Архив | Февраль 2019

Домашняя работа

  1. Вставьте вместо точек подходящий по смыслу глагол движения:

     

    1. Вчера весь день шёл дождь, а сегодня чудесная солнечная погода. 2. Моя мама не любит носить золотые украшения. 3. Этот мальчик очень плохо ведёт себя на уроке. 4. В кинотеатре “Москва” идёт новый американский фильм. 5. У вас плохое зрение, вам обязательно нужно носить очки. 6. Твоя новая прическа тебе очень подходит. 7. Вчера на экзамене мне не повезло. Я вытянул неудачный билет. 8. Когда на уроке интересно, время проходит незаметно. 9. Моя подруга очень счастлива – она удачно вышла замуж. 10. Саша поступил на другую работу.

  1. Прочитайте текст и составьте к нему вопросы.

Ей помогли собаки

Маргарет Смитсон, которой было 65 лет, пошла гулять в лес со своими собаками. Олень, которого она испугала, побежал и сбил ее с ног. Женщина упала и потеряла сознание. Собаки лизали ей лицо, тащили ее за блузку до тех пор, пока она не пришла в себя. Женщина с трудом дошла до своей фермы и вызвала по телефону помощь. Врачи ей сказали, что, если бы ее привезли в больницу на четверть часа позже, она ослепла бы. Выходит, что собаки спасли ей зрение.

Маргарет Смитсон куда пошла со своими собаками?

Почему олень сбил ее с ног.

Как собаки привели ее в чувство. 

От чего спасли ее собаки.

 Выпишите из текста сочетания с глаголами движения в переносном значении и замените их, где это возможно синонимами.

пришла в себя

Реклама

Հաստատուն մագնիսներ

Ուսումնասիրելով բնական մագնիսները մարդիկ ծանոթացան մարմինների մագնիսական հատկությունների և մագնիսական երևույթների հետ:

Այժմ հայտնի է, որ բնական մագնիսները մագնիսական երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են, որը կազմված է FeO-ից:

Զգալիորեն ուժեղ մագնիսական հատկությամբ արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:
Արհեստական մագնիսներին հատուկ ձև են տալիս և հաճախ ներկում երկու գույնով:
Լինում են ձողաձև, պայտաձև, ուղղանկյունաձև, օղակաձև և այլ մագնիսներ: Հաստատուն մագնիսները ձգում են երկաթ կամ երկաթի համաձուլվածք պարունակող մարմինները և չեն ձգում փայտից, ապակուց, գունավոր մետաղներից և այլ նյութերից պատրաստված առարկաները:
Մագնիսները ունակ են մագնիսացնելու մոտակա կամ իրենց հպվող երկաթե առարկաներ: Այդ առարկաների մագնիսական հատկությունները ժամանակավոր են և մագնիսացման աղբյուրը վերացնելիս, որոշ ժամանակ անց, անհետանում են: Հատատուն մագնիսի հատկությունները նրա տարբեր մասերում նույնը չեն:
Փորձը ցույց է տալիս, որ առավել ուժեղ մագնիսական հատկություն է հայտնաբերվում մագնիսի ծայրերին, իսկ կենտրոնում մագնիսը գրեթե չի ձգում երկաթե իրերը:
Օրինակ՝ եթե մագնիսը հպենք երկաթի հատույթին և հեռացնենք, ապա կնկատենք, որ նա հիմնականում կպչում է մագնիսի ծայրերին:

Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ: Համապատասխանաբար՝ S հարավային և N հյուսիսային:

Մագնիսական փոխազդեցության օրինաչափությունները պարզաբանելու համար հաճախ օգտվում են մագնիսական սլաքից:

Հայտնի է, որ երկաթի կտորը միշտ ձգվում է մագնիսի կողմից՝ նշանակում է, որ մագնիսին մոտեցնելիս այն մագնիսանում է այնպես, որ մագնիսին մոտ մասում առաջանում է հակառակ բևեռը: Երկրգունդը հսկայական մագնիս է, այն ունի իր մագնիսական բևեռները, իր շուրջը ստեղծում է մագնիսական դաշտ և փոխազդում է մագնիսական սլաքի հետ:

Էլեկտրամագնիսներ

Երկաթե միջոկով կոճն անվանում են էլեկտրամագնիս:

Էլեկտրամագնիսները ունեն ավելի մեծ կիռարություններ քան հաստատուն մագնիսները, քանի որ.

1. էլեկտրամագնիսները հաստատուն մագնիսների համեմատությամբ ավելի հզոր են:

2. ցանկացած պահին էլեկտրամագնիսը կարելի անջատել կամ միացնել:

3. էլեկտրամագնիսի մագնիսական դաշտը կարելի հեշտությամբ փոփոխել:

Էլեկտրամագնիսները լինում են տարբեր ձևի, չափերի և մեկի փոխարեն կարող են պարունակել մի քանի կոճ:

Էլեկտրամագնիսները լայն կիրառություն ունեն տեխնիկայումարդյունաբերության մեջ և ռադիոէլեկտրոնիկայում:

Էլեկտրաշարժիչ

Տարբեր էլեկտրական սարքերում մեծ կիրառություն ունեն նաև էլեկտրաշարժիչները, որտեղ օգտագործվում է մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա:

Մագնիսական դաշտի պտտող ազդեցության շնորհիվ էլեկտրաշարժիչները էլեկտրական էներգիան վերափոխում են մեխանիկականի և կատարում՝ մեխանիկական աշխատանք:

Էլեկտրաշարժիչի հիմանական մասերն են մագնիսը (էլեկտրամագնիսը) և մետաղալարի փաթույթը (խարիսխը)` բաղկացած մեծ թվով գալարներից, որոնք տեղադրված են երկաթե գլանի մակերևույթին արված ակոսների մեջ: Էլեկտրամագնիսը սնուցվում է հոսանքի նույն աղբյուրից, ինչ խարիսխի փաթույթը: Երբ փաթույթի միջով սկսում է հոսանք անցնել, մագնիսական դաշտը պտտեցնում է խարիսխը և շարժիչը սկսում է աշխատել:

Էլեկտրամագնիսները հանդիսանում են տարբեր կենցաղային սարքերի հիմնական մասը:

Հաշմանդամներ

Ես ընթերցեցի մի քանի հոդվածներ հաշմանդամների մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքում 3-րդ հոդվածի կետերից մեկում նշված էր՝ «Հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք»: Այս օրենքին համաձայն բոլոր մարդիկ, ինչպես նաև հաշմանդամները ունեն հավասար իրավունքներ, ինչը նշանակում է որ նրանք էլ իրավունք ունեն աշխատելու, այսպիսով կամ պետք է համապատասխանն ընդգծող կետերը հանել օրենսգրքից կամ էլ հաշմանդամներին ապահովել աշխատանքով:

Ջրածինը որպես ապագայի վառելանյութ

Ջրածնային էներգետիկան էներգաարտադրողության՝ էկոլոգիապես ամենամաքուր ճյուղերից է։ Այն հնարավորություն է տալիս ստանալ մեծ քանակությամբ որակյալ էներգիա՝ առանց շրջակա միջավայրը վնասելու։ 

Ջրածինը տիեզերքի ամենատարածված տարրն է։ Ջրածին գազը թունավոր չէ և օժտված է մեծ ջերմատվությամբ։ Դրա մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից՝ միայն 46 կՋ։ Ընդ որում՝ մթնոլորտն աղտոտող ոչ մի վնասակար նյութ չի առաջանում, որն անխուսափելի է վառելիքի ցանկացած այլ տեսակի պարագայում։ Ջրածինը էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է, միակ վերջանյութը ջուրն է։ Այն հեշտությամբ կարելի է տեղափոխել և բաշխել սպառողներին սովորական խողովակաշարով, որոնցով այսօր տեղափոխվում է բնական գազը։

Ջրածինը էլեկտրաէներգիա կարելի է ստանալ ոչ միայն ներկայիս ջերմաէլեկտրակայանում, այլև ավելի մեծ արդյունավետությամբ՝ վերջերս ստեղծված էլեկտրաքիմիական գեներատորներում (ԷՔԳ), այսպես կոչված՝ «վառելիքային սնուցիչներում»:

Ի՞նչն է, սակայն, խանգարում ջրածնի՝ որպես մաքուր վառելիքի ավելի լայն կիրառությունը։ Գլխավոր խոչընդոտը վառելիքի մյուս տեսակների համեմատությամբ ջրածնի բարձր ինքնարժեքն է։ Այժմ այն հիմնականում ստանում են նավթից, բնական գազից և քարածխից:

Շատ մեծ հեռանկար է կապվում արեգակնային էներգիայի միջոցով ջրի քայքայման հետ, որը հետազոտության առարկա է գրեթե բոլոր զարգացած երկրների փորձարաններում։

Քիմիական գիտության ամենահրատապ խնդիրներից է կատալիզատորի առկայությամբ ջրի լուսաքիմիական քայքայումը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն. Սեմյոնովը ցույց է տվել, որ վանադիումը, մոլիբդենի, մանգանի միացությունները և որոշ ներկանյութեր արդյունավետ կատալիզատորներ են նշված ռեակցիայի համար։ Նախատեսվում է ապագայում արևային ուժեղ ճառագայթում ունեցող և գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածություններում ստեղծել «էներգետիկ դաշտեր», որտեղ թափանցիկ սարքերից դուրս կբերվեն վերը նշված եղանակով ջրի քայքայման արգասիքները՝ ջրածինն ու թթվածինը։

Հարկ է ընդգծել, որ նշված եղանակներով Արեգակից ստացված էներգիան չի առաջացնի երկրագնդի ջերմաստիճանի բարձրացում։

Որպեսզի մարդկությունը ապահովված լինի էներգիայով, անհրաժեշտ է համատեղել բոլոր երկրների գիտնականների և կառավարությունների ջանքերը։

Օզոնային շերտի քայքայում

Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։

Օզոնը թթվածնի եռատոմ միացություն է։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է. տրոհվում և վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով։ Այն առաջանում է վերնոլորտում (ստրատոսֆերա)՝ 25-30 կմ բարձրություններում։ Օզոնային շերտը իոնոսֆերայի հետ միասին պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն կարճալիք և ռենտգենյան ճառագայթներից։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են անցքեր, հատկապես՝ Հարավային բևեռի շրջանում։

Օզոնային շերտը փխրուն, սակայն հուսալի վահան է ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ։ Այն կլանում է վտանգավոր և որոշակի երկարությամբ ալիք ունեցող ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պահպանելով կյանքը Երկրի վրա։ Երկար ժամանակ արևի տակ մնալը կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների որոշակի ազդեցության տակ ընկնելը մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգ է պարունակում, և սա դեռ օզոնային շերտի քայքայման հետևանքներից մեկն է միայն։

Արեգակը Երկրի վրա կյանքի աղբյուր է, սակայն այն միևնույն ժամանակ կարող է քայքայել կյանքն իր անտեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթներով և այդ ճառագայթներից կենսոլորտը պաշտպանում է մթնոլորտի օզոնային շերտը։ Օզոնը թթվածնի ատոմների յուրահատուկ միացություն է (Օ3)։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է, այսինքն և տրոհվում, և վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով։ Օզոնային թաղանթը բաշխված է վերնոլորտում (ստրատոսֆերա)՝ 25-30 կմ բարձրությունների միջև և կազմում է Երկրի մթնոլորտի միայն մի աննշան մասը։ Եթե մթնոլորտում պարունակվող ամբողջ օզոնը նորմալ ճնշման պայմաններում բաշխենք երկրագնդի մակերեսով, ապա կստացվի շուրջ 3 մմ հաստությամբ շերտ, որի պատճառով էլ այն կոչվում է օզոնային շերտ։

Չափազանց պայծառ լույսը կամաց-կամաց վնասում է առողջ աչքերը, և որքան նոսր է օզոնային շերտը, այնքան ավելի է մեծանում աչքի հիվանդությունների (կատարակտ, ընդհուպ մինչև կուրացում) սպառնալիքը, թե մարդկանց, թե կենդանիների շրջանում։ Ու եթե մարդը կարող է հնարավորինս զերծ մնալ ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունից, օրինակ՝ պարտադիր պաշտպանիչ ակնոց կրելով, մաշկը պահպանելու համար նախատեսված երկարաթև հագուստ ու լայնեզր գլխարկ կրելով, ապա կենդանական աշխարհի ներկայացուցիչները այդ ամենը անել չեն կարող։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից վնասվում են օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները։ Եթե անգամ մարդը պատվաստված է, օրինակ՝ տուբերկուլյոզի կամ մալարիայի դեմ, ապա վերնոլորտում օզոնի պակասի հետևանքով պատվաստման արդյունքը զրոյանում է, և օրգանիզմը կորցնում է վարակի և նրա հարուցիչների դեմ պայքարելու ունակությունը։ Մաշկը չի կարող պաշտպանել օրգանիզմի իմունային համակարգը արևի ազդեցությունից։ Եթե օզոնային շերտի քայքայումը շարունակվի, ապա ողջ կենդանական աշխարհին սպառնում է մահացու վտանգ։

Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ՝ լոբազգիները։ Այլ բուսատեսակների վրա կատարված փորձերը պարզել են, որ դրանց մեծամասնությունը նույնպես զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Այդ վտանգից զերծ չեն նաև անտառները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ սոսիներն աճում են 2 անգամ դանդաղ, իսկ դա իր հերթին խախտում է բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը։

Ամեն տարի օզոնային շերտի նվազման հետևանքով պակասում է Անտարկտիդայի պլանկտոնը, որից տուժում են ծովաբնակ կենդանիները։ Նախ նվազում են նրանց կերային պաշարները, և բացի դրանից, ծանծաղուտներում բնակվող ձկների և մոլյուսկների թրթուռները շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ, ինչը հանգեցնում է դրանց զանգվածային ոչնչացմանը։

Հայաստանը լեռնային երկիր է և նրա տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում։ Այս առումով օզոնային շերտի փոփոխությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար։

Հայաստանում 1993 թ.-ից առ այսօր, օզոնի պարբերական չափումներ են կատարվել Երևանում, Սևանա լճի տարածքում և Արագած լեռան լանջին։ Ստացված տվյալները օգտագործվում են առողջապահության ոլորտում, ինչպես նաև նեղ մասնագիտական ուսումնասիրությունների համար, օրինակ՝ կլիմատոլոգիայի բնագավառում։ 1999 թ. ապրիլի 28-ին ՀՀ-ն վավերացրել է Վիեննայի միջազգային պայմանագիրը և Մոնրեալի արձանագրությունը։

Այնուհետև 2001 թ. ընթացքում միջազգային կազմակերպությունների փորձագետների օգնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման» ազգային ծրագիր։ Այդ ծրագրով նախատեսված է օրենսդրության կատարելագործում և ուսուցողական միջոցառումների իրականացում, օզոնային շերտը քայքայող նյութեր օգտագործող կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների ներդնում, ինչպես նաև բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Սահմանված կարգով ծրագիր ներկայացվել է վերոհիշյալ հիմնադրամին ֆինանսավորման համար։ Այն հավանության է արժանացել հիմնադրամի խորհրդի կողմից, և մոտ ապագայում կսկսվի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը։ 2005 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունում հիմնադրվել է Օզոնի ազգային կենտրոնը, որի շրջանակներում իրականացվում են օզոնային շերտը քայքայող նյութերի փուլային փոխարինման ծրագրերը։ Սեպտեմբերի 16-ը ՄԱԿ-ի կողմից ընդունված է որպես օզոնային շերտի պահպանության միջազգային օր։