Архивы

Չորսօրյա վրանային ճամբար դեպի Սևան

Այս ամառ հերթական վրանային ճամբարը կազմակերպվեց Սևանում, որին ես էլ մասնակցեցի: Ամենակարևորը, որ տեղի ունեցավ ճամբարի ընթացքում, նոր ընկերներ ձեռք բերելն էր: Նրանք Գավառի Հացառատ գյուղից էին: Ճամբարը հնարավորություն տվեց ճանաչել նրանց, մտերմանալ և ընկերանալ: Ես կրկին բաց չթողեցի ինքնուրույնություն ձեռք բերելու աս եզակի հնարավորություններից մեկը:

Լողացինք Սևանում, որը ևս շատ հաճելի էր: Ինձ թվում է, որ այն անմոռանալի դեպքը, որը մեզ հետ պատահեց, կհիշի ճամբարի մասնակիցներից ցանկացածը: Երկրորդ գիշերը, ժամը մոտավորապես չորսին, տեղաց հորդառատ անձրև: Շատ վրանները ամբողջությամբ թաց էին, ոչ միայն դրսից, այլ նաև ներսից: Բայց մենք խուճապի չմատնվեցինք, արագորեն վերցրեցինք մեր քնապարկերը, վազեցինք խոհանոց և գիշերեցինք այնտեղ: Այդ օրն էլ անցկացրեցինք այնպես, ինչպես մնացածը, խաղեր խաղացինք, լողացինք, վրանները կարգի բերեցինք անձրևից հետ, տարածքը խնամեցինք, իսկ հաջորդ օրը՝ վերադարձանք: