Архив | Декабрь 2018

Ռաբբի Հիլլել

  • Ցույց տուր ռաբբի Հիլելի ուսումնատենչությունը (որ դրվագից է երևում)

Այն դրվագից, երբ նա գումար չի ունենում դռնապանին տալու և բարձրանում է տանիք և երդիկի պատուհանից գլուխը կախում ու լսում դասախոսությունը ռաբբիների:

  • Ցույց տուր ռաբբի Հիլելի համբերատար լինելը։

Ռաբբի Հիլելի համբերատար լինելը երևում է այն դրվագից, երբ մի մարդ ուրիշի հետ գրազ էր եկել, որ կարող է զայրացնել Հիլլելին, բայց ինչքան էլ նրան գիշերը կանչում էր և անիմաստ հարցեր էր տալիս, Հիլելը պատասխանում էր հանդարտ ու գնում էր ետ:

  • Ցույց տուր ռաբբի Հիլելի իմաստուն լինելը։

Ռաբբի Հիլելի իմաստուն լինելը երևում է այնտեղ, երբ նա իր թշնամու միտքը հասկանում է և ասում այնպիսի իմաստուն միտք, որը և իր հարցի պատասխանն է և իրեն խրատ:

  • Դուրս գրիր այն բառերը, որոնց ծանոթ չէիր կամ ուրիշ իմաստով գիտեիր։

  • Բնութագրիր ռաբբի Հիլելին՝ որպես փիլիսոփայի. ա) սահմանիր՝ ինչ բան է փիլիսոփան, բ) ռաբբի Հիլելն իր որ հատկանիշներով է համապատասխանում փիլիսոփայի սահմանմանը, գ) Ինչպես է ռաբբի Հիլելի կերպարն ազդում շրջապատի մարդկանց և նրա մասին ընթերցողների վրա, դ) քո վերաբերմունքը՝ ռաբբի Հիլելի նկատմամբ, ե) շրջասացությամբ անվանիր ռաբբի Հիլելին։

Ռաբբի Հիլելը շատ ուսումնատենչ էր, այնքան էր ուսման ձգտում, որ բարձրացավ տանիքին լսեսու դասախոսությունը և մնաց ձյան տակ: Իր այդ ջանասիրությունն ու ուսումնատենչությունը նրան շատ խելացի դարձրեցին, նա արդեն մարդկանց տալիս էր կյանքի դասեր, իսկ դա արդեն փիլիսոփայություն էր իմ կարծիքով: Մարդիկ էլ պետք է ռաբբի Հիլելի այդ կերպարից դաս քաղեն, լինեն ուսումնատենչ և համբերատար: Ռաբբի Հիլելը շատ իմաստուն և օրինակելի մարդ էր, հիմա այդպիսի աշխատասեր և համբերատար մարդիկ քիչ են, և պետք է օրինակ ծառայի ժամանակակից ժողովրդին: 

Реклама

Արտիստը

  1. Գտիր այն հատվածները, որտեղ նկարագրվում է Լևոնենց տունը։

Նրանց դուրս գալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտելշուրջս: Այն ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց: Մի անկյունումկախված էին աշխարհի անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ուերգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունումդրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագինգեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի ևՎագների կավյա կիսարձանիկները, աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, միկոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ: Սեղանի առջևին պատից կախվածէին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ—որ թատրոնական զգեստ` նմանՌիգոլետտոյի հագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով միփողոցային երգչուհու համար: 

Արտիստը բնակվում էր նույն տան վերին հարկում: Լուիզան մեզ առաջնորդեց դեպիգլխավոր սանդուղքը, բարձրացանք չորրորդ հարկը: Այնտեղից նեղ, կեղտոտ,փայտյա սանդուղքով հասանք հինգերորդ հարկը, մտանք մի մթին անցք: Անմիջապեսխփեց մեր քթին ճարպի մեջ տապակվող մսի անախորժ հոտը:

2. Լևոնի մոր խոսքերից ելնելով բնութագրիր մորը։

Լևոնի մայրը ընդհանրապես ինձ դուր չեկավ, նա շատ վատ էր խոսում Լևոնի մասին, որն իր որդին էր: Նա հյուրերի մոտ և նույնիսկ Լևոնի ներկայությամբ շատ վատ էր արտահայտվում Լևոնի մասին, ասում էր, որ նա էլ մի օր կդառնա հարբեցող, իր ամուսնու նման, նա էլ էր թափառում: Մի խոսքով Լևոնի մայրն անսիրտ էր և անուղեղ:

3. Պատմվածքից ընտրիր երեք հատված, որտեղ երևա, որ Լևոնը երջանիկ մարդ է։

Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ:

Հասավ, վերջապես, օրիորդի ուղևորության օրը: Մի շաբաթ էր` Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես, ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում,զվարճախոսում: Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար:

Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում:

4. Փորձիր բացատրել Լևոնի հուսահատության պատճառը։

Նա մտածում էր, որ Լուիզան հիամ իր հետ ջերմ է, բայց ամուսնությունից հետո կփոխվի նա և կլինի ավելի կոպիտ իր հետ, այսպիսով նա հուսահատ էր:

5. Գրավոր բնութագրիր Լևոնի կերպարը (Սահմանիր, հատկանիշներն ասա, նրաազդեցություն-գործողությունը, քո վերաբերմունքը, հոմանիշը)։

Լևոնը շատ խելացի և հասկացող տղա էր, չնայած իր ոչ հասուն տարիքի: Նա հոգ էր տանում իր մայրիկի մասին, ուշադրություն չդարձնելով իր մոր վատ խոսքերը ուղված իրեն: Նա սիրում էր Լուիզաին և ամեն կերպ ցանկանում հասնել նրան: Իմ վերաբերմունքը նրա հանդեպ այն է, որ նա շատ օրինակելի տղա է ոչ միայն իր տարիքի երեխաների համար, այլ նաև շատ մեծահասակների:

Քերականական առաջադրանքներ

  1. Հնչյունափոխություն. գտիր տրված բառերում հնչյունափոխությունը.

    գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված, իջնել, միջակ, շիջել, պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան, զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ։

  2. Լրացու բաց թողած տառերը և կետադրիր։

    Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։

    Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկակնք էր։

    -Պարո՛ն, հասանք,-հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։

    Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի՝ հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։

    Նրա ռունգերը ջղագրգիռ թրթռացին, սիրտը թփրտաց, կուրծքն անհանգիստ ելևէջեց։

    Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան անակնկալ էր այդ երգն օտարության մեջ։ Ուրեմն իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողաց՝ կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ընդարմացած, նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ո՞վ բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գռգռված ուղեղի մտածածին պատրանք։ Եվ այդ երգը ահա գալիս էր՝ տակնուվրա անելու իր խռովահույս հոգին։

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

    Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի՝ հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով՝ նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ. տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշերը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակների թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

 

  1. Առաջին երկու նախադասությունից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց քերկանական հատկանիշները՝  անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։

Ուշադրության, հինավուրձ, ավանդությունները, լեռնաշխարհի, հուշարձանները, կոթողները, ձիերով, լեռնաշղթաների, հոգնություն, խոչընդոտները, ձորերով:

 

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.

    անդաստան-հանդ, բավիղ-լաբիրինթոս, խթան-ազդակ, ապավեն-հովանավոր, նոխազ-քաշ, վեմ-սալաքար, ակոս-մատնեք, պրկել-լարել, ամբաստանել-մեղադրել, հառնել-վեր կենալ, ամոքել-սփոփել, սփոփել-մեղմացնել, գժդմնել-խոժոռել, բաղձալ-ցանկանալ, հերկել-վարել, բաղդատել-համեմատել, ծավի-կապույտ, խոպան-անմշակ, բանուկ-մարդաշատ, բիլ-երկնագույն, բորբ-հորդ։

Օհմի օրենք

Օհմի օրենք, էլեկտրական շղթայի հիմնական օրենքներից մեկը: Հոսանքիմեծությունը ուղիղ համեմատական է  հաղորդչի լարմանը  և հակադարձհամեմատական է նրա դիմադրությանը:

Հաստատուն  հոսանքի  շղթայում  հաղորդչի  ծայրերում  եղած  պոտենցիալների տարբերության  և հաղորդչով  անցնող   հոսանքի մեծության միջև  գոյություն ունի ուղիղ համեմատական  կախում:

որտեղ  I-ն հաղորդչով անցնող հոսանքն է (Ամպեր),   U_ն լարումը (Վոլտ),  իսկ   R_ըհաղորդչի  դիմադրությունն է(համեմատականության գործակից)(Օհմ), և կախված է հաղորդչի չափերից , ջերմաստիճանից և նյութի տեսակից:

Էլեկտրական դիմադրություն

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ,որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութիտեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափիօգնությամբ:

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարմանդեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանքտարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին: