Архивы

Պուճուր մարդը

  1. Ինչ ես կարծում՝ ինչո՞ւ է մարդուն «Պուճուր» անունը տալիս։

    Քանի որ նա «փոքր» մարդու դեր էր խաղում հասարակության մեջ:

  2. Բնութագրիր հեղինակին՝ ելնելով նրա գործողություններից։

    Նա միշտ տալիս էր իր պարտքերը ժամանակին, այսպիսով նա պարտաճանաչ մարդ էր:

  3. Բնութագրիր հանրությանը, որ շրջապատում էր Պուճուր մարդուն։

    Քանի որ Պուճուր մարդը իր ունեցվածքը բաժանում էր, նրան սկսեցին չհարգել և հեռանալ նրանից:

  4. Փորձիր մեկնաբանել « ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերիետևում ձյուն է գալիս» արտահայտությունը։

    Այս միտքը ես հասկացա այդպես, որ ամեն հաջողությանը կարող է նոր դժբախտություն հաջորդել և պետք է պատրաստ լինել ամեն փորձության:

Реклама

Կանաչ դաշտ

Ես կարդացի Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ» պատմվածքը: Դա ինձ շատ դուր եկավ, սակայն վերջը տխուր էր: Ինձ դուր եկավ մայր ձիու համարձակությունը և պատասխանատվությունը: Նրա սերն ուղված իր քուռակին: Նա կարողացավ ազատվել կապերից հանուն իր քուռակի, որպեսզի փրկի նրան և դա հաջողվեց նրան: Վերջում փախավ գայլը, իսկ ձին մահացավ, բայց իհարկե հաղթեց ձին, քանի որ նա հասավ իր նպատակինմ իսկ գայլը՝ ոչ: Նա մի վերջին անգամ էլ մահանալուց առաջ կաթ է տալիս իր ձիուն, այդ մեծ պայքարից հետո ձին կարծես իր վերջին ուժերն էր փոխանցում իր քուռակին: Նա իր կյանքի գնով պաշտպանեց, չվախենալով ոչնչից իր կայծակից վախեցող քուռակին: 

Վահան Տերյանի «Տխրություն» և «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությունները

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Նա այս բանաստեղծության աղջկան որպես աղջիկ նկատի չուներ երևի թե, նա նկատի ուներ քամու, որը ավելի շուտ զեփյուր էր, ծաղիկները շոյելով անցնում էր շշնջալով: Երևի թե նա տխուր է եղել այս բանաստեղծությունը գրելիս, երևի թե կորցրած ինչ-որ բան, և իրեն սփոփել է իր հոգին այդ սառը զեփյուրով լցնելով, որը թեպետ սառն էր բայց տաքացրել էր իր հոգին:

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմաՄեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,Կըմեռնեն երազները բոլոր —Քո պատ՛կերը անեղծ կըպահեմՕրերում անհաստատ ու մոլոր։Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…Այս բանաստեղծությունը գրելիս հեղինակը կորցրած է եղել ինչ-որ մեկին կամ պետք է «կորցներ»: Բայց նա գրել է որ երբեք չի մոռանա նրան: Նա ասում էր որ նրա անունը կլինի ուղղություն իր համար այդ բարդ կյանքում:

Քառյակներ

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Ես կարդալով Թումանյանի այս քառյակը հասկացա, որ Թումանյանը սա գրել է իր հոգին կապելով տիեզերքի հետ: Նա իրեն անմահ էր կարծում տիեզերքի պես, նա ասում էր, որ ինչպես տիեզերքը նա էլ եղել է միշտ, կա ու կլինի: Նա երևի այդ ժամանակ իրեն այնքան էլ ուրախ չէր զգում, քանի որ ինչքան շատ տիեզերքում տեղ կա, այնքան էլ նրա հոգում և մի գուցե նկատում էր իր մեջ դատարկություն և միայնակություն: 

Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ:

Այս բանաստեղծությունը Թումանյանը երևի թե գրել է սիրահարված ժամանակ, կամ մի ժամանակ երբ սիրահարվում էր հաճախակի: Նա խոսք էր ուղում իր սրտին, որը թռչում էր ամենուրեք, սիրահարվում ամեն տեղ, իսկ Թումանյանն էլ ասում էր որ չի կարող հասնել այն բոլոր տեղերը, որտեղ գնում է իր սիրտը: Բայց երևի թե մի քանիսին հասել է:

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՞ն է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,
Ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Թումանյանը երևի թե այս բանաստեղծությունով խոսել է Աստծո հետ:Նա ասում էր, որ իրեն շատ բան է արդեն տվել, և չնայած քչերը տանում է, տալիս է ավելի շատ, իսկ նա չի հասցնում տալ այնքան, որքան ստացել է, որ հասնի Աստծուն:

Հայրենիք

  1. Կարճ շարադրություն գրիր «Հայրենիք» թեմայով. (ինչ է հայրենիքը, ինչ հատկանիշներ պետք է ունենամ երկիրը, որ հայրենիք կոչվի, ինչպես ենք մեզ զգում մեր հայրենիքում  (եթե հայրենիքում ենք)։ Պարտադի՞ր է  պաշտպանել այն կամ նպաստել առաջընթացին։ Գտեք «հայրենիք» բառի համար շրջասություն։

Հայրենքն ամեն մարդ մի կերպ է հասկանում, քանի որ դա յուրահատուկ բառ է, գոնե այն մարդկանց համար ովքեր հայրենասեր են: Օրինակ ես հայրենիք ասելով հասկանում եմ մի վայր, որտեղ մարդը ծնվել է կամ չի ծնվել, բայց իր հոգին կապում է այդ վայրի հետ և միգուցե կյանքն ավելի դժվար է պատկերացնում եթե այդտեղ չէ: Շատ մարդիկ կան որոնք հայրենասեր չեն, նրանց համար միևնույն է որտեղ կապրեն, նրանց միայն հարկավոր է կյանքում բոլորին անհրաժեշ բաները և վերջ՝ գումար, տուն, աշխատանք և այլն: Հիմա այսպիսի մարդիկ շատ են և քիչ են հայրենասեր մարդիկ: Ես չեմ կարող այնպես ապրել օտար երկրում, ինչպես Հայաստանում, բայց ուղղակի դրա համար, որ այստեղ շատ ընկերներ ունեմ որոնց հետ ժամանակը հետաքրքիր և արագ է անցնում, իսկ օտար երկրում առանց նրանց հետաքրքիր չի լինի: Բայց ես հասկանում եմ որ դա հայրենասիրություն չէ: Հայրենասեր մարդը նաև այն մարդն է, որ երկրի վիճակն իրեն ոչ մի կերպ չի կարող համոզել բնակվել այլ երկրում, նրա համար թեպետ միևնույն չէ այդ վիճակը, նա տխրում է երկիր անհաջողությունների հետ և ուրախանում հաջողությունների հետ: Դե ես եմ այդպես կարծում: Մի խոսքով հայրենիք բառը ամեն մարդ յուրովի է հասկանում և կամ չի հասկանում, իսկ թե ինչպես են նրանք սիրում իրենց հայրենիքը, միայն իրենք գիտեն:

Թմկաբերդի առումը

  • Գտիր Թաթուլի նկարագրությունները։

  • Թաթուլի կերպարն այստեղ արտահայտվում էր ուժեղ, անպարտ և քաջ: Ճիշտ է նա վերջում պարտվեց, բայց նրան միշտ հիսհելու են անպարտ, քաջ և արդար:

  •  Գտիր Թմկա տրուհու նկարագրությունները։

    Թմկա տիրուհին այստեղ արտահայտված է գեղեցիկ, սևաչյա, հավատարիմ բայց վերջում էլ դավաճան: Թաթուլը անհաղթ էր նկարագրված բայց վերջում պարտվելով հանդերձ էլ նրան հիշելու են որպես անպարտ, բայց թեպետ թմկա տիրուհուն հավատարիմ էր բնութագրել, նա վերջում դավաճանեց, նրան միշտ հիշելու են որպես դավաճան:

  • Բնութագրիր Նադիր Շահին՝ բերելով հիմնավորումներ պոեմից։

    Նադիր Շահը գոռոզ էր, նրան այդպես կոչում էր նաև Թաթուլը: Նա համարձակ էր, քանի որ չէր հանձնվում և պայքարում էր այն մարդու դեմ, որին բոլորը ճանաչում էին որպես անհաղթ: Նա նաև անարդար էր և խորամանկ, որոնց շնորհիվ սպանեց Թաթուլին:

  • Թմկա տիրուհու արարքը բնորոշիր գրավոր շարադրանքով։

Թմկա տիրուհին դավաճանեց իր ամուսնուն, որն այդքան սիրում և պաշտում էր իրեն: Նա շատ սխալ վարվեց, կարծելով թե ավելի մեծ փարքեր կվայելի Նադիր Շահի կողքին լինելով: Այս պոեմի չար կերպարը նույնիսկ հենց նա էր, քանի որ Նադիր Շահը կռիվ էր անում ուղղակի իշխանության համար, որն այդ ժամանակներում սովորական էր, նույնիսկ երբեմն հիմա էլ: Կռիվներում խորամանկության և անարդարությունների էլ է պետք երբեմն դիմել իմ կարծիքով և Նադիր Շահն արեց դա, դա սովորական է, բայց Թմկա տիրուհին չպետք է դավաճաներ իր ամուսնուն:

Փարվանա

  1. Գնահատիր աղջկա նկատառումը՝

    «— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

    Հաղթի մի վես տըմարդի,

    Բայց չի կարող լինել երբեք

    Նա սիրելին իմ սըրտի…»

    Նա ցանկանում էր ասել, որ իրեն սեր է պետք և ոչ թե ուժեղ տղամարդ, որը թեպետ կարող էր լինել վատը և աղջիկը ինքն իրեն երջանիկ զգալու փոխարեն իրեն զգալ ավելի տխուր և ձանձրալի, կյանքն էլ դառնալ անհետաքրքիր: Նրան սեր էր պետք, այնպիսի սեր որը այդ անշեջ կրակի պես կվառեր իր սիրը և երբեք չէր մարի: Նրանք անշեջ կրակ չէր պետք, անմար սեր էր պետք, ահա թե ինչ էր նա ուզում:

  2. Քո կարծիքով ի՞նչ էր ուզում արքայադուստրը և ինչո՞ւ նրան չհասկացան կտրիճները (գրավոր շարադրանք՝ 50-70բառ)։

    Արքայադստերը պետք էր անշեջ սեր և ոչ թե կրակ: Սերը նա համեմատում էր կրակի հետ, որն իր մեջ կվառվի և երբեք չի մարի: Նաև համեմատում էր անմար կրակի հետ, որը կվառեր իր շուրջն ամեն խանգառող բան և չէր պարտվի ոչ ոքի: Նա երջանկություն էր ուզում, ահա նրա միակ ցանկությունը որն այդպես էլ չստացավ: