Архив | Май 2019

Նախագիծ «Բնակչություն»

Ես ցանկացա համեմատել Եվրոպական միության և Հայաստանի սեռատարիքային կազմերը: Երկուսում էլ աղջիկները քանակապես ավելի շատ են քան տղաները: Հայաստանում և Եվրոպական միությունում էլ քիչ են մեծ տարիքի մարդիկ, երեխաները միջին քանակի են: Միայն թե Հայաստանում միջին տարիքի մարդիկ քիչ են, իսկ Եվրոպական միությունում նրանք գերակշռում են: Իմ կարծիքով դա դրա պատճառով է, որ Հայաստանից շատ են այդ տարիքի մարդիկ գնում այլ երկրներ աշխատելու:

 

Աշխարհի սեռատարիքային կազմին նայելով կարելի է պատկերացնել աստիճան՝ երեխաները ամենաշատն են, երիտասարդները միջին քանակի իսկ ծերերը քիչ են: Բայց հայաստանում երեխաները ավելի քիչ են քան երիտասարդները, իսկ ծերերը կրկին քիչ են: Այսինքն կարելի է հասկանալ որ եթե ամբողջ աշխարհում ծնելիությունը նորմալ է, չենք կարող ասել որ Հայաստանը դրական է նպաստում այդ թվին: Հայաստանի սեռատարիքային կազմը ամբողջ աշխարհինին միայն նման է՝ այն էլ ոչ շատ, մեծահասակների տոկոսներով:

Реклама

Պուճուր մարդը

  1. Ինչ ես կարծում՝ ինչո՞ւ է մարդուն «Պուճուր» անունը տալիս։

    Քանի որ նա «փոքր» մարդու դեր էր խաղում հասարակության մեջ:

  2. Բնութագրիր հեղինակին՝ ելնելով նրա գործողություններից։

    Նա միշտ տալիս էր իր պարտքերը ժամանակին, այսպիսով նա պարտաճանաչ մարդ էր:

  3. Բնութագրիր հանրությանը, որ շրջապատում էր Պուճուր մարդուն։

    Քանի որ Պուճուր մարդը իր ունեցվածքը բաժանում էր, նրան սկսեցին չհարգել և հեռանալ նրանից:

  4. Փորձիր մեկնաբանել « ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերիետևում ձյուն է գալիս» արտահայտությունը։

    Այս միտքը ես հասկացա այդպես, որ ամեն հաջողությանը կարող է նոր դժբախտություն հաջորդել և պետք է պատրաստ լինել ամեն փորձության:

12.05.2019

  1. Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

-Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

  • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում,- Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում,- ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

  • – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

– Մեծ եղավ իմ ուրախությունը,-ընկերս ասաց,-երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում:

  • –Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Սպասավորը անթաքույց դժգոհությամբ մեզ ասաց.

-Տեսնում եմ՝ խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք

  • –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով  որդին շշնջաց .

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին:
 
-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,-խոնարհվելով որդին շշնջաց :

  • –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Եթե իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին եք հարցնում, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,-ասում է Արիստոտելն իր աշակերտներին:

Արիստոտելն ասաց իր աշակերտներին.
-Եթե իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին եք հարցնում, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է:
  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով :

  • Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,-ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էին մնում:

  • Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը ծերունուն հարցրեց.

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել:

  • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

Ինչո՞ւ եք մնում քաղաքում, -տեսնելով տնօրենին՝քարտուղարը հարցրեց, չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
    — Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,- ասաց ինձ ծերուկը, վեր կենալով տեղից:

Սև խոռոչներ

Սև խոռոչը տարածաժամանակային բնագավառ է, որի գրավիտացիոն ձգողականությունն այնքան մեծ է, որ այն թողնել չի կարող նույնիսկ լույսի արագությամբ շարժվող օբյեկտները, այդ թվում հենց լույսի քվանտը: Այս շրջանի սահմանը կոչվում է իրադարձությունների հորիզոն, իսկ նրա բնութագրական չափերը՝ գրավիտացիոն շառավիղ: Գնդաձև համաչափ սև խոռոչի պարզագույն դեպքում այդ սահմանը հավասար է Շվարցշիլդի շառավղին:

Տեսականորեն տարածաժամանակային այսպիսի շրջանների գոյության հնարավորությունը հետևում է Այնշտայնի հավասարումների մի քանի ճշգրիտ լուծումներից, որոնցից առաջինը 1915 թվականին ստացել է Կառլ Շվարցշիլդը: Տերմինի ճշգրիտ հայտնագործողը հայտնի չէ, բայց բուն անվանումը մասսայականցվել է Ջոն Արչիբալդ Ուիլլերի կողմից և առաջին անգամ հրապարակորեն օգտագործվել է նրա «Մեր տիեզերքը՝ հայտնին և անհայտը» հանրահայտ դասախոսության ժամանակ 1967 թվականը գիտության մեջ թվականի դեկտեմբերի 29-ին: Ավելի վաղ այսպիսի աստղագիտական օբյեկտներին անվանում էին «կոլապսացված աստղեր կամ կոլապսարներ», ինչպես նաև «սառած աստղեր: Սև խոռոչների գոյության փաստը սերտորեն կապված է գրավիտացիոն տեսության իրական լինելու հետ, որից հետևում է նրանց գոյությունը: Ժամանակակից ֆիզիկայում, ամենից լավ փորձնականորեն հաստատված, ստանդարտ գրավիտացիոն տեսություն է հանդիսանում ընդհանուր հարաբերականության տեսությունը (ԸՀՏ), որը վստահորեն կանխագուշակում է սև խոռոչների կազմավորումը (բայց նրանց գոյությունը հնարավոր է այլ մոդելների շրջանակներում, (տես Գրավիտացիայի ալտերնատիվ տեսություն): Այդ առթիվ դիտարկված տվյալները վերլուծվում ու մեկնաբանվում են ՀՀՏ շրջանակներում: Չնայած այս տեսությունը դեռ թեստավորված չի համարվում ժամանակատարածական բնագավառին համապատասխանող աստղային մասսաների սև խոռոչների հորիզոնին անմիջական մոտ ինտենսիվ փորձարարական պայմանների համար (սակայն լավ հաստատված է գերզանգվածային սև խոռոչներին համապատասխանող պայմաններին, և մինչև 94 % ճշգրտությամբ համաձայնեցվում է առաջին գրավիտացիոն-ալիքային ազդանշանի հետ): Այդ պատճառով, որպես սև խոռոչների անմիջական գոյության ապացույց, պետք է հասկանալ աստղագիտական այնպիսի խիտ ու զանգվածեղ, ինչպես և այլ որոշ նկատվող հատկություններ կրող օբյեկտները, որոնց, հատուկ հարաբերականության տեսության մեջ, կարելի է մեկնաբանել ինչպես սև խոռոչներ։

Բացի դրանից, սև խոռոչներ են անվանում նաև այն օբյեկտներին, որոնք խստորեն չեն համապատասխանում վերը շարադրված սահմանումներին, այլ ընդամենը իրենց հատկություններով մոտ են սև խոռոչներին, օրինակ՝ դրանք կարող են լինել կոլապսի ուշ փուլում գտնվող կոլապսային աստղերը: Ժամանակակից ֆիզիկայում այս տարբերությանը այդքան էլ մեծ նշանակություն չի տրվում, քանի որ «համարյա կոլապսացվող» («սառած») աստղի և «ներկայիս» («մշտակայուն») սև խոռոչի նկատվող դրսևորումները համարյա նույնն են: Դա տեղի է ունենում, որովհետև կոլապսարի շուրջը ֆիզիկական դաշտերի տարբերությունները «մշտակայուն» սև խոռոչի համար նախատեսվածի համեմատ նվազում են գրավիտացիոն շառավղի ժամանակից կախված կարգի աստիճանային օրենքով, բաժանված լույսի արագությանը՝ այսինքն սև խոռոչի աստղային զանգվածի համար վայրկյանի մասով և գերզանգվածեղ սև խոռոչների ժամի համար:

Տարբերում են սև խոռոչների կազմավորման չորս սցենար՝

  • Երկու իրական

    • գրավիտացիոն կոլապս, բավականին զանգվածեղ աստղի;

    • գալակտիկայի կենտրոնական մասի կամ պրոտոգալակտիկական գազի կոլապս;

  • Երկու հիպոտետիկական

    • Մեծ պայթյունից անմիջապես հետո (առաջնային սև խոռոչներ) սև խոռոչների կազմավորում;

    • միջուկային ռեակցիաներում մեծ էներգիաների ծագումը:

11 տարօրինակ փաստեր Սև խոռոչների մասին

11. Սև խոռոչներն ազդում են ժամանակի վրա

Ինչպես երբ ժամացույցները փոքր-ինչ ավելի դանդաղ են աշխատում ծովի մակարդակին մոտ ու տիեզերական կայանում, այնպես էլ սև խոռոչների մոտ: Սա կապված է գրավիտացիոն էներգիայի հետ:

10. Դրանք անսահման մեծ կարող են լինել

Այսպես են պնդում որոշ տեսություններ: Սակայն, անկասկած, երբ խոսքը այսպիսի բնույթի հարցերի մասին է, միշտ էլ գտնվում են գիտնականներ, ովքեր հակառակ պնդումների կողմնակիցն են:

9. Երկրին ամենամոտ սև խոռոչը 1600 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում

Մեր գալակտիկան ծածկված է սև խոռոչներով, սակայն այն մեկը, որը առավել մեծ հնարավորություն ունի կործանելու մեր մոլորակը, արեգակնային համակարգի սահմաններից դուրս է գտնվում:

8. Ծիր Կաթին համաստեղության կենտրոնում հսկայական սև անցք կա

30.000 լուսային տարի հեռավորության վրա՝ Ծիր Կաթինի կենտրոնում, արեգակից 30 միլիոն անգամ ավելի մեծ սև խոռոչ է գտնվում:

7. Սև խոռոչները ի վերջոգոլորշիանում են

Չնայած համարվում է, որ ոչինչ չի կարող խուսափել սև խոռոչից, այնուամենայնիվ, առնվազն մի բան կարող է խուսափել` ճառագայթումը: Որոշ գիտնականների համաձայն՝ սև խոռոչները ճառագայթում են արտազատում, ինչի արդյունքում դրանք զանգված են կորցնում: Այս գործընթացը կարող է մինչև անգամ «սպանել» սև խոռոչը:

6. Սև խոռոչները ձագարաձև չեն, այլ շրջանաձև

Շատ դասագրքերում սև խոռոչները ձագարաձև տեսք ունեն, սակայն իրականում դրանք շրջանաձև են:

5. Սև խոռոչները պտտվում են

Երբ աստղի միջուկը պայթում է, այն ավելի ու ավելի արագ է սկսում պտտվել ու ավելի ու ավելի փոքրանում: Երբ այն հասնում է այն աստիճանի, որ այլևս բավանաչափ զանգված չի ունենում սև անցք դառնալու համար, այն սեղմվում է ու նեյտրոնային աստղ դառնում` շարունակելով մեծ արագությամբ պտտվել: Նույնը կատարվում է նաև սև անցքերի հետ՝ անկախ դրա չափերից:

4. Առարկաները տարօրինակ տեսք են ընդունում, երբ դրանք մոտենում են սև անցքին

Սև անցքերը տարածությունը աղավաղելու հատկություն ունեն: Պտտվելու հետ մեկտեղ՝ դրանք դեֆորմացնում են այն ամենը, ինչ կա դրա շուրջ:

3. Սև խոռոչին մոտենալը կարող է սարսափելի ձևերով սպանել քեզ 

Շատերը կարծում են, թե սև խոռոչը մարդկանց պարզապես կկլանի իր մեջ, սակայն մինչ այդ` մոտենալով դրա սահմաններին, մարմինն արդեն կսկսի զգալ գրավիտացիայի էներգիան, ինչի արդյունքում մինչև մարմինն իր մեջ կլանելը, դուք կզգաք գրավիտացիայի բոլոր սարսափելի հետևանքները:

2. Սև խոռոչները կարող ենիսկապես մեծ չափերիհասնել

Երբ սև խոռոչները բախվում են միմյանց, դրանք ավելի ու ավելի են մեծանում:

1. Յուրաքանչյուր զանգված կարող է վերածվել սև խոռոչի

Տեսականորեն աստղերը միակ մարմիննները չեն, որ կարող են սև խոռոչներ դառնալ: Եթե մեքենայի բանալիները փոքրանան ու դրա հետ մեկտեղ պահպանեն իրենց զանգվածը, դրանց խտությունը չափազանց բարձր կլինի, ինչի արդյունքում դրանց գրավիտացիան չափազանց կմեծանա:

Վառելիքաէներգոտիկ արդյունաբերություն

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

    Զարգացման նախադրյալներն են աշխարհագրական դիրքը, աշխատուժը և համապատասխան գործիքները այդ ամենը դուրս բերելու համար որոնք պետք է որ արժենան շատ թանկ: Խոչընդոտներն են չունենալ վառելիք երկրի ընդերքում, չունենալ մուտք որևէ օվկիանոս կամ ծով և չունենալ աշխատուժ այդ աշխատանքը կատարելու համար:

  2. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

    ՀՀ-ում կան ցածրորակ ածխի պաշարներ, վերջերս նաև հայտնաբերել են որոշակի նավթ, և մտածում են որ կարող է երկրի ընդերքում լինի ոչ շատ մեծ քանակությամբ նավթ և գազ, բայց դեռևս մենք այդ ամենը ներկրում ենք Ռուսաստանից:

  3. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

    Ինչպես մնացած համարյա բոլոր ճյուղերում այս ճյուղում էլ է պետք աշխարհագրական դիրք ևաշխատուժ: Այս ճյուղը օրինակ կապված է սպասարկման ոլորտի հետ դրանով, որ Ռուսաստանը այդ ճյուղից ստացված վառելիքը սպասարկում է մեզ: 

  4. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

    Ես պատկերացնում եմ այսպես, որ օրինակ Հայաստանում կփորձեն գտնել որոշ քանակության նավթ, չնայած որոշ չափով վստահ լինելով որ ավելի շատ կծախսեն քան կվաստակեն, բայց հասնելով ինչ-որ տեղ հայտնաբերեն ահռելի քանակության նավթ և գազ, որից նրանք կվաստակեն տասնյակ անգամներ ավելի շատ օգուտ:(Երևակայություն)

Ամփոփիչ աշխատանք

  1. Հաշվել Սևանա լճի ամենալայն ու ամենանեղ հատվածների, ինչպես նաև հյուսիս-հարավ ձգվածության երկարությունները

Ամենալայն-72կմ

Ամենանեղ-5,5կմ

Հյուսիս-հարավ-71կմ

  1. Հաշվել հետևյալ քաղաքների միջև եղած հեռավորությունը ուղիղ գծով՝

    Երևան-Թբիլիսի — 171կմ,

    Երևան-Իզմիր — 1504կմ,

    Երևան-Մոսկվա — 1804կմ,

    Երևան-Ստեփանակերտ — 194կմ,

    Երևան-Լոնդոն — 3595կմ,

    Երևան-Նյու Յորք — 8957կմ

  1. Քարտեզի միջոցով հաշվել հետևյալ տարածքների մակերեսները՝ Երևան քաղաք, Հարավ-արևմտյան թաղամաս, Մայր դպրոց

Երևան — 286կմ^2

Հարավ-արևմտյան թաղամաս — 36կմ^2

Մայր դպրոց — 5150մ^2