Архивы

Նախագիծ «Բնակչություն»

Ես ցանկացա համեմատել Եվրոպական միության և Հայաստանի սեռատարիքային կազմերը: Երկուսում էլ աղջիկները քանակապես ավելի շատ են քան տղաները: Հայաստանում և Եվրոպական միությունում էլ քիչ են մեծ տարիքի մարդիկ, երեխաները միջին քանակի են: Միայն թե Հայաստանում միջին տարիքի մարդիկ քիչ են, իսկ Եվրոպական միությունում նրանք գերակշռում են: Իմ կարծիքով դա դրա պատճառով է, որ Հայաստանից շատ են այդ տարիքի մարդիկ գնում այլ երկրներ աշխատելու:

 

Աշխարհի սեռատարիքային կազմին նայելով կարելի է պատկերացնել աստիճան՝ երեխաները ամենաշատն են, երիտասարդները միջին քանակի իսկ ծերերը քիչ են: Բայց հայաստանում երեխաները ավելի քիչ են քան երիտասարդները, իսկ ծերերը կրկին քիչ են: Այսինքն կարելի է հասկանալ որ եթե ամբողջ աշխարհում ծնելիությունը նորմալ է, չենք կարող ասել որ Հայաստանը դրական է նպաստում այդ թվին: Հայաստանի սեռատարիքային կազմը ամբողջ աշխարհինին միայն նման է՝ այն էլ ոչ շատ, մեծահասակների տոկոսներով:

Վառելիքաէներգոտիկ արդյունաբերություն

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

    Զարգացման նախադրյալներն են աշխարհագրական դիրքը, աշխատուժը և համապատասխան գործիքները այդ ամենը դուրս բերելու համար որոնք պետք է որ արժենան շատ թանկ: Խոչընդոտներն են չունենալ վառելիք երկրի ընդերքում, չունենալ մուտք որևէ օվկիանոս կամ ծով և չունենալ աշխատուժ այդ աշխատանքը կատարելու համար:

  2. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

    ՀՀ-ում կան ցածրորակ ածխի պաշարներ, վերջերս նաև հայտնաբերել են որոշակի նավթ, և մտածում են որ կարող է երկրի ընդերքում լինի ոչ շատ մեծ քանակությամբ նավթ և գազ, բայց դեռևս մենք այդ ամենը ներկրում ենք Ռուսաստանից:

  3. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

    Ինչպես մնացած համարյա բոլոր ճյուղերում այս ճյուղում էլ է պետք աշխարհագրական դիրք ևաշխատուժ: Այս ճյուղը օրինակ կապված է սպասարկման ոլորտի հետ դրանով, որ Ռուսաստանը այդ ճյուղից ստացված վառելիքը սպասարկում է մեզ: 

  4. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

    Ես պատկերացնում եմ այսպես, որ օրինակ Հայաստանում կփորձեն գտնել որոշ քանակության նավթ, չնայած որոշ չափով վստահ լինելով որ ավելի շատ կծախսեն քան կվաստակեն, բայց հասնելով ինչ-որ տեղ հայտնաբերեն ահռելի քանակության նավթ և գազ, որից նրանք կվաստակեն տասնյակ անգամներ ավելի շատ օգուտ:(Երևակայություն)

Ամփոփիչ աշխատանք

  1. Հաշվել Սևանա լճի ամենալայն ու ամենանեղ հատվածների, ինչպես նաև հյուսիս-հարավ ձգվածության երկարությունները

Ամենալայն-72կմ

Ամենանեղ-5,5կմ

Հյուսիս-հարավ-71կմ

  1. Հաշվել հետևյալ քաղաքների միջև եղած հեռավորությունը ուղիղ գծով՝

    Երևան-Թբիլիսի — 171կմ,

    Երևան-Իզմիր — 1504կմ,

    Երևան-Մոսկվա — 1804կմ,

    Երևան-Ստեփանակերտ — 194կմ,

    Երևան-Լոնդոն — 3595կմ,

    Երևան-Նյու Յորք — 8957կմ

  1. Քարտեզի միջոցով հաշվել հետևյալ տարածքների մակերեսները՝ Երևան քաղաք, Հարավ-արևմտյան թաղամաս, Մայր դպրոց

Երևան — 286կմ^2

Հարավ-արևմտյան թաղամաս — 36կմ^2

Մայր դպրոց — 5150մ^2

ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել

ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի — Դեղին
բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի — Կարմիր

ԱՄՆ

  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

Երկու օվկիանոսների միջև գտնվելով՝ ԱՄՆ-ը ծովային ուղիներով կապված է Եվրոպայի, Ասիայի և մյուս աշխարհամասերի հետ: Այդ հեռավորությունը ռազմավարական-պաշտպանական առումով առավելություն է ԱՄՆ-ի համար:

 

  1. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները:

ԱՄՆ-ում հայտնաբերվել են օգտակար հանածոների հարուստ պաշարներ, օրինակ՝ քարածխի, նավթի, գազի, երկաթի, պղնձի, ցինկի, մոլիբդենի, կապարի, ուրանի և ոսկու հարուստ պաշարներ: Նրա զարգացման նախադրյալներից է նաև իր աշխարհագրական դիրքը:

 

  1. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

Ագլոմերացիաների միացումից գոյանում են մեգապոլիսներ: ԱՄՆ-ում առաջացել են երեք մեգապոլիսներ՝ Մերձատլանտյան կամ Բոսվաշ, Մերձլճային և Մերձխաղաղօվկիանոսային:

Կենտրոնական Ասիա

  1. Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:


  1. Որոնք են Կենտրոնական Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիայի մեծ առավելություններից և զարգացմանը նպաստող հանգամանքներից մեկն այն է, որ նա գտնվում է Չինաստանի կողքին: Կենտրոնական Ասիան հարուստ է բազմատեսակ հանքային ռեսուրսներով: Ղազաղստանում կա քարածուխի մեծ պաշարներ: Ղազաղստանում և Թուրքմենստանում կան նավթի և բնական գազի մեծ պաշարներ: Այնտեղ կան նաև երկաթի, մանգանի, պղնձի, ցինկի, կապարի և ոսկու մեծ պաշարներ: Օրինակ Ուզբեկստանում գտնվում է աշխարհի ոսկու պաշարների 1/10 մասը և Ուզբեկստանը 4-րդն է աշխարհում ոսկու պաշարներով:

 

  1. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

    Կենտրոնական Ասիան հարուստ է բազմատեսակ հանքային ռեսուրսներով: Ղազաղստանում կա քարածուխի մեծ պաշարներ: Ղազաղստանում և Թուրքմենստանում կան նավթի և բնական գազի մեծ պաշարներ: Այնտեղ կան նաև երկաթի, մանգանի, պղնձի, ցինկի, կապարի և ոսկու մեծ պաշարներ: Օրինակ Ուզբեկստանում գտնվում է աշխարհի ոսկու պաշարների 1/10 մասը և Ուզբեկստանը 4-րդն է աշխարհում ոսկու պաշարներով:

Ճապոնիա

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


 

  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնյաի տարածքի 3500մ ձգվածության պատճառով այնտեղ բնակլիմայական փոփոխությունները բազմազան են: Այնտեղ նաև շատ են լինում երկրաշարժեր, նույնիսկ մետ ամեն 70 տարին մեկ լինում է ավերիչ երկրաշարջ, երբեմն նաև կործանարար: Նա նաև տնտեսությանը մեծ վաս է հասցնում իր հետևից թողնելով ցունամիներ: 

 

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ճապոնիայում համեմատաբար մեծ է պղնձի պաշարները, կա նաև մանգանի, երկաթի, ուրանի, թիտանի ոչ մեծ պաշարներ: Զգալի են ցինկի, ալյումինի և ծծմբի պաշարները: Նաև Ճապոնյան ավտոմեքենաշինությամբ առաջինն է, իսկ շատ տարածված մեքենաներից են Միտցուբիշին, Տոյոտան, Հոնդան և Նիսսանը: Ճապոնիայում նաև շատ են մետաղաձուլական գործարանները և կան զարգացած տեխնոլոգիաներ: Մետաղաձուլական գործարաններով երկիրը առաջինն է ամբողջ աշխարհում:

 

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացման նախադրյալներից է այն, որ երկրի 75%-ը հարթավայրեր են և ունի որոշակի օգտակար հանածոներ:

 

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճապոնիայում առաջատար ճյուղերն են բուսաբուծությունը, անասնապահությունը: Այնտեղ մեծ է բրնձի պաշարները, որոնք բացի ապահովելուց երկրի համար պետք եղած բրնձի քանակությունը, տալիս են նաև ավելցուկ:

Արևելյան Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիան Ասիա աշխարհամասի ընդհարձակ տարածաշրջան է: Տարածքը մոտ 12 մլն կմէ, որը կազմում է Ասիայի ամբողջ տարածքի ավելի քան 1/4-ը:

 

  1. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Հանքային հանածոների հետախուզված պաշարներով Արևելյան Ասիան աշխարհի առավել հարուստ տարածաշրջաններից է: Առանձնապես մեծ են քարածխի, նավթի, երկաթի, մանգանի, անագի, ալյումինի, կապարի, ցինկի, ուրանի պաշարները:

 

  1. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Արևելյան ասիայի մասնագիտացված ճուղերն են արդյունաբերությունը, սպասարկման ոլորտը և բուսաբուծությունը, որոշ չափով նաև գյուղատնտեսությունը:

 

  1. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները: