Архивы

Աստրիդ Լինդգրենի «Ավազակի դուստր Ռոնին»

Ես այս ձմեռային արձակուրդների ընթացքում կարդացել ամ Աստրիդ Լինդգրենի «Ավազակի դուստր Ռոնին»  վիպակը: Ինձ դա շատ դուր եկավ և ուզում եմ Ձեզ նրկայացնել կարդացածս վեպի սյուժեն:

Երբ պետք է ծնվեր ավազակների ատաման Մատիսի դուստրը՝ Ռոնին, ուժգին ամպրոպ էր: Բոլոր ավազակները վախից կծկվել էին մեծ դահլիճի մի անկյունում, բուխարու կողքին, երբ հանկարծ կայծակի ուժեղ հարվածից կիսվեց ավազակների պալատը երկու մասի: Հենց այն ժամանակ, երբ ծնվեց Մատիսի դուստրը, որին անվանեցին Ռոնի, նաև ծնվեց Մատիսի ոխերիմ թշնամու՝ Բորկայի որդին, որին անվանեցին Բիրկ: Բիրկը և Ռոնին առաջին անգամ հանդիպեցին երկու կես դարձած փոսի մոտ՝ մեկը մի կողմում, մյուսը՝ մյուս կողմում: Հետո նրանք եղբայր և քույր դարձան, միմյանց օգնելուց հետո: Այդ ամենի և նրանց մյուս արկածների մասին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ կարդալով այդ գիրքը: Իսկ վերջում Բորկան և Մատիսը միավորվեցին և դարձան մի մեծ ավազակախումբ, որին հաղթելն անհնար էր:

Реклама

Կարմրատամ Աինը

Այս ամսվա վերջին գիրքը, որը կարդացել եմ՝ «Կարմրատամ Աինն» է: Այս պատմությունը կարմրատամ Աինի մասին, շատ հետաքրքիր է և բովանդակալից: Չար և կոպիտ մարդիկ, որոնք նույնիսկ լավ չեն վարվում իրենց մայրերի հետ, կվախենան շատ բաներից, չեն հասնի ոչնչի, նույնիսկ իրենք կպատժվեն, իսկ բարի և սիրալիր մարդիկ կլինեն համարձակ և կհասնեն իրենց նպատակներին, կիրականեցնեն իրենց իղձերը: Այս ամենին ավելի մանրամասն ծանոթանալու համար «Կարմրատամ Աինը» կարդացեք այստեղ:

Օ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը»

Նոյեմբեր ամսվա կարդացածս երկրորդ գիրքը Օ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինն» է: Այն շատ հետաքրքիր և արկածային պատմություն է մի վայրենի երեխայի և երկու առևանգիչների մասին: Այդ մարդիկ առևանգել էին երեխային, մտածելով, որ փրկագին կվերցնեն ծնողներից և կհեռանան երկրից: Սակայն երեխան այնպիսի դրության մեջ դրեց նրանց, որ նրանք գումարի հետ երեխային հանձնեցին նրա հայրիկին: Մի խոսքով շատ հետաքրքիր է և ծիծաղաշարժ: Եթե տխուր եք և ուզում եք ծիծաղել և սթափվել, Օ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» կարդացեք այստեղ:

Մ. Գալշոյան «Մամփրե արքան»

Նոյեմբեր ամսվա ընթացքում ես կարդացել եմ շատ գրքեր, որոնցից մեկը Գալշոյանի «Մամփրե արքան» է: Այն շատ հետաքրքիր է և կարդալուց չես հագենում, ուզում ես կրկին կարդալ, կրկին և կրկին: Մամփրե արքան շատ էր ուզում գրաճանաչ դառնալ: Չնայած իր զառամյալ տարիքին, նրան հետաքրքրում էր սուրբ Մաշտոցի «սրտից»հանած գրերը: Նա անցավ ամեն բարդությունների միջով և սովորեց հայոց տառերը: Մամփրեն հասկացավ, որ տառերը զինվորներն են, իսկ նրանց տիրապետողները՝ արքաները: Բայց նաև հասկացավ, որ ամեն մարդ չէ, որ կարող է այդ զինվորներին ճիշտ հրամաններ տալ: Նրանք պետք է լինեն ազգի ընտրյալները՝ ազնիվ, բարի, արդարամիտ և որոնց սիրտը ցավում է յուրաքանչյուրի համար: Ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք այստեղ: