Архив | Июнь 2017

Պուտորանի սարահարթը

Այս բարձրավանդակն իրենից ներկայացնում է անծայրածիր բազալտային սարահարթ, որին երբեք գութան չի կպել: Այն գտնվում է հյուսիս-արևմտյան միջսիբիրական սարահարթում: Հյուսիսից և արևմուտքից բարձրավանդակը ունի սուր կտրտվածքներ, որը նման է հսկայական աստիճանի: Պուտորան հաճախ անվանում են տասը հազար լճերի և հազարավոր ջրվեժների երկրամաս: Իր ջրվեժների քանակով այդ սարահարթն առաջին տեղն է գրավում Ռուսաստանում: Բայց այնտեղ ինքնուրույն գնալ և հիանալ այդ գեղեցկությամբ անհնար է, հարկավոր է անպայման գտնել ուղեկցող, հակառակ դեպքում այդ խոր կիրճերում մոլորվելու հավանականությունը շատ մեծ է:

Պուտորանան ընդարձակ և բացարձակ անձեռնմխելի բազալտային սարահարթ է, որը գտնվում է հյուսիս-արևելյան Սիբիրից դեպի հյուսիսային բևեռ: 1988 թվականից  այդ սարահարթի հիմնական մասն զբաղեցնում է Պուտորանի արգելանոցը, որը Ռուսաստանում մեծագույն արգելանոցներից է:

Գիտության տեսանկյունից, առաջին հերթին երկրաբանության և գեոմորֆոլոգիայի, դա լեռնային տեղանք է, այսպես կոչված, կածանային կամ աստիճանային ռելիեֆ: Այն բարձր սարահարթների մի ամբողջ համալիր է, որը բաժանված է խոր և լայն աստիճանավոր ձորերով: Այդպիսի ռելիեֆը կազմավորվում է հրաբուխի ժայթքումով: Նկատի ունենալով տարբեր կարծրության հորիզոնական ընկած բազալտային և տուֆերի շարքերով ժայռերը, որոնք առաջացրել են կիրճերում լավ արտահայտված աստիճանի ձև, նրա հզորությունը լավայի ծածկույթում՝ Պուտորանի կենտրոնում, հասնում է մինչև 1500 մետրի, իսկ մերկ ժայռերի վրա կարելի է հաշվել մինչև 40 շարք:

Այդ կառուցվածքային ճեղքերը ժամանակի ընթացքում զբաղեցրել են գետերը և նեղ, խոր լճերը: Այդ էկզոտիկ լճերի մակերեսը չի գերազանցում 100-150 կմ2, իսկ խորությունը՝ 400 մետրը: Նրանք Բայկալ և Տելեցկո լճերից հետո համարվում են ամենից մեծերը Սիբիրում: Նրանք պահպանում են հարուստ և մաքուր խմելու ջրի պաշարները: Այս սարահարթում հաշվում են 25000 լիճ, բայց միայն տասնութն ունեն հարյուր կմ2 մակերես կամ ավելի: Մյուս գեղեցկությունը այդ սարահարթի բազմաթիվ ջրվեժներն են: Դրանց մեջ մտնում է նաև Կանդա գետի վրա գտնվող ջրվեժը՝ 108 մետր բարձրությամբ, որը Ռուսաստանում ամենաբարձր ջրվեժներից մեկն է:

Հիմնական կլիմայական սահմանը այդ սարահարթը բաժանում է երկու ուղղությունների, որը որոշում է անսպասելի բարձրադիր այդ լայնության համար: Մի սահմանը ցույց է տալիս հյուսիսային տայգայի և անտառատունդրայի սահմանը, երկրորդը բաժանում է սարահարթը արևմտյան և արևելյան մասերի, և այնտեղ տարածված է արևմտյան տայգայի բուսականությունը:

Այդ բուսականության մեջ հիմնականում աճեցված է սաղարթախիտ տայգան և լեռնային տունդրան: Այդ արգելանոցում հաշվում են 400 տեսակի լավագույն բույսեր, դրանց մեջ մտնում են մի քանի հազվագյուտ բույսեր:

Արգելանոցում կա 34 տեսակի կաթնասուն: Այստեղ կա վայրի հյուսիսային եղջերուների ավելի քան 500000 գլուխ, որը գրանցված է կարմիր գրքում: Գրանցված է նաև սպիտակ ոչխարը:

Այդ արգելանոցում կա նաև 140 տեսակի թռչուն: Նրանց հիմնական մասն այստեղ բույն են դնում: Դրանց թվում է հազվագյուտ գիշատիչ սպիտակապոչ արծիվը և Մերլինը: Պուտարանի բազմաթիվ ջրամբարները ծառայում են չվող թռչունների համար՝ որպես հանգստի վայր:

Սարահարթն ունի իրեն յուրահատուկ կածանային ռելիեֆ, որը կազմված է հսկայական ծալքերից և նույնպես յուրահատուկ է իր բարձրությամբ՝ 1000-1500 մետր ծովի մակարդակից, որը կտրտված է հսկայական ձորերով:

Խտությամբ ջրվեժներն այստեղ բարձր են, քան Ռուսաստանի մի այլ վայրում: Աշխարհում չկա ուրիշ այնպիսի մի երկրամաս, որը կարող է համեմատվել Պուտորանի սարահարթի հետ լճերի խորությամբ և քանակով: Նրանք այստեղ ավելի քան 25000 են, իսկ երկարությունը՝ 150 կիլոմետր, խորությունը՝ 400 մետր:

Այդ սարահարթի համար հատկանշանակ է բնության և կենդանական աշխարհների համատեղությունը՝ անտառային (լեռնահյուսիստայգային), լեռնաանտառատունդրային և լեռնատունդրային, բարձր լանդշաֆտային գոտիներով:

Այստեղ գրանցված է ավելի քան 1300 տեսակի բույս: Կուտարմական և Իրկինդա գետերի ավազաններով անցնում է հյուսիս-արևելյան սահմանը: Տարածված է Սիբիրյան խեժապիճը և Սիբիրյան եղևնիները: Հյուսիսային այս սահմանում են նաև տարածված լուսանը, սամույրը և խլահավը:

Այս սահմանի յուրահատկությունը նրանում է, որ նա գտնվում է Ենիսեյ գետի ավազանում: Որը ճանաչված է նաև որպես Եվրասիայի կենսաբանական սահման: Դրանով է պայմանավորված նրա բուսական և կենդանական աշխարհի տարատեսակ բազմազանությունը:

Արգելանոցում հաշվառված է՝ 36 տեսակ ձուկ, 1 տեսակ երկկենցաղ, 184 տեսակ թռչուն, 34 տեսակ կաթնասուն: Ամբողջ այդ սարահարթի տարածքով ձգվում է տեղափոխվող Եվրոպայում հայտնի վայրի եղջերուների ցեղատեսակը-տայմիրյան: Այստեղ ապրում են նաև քիչ ուսումնասիրված հնագույն ձյունաճերմակ ոչխարները, որոնք 15000 տարի առաջ կտրված էին եղել իրենց հիմնական տեսակից: Հազվագյուտ և ոչնչացող թռչուններից հատուկ ուշադրության են արժանացել պեսկուլկան, մերլինը, սպիտակակտուց գագարան, կարմրավիզ սագը, փոքրիկ կարապը, սկոպան և բերկրուտը:

Թարգմանության աղբյուրը՝ http://masterok.livejournal.com/2472473.html

Реклама