Архив | Январь 2019

Սաադիի առակները

Ես կարդացի Սաադիի առակները և դրանցից շատ բան սովորեցի: Այդ առակներում ամեն մեկը կյանքից մի ինչ-որ դրվագ էր, կարելի է ասել նա կյանքի ուսուցիչ էր: Դրանցից կարելի է սովորել, թե որ իրավիճակում ինչպես վարվել: Բայց իհարկե իրական կյանքի հետ դրանք համեմատել չի կարելի: Օրինակ այստեղ մի առակում թագավորն ընդհունեց քաղցր սուտը, և չհամակերպվեց դառը ճշմարտության հետ թեկուզ դա իմանալուց հետո, բայց իրական կյանքում ինչքան դժվար է համակերպվել կամ չհամակերպվել այդ դառը ճշմարտության հետ, թեև ստի հետ համակերպվելը հեշտ է: Մարդիկ այս առակից կարող են սովորել ոչ թե դա, որ ճշմարտությանն համակերպվեն հեշտ և արագ, այլ համակերպվեն այդ ճշմարտությանը մի օր, երբ էլ որ այդ օրը գա: Ամեն առակի այսպես խորիմաստորեն ես մոտեցա, բայց ամեն մարդ ունի իր մոտեցումը, և ես հիմա այսքանով կսահմանափակվեմ, որպեսզի դուք կարդաք և հասկանաք դա ձեր մոտեցումով:

Реклама