Архив | Июнь 2018

Ճամփորդություն Բջնի

Ճամբարի վերջին օրն էր, մենք և ընկեր Տաթևի ջոկատը որոշեցինք ճամփորդել դեպի Բջնի։Նման որոշումը պայմանավորված էր մի շարք նախադրյալներով՝ հիասքանչ բնություն, բազմազան բուսականություն,տարբեր ժամանակաշրջաններում կառուցված եկեղեցիներ։Ինչպես արդեն նշեցի կարխարդական բնություն էր, մի կողմում քչքչում էր Հրազդան գետը, որն ի դեպ բավականին մաքուր էր և վարար, մյուս կողմում լողում էին սագերը իրենց ձագուկների հետ, որոնք շատ դաստիարակված էին , խելոք , առանց առարկության մի շարքով հետևում էին իրենց մայրիկին։

Մյուս անկյունում լսվում էին ծիծեռնակակների ծլվլոցը։Տեղ հասնելուն պես գնացին եկեղեցի, որտեղ մոմ վառեցինք, աղոթեցինք և երգեցինք։Հետո իջանք գետի մոտ , հարմար տեղավորվեցինք ափին , հանգստացանք և հաց կերանք։Հանգստին հաջորդեց քայլք դեպի հանքային ջուրը, այնտեղ գետնի տակից խաղավակի միջից հանքային ջուր է դուրս հոսում , որն հետո խառնվում է գետին։Մի քիչ ջուր վերցրեցինք , որ լաբորատորիայում ուսումնասիրենք ։ Անտարբեր չէինք նաև աճող բուսականության նկատմամբ, ամեն քայլին հանդիպում էինք ուրցի, դաղձի, կռատուկի, եղինջի , մասրենու թփերի։Աղջիկները ընկեր Հասմիկի հետ ուրց քաղեցին, այնպես որ ձմեռվա համար անհրաժեշտ ուրցով թեյն ապահովված է, մենք ընկեր Անուշի և ընկեր Տաթևի հետ քննարկում , փորձում էինք տարբրել անծանոթ բույսերը՝միանգամից որոնելով համացանցում։Ուսումնասիրությունները ավարտելուց հետո մի լավ խաղացինք և վերադարձանք տուն։

Реклама