Архив по авторам | Տիգրան Արզումանյան

Շրջակա միջավայրի խնամք

Մենք շատ հաճախ մտածում ենք՝ ինչ կարող է անել մի մարդը, ինչպես կարող է մի մարդը փոխել կամ բարելավել իրավիճակը, կարծում ենք, որ դա անհնար է, «ուրիշը կանի», և այդպես էլ ոչինչ չենք անում՝ չցանկանալով նույնիսկ փորձել, բայց ցանկացած փոփոխություն սկսվում է յուրաքանչյուրից։ Ամեն ոք, եթե նույնիսկ ամենափոքր քայլն անի, անգամ պարզապես աղբը փողոցում գցելու փոխարեն, եթե աղբամանի մեջ գցեն, գումարային հաշվով այնքան մեծ քայլ և օգնություն է դառնում շրջակա միջավայրին։ Եվ եթե յուրաքանչյուրս իր վրա պատասխանատվություն վերցնի շրջակա միջավայրը խնամելու և դրան օգնելու համար, ապա ամեն ինչ էլ հնարավոր է։ Ես ինքս փորձում եմ ամեն կերպ ինձ մասնակից դարձնել այդ գործընթացին և խորհուրդ կտամ յուրանչյուրին անել գոնե հետևյալ մինիմալ քայլերը.
• Փողոցում աղբը գցել աղբամանի մեջ
• Պլաստիկե առարկաների և մեկանգամյա օգտագործման սպասքը փոխարինել ապակյա կամ այլ նյութից պատրաստված սպասքով, պոլիէթիլենային տոպրակների փոխարեն օգտագործել կտորից տոպրակներ
• Ավտոմենքենաների վարորդները հնարավորության դեպքում օգտագործեն այլընտրանքային վառելիք, կամ թեկուզ եթե մեքենան վարեն 60/֊90կմ/ժ արագությամբ, ապա մթնոլորտ արտանետված թունավոր գազերի քանակը նվազում է 20%-ով
• Խնայել էլեկտրաէներգիան, օգտագործել հնարավորության դեպքում դիոդային կամ էներգախնայող լամպեր, միացված չթողնել էլեկտրական սարքավորումները, որոնք այդ պահին չեն օգտագործում, քանի որ 2017 թվականի տվյալներով ամբողջ աշխարում էլեկտաէներգիայի արտադրության հետևանքով մթնոլորտ է արտանետվել 32 գեգատոննա ածխաթթու գազ
• Փորձել ջուրը խնայել, քանի որ մաքուր, պիտանի և քաղցրահամ ջրերի պաշարները նույնպես սահամանափակ են…
Այս քայլերից յուրաքանչյուրն էլ իրականում փոքր են և հասարակ, սակայն միասին կարող են թեկուզ փոքր, բայց օգնել մեր շրջակա միջավայրին…

17.04.2020

A

1. You look really great!  Have you been working out at the fitness center recently? 
2. A: What were you doing when the accident occurred? 
    B: I  was trying to change a light bulb that had burnt out. 

3. I  have had the same car for more than ten years. I’m thinking about buying a new one. 

4. If it  snows this weekend, we  are going to go skiing near Lake Tahoe. 

5. A: What do you call people who work in libraries? 
    B: They  are called librarians. 

6. I came to England six months ago. I started my economics course three months ago. When I return to      Australia, I will have been studying for nine months and I  will have been in England for exactly one year. 

7. Sam  arrived in San Diego a week ago. 

8. Samantha  lived in Berlin for more than two years. In fact, she  was living there when the Berlin wall came down. 

9. If Vera  keeps drinking, she will eventually lose her job. 

10. The Maya established a very advanced civilization in the jungles of the Yucatan; however, their culture  had virtually disappeared by the time Europeans first  arrived in the New World. 

11. Shhhhh! Be quiet! John  is sleeping. 

12. It  has been raining all week. I hope it stops by Saturday because I want to go to the beach. 

13. Listen Donna, I don’t care if you  missed the bus this morning. You have been late to work too many times. You are fired! 

14. I am sick of rain and bad weather! Hopefully, when we  wake up tomorrow morning, the sun  will be shining. 

15. I have not traveled much yet; however, I  will have visited the Grand Canyon and San Francisco by the time I leave the United States. 

16. I had seen many pictures of the pyramids before I went to Egypt. Pictures of the monuments are very misleading. The pyramids are actually quite small. 

17. In the last hundred years, traveling has become much easier and very comfortable. In the 19th century, it  took two or three months to cross North America by covered wagon. The trip  was very rough and often dangerous. Things  have changed a great deal in the last hundred and fifty years. Now you can fly from New York to Los Angeles in a matter of hours. 

18. Joseph’s English  is really improving, isn’t it? He  has been watching American television programs and  studying his grammar every day since he first arrived in San Diego. Soon he will be totally fluent. 

19. When I  arrived home last night, I discovered that Jane  had prepared a beautiful candlelight dinner. 
20. If you  need to contact me sometime next week, I  will be staying at the Sheraton in San Francisco.

B

1. Nate deserved to win the prize for writing that amazing short story about traveling through Peru. I don’t understand his not receiving the award.

2. I can’t believe you wanted to gofishing, and you forgot to bring a fishing pole. How did you expect to catch any fish? Were you just going to sit in the river tryingto catch fish with your bare hands? You would have had a hard time doing that!

3. Vince is determined to save enough money to travel to South Africa next year. If he avoids wasting his money and manages to save what he needs to make the trip, he plans on leaving in June.

4. When Sam mentioned wantingto goswimming, Nina warned him not to go into the river. She explained that the national park did not allow visitors to swim for several reasons. The number one reason for not permitting visitors to swim was the large number of crocodiles in the park.

5. The Oscar-winning actor avoids talking to his fans and refuses to give his autograph. Moreover, he has difficulty giving interviews and appears to have problems interactingwith other people. Doesn’t he seem way too shy to be an actor?

6. Simone and Michael discussed going to Tahiti on their honeymoon, but they had very different opinions about visiting such an expensive destination. Michael said that after such a costly wedding, he couldn’t see spending so much money on a vacation. Simone defended their going to Tahiti by arguing that a honeymoon is a once in a lifetime experience.

7. Using a search engine to look things up on the Internet is a skill that all students need to learn. That is why the government is urging schools to beginteaching basic computer skills in elementary school. Schools also encourage parents to reinforce these skills at home by surfing the Internet together with their children.

8. Samantha kept having problems with her computer at work. Her co-worker Denise suggested shutting down the computer and restarting it to see if that would solve the problem.

9. Jack’s interest in learning foreign languages is a major factor in his decision to move to China. One of his life-long goals is to learnto speak Chinese fluently. Learning Chinese will be quite a challenge, but living in China should enable him to achieve his goal of mastering the language more quickly.

10. Simon’s attempts to find accommodation in Paris were not very successful. He tried calling every hotel in his guidebook, but he was shocked to discover they were all full. He called all the youth hostels to find out if they had any beds, but they were full, too. Another traveler advised him to go to the tourist information office to ask for help, but the office was closed. Although Simon hated the idea of leaving Paris without having seen anything, the thought of sleeping in the train station or walking the streets all night convinced him to take the train to another city to look for accommodation there.

504 Essential Words

excel-գերազանցել

Many top athletes are perfectionists who drive themselves to excel.
feminine-կանացի

It was impossible to resist her feminine wiles.
mount-լեռ

The debts are mounting.
compete-մրցակցել

If you hesitate, you may lose the opportunity to compete altogether.
dread-վախ

dread to think what would happen if she came earlier.
masculine-առնական

They’re nice curtains, but I’d prefer something a little more masculine.
menace-սպառնալիք

The elephants are still menaced by poachers.
tendency-միտում

She has a tendency to labor the obvious.
underestimate-թերագնահատում

Never underestimate the importance of a good education.

Ուս. պլան

  1. Առցանց ուսուցում. Շարունակելու եմ ուսուցումս առցանց, մասնակցելով օնլայն քննարկումների և դասերի:

  2. Ժամանակ եմ տրամադրելու անգլերենի օնլայն պարապունքներին:

  3. Դիտելու եմ ֆիլմեր և սերիալներ, զարգացնեմ անգլերենի և ռուսերենի իմացությունս:

  4. Կատարելու եմ ֆիզիկական վարժություններ ամեն առավոտ կամ կեսօրին:

Թմբկաբերդի առումը

《Թմկաբերդի առումը》 էպիկական պոեմ է, որի գաղափարական բովանդակությունը բարդ է և բազմաշերտ։ Պոեմի հիմնական գաղափարը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ այն գլխավոր միտքը, որը ցանկացել է արտահայտել հեղինակը։ Բայց, դրա հետ միասին, կան նաև այլ առընթեր մտքեր, որոնք ավելի են խորացնում և ամբողջական դարձնում գլխավոր միտքը։ 《Թմկաբերդի առումը》 պոեմում գլխավոր միտքը բարի գործի անմահության գաղափարն է, որը խոսվելու է դարեդար և մեծ ոգևորությամբ, որին միշտ հակադրվելու է չար գործի»անմահությունը», որը նույնպես խոսվելու է միշտ, սակայն արդեն հակառակ իմաստով լիովին, և այս ամենն ավելի ամբողջական են դարձնում պոեմում արտահայտված մյուս ոչ պակաս կարևոր գաղափարները՝ հայրենասիրության և դավաճանության հակադրություն, սիրո միաժամանակ ոգևորող և կործանիչ ուժ, մարդկային կյանքի անցողիկություն և այլն։ Պոեմի դեպքերը սկսվում են նրանից, որ Նադիր շահը, զորք հավաքելով, հարձակվում է Թմկաբերդի վրա, որի աննկուն պաշտպանն էր խիզախ Թաթուլն իր զորքով, ով չգիտեր, թե ինչ են վախն ու պարտությունը։ Եվ իհարկե ամեն նոր հարձակումը շահամոլ շահի պսակվում էին անհաջողությամբ, թվում էր՝ Թաթուլ անպարտ է և չունի որևէ թուլություն։ Ուժով չկարողանալով տիրանալ բերդին և հաղթել Թաթուլին, Նադիր շահը դիմեց խորամանկության։ Այդ դեպքում ո՞վ կհաղթեր հերոսին։ Հերոսին անսահման ուժ և խիզախություն ներշնչող և միաժամանակ նրան խորտակող՝ ինչպես ասել է Ֆարսի անմահ բլբուլ Ֆիրդուսին՝.

Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին
Թե չըլինին կինն ու գինին…

Եվ հենց դրանից էլ որոշեց օգտվել Շահը։ Պոեմի գլխավոր հերոսուհին Թմկա տիրուհին է, ով չունի անուն, կարծես դրանով հեղինակը ցանկացել է միաժամանակ ստեղծել կանացի հավաքական, ընդհանուր կերպար։ Եվ ահա, Նադիր շահը, ճանաչելով կնոջը, նրա փառասիրական նկրտումները, իր «թովիչ երգչին » ուղարկում է Թմկաբերդ։ Վերջինս հաջողությամբ կատարում է տիրոջ պատվերը՝ գրգռելով կնոջ փառասիրությունը։ Կինը, լիովին տրվելով շահի խոսքերին, վերջիվերջո դառնում է դրանց գերին և կատարում շահի պահանջը։ Հաղթանակից վերադարձած զորքին արբեցնում է գինով և բացում բերդի դարպասները։ Բայց երկար ժամանակ պետք չէր, որպեսզի երևար դավաճանական քայլի ողբերգական հետևանքը․ սերն ավելի զորեղ և հավերժական զգացմունք է, քան վախճանական փառասիրությունը։ Եվ ահա, շահը վերջապես հասել է իր նպատակին, վաղեմի թշնամին պարտված է, նրա թովիչ կինն այժմ իրենն է, բերդը՝ գրավված, ուրեմն այլևս ի՞նչ է անհրաժեշտ նրան, սակայն վերջնական պահին նրա մեջ կարծես արթնանում և խոսում է մարդը։Ուրեմն աշխարհում չկա հաստատ ոչ մի բան․ անցողիկ է ամեն ինչ․

-Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․
Շահի ծաղրալից հարցին հետևում է տիրուհու հեգնանքով լի պատասխանը.՝
-Քաջ էր ու սիրուն քեզնից առավել ․
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա․
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա․․․
Շահի համար արդեն ամեն ինչ պարզ էր, դավաճանողը կդավաճանի նորից, եթե հագեցնես նրա աճող փառասիրությունը։ Նրա աչքերում Թմկա տիրուհին չուներ այլևս արժեք և ստացավ իր արժանի պատիժը՝ մահ։
Հերոսների հոգեվիճակների կտրուկ շրջադարձները հանճարեղորեն պատճառաբանված են։

Կյանքը վաղանցուկ է, ուրեմն ինչու վատ գործ կատարել և սերունդների անեծքին արժանանալ, պետք է հիշվել լավ գործով, լավն է մարդկայինը ու մարդուն դեպի անմահություն տանողը։

Ջուր

Մարդու գոյությունն առանց խմելու մաքուր ջրի անհնար է, և այժմ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մաքուր խմելու ջրերի աղբյուրները գնալով քչանում են։ Այժմ մաքուր ջրի դեֆիցիտը լրացնում են տարբեր ջուրը մաքրող սարքավորումները, սակայն միևնույն է գիտնականների կանխատեսումները վատատեսական են՝ մոտակա տասնամյակների ընթացքում աղտոտված ջրերը Երկրի վրա կգերակշռեն։ Եթե տերմինով բացատրենք, ապա ջրի աղտոտումը դրա քիմիական, ֆիզիկական հատկությունների և կենսաբանական կազմի այնպիսի փոփոխություններն են, որոնք այն դարձնում են օգտագործման ոչ պիտանի։ Ջրերի աղտոտման պատճառները կարող են լինել բնածին կամ անթրոպոգեն։ Բնածին աղտոտման պատճառներից են հրաբխային ակտիվությունը, ջրամբարներում ապրող կենդանի օրգանիզմների կենսագործունեությունը և այլն, ավելի մեծաքանակ են անթրոպոգեն պատճառները։ Գյուղատնտեսության և արդյունաբերության ինտենսիվ զարգացումը և բնակչության արագ աճը նպաստում են ջրամբարների ավելի արագ աղտոտմանը։ Գյուղատնտեսական, կենցաղային և արդյունաբերական կոյուղաջրերը լցվում են ջրամբարներ, որը փոխում է ջրի բաղադրությունը։
Անթրոպոգեն գործոնները կարող ենք բաժանել առաջնային և երկրորդային գործոնների։ Առաջնայինի դեպքում պատճառը աղտոտող նյութերն են, որոնք լցվելով ջրամբար՝ փոխում են ջրի որակը, իսկ երկրորդի դեպքում առաջանում է ջրում ապրող կենդանի օրգանիզմների գործունեության արգասիքների և դրանց մնացորդների ավելցուկ, որը պայմանավորված է էկոլոգիական հավասարակշռության խախտումով։
Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝.
1. Ջրային տրանսպորտ
2. Կենցաղային հոսքաջրեր, որոնք կարոց են պարունակել մի շարք հարուցիչներ, օրինակ՝ աղիքային մակաբույծներ
3. Արդյունաբերական հոսքաջրեր, որոնք առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ,ներկեր, ճարպեր) և այլն
4. Ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդներից բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։

Առաջադրանք՝ 02.04.2020

Սառե Դասթառան

Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ…

Այս տողերը կարդալով ես զգացի հեղինակի մենակության ցավը: Ես հասկացա այս տողերից, որ եթե դու մենակություն ես զգում և դա ցավ ես համարում, իսկ հետո գտնում ես քեզ համար թանկ մեկին, իսկ հետո կորցնում, այդ միայնության ցավը վերադառնում է կարծես ավելի բորբոքված, ավելի անտանելի և անհաղթահարելի:

Աբբաս Մառուֆի

Թե իմանաս՝
ինչքա՜ն անիմաստ,
դառն եմ,
բեկված ու սին,
երբ չկաս,
չես գնա…
նույնիսկ քնելու։

Այստեղ հեղինակը կամ տառապում է անպատասխան սիրով, կամ կորցրել է իր սիրած էակին և նրա օրերը լցվել են դառնությամբ, ու կյանքը անիմաստ է թվում նրա համար:

03.02.2020

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

  2. Բարդ նախադասությունների կողքին նշիր՝ քանի բաղադրիչ նախադասություն ունի։

  3. Ձևաբանական վերլուծության ենթարկիր առաջին նախադասության բոլոր բառերը։

Տեքստ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ, շքեղ վերաշինվելով, դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր (2):

Հայկազն– հատուկ գոյական, ուղղական հոլով, որոշյալ առում, ի արտաքին հոլովվում

Նահապետի– հասարակ գոյական, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտ. հոլովվում

այս- ցուցական դերանուն

դաստակերտը- հասարակ գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ, ի արտ. հոլովվում

որ- ստորադասական շաղկապ

Տրդատի- հատուկ գոյական, սեռական հոլով

շնորհիվ- մակբայ

շքեղ- ածական, դրական աստիճան

վերաշինվելով- անորոշ դերբայ, գործիական հոլով

դարձել էր- բայ, եզակի թիվ, 3-րդ դեմք, անցյալ ժամանակ,սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ներգործական սեռ

անառիկ- ածական

բերդ- գոյական

Այրարատ- Հատուկ անուն, ուղղական հոլով, անորոշ առում

նահանգի- գոյական, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտաքին հոլովվում

երկու- թվական

գավառները- հասարակ գոյական, հոգնակի թիվ, հայցական հոլով, որոշյալ առում, ի արտաքին հոլովվում

միմյանցից- փոխադարձ դերանուն, բացառական հոլով

բաժանող- ենթակայական դերբայ

Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթար- գագաթներով (2)։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքար ժայռերով (3)։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները, արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով , Տրդատի հոյակապ հովանոցը՝ վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով (1)։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր(2)։ Ներքևում՝ կիրճում, անցուդարձը դադարել էր. անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում(3)։

Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհի Սահականույշը(1)։

Դերբայական դարձված

  • Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք ունեին ընտանիք ու հարազատներ։

  • Խեղճացած այս պարոնը նա չէ՞, որ երեկ հարթակից հոխորտում էր։

  • Ես չեմ անշուշտ նա, որին որոնում ես։

  • Այս իշխանն էլ ահա կցանկանա հաճոյանա Արշակին, որ նրա արքունիքում պաշտոն ստանա։

  • Գունավոր բծերով սփռոց էր հիշեցնում քարտեզը, որի վրա նշված էին պատերազմի ուղիները։

  • Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գա։

  • Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ իմանա օրվա նորությունները։

  • Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։

  • Արդյոք նա հանցանք չի գործում մարդու նկատմամբ, քանի որ դնում է այդ դժվարին ուղու վրա։

  • Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։

Դերբայական դարձված

  1. Մեր առջև էր դժվարամատչելի լեռը` ժայռոտ կատարը երկինք մխրճած։

  2. Մայրս, տուն վերադառնալով, հագուստը փոխեց և անցավ խոհանոցային գործերին։

  3. Քթի տակ երգելով` գործ էր անում։

  4. Հետևելով բժշկի ցուցումներին` սկսեցինք հիվանդին այլ կերպ բուժել։

  5. Ծնողների կարծիքին հակառակված` անում է միայն իր ուզածը։

  6. Չնայած հորդ անձրև սկսվելուն խաղը շարունակվում էր։

  7. Մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքերից երկու բարձ հանեց։

  8. Տղան դեպի հայրը վազեց` տուփերը ցույց տալու։

  9. Խուսափում են ուրիշ գյուղից աղջիկ ուզելուց։