Архивы

20.02.2019

1.Միկրո և Մակրոէվոլյուցիա, դրա ուղղությունները՝ինդիոադապտացիա,արոմորֆոզ, ընդհանուր դեգեներացիա։

Միկրոէվոլյուցիան դա նոր տեսակի առաջացումն է, որն առաջանում է սեռական ճանապարհով՝ երկրաչափական պրոգրեսիայով, ունի ֆիզիոլոգիական հատկություններ, և զբաղեցնում են որոշակի տարացք արեալում:

Մակրոէվոլյուցիան դա նոր ցեղի առաջացումն է:

Արոմորֆոզը բարդացնում է օրգանիզմը որի շնորհիվ դրանք գրավում են նոր տարացքներ: Օրինակ մարդու սիրտը դարձել է 4 խոռոչանի որպեսզի նա դառնա տաքարյուն:

Ինդիոադապտացիան դա այն է, երբ մարդու կամ կենդանու օրգանիզմը հարմարվում է շրջակա միջավայրին: Օրինակ ընձուխտն ունի երկար վիզ որպեսզի կարողանա ուտել խոտ բարձր ծառերի վրայից, քանի որ ներքևից սնվող կենդանիներ շատ կան և սնունդն ավելի քիչ է:

Ընդհանուր դեգեներացիան այն էվոլուցիոն փոփոխությունն է, որը պարզեցնում է օրգանիզմի կազմավորվածությունը: Օրինակ տափակ որդերը կորցրել են իրենց մարսողական համակարգը և ձեռք են բերել ծծիչներ շատացնելով բեղունությունը:

2. անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային( նկարագրել դրանց փուլերը)։

Հետսաղմնային զարգացում — կազմված է երկու փուլից՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի զարգացման ժամանակ օրգանիզմի մարմնի մասերի փոփոխություն չի լինում, նա նման է լինում հասուն ձևին: Անուղղակի զարգացման ժամանակ առանձնյակը ծնվում է և փոխվում է նրա ձևը, նման չի լինում հասուն ձևին: Դա էլ իր հերթին բաժանվում է 2 փուլի՝ լրիվ կերպարանափոխություն և թերի կերպարանափոխություն: Լրիվ կերպարանափոխությունը բաժանվում է 4 փուլի, իսկ թերին 3:

Սաղմնային զարգացում —  որը զարգանում է ձվային կամ սաղմնային թաղանթներում: կազմված է 3 փուլից: Առաջին փուլը տրոհումն է: 2-րդ փուլը ներփքումն է, երբ առաջանում է էկտոդերմ, էնտոդերմ իսկ հետո մեզոդերմ: 3 փուլը դա օրգանոգենեզն է, երբ առաջանում են օրգանները:

3․ Գոյության կռվի ձևերը՝միջտեսակային, ներտեսակային, պայքար անբարենպաստ պայմանների նկատմամբ։

Միջտեսակային — տեղի է ունենում տարբեր տեսակների պոպուլիացիայի առանձնյակների պայքարն է միմյանց միջև:

Ներտեսակային — տեղի է ունենում նույն տեսակի առանձնյակների միջև պայքար, որը ավելի հազվադեպ է, քանի որ նրանք ունեն նույն պահանջարքները շրջապատ միջավայրում:

Անբարենպաստ պայմանների դեմ — Դա նույն տեսակի առանձնյակների պայքարն է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների(փոփոխական եղանակների) դեմ:

Реклама

Արյան շրջանառություն

Արյան շրջանառության փոքր շրջան

Արյան շրջանառության փոքր շրջանը սկսվում է փորոքի աջ կողմում, թոքային անոթով այն թափանցում է թոքերի մեջ: Թոքերից արյան անոթներում սկսվում է ներմուծվել թթվածին, իսկ անոթներից в альвеолы դուրս է մղվում ածխաթթու գազ: Արյան անոթները թթվածինը գնում է թոքեր և թթվածնով հագեցած արյունը մղվում է դեպի սիրտ:

Աղբյուրը տե՛ս այստեղ

Արյան շրջանառության մեծ շրջան

Ձախ նախասրտից արյունը թափանցում է դեպի ձախ փորոք, ապա դեպի աորտա: Այնտեղից արյունը արյունատար անոթներով մատակարարվում է  բոլոր ներքին օրգաններին ։ Ամենամեծը արյուտատար անոթները  2 քներակներն են, որոնք սնուցում են ուղեղը, գլխավոր զարկերակը՝ որը սնուցում է սիրտը, միացնող զարկերակը, որը սնուցում է մարդու վերին վերջույթները, երիկամային զարկերակը սնուցում է ստորին վերջույթները: Օրգաններում և հյուսվածքներում այդ զարկերակիը վերածվում են մազանոթներին, որոնցում տեղի է ունենում գազափոխանակություն: Մազանոթներում  թթվածնով և այլ օգտակար նյութերով հարուստ արյունը սնուցում է մարդու օրգանիզմը, իսկ միևնույն ժամանակ արյան մեջ ներթափանցում և վնասակար նյութեր և ածխաթթու գազ՝ տեղի է ունենում գազափոխանակություն: 

Աղբյուրը տե՛ս այստեղ

Սպիտակուցներ

Սպիտակուցը դա մի բարդ մոլեկուլ է, որտեղ կա O, C, H և N: Սպիտակուցներում երբեմն հանդիպում են մետաղներ՝ երկաթի, պղնձի, նաև որոշ ֆերմենտների ատոմներ: Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են: Բոլոր կենդանի օրգանիզմներում կան բազմաթիվ սպիտակուցիներ, օրինակ՝ հենց մարդու օրգանիզմում հազարավոր սպիտակուցներ կան: Այս բոլոր սպիտակուցների մեջ ընդհանուր կա 20 տեսակի ամինաթթուներ, բայց ամեն մեկի մեջ տարբեր քանակի, իսկ դրանք առաջացնում են տարբեր համակցություններ: Այսինքն սպիտակուցները տարբերվում են ամինաթթուների քանակով, տեսակով և դասավորվածությամբ: Սպիտակուցների մոլեկուլներն ունեն երեք տարբեր ձևեր՝ գնդաձև, պարուրաձև և ծալքավոր: Իսկ դրանքել ունեն կառուցվածքային մակարդակներ՝ առաջային, երկրորդային, երրորդային և չորրորդային: Սպիտակուցները նաև ունեն շատ տարբեր հատկություններ և ֆունկցիաներ: Օրինակ սպիտակուցների ջրում լուծելիությունը շատ հետաքրքիր է, կան ջրում ընդհանրապես չլուծվող և շատ լավ լուծվող սպիտակուցներ: Ունի կառուցողական, փոխադրական, շարժողական, կատալիզական և այլ ֆունկցիաներ:

Բույսերի բազմացում

Այսօր սովորող սովորեցնող համատեղ  նախագծի շրջանակում այցելեցինք Քոլեջ՝ բուսաբուծության լաբորատորիա, մեր կրտսեր ընկերներին բույսերի բազմացման եղանակները բացատրելու, սովորացնելու նպատակով:Քոլեջում էին նաև կրթահամալիրում վերապատրստվող դաստիարակները, նրանք նույնպես ցանկություն հայտեցին միանալ մեր նախագծին, մենք սիրով համաձայնեցինք:Մենք բացատրեցինք բույսերի բազմացման 2 եղանակ՝ կտրոններով և տերևներով, սիրով պատասխանեցինք վերապատրստվող դաստիարակներին հուզող հարցերին, մեր կրտսեր ընկերների հետ միասին տնկեցինք մանուշակի տերևներ և խորդենու կտրոններ:

Ամեոբա, էվգլենա, հողաթափիկ ինֆուզորյա

Ամեոբա

Արմատոտանիների բնորոշ ներկայացուցիչն է սովորական ամեոբան, որը նման է դոնդողանման գնդիկի, կազմված է ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից: Ամեոբան չունի մարմնի կայուն ձև: Նրա ցիտոպլազման, դանդաղ շարժվելով, մշտապես գոյացնում է արտափքումներ՝ կեղծ ոտքեր, որոնց օգնությամբ ամեոբան տեղաշարժվում է: Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սննդի մասնիկը: Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։ Դրա հետևանքով արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Միաժամանակ ցիտոպլազմայում կուտակվում են ամեոբայի համար վնասակար ածխաթթու գազ և այլ նյութեր։ Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, լայնակի ակոսիկով բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Այնուհետև ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։ Կծկուն վակուոլը մնում է նրանցից մեկի մեջ, իսկ մյուսի մեջ առաջանում է նորը։ Այսպիսով, ամեոբան բազմանում է երկու մասի կիսվելով։ Օրվա ընթացքում կիսվելը կարող է կրկնվել մի քանի անգամ։ Սկզբում կիսվում է կորիզը, այնուհետև կիսվում է ցիտոպլազման։

Էվգլենա

Կանաչ էվգլենան ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝ սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝ մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։

 

Հողաթափիկ ինֆուզորյա

Հողաթափիկ Ինֆուզորիայի մարմնի իլիկաձև է և նման է հողթափի:Նրա մարմնի կայուն ձևը պահպանվում է շնորհիվ հոծ թաղանթի:Հողաթափիկ ինֆուզորիաները տեղաշարժվում են իրենց մարմինը ծածկող բազմաթիվ թարթիչների համաձայնեցված տատանման շնորհիվ: Բոլոր ինֆուզորիաներն ունեն երկու և ավելի կորիզներ, որոնք տարբերվում են չափերով և ֆունկցիաներով: Կորիզներից մեկը մեծ է և մասնակցում է նյութափոխանակությանը ու կենսական յլ գործընթցների, իսկ մյուսը փոքր է և կատարում է գեներատիվ ֆունկցիա, այսինքն՝ մասնակցում է բազմացման գործընթացին:

 

Բազմացումը

Ամռանը տաք ջրերում լիարժեք սնվելով՝ հողաթափիկ ինֆուզորիան աճում է հասուննալով սկսում է անսեռ բազմանալ՝ կիսվելով երկու մասի: Աշնանը կերի պակասելու հետևանքով հողաթափիկ ինֆուզորիան անցնում է սեռական բազմացման: Երկու ինֆուզորիաներ մոտենում են միմյանց:Այդ մասերում բջջաթաղանթը քայքայվում է:Այդ առանձնյակների փոքր կորիզները երեք անգամ  կիսվում են,որոնցից մնում են միայն երկուսը:Այնուհետև տեղի է ունենում կորիզանյութերի փոխանակում,որից հետո ինֆուզորիաները վերականգնում են մարմնի սկզբնական ձևը և հեռանում միմյանցից: