Архивы

Հետաքրքիր լեզվական առաջադրանքներ

  1. Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ, երան, երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։

Ա. 4 Բ. 5 Գ. 6 Դ. 7 Ե. 8

  1. -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:

Ա. 3 Բ. 6 Գ. 9 Դ. 10 Ե. 16

  1. Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Նման օրինաչափությամբ գտեք պատասխանի տարբերակների «ավելորդ» բառը:

Ա. ծաղիկ Բ. պատանի Գ. պապ Դ. գիրք Ե. Ծիծաղ

  1. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

  1. Համակարգիչը բոլոր տառերը կպցրել է իրար: Արմենը փորձեց շտկել թերությունը և ստացավ մի քանի տարբերակ: Քո կարծիքով՝ ո՞րն է ճիշտ վերականգնված նախադասությունը: Գերուկլորտղամարդէրնաևհևումէրփուքսիպեսքրտինքիկաթիլներըշարվելէիննրաչ եչոտկարմիրերեսին:

Ա. Գերուկ, լոր տղա, մարդ էր նաև, հևում էր փուո՜ւ, քսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Բ. Գերուկ, կլոր տղամարդ էր նա, հևիհև ո՞ւմ էր փուքսի պես փնտրում. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր իրերին:

Գ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Դ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

  1. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:

Ա. ավյուն Բ. մութ Գ. նյութ Դ. արյուն Ե. ուրույն

  1. Եթե բառերը բաժանվեն բանակների, ապա ո՞ր բառազույգերի բառերը կհայտնվեն հակառակորդ բանակներում:
    կանուխ-ուշ 2. բերրի-արգավանդ 3. թեժ-մարմանդ 4. ագահ-աչքածակ 5. առույգ-աշխույժ Ա. 2, 3 Բ. 1, 5 Գ. 1, 3 Դ. 4, 5 Ե. 3, 4

Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի

  1. Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին հեռացան: Ծաղիկներ երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկեցրած որթերի բույրը զգացվեց: Վերկաց իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը՝ ինձ համար քո խոսքը քաղցր է, և տեսքը քո գեղեցիկ:

 

Կարդա այսպես.

Յերկրի           – հերկրի

հատանելոյ    – հատանելո

զբողբոջ          – ըզբողբոջ

իւր                   – յուր

զհոտս             – ըզհոտըս

իւրեանց         – յուրյանց

զբարբառ         – ըզբարբառ

 

Բառարան

 

Էանց                        – անցավ

անձրեւք                  – անձրևներ (ը)

անցին                      – անցան

գնացեալ                  – գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան                – մեկնեցին, հեռացան

ծաղիկք                     – ծաղիկներ (ը)

յերկրի մերում         – մեր երկրում

եհաս                         – հասավ

հատանելոյ              – էտելու

ձայն տատրակի     – տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր             – իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք – մեր ծաղկած որթերը

ետուն                         – տվեցին

զհոտս իւրեանց        – իրենց հոտերը` բույրերը

արի                             – վեր կաց

երեւեցո                      – երևեցրու, ցույց տուր

զերեսս քո                  – քո երեսը

զբարբառ քո              – քո խոսքը

տեսիլ քո                    – քո տեսքը

 

2.Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

 

Քեզ ասեմ, երիտասարդ քաջ Արտաշես

Որ Հաղթեցիր Ալանների քաջ ազգին

Արի հավանիր խոսքից աչագեղո իմ դստերն Ալանաց

Տուր պատանուն

Քանի որ մենք դյուցազուններ ենք

Այլ դյուցազունների զարմից

Սպանել

Կամ ծառայեցնել

Ստրուկների կարգում պահել

Հավիտենական թշնամություն խորացնել

Եվ հաստատել երկու քաջ ազգերի մեջ

 

Կարդա այսպես

 

Յաղթեցեր          – հաղթեցեր

Հաւանեաց         – հավանյաց

աչագեղոյ           – աչագեղո

զպատանիդ       – ըզպատանիդ

զկենդանութիւն – ըզկենդանություն

միոյ                      – միո

դիւցազանց         – դյուցազանց

յաւիտենական   – հավիտենական

 

Բառարան

 

յաղթեցեր         – հաղթեցիր

հաւանեաց       – հավանիր

անսա                – հավատա

բանից                – խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց – իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ      – այդ պատանուն

զի                        – թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն                  – մասին, պատճառով, համար

միոյ քինու         – մի քենի

դիւցազանց        – դյուցազունների, դյուցազուններին

օրէն                    – օրենք, կարգ

զարմ                   – ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից – այլ դյուցազունների զարմից

բառնամ               – վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն             – սպանել

ծառայեցուցանել                          – ծառայեցնել

ի ստրկաց կարգի                         – ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական    – հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց – երկու քաջ ազգերի մեջ

 

3.Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

 

Հեծեց երիտասարդ արքա Արտաշեսն իր սև ձին գեղեցիկ

Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը

Սրաթև արծվի նման անցնելով գետը

Գցելով ոսկեօղ շիկափոկ պարանը

Ալանաց օրիորդի մեջկին գցեց

Եվ շատ ցավեցրեց փափուկ մեջքն օրիորդի

Արագ հասցնելով իր բանակին 

 

Կարդա այսպես.

 

սեաւն          – սյավն

հանեալ       – հանյալ

ձգեալ          – ձգյալ

զարծուի     – արծվի

ցաւեցոյց    – ցավեցույց

զմեջք         – ըզմեջք

իւր              – յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու-ն ձայնավորից առաջ:

 

 

Բառարան

արի արքայն Արտաշէս – Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ            – գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ                                – հանելով, հանած, հանել(է)

ձգեալ                                    – գցել

զարծուի սրաթեւ                – սրաթև արծիվ

ընկեց                                    – գցեց

ի մէջք օրիորդին ալանաց – ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց  – ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով                     – հասցնելով

ի բանակն իւր                       – իր բանակը

 

4.Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,

Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկանն:

 

Ոսկի էր տեղում Արտաշեսի փեսայության ժամանակ

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության ժամանակ

 

 

Կարդա այսպես.

փեսայութեաննփեսայությանն հարսնութեաննհարսնությանն

Նկատեցիր, որ եա – ն կարդացվում է յա (հիշիր նաև սեաւ, հանեալ,  անցեալ, ձգեալբառաձևերը):

 

Բառարան

Տեղ                                                  – տեղում

Տեղ ոսկի                                         – ոսկի անձրև

տեղայր                                            –տեղում էր

ի փեսայութեանն Արտաշիսի     – Արտաշեսի փեսայության ժամանակ

ի հարսնութեանն Սաթինկանն   – Սաթենիկի հարսնության ժամանակ

 

5.Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ:

 

Ծերերը զրուցում են այն մասին, որ բանտարկված կա մի քարայրում, կապված երկաթե շղթաներով, երկու շուն անընդհատ ջնում են կրծելով կտրել շղթաները, ջանում են ելնել և վերջը տալ աշխարհի, բայց մի ձայն կռանահարության դարբնի հզորությամբ, նորից կապվում են:

Այդ պատճառով բազում դարբիններ ըստ առասպելի ամեն շաբաթ գալիս և ծեծում են դարբինները, որպեսզի շները չկարողանան այն կրծելով կտրել:

 

Կարդա այսպես.

 

կայ                     – կա

շղթայիւք           – շղթայյուք

ջանայ                – ջանա

միաշաբթւոջ     – միաշաբթվոջ

Արտաւազդայ  – Արտավազդա

 

Բառարան

 

զրուցեն                       – զրուցում են, պատմում են

զսմանէ                        –սրանից, սրա մասին

եթէ                              – այստեղթե

արգելեալ կայ           – այստեղփակված է, բանտարկված է

յայրի միում               – մի այրում(այր – քարանձավ)

կապեալ                      –կապված

շղթայիւք                    – շղթաներով

հանապազ                 – միշտ

զշղթայսն                   – շղթաները

ջանայ                         – ջանում է

առնել վախճան աշխարհի – աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ                              – այստեղբայց

Գործնական քերականություն

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է
Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի էր թվում այն անդորրը, որի համար անձամբ կափիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկըդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:
Գ.Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խավարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդություննրի աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարենՏրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

Պետք Է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ Է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

Հարկ Է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի գործածման տեսանկյունից ողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանում, նաև մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային լավագույն աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձրադիր վայրը վառելիք հասցնելը շատ թանկ Է արժենում: Եթե ձմռանը ջերմուկներն էլ ջեռուցեն հանքային ջրով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:

3.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ, ընչաքաղց, աղքատ

հերսոտ, դյուցազնական, հերոսական

ընթացիկ, սրընթաց, արագընթաց

անընկճելի, անկոտրում

դյուրաթեք, դյուրաբեկ, ճկուն

4.Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որտեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին ձգում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդնևրին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում ապշեցուցիչ մի կառույց` կախովի այգիները: Թագավորը դրանք շինել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների հովին ու ստվերին: Կնոջ թախիծը փարատելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ կախովի պարտեզները: Հասարակ մարդկանց համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիանալի էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

5.Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր: 
Բարենցի ծովի Կիլդին կղզում շատ հետաքրքիր լիճ կա: Ջուրը հինգ շերտ ունի: Առաջինի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի արարած: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի ողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են, որ չեն հրաժարվում ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք աղի ջրերում են: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար վնասակար է: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերի կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար չեն միանում:

Ավելորդը

Ես կարդացի Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը: Մի փոքր հուզվեցի այդ պատմվածքը կարդալով, քանի որ սեփական քրոջը թողնել ոսկու և գումարի համար սխալ է, մեծ սխալ: Նա երբ իմացավ, որ գալիս են հարձակվելու են իրենց գյուղի վրա, սկսեցին հավաքվել և դուրս գալ, բայց քրոջը թողնել թուրքերի ձեռքում, ուղղակի անխղճություն էր: Ինչքան էլ քույրը հիվանդ էր, բայց նրա քույրն էր: Դե հիմա, ինձ թվում է սա ուղղակի պատմություն է, ոչ թե իրականություն, և չեն եղել այսպիսի անսիրտ մարդիկ:

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական պաշտոնական նոր հանդիպումներ։

  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։

  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդույթներ են ստեղծվել:

  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում էր մնացել:

  6. Խոսքը վերաբերում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

  7. Գեղագիտությունը հասկացողություն է տալիս գեղեցիկի մասին:

  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը տեղի տվեց։

  9. Երկուսն էլ ուսմունք առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը։

  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծվում էր։

  12. Այդ մասին ասվել է բազմիցս:

  13. Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։

  14. Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ զբոսանքի։

  15. Ոչ միայն չէր սովորել դասերը այլև դասի տեղն էլ չգիտեր։

  1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։

  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծեցին։ (երևալ, անհետանալ, առկայծել)

  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)

  3. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

  4. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)

  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

3.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթը երկար ժամանակ մնալով սեղանին, սառեց՝ և նրա երեսին սեր առաջացավ:

Երբ քայլում էինք, ընկերս մի աղջկա տեսավ, և ես զգացի, որ առաջին հայացքից սեր է առաջացել ընկերոջս սրտում:

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Հայերենում վերջակետը երկու կետ է, իսկ անգլերենում և ռուսերենում՝ մեկ:

Կետերը ջրային կենդանիներ են, որոնք շատ մեծ են և կաթնասուն:

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Տղան հստակ համոզվելու համար, թե այդ քառակուսու կողմը քանի սանտիմետր է, չափեց այն քանոնով:

Նա այնքան լավ է տիրապետում քանոնին և այնքան գեղեցիկ երաժշտություններ է նվագում դրանով, որ բոլորը զարմանում են:

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Այսօր դրսում շատ ցուրտ էր, ես շատ տաք հագնված երբ դուրս եկա, միանգամից մարմնովս դող անցավ:

Մեքենաս ամբողջովին սարքին կլինի արդեն, երբ դող անցկացնենք անիվին:

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Նրա ձայնի տոնը շատ բարձր է և նա մի փոքր դժվարանում է խոսել կամաց:

Ընկերս ինձ հրավիրել է իր ծննդյան տոնին և ես անպայման պետք է գնամ:

4. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Դու կյանքին վարդագույն ակնոցով ես նայում և վատը ընդհանրապես չես նկատում:

Նա այդքան սխալներ և վատ արարքներ անելուց հետո ջրից կարողացավ չոր դուրս գալ:

Վերջ, արդեն լցվեց իմ համբերության բաժակը, ես քեզ նման կյանքին չեմ նայում վարդագույն ակնոցով և երբեք թույլ չեմ տա, որ դու պատժվես նրա փոխարեն:

Ես նրան քաղցր աջքով չեմ նայի, նրա դեմ ապացւյց կգտնեմ և քեզ կազատեմ:

5.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց — անհայտ, անմտություն, հակաթույն, տգեղ, անհոգաբար, անհավատալի, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, հարակից, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, անթիվ:

Վերջածանց — Խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, գերադաս, կղզյակ, հայրական, ներգրավում, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք:

Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ

1.Ի՞նչ նախադասություն է գրված:
Գիմինիրեքեըթմենայբրեդաուբենայբրեեչկենայբմեննուէ:
Ա. Գիրքը նկարազարդ է: Բ. Գիրքը մարդու ընկերն է: Գ. Գիրքը մտքի բանալին է:
Դ. Գիրքը շատ թանկ է: Ե. Գիրքը մարդու բարեկամն է:

2. Ո՞ր մասնագետն էր զբաղված ոչ իր մասնագիտությամբ:
Ա. Բրուտը պայտում էր ձին:
Բ. Խեցեգործը կավից ամաններ էր պատրաստում:
Գ. Հյուսնը շինարարության համար ատաղձ էր պատրաստում:
Դ. Փականագործը մետաղյա իրեր էր նորոգում:
Ե. Հնագետը հնություններ էր ուսումնասիրում:

3. Ո՞ր նախադասությունը զերծ չի մնացել մակաբույծ բառից:
Ա. Արան ամեն առավոտ ոտքով քայլում է երկու կիլոմետր:
Բ. Եթե չհարմարվեմ, անպայման կվերադառնամ:
Գ. Զինվորները ոտքով անցան այդ քարքարոտ ճանապարհը:
Դ. Հետդարձին հանդիպեցինք օտարազգի զբոսաշրջիկների:
Ե. Երկհարկանի առանձնատան վերևի հարկում ապրում էին մայր ու որդի

4.Աղբյուր, կերպար, վարկատու, բութակ, արդյունք բառերից չորսում որևէ տառ և՛ սկիզբ
է, և՛ վերջ: Ո՞ր բառն է զուրկ այդ հետաքրքիր հատկությունից:
Ա. արդյունք Բ. կերպար Գ. աղբյուր Դ. բութակ Ե. վարկատու

5. Պատասխանի ո՞ր տարբերակում են իրար համապատասխանում հայկական առածների
սկիզբն ու ավարտը:
1. Ջուր կերթա, ա. անձրևից չի վախենա:
2. Գետն անցկացան, բ. ինչքան խմես, կծարավես:
3. Լավություն արա, ջուրը գցիր, գ. ձուկը չիմանա, աստված կիմանա:
4. Ջուրն ընկնողը դ. առվումը խեղդվեցին:
5. Արծաթը (փողը) աղի ջուր է, ե. ավազ կմնա:
Ա. 1-բ, 2-դ, 3-գ, 4-դ, 5-ա Բ. 1-գ, 2-բ, 3-ա, 4-դ, 5-ե Գ. 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա, 5-ե
Դ. 1-ե, 2-դ, 3-գ, 4-բ, 5-ա Ե. 1-ե, 2-դ, 3-գ, 4-ա, 5-բ

6. Ի՞նչ չես գտնի շաբաթվա օրերի անվանումների մեջ:
Ա. լուսանցք՝ առաստաղի մեջ Բ. այբուբենի տառանուն
Գ. գրական ստեղծագործություն Դ. դերանուն Ե. շաղախի մեջ օգտագործվող նյութ