Архив | Май 11, 2018

Նախագիծ ` Առողջ սնունդ , առողջ ապագա

Նպատակը

  • առողջագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացում
  • Առողջ ապրելակերպի խրախուսում
  • Առողջ սննդի խրախուսում և պրոպագանդում
  •   առողջության և շրջապատի նկատմամբ պատասխանատու վարքագծի ձևավորում
  • խոհարարական  հմտություններ
  • ինքնասպասարկման հմտություններ

Մասնակիցներ` միջին և ավագ դպրոցիների սովորողների խումբ

Ժամկետներ` Մայիսի17ին, տեխնոլոգիական ցուցադրության ժամանակ:

Նկարագրություն

Սովորողների խումբը ներկայանում է ցուցահանդես էքսպոյի ձևով, որտեղ հյուրասիրության ձևով ներկայացնում է այս ուսումնական տարվա ընթացքում նախագծային գործունեության ընթացքում իր ձեռքերով պատրաստած, փաթեթավորած կամ պահածոացրած սննդամթերք, նաև տեղում թարմ պատրաստած մրգային և բանջարեղենային աղցաններ, դրանց բաղադրիչների օգտակար նշանակությունը և դեր օրգանիզմի համար:

Էքսպոն կազմակերպվում է Միջին դպրոցի խոհանոցային ակումբի տարածքում:

Տեղում , առկա մթերքից,  սովորողները`​ բաժանվելով մի քանի խմբերի, պատրաստում են ,,առողջ սնունդ,,` մրգային , բանջարեղենային աղցաններ, ձևավորում, մատուցում, հյուրասիրում:

Էքսպոն լուաբանվում  լրագրողական խմբերի կողմից և սովորողների բլոգներում

Реклама