Архивы

Ազատություն

Ազատություն…Ի՞նչ ենք հասկանում ազատություն ասելով…Շատերը կասեն անել այն, ինչ ուզում ես, մնալ նա, ով ուզում ես, լինել նա, ով ուզում ես, ասել այն, ինչ ուզում ես… Սակայն այդպես է դա՞…Կարո՞ղ է լինել արդյոք ազատություն…Այս հարցը պարադոքս է միանշանակ…Մի կողմից մենք ծնվում ենք ազատ, սակայն մյուս կողմից հավերժ պայքարում դրա համար, անվերջ ձգտում, սակայն այդպես էլ չենք հասնում դրան…Ինչու՞…Քանի որ մինչև հասուն դառնալը մեր ազատությունն ուրիշների ձեռքում է, իսկ հետո մենք արդեն ինքնակամ ենք տալիս մեր ազատությունն ուրիշների ձեռքը…Մենք մեր կամքից անկախ, նույնիսկ խուսափելով դրանից՝ միևնույն է կազմում ենք սոցիումի մաս, որում չկան անհատներ, կան միայն ամբողջի մասեր…Եվ ի՞նչ ազատության մասին արդեն կարող է լինել խոսքը, եթե ինքներս մեզ ենք արդեն շղթայում պարտադիր կերպով անթերի, անսխալ լինելու գաղափարով, ստեղծում ծուղակ մեր սեփական մտքերով և ինքնակամ ցատկկում այդ ծուղակը…Մենք ինքներս դառնում ենք մեր ազատության համար մեկ խոչընդոտը, սակայն ի՞նչ անել…Միգուցե հրաժարվե՞լ սոցիումից…հանուն ազատության, ո՞րն է ավելի գրավիչ…Ազատությունը, այո՞…Իսկ գիտեք այդ դեպքում շատ լավ, մոդայիկ բառ են սկսում կիրառել…Սոցիոպատ…Որտե՞ղ ենք հասել…Ազատության համար պայքարող մարդը կոչվում է սոցիոպատ…Վստահ եմ այդքան էլ գրավիչ գաղափար չէր…Դառնալ հասարակության աչքերում հոգեպես անհավասարակշիռ մեկը, ումից արդեն հենց հասարակությունն ինքն էլ կսկսի խուսափել…Սարսուռ անցավ չէ՞ այդ մտքից…Նշանակում է դու նույնիսկ մտքով էլ ազատ չես…Տեսա՞ր, որ ճիշտ էի…Ինչի՞ց կռահեցի…Քանի որ դու արդեն այնքան ես ադապտացվել այդ հասարակությանը, այնքան ես սովորել քո պարզապես մաս լինելու մտքի հետ, որ միայն մեկ մտքից, որ ազատության պատճառով նույնիսկ կզրկվես այդ ամբողջի չնչին մասը լինելու զազրելի դերից, դու արդեն սարսռում ես և փորձում ազատվել այդ մտքերից…Սոցիումն արդեն մակաբույծ որդի նման չափից դուրս է հասել քո մտքերի այն խորքերը, որոնք մի ժամանակ միգուցե զբաղված եղել են Ազատությունով…Միայն թե չսկսես նորից. ֊Ինչպես թե…Այդ ես եմ ընտրում այն, ինչ ուզում եմ…Ուզում եմ դառնալ լրագրող, ոստիկան, երգիչ, դառնում եմ, ուզում եմ այս ինչ բանը հագնել, ուտել, ունենալ, այդպես էլ անում եմ, դա իմ կամքն են և մտքերը…Ի՞նչ հասարակություն… Իսկ ես կհարցնեմ՝. ֊Վստա՞հ ես…Բայց դու այդ ամենն ընտրում ես, այդ ամենի մասին գիտես, քանի որ հասարակությունն է քեզ այդ ամենը ցույց տվել,նա է իգնել, որ քո մոտ առաջանա այդ ցանկությունը դրանք ընտրելու…Հիմա ի՞նչ կասես…Դե իհարկե ոչինչ, բայց երևի քո մոտ սխալ կարծիք առաջացավ իմ մասին, չէ՞…Ինչու՞ եմ ես խլում վերջին հույսդ անգամ, որ այդ պայքարում դու կհաղթես, եթե քեզ հենց հույսն ու պայքարն էլ օգնում են ապրե՞լ… Ես նման ոչ մի ոչ ասացի և ոչ էլ արեցի, ավելին ասեմ, ես չէի էլ կարող դա անել, ես չեմ կարող լինել դաժան և վերջին կաթիլն էլ վերցնել «ազատությանդ», քանզի ինքս էլ գիտեմ, թե դա ինչ է…Եվ ես այս ամենն ընդունելով ու հասկանալով էլ նույնիսկ մի քիչ առաջ չգնացի այդ պայքարում, քանի որ նույնիկս սրանք իմ մտքերը չեն, ինձնից առաջ ըստ քեզ չե՞ն ասել արդեն… Միլիոնավոր անգամներ…Ես պարզապես կրկնեցի ևս մեկ անգամ…Չդադարեցնեք պայքարը, եթե դա միակ բանն է, ինչ ձեզ մնացել է, բայց նաև ընդունեք, որ ի սկզբանե պարտվել եք…Ահա ազատության պարադոքսը՝ պարտված հաղթանակ…

Реклама

Ինչ է կրթությունը հայ ժողովրդի համար

Դարեր շարունակ հայ ժողովրդի համար կրթությունն ու մշակույթը եղել են նրա գոյատևման առանցքային միջոցներից մեկըՀեթանոսական շրջանից սկսած մինչև մեր օրերը հայ ժողովուրդն անսահման ջերմությամբ է նվիրվել կրթության համակարգի ստեղծմաննրա արդյունավետության բարձրացման և միջազգային առաջավոր չափանիշներին համապատասխան զարգացման ապահովմանը: Կրթությունը անհրաժեշտ է այնքանով, որ մարդուն տալիս է հնարավորություն ապագայում աշխատելու և չմնալու անգործ:

12.05.2019

  1. Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

-Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

  • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում,- Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում,- ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

  • – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

– Մեծ եղավ իմ ուրախությունը,-ընկերս ասաց,-երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում:

  • –Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Սպասավորը անթաքույց դժգոհությամբ մեզ ասաց.

-Տեսնում եմ՝ խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք

  • –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով  որդին շշնջաց .

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին:
 
-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,-խոնարհվելով որդին շշնջաց :

  • –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Եթե իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին եք հարցնում, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,-ասում է Արիստոտելն իր աշակերտներին:

Արիստոտելն ասաց իր աշակերտներին.
-Եթե իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին եք հարցնում, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է:
  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով :

  • Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,-ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էին մնում:

  • Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը ծերունուն հարցրեց.

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել:

  • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

Ինչո՞ւ եք մնում քաղաքում, -տեսնելով տնօրենին՝քարտուղարը հարցրեց, չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
    — Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,- ասաց ինձ ծերուկը, վեր կենալով տեղից:

Անկանոն բայեր

  1. Գտիր անկանոն բայերըորոշիր եղանակը, ժամանակը, սեռը եթե անդեմ է, դերձայական ձևը.

  • Ամպերը ճերմակ երամով անցան, իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։

  • Գիտեինք, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է։

  • Հետո կուշտ կերած մեր հյուրերը սկսեցին բարձրանալ քարոտ արահետով։

  • Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին։

  • Սիրտս վառեց, մոխիր դարձավ, ինքը կրակ ու հուր մնաց.

    Դու էլ նրա գովքը արա, որ գա ոսկե մասը ձեռքին։

  • Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,

    Դու չմրսես ձմռան ցրտում. բոլորը քեզ…

  • Ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։

  • Ես ամուր առողջություն ունեի և կարող էի մինչև լույս աշխատել։

լալիս — սահմանական եղանակ, անկատար ներկա, ա խոնարհում, չեզոք, դիմավոր բայ, եզակի թիվ, 3 դեմք

գիտեինք — սահմանական եղանակ, անկատար անցյալ, ա խոնարհում, ներգործական, դիմավոր բայ, հոգնակի թիվ, 1 դեմք

եղած — հարակատար դերբայ, ե խոնարհում, չեզոք

կերած — հարակատար դերբայ, ե խոնարհում, ներգործական

տեսա — սահմանական եղանակ, դիմավոր բայ, անցյալ կատարյալ, ե խոնարհում, ներգործական, եզակի թիվ, 1 դեմք

Դիմավոր բայի եղանակները

Լինեի չոբան սարերում հեռու,

Գայիրանցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

լինեի — ըղձական, անցյալ, չեզոք, 1 դեմք, եզակի թիվ, ն սոսկածանց

գայիր — ըղձական, անցյալ, չեզոք, 2 դեմք, եզակի թիվ, պարզ

անցնեիր — ըղձական, անցյալ, չեզոք, 2 դեմք, եզակի թիվ, ն սոսկածանց

նայեինք — ըղձական, անցյալ, չեզոք, 1 դեմք, հոգնակի թիվ, պարզ

ժպտայինք — ըղձական, անցյալ, չեզոք, 1 դեմք, հոգնակի թիվ, պարզ

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

դասավորվեին — ըղձական, անցյալ, չեզոք, 3 դեմք, հոգնակի թիվ, պարզ

կանգ կառներ — ենթադրական, անցյալ, չեզոք, 3 դեմք, եզակի թիվ, ն սոսկածանց

կկշռեր — ենթադրական, անցյալ, ներգործական, 3 դեմք, եզակի թիվ, պարզ

կստուգեր — ենթադրական, անցյալ, ներգործական, 3 դեմք, եզակի թիվ, պարզ

կանցներ — ենթադրական, անցյալ, չեզոք, 3 դեմք, եզակի թիվ, ն սոսկածանց

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

պիտի գա — հարկադրական, ապառնի, չեզոք, 3 դեմք, եզակի թիվ, պարզ

պիտի ժպտան — հարկադրական, ապառնի, չեզոք, 3 դեմք, հոգնակի թիվ, պարզ

պիտի գովեն — հարկադրական, ապառնի, ներգործական, 3 դեմք, հոգնակի թիվ, պարզ

Մակբայներ

Առաջադրանք. Գտիր մակբայները

  • Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։

  • Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն փոփոխություններ տեղի ունեցան։

  • Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին։

  • Ա՜խ, կմեռնեմ, ամա նա Վա՜յ թե հանկարծ իմանա,Ես ազատվեմ այս ցավից, Աչքը լալով նա մնա,։

  • Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, կանչում ես նորից կարոտով հստակ։

  • Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված, Պարզված վերստին սրերին սուրսայր….

  • Երբ կհոգնես, կգազազեց աշխարհից, Դարձի՛ր ինձ մոտ, վերադարձի՛ր դու նորից։

  • Դու շրջում ես ամենուրեք, դու չկաս…

    շատ — չափի մակբայ

    անսպասելիորեն — ձևի մակբայ, որեն ածանց

    ազնվորեն — ձևի մակբայ, որեն ածանց

    հանկարծ — ժամանակի մակբայ

    նորից — ժամանակի մակբայ

    ամենուրեք — տեղի մակբայ

Գտիր տեքստից մակբայները, որոշիր տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։

հազիվ — չափի/ձևի մակբայ

վայրկենաբար — ժամանակի մակբայ

կամացուկ — ձևի մակբայ

մենակ — ձևի մակբայ

վաղուց — ժամանակի մակբայ

շատ վաղուց — չափի մակբայ

հավիտյան — ժամանակի մակբայ

Դերանուններ

Ես — եզակի, անձնական, 1 դեմք, ուղղական

իմ — անձնական, 1 դեմք, սեռական

իր — անձնական, 3 դեմք, սեռական

մենք — անձնական, 1 դեմք, ուղղական, հոգնակի

մեր — անձնական, 1 դեմք, սեռական, հոգնակի

մերն — անձնական, 1 դեմք, սեռական, հոգնակի

նրա — անձնական, 3 դեմք, սեռական

նրան — անձնական, 3 դեմք, տրական, հոգնակի

այս — ցուցական

մի — անորոշ

որ — հարաբերական