Архивы

Անգիտակից տուժած

Անգիտակից մարդուն պետք է նախ առաջինը դնել կողքի վրա, որպեսզի բերանից դուրս գա փսխման մնացորդները: Մարդու վնասվածքները ուսումնասիրելուց հետո եթե չկան կոտրվածքներ կամ արյունահոսություն, կարելի է մարդուն հրելով կամ ձեռքին հարվածելով արթնացնել: Դրանից հետո կարելի է դիմել բժշկական օգնության:

Реклама

Թունավորումներ

Ես այս դասից հասկացա, որ մադրիկ թունավորվում են հիմնականում մսամթերքից կամ պահածոներից: Թունավորվելուց մարդու մոտ առաջանում է գլխապտույտ, սրտխառնոց և լուծ: Հասկացա նաև, որ թունավորում առաջանում է երեք ձևով՝ դա ինքնին քո մարմնում է, դրսից է եկել կամ խախտել են մարմին պահպանելու օրենքը: Այդ ժամանակ մարդը պետք է խմի շատ ջուր և փորձի փսխել: Պահածոներից երբեմն առաջանում է շատ վտանգավոր թունավորում՝ բոտուլիզմ: Դրանից մարդ մահանում է մի քանի րոպեում, այդ պատճառով պետք է այդ հիվանդության առկայությունը շուտ բացահայտել և թունավորվածին տանել հիվանդանոց, որտեղ նրան հակաթույն կներարկեն:

Սուր շնչառական խանգարումներ

Այս դասից ես սովորեցի, որ օտար մարմնի անցումը շնչառական համակարգ վտանգավոր է։ Այդ մարմինը հեռացնելու համար մարդը ունի մոտավորապես 5 րոպե ժամանակ։ Այդ մարմինը հեռացնելու 3 ձև կա: 1 ձևը՝ մարդուն պետք է շրջած թափահարել, այդպես կփորձենք դուրս բերել այդ մարմինն իր բերանից։ 2-րդ ձևը՝ պետք է ափով հարվածել մարդու մեջքին։ 3 ձևը՝ պետք է մարդուն գրկել կոնքերից և ուսով հարվածել մեջքին։

Սիրտ Թոքային վերակենդանացում

Այս դասից ես սովորեցի, որ մարդուն մոտենալուց պետք է հասկանալ, օգնելուց հետո հնարավոր է, որ ինքտ քեզ վատ զգաս։ Սկզբում պետք է մարդու թոքեր ուղղել թթվածին հատուկ գործիքով, կամ բացակայության դեպքում զգեստի կտոր ենք դնում բերանին և ուղարկում օդ արհեստականորեն։ Հետո պետք է գտնել մարդու կռծքավանդակի վրա փոսիկ, դնել քո ձեռքի սկզբնակետը այդ փոսում դեպի սրտի ուղղությամբ, այդպիսով մենք գտնում են սրտի գտնվելու վայրը։ Հետո սկսում ենք կատարել վերակենդանացման աշխատանքը անընդհատ սեղմելով մարդու սրտին 30 անգամ և 2 անգամ օդ անցկացնում նրա թոքերը, այդպիսով փորձում վերակենդանացնել իրեն։

Հիվանդություններ

Հիվանդությունը միջավայրի գործոնների ազդեցությամբ օրգանիզմում առաջացող փոփոխություններ են: Այդ գործոններն են՝

Ֆիզիկական — բարձր ցածր ջերմաստիճան, խոնավություն, ճառագայթում և այլն

Քիմիական — քիմիական նյութեր, թունաքիմիկատներ

Կենսաբանական — վիռուսներ, սնկեր, միկրոբներ:

Հիվանդությունը կարող է լինել՝

  1. Բնածին
  2. Ձեռքբերովի

Հիվանդությունը կարող է լինել նաև՝

  1. Վարակիչ
  2. Ոչ վարակիչ

Վարակիչ հիվանդություններ

Որպեսզի զարգանա վարակիչ հիվանդություն, պարտադիր է 3 պայման՝

  1. Հարուցիչ — վիռուս, բակտերիա, սունկ
  2. Փոխանցման ճանապարհ — օդակաթիլային, սննդային, կոնտակտային, ջրային և կենցաղային
  3. Ընկալունակ օրգանիզմ:

Վարակիչ հիվանդությունները ընթանում են մի քանի փուլով՝

  1. գաղտնի փուլ կամ ինկուբացիոն շրջան

Արգելված սննդային հավելանյութեր 

Ժամանակակից սննդային արտադրությունն անհնար է պատկերացնել առանց սննդային հավելումների: Դրանք նյութեր են, որոնց առկայությունը պարտադիր է այս կամ այն տեսակի սննդի ստեղծման համար: Այդ նյութերի շարքում հսկայական թիվ են կազմում վտագավոր սննդային հավելումները, որոնք սպառնում են մեր և մեր երեխաների առողջությանը: Սննդային հավելումների թվին են դասվում՝ 

— ներկանյութերը (E100-E182), որոնք ամրապնդում են մթերքի գույնը, 

— կոնսերվանտները (E200-E299), որոնք մեծացնում են սննդի պահպանման ժամկետը, 

— հակաօքսիդիչները (E300-E399), 

— ստաբիլիզատորները (E400-E499), 

— էմուլգատորները(E500-E599): 

 

Գուցե նրանց առկայությունը պարտադիր է վառ, գունեղ, դոնդողանման, երկարադիմացկուն սնունդ ստանալու համար, բայց այդ հավելումներից շատերը վնասակար են մեր փոքրիկների առողջության համար: 

 

Մայրիկներից շատերը չգիտեն նրանց առկայության մասին, երբ գնում են գեղեցիկ տուփով կոնֆետը, մաստակը, հյութը և այլն: Ռուսաստանում չի թույլատրվում այն սննդի ներմուծումը, որի մեջ առկա են E121, E123, E240 սննդային հավելումները: Ցավոք սրտի, մեր շուկայում այսօր հանդիպում են նման հավելումներով մթերքներ (կետչուպներ, մայոնեզներ, արևելյան քաղցրավենիք և այլն): 

 

Իհարկէ, ոչ բոլոր հավելումներն են վտանգավոր. հսկայական թիվ են կազմում չուսումնասիրված հավելումները: Մայրերին խորհուրդ է տրվում այս կամ այն գեղեցիկ մաստակը, հյութը, կոնֆետը գնելուց առաջ անպայման ծանոթանալ նրա բաղադրությանը: 

 

2005-2006 թվականներին Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ E230, E320, E232 հավելումների առկայաությունը սննդում հանգեցրել է փոքր երեխաների մոտ ալերգիկ երևույթների դրսևորմանը և աղեստամոքսային համակարգի խանգարմանը:

 

Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր մայր իր ձեռքի տակ ունենար այս ցուցակը և հաճախակի օգտվեր նրանից հատկապես փոքրիկի համար սնունդ կամ քաղցրավենիք գնելիս՝

 

Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են չարորակ ուռուցքներ`   E103, E105, E121, E123, E130, E131, E142, E152, E210, E211, E213-217, E240, E330, E447: 

 

Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են աղեստամոքսային համակարգի հիվանդություններ`   E221-226, E320-322, E338-341, E407, E450, E461-466: 

 

Վտանգավոր հավելումներ,որոնք առաջացնում են ալերգիաներ`   E230, E231, E232, E239, E311-313: 

 

Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են լյարդի և երիկամների հիվանդություններ`   E171-173, E320-E322: