Архив | Май 4, 2018

Հեղափոխություն

ա/ Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք.

Գիտության՝ տեխնիկայի՝ արվեստի ևն բնագավառում տեղի ունեցող արմատական փոփոխություն՝ հեղաշրջում: Մշակութային հեղափոխություն: Հեղափոխությունն ունի երկու տեսակ՝ ինքնաբուխ և քաղաքական:

բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը.

Հեղափոխությունը կարող է հանգեցնել շատ փոփոխությունների, հիմնականում իօգուտ հեղափոխականների:

գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.

Թավշյա հեղափոխությունը, որը տեղի է ունեցել 1989 թվականից Չեխիայում

դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.

Հիմա մեր երկրում մեծ հեղափոխություն կատարվեց, ևս մեկ թավշյա հեղափոխություն: Ես արդեն մեկը նշացի, որը իրականացվել էր Չեխիայում, այս մեկը, որը կատարվեց Հայաստանում, շատ նման էր Չեխիայի հեղափոխությանը: Այս հեղափոխության ժամանակ ոտքի կանգնեց գրեթե ողջ հայ ազգը: Իմ գնահատականը այս հեղափոխությանը բարձր է, քանի որ հայ ազգը միավորվեց մեծ ուժերով դեռ առաջին անգամ, ինչ ես եմ տեսնում, և ինձ դա դուր եկավ:

Реклама

The Useful Dragon/Օգտակար Վիշապը

Once upon a time there lived a dragon whose name was Komodo. He could breathe tire. And all the people who lived nearby were afraid of him. Whenever they heard him coming 1 they ran away and hid. They could always hear him because Komodo had six feet, and wore three pairs of shoes at a t i m e 2 and every shoe creaked. So wherever Komodo went the people were sure to know. One day he met a little girl who w asn’t a bit afraid 1 of him. “Why are you so fierce?” she said. “Why do you breathe fire when you see anyone coming?” “Well,” said Komodo, “ I-er-um-well-um I dunno. I never really thought about it. Shall I stop being fierce?” “Yes, please,” said the little girl, whose name was Susie. “All right,” said Komodo, “ I’ll try.” They said good-bye to each other, and Susie went home. By then it was beginning to get dark and Susie found that everyone was in an awful state, because the lamplighter, whose name was Charlie, h ad n ’t lit any of the street lamps. He was still in bed. He had stayed o u t 3 so late after lighting the la m p s 4 the night before that he was still tired. So he just stayed in bed and had a lovely sleep. And ate bread and butter under the bedclothes. The Mayor, whose name was William, was furious. What was to be done about the lamps? Then Susie had an idea. She ran all the way to Komodo’s cave and took him to the town and then all round
the streets, and he breathed fire on each lamp and lit it. How the people cheered! They were not afraid of the dragon any more. They could see he was a friendly beast. And after that Komodo came and lit the lamps every year when Charlie went on his holiday.

Ժուկով ժամանակով ապրում էր մի վիշապ, որի անունն էր Կոմոդո: Նա կարող էր անիվ 

փչել: Բոլոր մարդիկ, ովքեր ապրում էին մոտակայքում, վախենում էին իրենից: 

Երբ էլ որ լսեին, թե նա գալիս է, ապա բոլորը միանգամից կփախչեին: Նրան կարողանում էին լսել, 

քանի որ Կոմոդոն ուներ 6 ֆուտ բարձրություն, և նա հագնում էր երեք զույգ կոշիկներ, 

որոնք ծակ են: Այսպիսով, որտեղ գնում էր Կոմոդոն, մարդիկ 

այնտեղից փախնում էին:

Մի օր նա հանդիպեց փոքր աղջկա, որը չէր վախենում իրենից.

-Ինչու ես դու այդքան դաժան,- ասաց նա:

-Ինչո՞ւ եք դուք ձեր բերանը բացելուց և արտաշնչելուց կրակ հանում:

-Լավ,-ասաց Կոմոդոն:

Ես իրականում երբեք այդ մասին չեմ մտածել:

Դադա՞րեմ ես այդքան դաժան լինելը:

Այո խնդրում եմ,- ասաց փոքրիկ աղջիկը, որի անունն էր Սյուզի: Ես էլ եմ համաձայն,-ասաց Կոդոն, եսկփորձեմ կատարել քո խնդրանքը: Նրանք ասացին միմյանց 

հաջողություն և ամեն մեկը գնաց իր տուն: Այդ ժամանակ արդեն շատ մութ էր և Սյուզին 

հասկացավ, որ նա ընկել է վատ դրության մեջ, այն մարդը, ով պետք է վառեր 

լապտերները, չէր եկել: Նա մնացել էր պարկած իր մահճակալում: Նա մնացել էր իր

մահճակալում, այն պատճառով, որովհետև անցյալ գիշեր նա ուշ երեկոյան միացրել էր 

այդ լապտերները և շատ հոգնած էր: Այսպիսով նա մնաց իր մահճակալում և շատ լավ քնեց: Նա ուտում էր հաց և կարագ վերմակի տակ:

Քաղաքապետը, ում անունը Ուիլիամ էր, շատ զայրացավ այդ փաստի վրա: Ին՞չ անել լապտերների հետ: Սյուզիի մոտ միտք առաջացավ: Նա գնաց մինչև Կոմոդոյի քարանձավ, որտեղից իր հետ գնաց դեպի քաղաք և Կոմոդոն իր կրակի միջոցով վառեց բոլոր լապտերները: Ժողովուրդը երջանկացավ: Նրանք այլևս չէին վախենում այդ վիշապից: Նրանք տեսան այդ վիշապի մեջ ընկեր: Այսպիսով Կոմոդոն գալիս էր այդ լապտերի մոտ և ամեն տարի վառում էր դրանք և այդ լապտերները վառող մարդը գնում էր հանգստանալու:

Հիվանդություններ

Հիվանդությունը միջավայրի գործոնների ազդեցությամբ օրգանիզմում առաջացող փոփոխություններ են: Այդ գործոններն են՝

Ֆիզիկական — բարձր ցածր ջերմաստիճան, խոնավություն, ճառագայթում և այլն

Քիմիական — քիմիական նյութեր, թունաքիմիկատներ

Կենսաբանական — վիռուսներ, սնկեր, միկրոբներ:

Հիվանդությունը կարող է լինել՝

  1. Բնածին
  2. Ձեռքբերովի

Հիվանդությունը կարող է լինել նաև՝

  1. Վարակիչ
  2. Ոչ վարակիչ

Վարակիչ հիվանդություններ

Որպեսզի զարգանա վարակիչ հիվանդություն, պարտադիր է 3 պայման՝

  1. Հարուցիչ — վիռուս, բակտերիա, սունկ
  2. Փոխանցման ճանապարհ — օդակաթիլային, սննդային, կոնտակտային, ջրային և կենցաղային
  3. Ընկալունակ օրգանիզմ:

Վարակիչ հիվանդությունները ընթանում են մի քանի փուլով՝

  1. գաղտնի փուլ կամ ինկուբացիոն շրջան

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական պաշտոնական նոր հանդիպումներ։

  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։

  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդույթներ են ստեղծվել:

  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում էր մնացել:

  6. Խոսքը վերաբերում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

  7. Գեղագիտությունը հասկացողություն է տալիս գեղեցիկի մասին:

  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը տեղի տվեց։

  9. Երկուսն էլ ուսմունք առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը։

  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծվում էր։

  12. Այդ մասին ասվել է բազմիցս:

  13. Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։

  14. Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ զբոսանքի։

  15. Ոչ միայն չէր սովորել դասերը այլև դասի տեղն էլ չգիտեր։

  1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։

  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծեցին։ (երևալ, անհետանալ, առկայծել)

  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)

  3. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

  4. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)

  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

3.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթը երկար ժամանակ մնալով սեղանին, սառեց՝ և նրա երեսին սեր առաջացավ:

Երբ քայլում էինք, ընկերս մի աղջկա տեսավ, և ես զգացի, որ առաջին հայացքից սեր է առաջացել ընկերոջս սրտում:

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Հայերենում վերջակետը երկու կետ է, իսկ անգլերենում և ռուսերենում՝ մեկ:

Կետերը ջրային կենդանիներ են, որոնք շատ մեծ են և կաթնասուն:

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Տղան հստակ համոզվելու համար, թե այդ քառակուսու կողմը քանի սանտիմետր է, չափեց այն քանոնով:

Նա այնքան լավ է տիրապետում քանոնին և այնքան գեղեցիկ երաժշտություններ է նվագում դրանով, որ բոլորը զարմանում են:

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Այսօր դրսում շատ ցուրտ էր, ես շատ տաք հագնված երբ դուրս եկա, միանգամից մարմնովս դող անցավ:

Մեքենաս ամբողջովին սարքին կլինի արդեն, երբ դող անցկացնենք անիվին:

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Նրա ձայնի տոնը շատ բարձր է և նա մի փոքր դժվարանում է խոսել կամաց:

Ընկերս ինձ հրավիրել է իր ծննդյան տոնին և ես անպայման պետք է գնամ:

4. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Դու կյանքին վարդագույն ակնոցով ես նայում և վատը ընդհանրապես չես նկատում:

Նա այդքան սխալներ և վատ արարքներ անելուց հետո ջրից կարողացավ չոր դուրս գալ:

Վերջ, արդեն լցվեց իմ համբերության բաժակը, ես քեզ նման կյանքին չեմ նայում վարդագույն ակնոցով և երբեք թույլ չեմ տա, որ դու պատժվես նրա փոխարեն:

Ես նրան քաղցր աջքով չեմ նայի, նրա դեմ ապացւյց կգտնեմ և քեզ կազատեմ:

5.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց — անհայտ, անմտություն, հակաթույն, տգեղ, անհոգաբար, անհավատալի, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, հարակից, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, անթիվ:

Վերջածանց — Խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, գերադաս, կղզյակ, հայրական, ներգրավում, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք: