Դեպի Արատես

Նպատակը

Ճանապարհորդության նպատակն է ուսումնասիրել՝

  • Արատեսի վանքը, վանքի հարակից տարածքները
  • Գետը բնակավայրում նախագծի շրջանակներում ուսումնասիրել <<Խաչոց ձորը>>
  • Հերմոն գյուղի բնակիչների նիստուկացը (ծես, առօրյա կյանք, երգ ու պար, դեմոգրաֆիական պատկեր և այլն)
  • Արատեսի վանքի վիճակը և կատարել 3D մոդելավորում

Մասնակիցներ

ԵՊՀ Հնագիտության և ազգագրության բաժնի մագիստրատուրայի ուսանողներ՝ ազգագրագետներ, հնագետներ

  • Համակարգող՝ Սամվել Թամազյան, Աննա Երիցյան
  • Ասպատուրյան Նարեկ հնագետ-3D մոդելավորող
  • Բարսեղյան Աբգար ազգագրագետ
  • Ստեփանյան Աննա ազգագրագետ
  • Խաչատրյան Լիլիթ ազգագրագետ
  • Ալամշարյան Գյուլնարա հնագետ
  • Պողոսյան Մուշեղ ազգագրագետ
  • Ավետ Կարեյան պատմաբան
  • Սովորողների հետ տարվող աշխատանքներ, բանավոր պատմություն- Լիլիթ Յախինյան մշակութաբան։

Ավագ դպրոցի սովորողներ.

  • Սուքիասյան Սարգիս
  • Հայկ Ավետիսյան
  • Ռուբեն Գալստյան
  • Տիգրան Արզումանյան
  • Սերգեյ Մինասյան
  • Էլեն Աբգարյան
  • Արուսյակ Ավետիսյան
  • Հունանյան Արամ
  • Ալինա Բաբայան
  • Արմեն Ստեփանյան — մուտք
  • Արթուր Թորոսյան –հյուր
  • Առաքել Գրիգորյան

Ընդհանուր 22 հոգի։

Անհրաժեշտ նյութեր

  • Ֆոտոխցիկ
  • չափիչ սարքեր
  • ձայնագրիչ

Ժամանակահատված

Հուլիսի 3-5

Նախագծի ընթացքի ժամանակային բաժանումը

  • Արատեսի վանքի ուսումնասիրությունից հետո, վանքի ընդհանուր հնագիտական պատկերի մասին տեղեկությունների և հետագա 3D մոդելավորման աշխատանքների համար
  • Խաչոց Ձորի ուսումնասիրության և արդյունքների, նկարների, հոդվածի
  • Հերմոն գյուղի ազգագրական ընդհանուր խճապատկերի, հարցազրույցների, տեսանյութերի խմբագրման, վերլուծության
  • Ընդհանուր հաշվետվության համար նպատակահարմար է մեկ ամիս ժամանակահատվածը։
  • Նախագծի շրջանակներում ճամբարականները (հայրենագիտական արշավի մասնակիցները) կանցնեն վրանային ռեժիմի:

Հուլիսի 3

  • 8:30- Մեկնարկ Մայր դպրոցի մոտից
  • 11:30- Գյուղ Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • 13:00- Ժամանում Արատեսի դպրական կենտրոն
  • 13:00-15:00 Արատեսի տարածքի հետ ծանոթացում
  • 15:00-16:00 Քայլարշավ դեպի Հերմոն գյուղ, հանդիպում Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանի հետ
  • 16:00-20:00 Հերմոն գյուղում ազգագրական դաշտային հետազոտություններվերադարձ Արատես
  • 21:00-23:00 Խարույկի շուրջ զրույցներ, օրվա ամփոփում

 

 

Հուլիսի 4

  • 07:009:00 Վերկաց, քայլարշավ դեպի Խաչոց ձոր, Խաչոց ձորի ուսումնասիրում
  • 9:009:30 նախաճաշխմբերի բաժանում (ազգագրագետներ և հնագետներ)
  • 9:30-15:00 Հնագետները Արատեսի վանքի ուսումնասիրում, չափագրում, 3D մոդելավորման աշխատանքներ
  • 9:30-15:00 Ազգագրագետները քայլարշավ դեպի Հերմոն գյուղ՝ ազգագրական ուսումնասիրություններ
  • 15:00 Խմբերի միավորում, քայլարշավ դեպի միջնադարյան Հերմոնի վանք (Կնեվանք), տարածքի մաքրում, ուսումնասիրում, քննարկումներ
  • 18:00 Վերադարձ դեպի Արատես
  • 19:00-21:00 ճաշսովորողների համար բաց դաս, քննարկումներ
  • 21:00-23:00 խարույկի շուրջ օրվա ամփոփում

Հուլիսի 5

  • 7:00-8:30 վեր կաց, քայլարշավ Արատեսի լեռնային ճամփաներով և գետակների շրջակայքով
  • 8:30 նախաճաշ
  • Քայլարշավ դեպի Հերմոն գյուղի Սբ․ Գրիգոր միջնադարյան եկեղեցի
  • 13:00 մեկնում։ Ճանապարհը՝ Սելիմի լեռնացքով, ճանապարհին Օրբելյանների իջևանատուն, Հայրավանք։

Արդյունքում

  • Սովորողների և ուսանողների ուսումնասիրությունների արդյունքնում կունենանք Արատեսի՝ հնագիտական և Հերմոն գյուղի ազգագրական պատկերները։ Կստեղծվեն տեսանյութեր, հոդվածներ, հաշվետվություններ։
  • Հիմք կստեղծվի տարածքի մասսայականացման համար, կշտվեն տարածքի ճշգրիտ ցուցանակներ-ուղեցույցեր տեղադրելու նպատակահարմարությունը։
  • Նախադրյալներ կստեղծվեն  ուսանող-սովորող (ԵՊՀ-կրթահամալիր) կապերի հետագա զարգացման և նախադեպ կդառնա ուսումնասիրողների և ուսումնասիրությունների սահմանների ընդլայման համար։
  • Կստեղծվեն քարտեզներ և թերթոններ։

Նախահաշվարկ

22 հոգի 6000 դրամ, որից․

Տրանսպորտ 80000 դրամ

Սնունդ 52000 դրամ

Մեկ անձի համար՝ 6000 դրամ- 3500 տրանսպորտ, 2500 սնունդ։ Մեկ օրվա  սնունդի գումարը մեկ անձի համար ~1000 դրամ։

Արատեսի վանք

Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։

Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։

Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։

Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։

Վանքի ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է։ Այն իշխան Սմբատ Օրբելյանի պատվերով 1270 թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը` ճարտարապետներ Սիրանեսին և Գրիգորիսին։ Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով` հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերին են ուղղված մեկական կիսակամար։ Զույգ կիսակամարների կենտրոնում շրջագծային հիմքով ստալակտի-տավոր գմբեթն է (այժմ` քանդված)։

Ստեփանոս Օրբելյան մետրոպոլիտի ժամանակ՝ 1280-ական թթ. վերջերից, Արատեսի վանքը եղել է Սյունյաց մետրոպոլիտների ամառային նստավայրը (բուն աթոռանիստը գտնվում էր Նորավանքում)։ Արատեսը եղել է գրչության կենտրոն։

Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907, իսկ ամենաուշը` 1713 թվականին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s