարկե, երբ մարդուն ժպտում է բախտը, բայց սեփական աշխատանքն այլ է:
Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանզի մարդուն կարող է բախտը ժպտալ, օրինակ՝ փողոցից մեծ գումար գտնել, բայց իհարկե դա չես ծախսի այնպես, ինչպես կծախսեիր այն, որը աշխատել ես: Սեփական ջանքերով հավաքված գումարը այլ է, ինչ այն գումարը, որը ունես բախտով: