Архив | Май 10, 2018

1937 թվականը Հայաստանում

Իմ կարծիքը

Ես կարդացի «1937 թվականը Հայաստանում» գիրքը և շատ բան սովորեցի ու իմացա այդ ժամանակների մասին: Գիրքը այդպես է անվանվում, քանի որ բռնություններն հիմնականում եղել են 1937 թվականին: Կարդալով գիրքը պատկերացնում, որոշ պահերին նաև զգում էի այն մարդկանց ցավը, որոնք կորցրել են անմեղ հարազատ, կամ հենց այդ անմեղ մարդու ցավը և տենչումը դեպի ազատություն: Իմացա, որ օրինակ շատերին պատժել են ուղղակի անվանելով աջ տրոցկիստ, ավազակային բանդայի առաջնորդ կամ անդամ և այլ շատ հանցագործություններ նրանցը համարելով: Այդ բռնությունները նաև անվանում էին «Ստալինյան բռնույթուններ», քանի որ նա էր եղել ԽՍՀՄ-ի ասյպես կոչված (генеральный секретарь Ц.К. КПСС), բայց եթե դուք էլ կարդաք գիրքը, կտեսնեք որ սա հիմնականում Ստալինի բռնությունները չեն, այստեղ մի ամբողջ անձնակազմ է աշխատել, նույնիսկ հնարավոր է անձնակազմներ: Ստալինի մասին գրքում շատ քիչ է խոսվում: Այն ժամանակ պատիժների մեծամասնությունը, իմ ըմբռնումով մոտ 2/3-րդ մասը գնդակահարություն էր, մնացած 1/3-ը բանտարկություն կամ աքսոր: Այդ ժամանակները Հայաստանի համար իհարկե եղել է ողբերգական, քանի որ շատ անմեղ մարդիկ են գնդակահարվել, աքսորվել կամ բանտարկվել, որոշներն էլ հետմահու արդարացվել, որը արդեն ոչինչ չէր փոխում:

Գրքի հեղինակն է՝ Արարատ Հակոբյան

Հրատարակման տարեթիվը՝ 2017 թվական

 

Թվաքննությունների շարժընթացը և արձանագրությունների նմանությունը

Եկեք դիտարկենք կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունների զարգացման ընթացքը: Գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սովորաբար հարցաքննությունների սկզբնական փուլերում կասկածյալը կամ մեղադրյալը արդարանում է և իրեն գործից անտեղյակ ներկայացնում: Բայց կարճ ժամանակ անց նա հարցաքննությունների ընթացքում ասում է, որ նա մողավոր է, օրինակ՝ իր հանցավոր կապերի կամ անօրինական գործերի վերաբերյալ: Այսպես օրինակ Պողոս Մակինցյանի հարցաքննությունների ընթացքից երևում է, որ նա նրա հանդեպ հարուցված գործում 1936 թվականի նոյեմբերի 24-ին իրեն անմեղ է համարել, բայց արդեն 1937 թվականի փետրվարից նա հարցաքննությունների ընթացքում սկսել է հայտարարել, որ ինքը «ծածուկ տրոցկիստ» է և որ իրենց խումբը պայքար է մղում կապիտալիզմը մեր երկրում վերականգնելու համար: Հետագայում նաև ավելի է խորացնում իր «հակահեղափոխական» վարքագիծը և որ ահաբեկություն էին նախապատրաստում Ստալինի և Բերիայի դեմ: Բայց այս ամենը անհեթեթություններ էին: Այսպիսի շատ օրինակներ կան, ինչպես օրինակ քարտուղար Ամատունին 1937 թվականի նոյեմբերի 17-ին գրել է ԽՍՀՄ-ին և ՆԳԺԿ-ին, որ նա անմեղ է և այդպես ցանկացել է իրեն պաշտպանել, իսկ արդեն 1937 թվականի դեկտեմբերի 22-ին կրկին դիմում է գրել, բայց այստեղ իրեն մեղադրել է, թե իբրև զրպարտել է կուսակցությանը և էլի այլևայլ հանցագործություններ է գործել: Այսպիսի շատերին կարելի է թվարկել, նունիսկ ոմանց հարցաքննությունները համապատասխանում են: Իսկ այս ամենից կարելի է եզրակացնել, որ նախապես կազմված են եղել բոլոր հարցերը, չի բացառվում նաև պատասխանները, այդ պատճառով էլ հարցաքննվողների մոտ որոշ հարցեր ունեին տառացիորեն նույն պատասխանը:

Ցուցմունքներ կորզելու եղանակները

Այն ժամանակ շատ տարբեր ձևերով են կորզել ցուցմունքներ: Շատերին ծեծելով և տանջանքների ենթարկելով, ոմանց սպառնացել են հարազատներին վնասելով և բռնությունների ենթարկելով, ոմանց էլ ուղղակի ասել են, թե իբրև իրենց ցանկացած ցուցմունքն ստանալուց հետո նրան բաց կթողնեն, բայց այդ ամենը փուչ խոսքեր էին:

Դատավարություն անցկացնող դատական ատյանների և մի քանի բնորոշ դատավարությունների մասին

Քաղաքական մեղադրանքով գործերը ուղարկվում էին համապատասխան ատյան՝ գործը լսելու և դատավճիռ կայացնելու: 1930-ական թթ. ՀԽՍՀ-ի քաղաքացիները ունեցած տվյալներով, դատալսումներ ու դատավճիռներ են կայացրել հետևյալ դատական մարմիններն ու արտակարգ հանձնաժողովները:

  1. ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգայի արտագնա նիստը:

  2. ԽՍՀՄ ՄՊՔՎ դատական կոլեգայի նիստը:

  3. ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի հատույ խորհրդակցությունը (եռյակ)

  4. Անդրկովկասյան ԺԿԽ-ին կից ՊՔՎ դատական կոլեգայի նիստը

  5. Անդրկովկասյան զինվորական օկրուգի ռազմական տրիբունալի արտագնա նիստը

  6. ՀԽՍՀ Գերագույն դատարանի հատուկ կոլեգայի նիստը

  7. ՀԽՍՀ ՊՔՎ դատական կոլեգայի նիստը

  8. ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակը

Շատ դատական գործեր սովորաբար հանդիպում են ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակի և ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգայի կամ տրիբունալի արտագնա նիստերում, դատավճիռներն էլ առավելագույնը ենթարկում են մահապատժի և բռնագրավում են մահապատժի ենթարկվածի ունեցվածքը՝ համաձայն ԽՍՀՄ ԿԳԿ-ի ընդունած «1934 թ. Դեկտեմբերի 1-ի օրենքի»: Այդ օրը ատրճանակով գնդակահարվել է Համկ(բ)Կ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Լենինգրադի մարզկոմի և քաղկոմի քարտուղար Կիրովը: Գնդակահարությունից մի քանի ժամ անց Ստալինն իր ձեռքով է կազմում այդ օրենքը, անվանելով՝ «Դեկտեմբերի 1-ի օրենք»: Հետո նաև օրենսգրքում կատարվում են փոփոխություններ, որի համաձայն՝ տեռորիստական գործերով հետաքննությունները պետք է տևեն 10 օր, գործը լսել առանց կողմերի մասնակցության, թույլ չտալ ներման միջնորդություն և գնդակահարության վճիռը հրապարակումից անմիջապես հետո պետք է կատարվեր: Այս բոլոր փոփոխությունները մեծ օգնություն էր հետագա բռնությունների համար:

Բռնաճնշումների ենթակա մարդկանց ձերբակալությունների խմբաքանակների պլանավորման մասին

Այն ժամանակ նրանք որոշում էին, թե մարդկանց որքան ժամանակով կբանտարկեն, ում կաքսորեն և նաև ում կգնդակահարեն: Ամեն ինչ հասկանալի, բացի մարդկանց կյանքը, ապրել կամ չապրելը որոշելուց, դա բնորոշ էր իսկական բռնապետների: Բռնաճնշումների բուռն շրջանում՝ 1937 թվականի հուլիսի 11-ին Համկ(բ)Կ կենտկոմը Հայաստանի համար իջեցրել է 500 մարդու գնդակահարելու առաջադրանք: Եվ անվտանգության ու դատաիրավական մարմինները պետք է ատարեին իրենց առաջադրանքը: Հետո կրկին խնդրեցին այս անգամ լրացուցիչ 700 մարդ գնդակահարել: Այդ հեռագրից երկու օր անց կենտկոմը որոշեց թուլատրել գնդակահարվողների թիվը հասցնել 1500-ի: Այս ամենը նաև շարունակվեց 1938 թվականին: 1938 թ. հունվարի 31-ին Հայաստանին նախատեսված էր 1000 մարդ գնդակահարել, 1000-ին էլ բանտ նստեցնել կամ աքսորել: Այսինքն Հայաստանին այդ առաջադրանքը կատարելու համար պետք էր ընդամենը 1000ի գնդակահարել իսկ 1000-ին էլ բանտ նստեցնել և աքսորել, ընդհանուր 2000 հոգի, բայց առաջադրանքը գերակատարվեցը և 2000-ի փոխարեն ձեռբակալվեց 3153 մարդ, որոնցից 1390-ին գնդակահարեցին, մնացածին դատապարտեցին 3-10 տարի ազատազրկման, ոմանց էլ աքսորեցին: Պրոֆեսոր Ղազախեցյանի տված տվյալներին համաձայն 1937-1938 թվականներին բռնադատվածների թիվը հասել է 8084-ի, որը համարյա թե համընկնում է Մանուկյանի հայտնած տվյալների՝ 8104 հոգի:

Նկատառումներ Ա. Ամատունու գործի վերաբերյալ

1936-1938թթ. զանգվածային բռնաճնշումների ընթացքում, Խանջյանի՝ գործնականում սպանությունից հետո 1936թ սեպտեմբերից մինչև 1937թ սեպտեմբեր, հանրապետության կուսակցական ամենաբարձր պաշտոն զբաղեցրել է Ամատունին: 1937 թվականի սեպտեմբերի 27-ին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի պետանվտանգության աշխատակից գնդապետ Ալթմանը անցկացրել է խուզարկություն և ձերբակալություն: Նրան, ինչպես նախորդ կուսակցական ղեկավարներին, մեղադրել են անվանելով աջ տրոցկիստ, որը ցանկանում է Խորհրդային Հայաստանը առանձնացնել ԽՍՀՄ-ից:

Մի դրվագ Աբրահամ Գյուլխանդանյանի եղբոր դատական գործից

Ուշադրության է պետք ներկայացնել իհարկե մի անհատական գործ, որն առնչվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի և Աբրահամ Գյուխանդանյանի եղբոր՝ Անդրեյ Գյուխանդանյանի մասին: Անդրեյ Գյուխանդանյանը ծնվել է 1875 թվականին: Նրա քր. Գործից տեղեկանում ենք, որ նրան սկսել են հետևել պետանվտանգության գաղտնի ծառայությունները դեռ 1920 թվականից: 1935 թվականին օգոստոսի 8-ին պետանվտանգության գաղտնի քաղաքական բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Օհանովը պարզել է, որ Անդրեյը հաճախակի է եղել կաթողիկոս Խորենի տանը: Արդեն 1937 թվանակնին «Զաքարիա» կեղծանունով հեգևորական տեղեկություն է հաղորդել Անդրեյ Գյուխանդանյանի մասին: Իսկ մայիսի 16-ին հետախուզել են Անդրեյի բնակարանը: Մայիսի 17-ին և 25-ին հարցանքննություններ են կատարվել, որոնց հիմման վրա արձանագրվել է, որ Անդրեյ Գյուխանդանյանը մասնակցել է 1921 թվականի ապստամբությանը: Հետո պարզվել է, որ Անդրեյը կապ է ունեցել իր եղբոր՝ Աբրահամ Գյուխանդանյանի հետ: Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի կողմից արտասահման մեկնա Գարեգին արք. իր հետ բերել է Աբրահամ Գյուխանդանյանի ուղարկած սափրվելու լոզվին, որն ուղարկել էր իր եղբորը: Այս ամենի պատճառով կաթողիկոսը խեղդամահ արվեց պետանվտանգության աշխատակիցների կողմից 1938 թվականին: Հետո այդ մի լեզվիի պատմությունից քաղաքական երանգ տալով ասեցին, թե իբրև Անդրեյ Գյուխանդանյանը անհրաժեշտ է համարել Հայաստանին միացնել նախկին Թուրքահայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը և Ախալքալաքի շրջանը: Իսկ 1937 թվականի սեպտեմբերի 2-ին լույս 3-ին նրան գնդակագարեցին:

Մի քանի դիտարկումներ ՀԽՍՀ ՆԳԺԿի Եռյակի դատավարության մասին

Բռնադատվածներից առավել զանգվածային են եղել եռյակների կողմից անցկացված «դատավարությունները», քանի որ դրանք շատ արագ էին արվում և ամբողջ ցուցակներով: Եռյակի նիստերի արձանագրությունները ցույց են տալիս, որ եռյակի վարած նիստերի մեծամասնությունը քաղաքական բնույթի մեղադրական գործեր են: Ներկայացված քրեական գործերում մեղադրյալներին հիմականում ներկայացվում էին այսպիսի քաղաքական մեղադրանքներ՝ նախկին դաշնակցական լինելը, 1921 թվականի ապստամբությանը մասնակցելը, հակակոլտնտեսային վնասարար գործողությունները, նախկին խմբապետ և այլն: Ահա թե հիմնականում ինչերի պատճառով եմ մարդկանց պատժել կամ գնդակահարել:

Реклама

КОСМИЧЕСКИЙ ПУТЕШЕСТВЕННИК ЭЛОНА МАСКА НАПРАВИЛСЯ К МАРСУ / Տիեզերական ճանապարհորդ Էլոնա Մասկան ուղևորվում է դեպի Մարս

Falcon HeavyFalcon HeavyКомпания Элона Маска SpaceX вывела 6 февраля 2018 года в космос самую мощную на сегодня ракету  Falcon Heavy.

Поясним, что же произошло,и почему 6 февраля войдет в историю.

Сначала немного инженерии. Ракета Falcon Heavy состоит из двух ступеней и капсулы, которая будет выводить в космос полезный груз. В капсуле поместили личный автомобиль основателя SpaceX и Tesla Илона Маска — красную Tesla Roadster. Накануне старта Маск выложил в интернет фото автомобиля внутри капсулы : » Красная машина для Красной планеты». За рулем автомобиля сидит манекен,одетый вскафандр SpaceX — его компания официально не представляла, но показывала на фотографиях.

Несмотря на сильный ветер, старт ракеты состоялся в 22:45 по Киеву.

Первая ступень успешно преодолела земное притяжение и с помощью 27 двигателей Merlin 1D (по 9 в каждом разгонном блоке) вывела вторую ступень на низкую околоземную орбиту. После отделения в 22:51 два элемента первой степени, как и планировалось, посадили на Землю (для повторного использования).

Էլոնա Մասկայի ընկերությունը, որը կոչվում է SpaceX, 2018 թվականի փետրվարի 6-ին դուրս է բերում տիեզերք այս օրերին ամենից հզոր Falcon Heavy տիեզերանավը:

Բացատրենք, թե ինչ տեղի ունեցավ և ինչու փետրվարի 6-ը պետք է նշվի պատմության մեջ:
Սկզբից մի քիչ նրա արտաքին տեսքի մասին: Տիեզերանավ Falcon Heavy-ն կազմված է 2 աստիճանից և կափարիչներից, որը պետք է տեղափոխի տիեզերք օգտակար բեռ:
Կափարիչում տեղավորեցին անձնական ավտոմեքենան Էլոնա Մասկայի, որը այդ ընկերությունների հիմնադիրն էր: Նախօրեին Մասկան ինտերնետում տեղադրեց մեքենայի նկարը կապսուլի մեջ: Կարմիր մեքենան Կարմիր մոլորակի համար: 

Մեքենայի ղեկին նստած էր մանեկեն, որին հագցրել էին իրենց ընկերության սկաֆանդրը: Նրա ընկերությունը օրինական չէր ներկայացված, բայց ցույց էր տրված նկարում:
Չնայած ուժեղ քամուն, տիեզերանավը թռավ 22:45-ին Կիեվի ժամանակով:

Առաջին աստիճանը հաջող հաղթահարեց երկրի ձգողական ուժը 27 շարժիչների օգնությամբ, դուրս բերեց 2-րդ աստիճան երկրագնդի մոտ շուրջը: Առանձնանալուց հետո 22:51 րոպեին 2 էլեմենտը առաջին աստիճանի, ինչպես և որոշված էր, վայրեջք կատարեց երկրագնդի վրա, 2-րդ անգամ օգտագործելու համար:

Թավշյա հեղափոխություն

Թավշյա հեղափոխություն Չեխոսլովակիայում

Թավշյա հեղափոխությունը Չեխոսլովակիայում տեղի է ունեցել 1989 թվականի Նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը: Ժողովուրդը ցույց էր անում միակուսակցական կառավարման դեմ և հաջողության հասավ 41-ամյա միակուսակցական իշխանությունը վերացնելով: Չեխոսլովակիան անցավ Խորհրդարանական հանրապետության:

1989 թվականի նոյեմբերի 17-ին ոստիկանական զորքերը ցրեցին ուսանողական ցույցերը: Իսկ հետո՝ նոյեմբերի 19-ին շարունակվում էր ցույցերը և ցուցարարների թիվը հասել էր 500000-ի:

Նոյեմբերի 27-ին 2 ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները: Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության բոլոր անդամները, հիմնականում վերնախավը հրաժարական տվեց:

Երկրների կառավարությունների դեմ փողոցային պայքարի աճը իրոք մեծ էր, և նոյեմբերի 28-ին Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է երկրում միակուսակցական համակարգից: Դեկտեմբերի 10-ին նախագահը հաստատեց առաջին հիմնականում ոչ կոմունիստներից բաղկացած կուսակցությունը 1948 թվականից հետո և հրաժարական տվեց: Վեցլա Հավելը 1989 թվականի դեկտեմբերի 29-ին դարձավ Չեխոսլովակիայի նախագահ:

Թավշյա հեղափոխություն Հայաստանում

Մեր երկրում այս տարի տեղի ունեցավ հազվագյուտ տեղի ունեցող դեպք: Հայաստանում մեծ ցույցեր տեղի ունեցան և ոչ ապարձյուն: Հայ ազգը ոտքի կանգնեց և ես այսքան տարվա ընթացքում տեսա հայերին համախմբված: Ցուցարարների թիվը հրապարակում հասել էր 200000-ի: Եվ ոմանք էլ իրենց մարզերում էին ցույցեր անում: Ցուցարարները սկզբից կարծես թե միայն պայքարում էին հեռացնելու վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանին, բայց հետո հայտնի դարձավ, որ պարոն Փաշինյանը ուղղակի ցանկանում էր վարչապետը չլինի ՀՀԿ կուսակցությունից: Պարոն Փաշինյանի ուղղորդություններով և առաջնորդությամբ իհարկե հայ ազգը կարողացավ հասնել իր ուզածին: Եվ իմ կարծիքով այս հեղափոխություննել շատ կխոսվի և կհիվի տարիներով, ինչպես նոր ես խոսեցի 1989 թվականի հեղափոխության մասին, քանի որ Հայաստանում շատ մարդ չկա, և եղած մոտ 1500000-ից  300000-ը ոտքի կանգնեցին և պայքարեցին, դեռ 100000-ից ավելին էլ իրենց տներից էին հետևում ցույցերի ուղիղ եթերով, դա իհարկե ահռելի թիվ է 1500000-ի մոտ, մոտ 1/3 մասը:

Համեմատություն մեր մոտ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը Չեխոսլովակիայում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության հետ

Չեխոսլովակիայում էլ ցույցերի թիվը մեծացավ, և շատ մեծացավ մի քանի օրում, ինչպես Հայաստանում: Չեխոսլովակիայում ցույցերը տևեցին մոտ մեկ ամիս տաս օր, իսկ Հայաստանում մոտ քսան օր: Չեխոսլովակիայում ցույցերը սկսեցին և ցուցարարներին ոտքի հանեցին ուսանողները, իսկ այստեղ՝ Նիկոլ Փաշինյանը: Չեխոսլովակիայում էլ, այստեղ էլ ցույցերը տեղի էին ունենում հանգիստ և բռնի ուժեր չէին կիրառվում: Այնտեղ եղել է երկու ժամյա գործադուլ և դրան մասնակեց են Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, իսկ այստեղ եղել է մասսայական գործադուլ և դասադուլ և դրան էլ է մասնակցել գրեթե ողջ հայ ազգը:

Աղբյուրները՝

Академик

ВикипедиЯ

ՎիկիպեդիԱ

Գործնական քերականություն

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է
Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի էր թվում այն անդորրը, որի համար անձամբ կափիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկըդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:
Գ.Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խավարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդություննրի աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարենՏրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

Պետք Է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ Է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

Հարկ Է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի գործածման տեսանկյունից ողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանում, նաև մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային լավագույն աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձրադիր վայրը վառելիք հասցնելը շատ թանկ Է արժենում: Եթե ձմռանը ջերմուկներն էլ ջեռուցեն հանքային ջրով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:

3.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ, ընչաքաղց, աղքատ

հերսոտ, դյուցազնական, հերոսական

ընթացիկ, սրընթաց, արագընթաց

անընկճելի, անկոտրում

դյուրաթեք, դյուրաբեկ, ճկուն

4.Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որտեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին ձգում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդնևրին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում ապշեցուցիչ մի կառույց` կախովի այգիները: Թագավորը դրանք շինել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների հովին ու ստվերին: Կնոջ թախիծը փարատելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ կախովի պարտեզները: Հասարակ մարդկանց համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիանալի էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

5.Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր: 
Բարենցի ծովի Կիլդին կղզում շատ հետաքրքիր լիճ կա: Ջուրը հինգ շերտ ունի: Առաջինի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի արարած: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի ողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են, որ չեն հրաժարվում ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք աղի ջրերում են: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար վնասակար է: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերի կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար չեն միանում: