Архивы

Ստեղծագործական աշխատանք — Ես ներկան եմ: Իմ աշխարհը ստեղծում են իմ մտքերը

Մարդը չպետք է մտածի անցյալի մասին, նա պետք է մտածի ներկայի և ապագայի մասին: Ոչ մի մարդ չի ապրում անցյալով, միայն ապրում են ներկայով և ապագայով: Շատերն այսպես են մտածում, բայց իմ կարծիքն այլ է: Ես մտածում եմ, որ որոշ ժամանակ առաջ ևս ներկա էր, այսինքն անցյալը ևս ներկա է և անցյալն էլ կյանքի կարևոր մասնիկ է: Անցյալը երբեմն-երբեմն պետք է վերհիշել: Օրինակ եթե մի մարդ անցյալում վատ արարգ է գործել և այդ արարքը կրկնվել է, նրան երբեք կրկին վստահել չի կարելի: Ես հիմա ներկա եմ, բայց նաև եղել եմ անցյալ և կլինեմ ապագա: Ոչ, չեմ լինի: Ես միշտ ներկա եմ, անցյալում եղել եմ ներկա, ապագայում կլինեմ: Այնպես որ մարդը պետք է մտածի ներկայի մասին, տվյալ դեպքում ամբողջ կյանքի: Սրանք են իմ մտքերը և իմ աշխարհն իմ մտքերն են:
Реклама

Լեոնիդ Ենգիբարյան

 

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի տպավորությունը մակերեսային կլինի:

 

Եթե դու նայես կյանքի գնացքի պատուհանից դուրս, կարող ես տեսնել շատ այլ գնացքներ, որոնց մի մասը սարքին չէ, մի մասն էլ չափազանց սարքին է: Դու կտեսնես շատ ցավ և երջանկություն և տպավորությունը մակերեսային կլինի: Մակերեսային կլինի, քանզի ճիշտ ճանապարհ ընտրած մարդու համար մեծ ցավ է տեսնել այլոց դժբախտությունը, կամ թե ինչպես են ոմանք շեղվում ճանապարհից և ինքնստինքյան ցանկություն կառաջանա ընտրել այդ ճանապարհը: Ահա թե ինչու էր հեղինակը խորհուրդ տալիս չնայել կյանքի գնացքի պատուհանից:
 

 

  • Փափուկ վագոն ասելով՝ ինչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

 

Փափուկ վագոն ասելով հեղինակը նկատի ուներ հանգիստ կյանք: Բայց կարևոր չէ ինչ վագոնով ես դու գնում, միևնույն է դու պետք է վագոնի փափուկ կամ չոր լինելը որոշես:

 

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահոված է. հիմա ի՞նչն է կարևորը:

 

Կարևորն այն է, որ մարդ ընտրի այն վագոնը, որը նրան չի շեղի ճիշտ ճանապարհից և եթե շեղվի, պետք չէ միանգամից նստի ետ դարձի գնացքն ու ետ գնա: Երբեք պետք չէ ետ նայել, թող փորձի գտնել ճիշտ ուղին առջևում, չնայած այդ ճանապարհը շատ ավելի բարդ է լինելու, քան ճանապարհից շեղվելը:
  • Ինչպե՞ս կբնութագրես այն հասարակությունը, որը հերթ կարող է կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար: Համեմատիր այն հասարակության հետ, որտեղ դու ես ապրում:
Այդպիսի հասարակությունում ապրում են անշնորհքներ: Միայն անշնորհքները կարող էին հերթ կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար, մանավանդ եթե այդ բանը հուշ է անցյալից, այդքան շնորհքով հասարակության անցյալից: Հիմա մեր ժամանակի հասարակության մեջ ևս կան անշնորհքներ, բայց քիչ են: Համենային դեպս հերթ չեն կանգնում ինչ-որ բանի վրա թքելու համար:
 
  • Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։ — Ի՞նչ ապուրի մասին է խոսքը: Իսկ հիմա՞ ինչ ենք անում:
Խոսքը դատաստան տեսնելու մասին էր: Նրանց կարծիքով այս ժամանակվա հասարակությունը սխալ է եղել մաքրասեր և կարգապահ լինելով: Նրանք կարծում էին, որ կյանքի հետաքրքրությունը միայն հին հիշողությունները պղծելու և վոչնչացնելու մեջ էր, կեղտոտ և անպետք կյանքը նրանց մեծ իմաստ էր թվում: Բայց դրանք միայն ոչուփուչ բաներ են և իրականում դրանցից ինչպե՞ս են հաճույք ստացել, ես չեմ հասկանում: Չեմ հասկանում, քանզի այդպիսի բան ես այն հասարակությունում, որտեղ ես եմ ապրում, չեմ տեսել: Մեր հասարակությունում այդպիսի պատմական նշանակություն ունեցող իրերին հիմա մեծ ուշադրություն են դարձնում, իսկ սեփական հիգենային ավելի:
 
  • Քո կարծիքով ինչու՞ հենց ժպիտը ընկավ Թոմի ձեռքը: Ժպի՞տն է փրկվելու ճանապարհը, թե դու այլ ճանապարհ ես պատկերացնում:
Ժպիտը ընկավ Թոմի ձեռքը, քանի որ միայն Թոմն էր մնացել, որ ուներ շնորհք և արժանի էր այդ ժպիտին: Հետո էլ այդ ժպիտը փրկեց Թոմը պատառոտվելուց: Եվ ժպիտն իհարկե փրկվելու ճանապարհ է, բայց ոչ այդպիսի հասարակությունում: Այդպիսի հասարակության վերջը կգա, եթե մեր ժամանակների նման հասարակություն ձևավորվի և պայքարի մյուսների դեմ: Բայց այդ հասարակությունը պետք է հարգի պատմական նշանակություն ունեցող իրերը, պահպանի դրանք: Պետք է հետևի իր ապրելակերպին՝ հագնվի մաքուր, որպեսզի մյուսները տեսնելով ցանկություն հայտնեն իրենք էլ այդպես հագնվելու: Պետք է շրջակա միջավայրը մաքրեն, հաշվի չառնելով թե ով է կեղտոտել և միգուցե այդպես ուղվեն սխալ ճանապարհ ընտրածները:Իմ կարծիքով սա է այդ ճանապարհը:

… նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը… — նկարագրիր մթնող երկինք:

Գիշերը վրա է հասնում այսպես: Նախ երկինքը դեղնանում է, ապա աղոտանում: Իսկ հետո միանգամից լույսն առկայծում է և վրա է հասնում երեկոն: Հետո սկսում է մթնել: Այդ գործնթացին ամեն վայրկյան հետևելը մեծ հաճույք է:

Ահա թե ինչ է ծառը — հեղինակի թվարկածներին ավելացրու քոնը: Նկարագրիր զգացողություններդ ծառազուրկ, ասֆալտապատ միջավայրում և սաղարթախիտ, փարթամ բնության գրկում:

Ծառը մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Նախ ծառը մեծ գեղեցկություն է, լրացնում է բնության բացը, նաև օգնում է մարդկանց ազատ շնչելու: Ես չեմ կարող պատկերացնել ինձ միջավայրում, որտեղ օդը այդքան էլ լավ չէ, ես շատ դժվար եմ շնչում հետևյալ պայմաններում:

Հետազոտական աշխատանք — Ծառի պաշտամունք (ընտրել ուղղություններից մեկը և նյութեր հավաքել,ներկայացնել դասարանում):

  • Ծառի պաշտամունքը հին աշխարհում:
  • Ծառի պաշտամունքի «մնացորդներ» ժամանակակից աշխարհում:
  • Կենաց ծառի պաշտամունքը հայերի մեջ:
  • Սրբացված ծառեր:
Կենաց կամ տիեզերական ծառը դիցապաշտամունքային խորը իմաստ է իր մեջ պարունակում: Այս աստվածային ծառը խորհրդանշում էր ստորերկրյա թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը և երկինքը, ըստ այդմ էլ համապատասխանաբար ծառի արմատները գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:

Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին իրանցիների, ասորա-բաբելոնական հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես կապված է եղել նստակեցության, երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ: Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները: Աստվածաշնչի համաձայն կենաց ծառը եղել է այն բարու և չարի իմացության կամ ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան, Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի միջով հետ է մղել չար ուժերին: Ինչպես տեսանք տարբեր պատկերացումներ են եղել կենաց ծառի մասին, սակայն խորհուրդը ենթագիտակցորեն նույնն է մնում: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալումից մինչև մեծանալու, ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ ի վերջո ծառի հիմնական գաղափարը հավերժությունն էր: Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ՝ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները:

Որպես կենաց ծառ ընկալվել են ուռենին, թթենին, արմավենին, թզենին, խնձորենին, իսկ հայոց մեջ՝ ծիրանենին և նռնենին: Նման ծառերի պատկերներ են պահպանվել հին հայոց ձեռագիր մատյանների լուսանցքներում, մեդալիոնների վրա, հին շումերական սալիկների վրա, աքեմենյան արքաների պալատների որմնաքանդակներում, հին արևելյան դրամներում: Ծառի մասին շատ են խոսել նաև Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք:


Հայկական պատկերացումների համաձայն կենաց ծառ կարող են համարվել միայն նռնենին և ծիրանենին: Այս երկուսից թերևս վճռորոշ դերը պատկանում է ծիրանենուն բազմաթիվ պատճառներով.

Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ:

Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորածին: Տեղին է նշել նաև ծիրանակիր բառը, որը նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան: Ծիրանի պետական իմաստի մասին են վկայում նաև այն փաստերը, որ աքքադացիները մեր միրգն անվանել են Արմանու, այսինքն՝ հայկական, իսկ իրեն աշխարհի չորս կողմերի տիրակալ համարող Աքքադի արքա Նարամսուենը Հայաստանն անվանում է Արմանոփ, որը նշանակում է Ծիրանեաց երկիր: Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի՝ կրկին հայկական մրգի և պետականության իմաստով և ի վերջո հռոմեացի պատմիչ Պլինիուս Ավագն այն անվանում է fructus armeniaka: Այստեղից էլ հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին: Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասին բաժանվում հեշտությամբ և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն:

 
  • Բացատրել բառերը — նոսր-սակավ, արգավանդ-բերքառատ, ումպ-կում, այլասերվել-անբարոյանալ, ամայի-անբնակ, ընկճվել-նեղսրտել, արևախանձ-արևից խանձված, կիսանիրհ-քնաթաթախ, պատիճ-խանձ, քունք-հոնք, կենարար-կենսատու, կոհակ-հորձանք, 
 
  • Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…
Կյանքում երբեք ետ չի կարելի նայել, պետք է մտածել միայն չանցած ճանապարհի մասին:
 
 
  • Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:
Միայն հաղթական, այդ մարդն իրեն հաղթանակած էր զգում:
 
  • Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:
Նրա հաջողության գաղտնիքն այն էր, որ նա միայն իր հաղթանակի մասին էր մտածում, նա նպատակ ուներ, և չէր պատրաստվում ետ կանգնել իր որոշումից, իսկ այդպիսինները միշտ հաղթում են:
 
  • Ստեղծագործական աշխատանք — Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում …

Շատ մարդիկ կան, որոնք ծույլ են, և քչերը կան, որոնք աշխատասեր են: Բոլոր ծույլերին չէ, որ տրվում է հաջողություն, բայց շատ աշխատասերներ կարողանում են ձեռք բերել այդ հաջողությունը: Ես ձգտում եմ աշխատասիրության, այսինքն ձգտում եմ ձեռք բերել սեփական ջանքերով իմ հաջողությունը և այն, ինչ ինձ պետք կգա այս կյանքում: Աշխատասիրությունը միակը չէ, որ օգնում է հաջողության հասնել, մեծ կամքն էլ իր կարևոր դերն ունի այդ ամենի մեջ: Եթե մարդը շատ աշխատասեր է, բայց կամք չունի, ապա օգուտ չկա նրա աշխատասիրությունից: Մարդ կարող է աշխատասեր լինել, բայց մեծ դժվարության հանդիպելով հանձնվել և չշարունակել: Իսկ մեծ կամք ունեցողները չհանձնվելով անհնարինը դարձնում են հնարավոր: Ես սա եմ հասկանում:

Մայիսյան հավաք

Ես կարդացել եմ Տաթև Մելքոնյանի «ճամփորդությունները՝ կրթական ծրագրի բաղկացուցիչ» հոդվածը: Ընկեր Տաթևը շատ էր կարևորում ճամփորդությունները, քանզի դրանք երեխաներին ինքնուրույն են դարձնում: Ընկեր Տաթևը կարևորելով ճամփորդությունները, մանրամասն կազմում է ճամփորդության պլանը, խմբերի բաժանում երեխաներին և ծրագրով շարժվելով և երեխաներն են իրենց լավ զգում, և ուսումնկան նյութերը դասավանդողներին ոգևորում են: Ընկեր Տաթևը եղել է իմ դասղեկը և այդ ամենին ես ծանոթ եմ ինքս: Ես հիշում եմ մեր բոլոր ճամփորդությունները, և ոչ միայն, ամեն օրը, որոնք անցկացրել եմ ընկեր Տաթևի հետ: Ընկեր Տաթևը մեզ բացատրել էր ճամփորդությունների կարևորությունները, և երբ լինում էր ճամփորդություն, մենք գնում էինք ամբողջ դասարանով, առանց բացակայի, և գնում էինք մեծ եռանդով ու հաճույքով: Մենք նաև ուսուցողական նյութեր էինք պատրաստում, շրջելով քաղաքում: Այդ նյութերով մենք փորձում էինք հասարակությանը հասկացնել, որ երկիրը աղտոտել չի կարելի: Մենք շատ անգամներ գնում էինք աստղադիտարաններ և դիտում զանազան նյութեր տիեզերքի մասին, մեզ հենց այնտեղ պատկերացնելով: Ես շատ բաներ կարող եմ թվարկել: Ի՜նչ օրեր էին: Ես հիմա այս ամենը բերում եմ մեր օրինակով, քանզի ես այլևս չեմ սովորում այդ դպրոցում և չեմ տեսնում թե ինչպես են ճամփորդում այժմյան երրորդ դասարանցիները, բայց այս հոդվածը կարդալով հասկացա որ ոչինչ չի փոխվել, չնայած չէի էլ կասկածում: Հոդվածը կարդացեք այս հղումով:

 

Ես կարդացի պարոն Տիգրանյանի «Այլընտրանքային պատմության ուսուցումը» հոդվածը: Այդտեղ պարոն Տիգրանյանը խոսում էր այլընտրանքային պատմության կարևորության մասին: Այն նպաստում է մարդու մտածելակերպի բարելավմանը, գիտությամբ զբաղվելու ցանկության խթանմանը և այլն: Պարոն Տիգրանյանը նաև անդրադառնում է դրան, թե ինչ է նա ակնկալում աշակերտներից: Նա աշակերտներից ակնկալում է, որ նրանք ունենան սեփական կարծիք և այդ միշտ առաջնորդվեն սեփական կարծիքով, բայց նաև լսել ուրիշների կարծիքները և դրանք ևս հաշվի առնել: Պարոն Տիգրանյանը ունի մակարդակ, որտեղ սովորողները կատարում են լրացուցիչ հետազոտական աշխատանքներ և թարգմանչական աշխատանքներ: Իհարկե այս ամենը զուր չէ և գնահատվում է պարոն Տիգրանյանի կողմից: Հոդվածը կարող եք ընթերցել այս հղումով:

 

Ես կարդացի նաև ընկեր Իրինայի հոդվածը: Այդ հոդվածում նա ասում էր, որ չի ցանկանում երեխաներին սովորեցնել նրանց ստիպելով անգիր անել ինչ-որ կարևոր միտք և այն չհասկանալ: Նա այնպես է անում, որ երեխաները դրվագներից դաս քաղեն և այդ միտքը հասկանան դեռևս առանց ծանոթանալու դրան: Նա այդպիսի դրվագներով երեխաներին սովորեցնում է ազատ արտահայտվել և միտքը զարգացնել: Նա երեխաներին օտար երկրացիների հետ ծանոթացնելով և նրանց հետ շփան շնորհիվ, երեխաների լեզուն բացվում էր այլ լեզուներով խոսելու առումով: Հոդվածին ծանոթանալու համար այցելեք այս հղումով:

Ծերունին և ծովը

Բառային բացատրական աշխատանք. ծանծաղուտ-անցահուն, 
ճողփյուն-Ձկան վայրկենապես երևալը՝ դուրս ցատկելը ջրի միջից և սուզվելը
կարծր-պինդ, 
ախոյան-հակառակորդ, 
խայծ-հրապուրակեր, 
դրասանգ-ծաղկաշղթա, 
ընդհուպ-քիփ, 
անճարակություն-անօգնական, 
ճգնել-ջանալ, 
վետվետում-?, 
բաղեղ-փիչխ, 
խարազան-մտրակ, 
ներբան-կոշկատակ, 
ոստնել-ցատկել, 
ոստոստել-ցատկոտել, 
խոյանալ-սլանալ, 
պիրկ-ձիգ:
 
Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է 1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ, 2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):
Ծորունու վերաբերմունքը ծովի հանդեպ մեկ այլ էր, քան հասարակությանը: Ծերունին ծովին անվանում էր la mar, ինչպես անվանում են մի բանի, որին սիրում են: Իսկ մյուսները նաև անվանում էին ծովին el mar, որը նույնիսկ կարելի է հասկանալ թշնամի: Ծերունին ապրում էր ծովով, իսկ մյուսները ծովից ստացված օգուտով: Ծերունին երբեք չէր ձանձրանում ծովից, հաշվի չառնելով այն, որ նա 84 օր անընդմեջ ոչ մի ձուկ չի որսացել: 
 
Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:
Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։
Լավ է իհարկե, երբ մարդուն ժպտում է բախտը, բայց սեփական աշխատանքն այլ է:
Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանզի մարդուն կարող է բախտը ժպտալ, օրինակ՝ փողոցից մեծ գումար գտնել, բայց իհարկե դա չես ծախսի այնպես, ինչպես կծախսեիր այն, որը աշխատել ես: Սեփական ջանքերով հավաքված գումարը այլ է, ինչ այն գումարը, որը ունես բախտով:

Ոսկե կիրճը

Կարդա պատմվածքի վերջին հատվածը. բնությունը պարտվե՞ց, թե հաղթեց. ինչու:

Իմ կարծիքով պատմվածքում բնությունը միակն էր, որը ոչ պարտվեց, ոչ հաղթեց: Չնայած իմ կարծիքով ոսկին այդքան էլ բնության մասնիկ չէ, և բնությունից այդ առանձնացնելով, եթե օգուտ չտաս, ապա չես էլ վնասի: Դրա համար էլ երևի թե բնությունը հաղթեց:

Ստեղծագործական աշխատանք — Ներում եմ, ուրեմն թու՞յլ եմ…

Ներումը դա թուլություն չէ: Ներելուց ոչ ոք չի թուլանում, ընդհակառակը՝ այլոց ցույց է տալիս իր ներաշխարհի բաց մտածողությունը, որը ունի միայն մեկ կարծիք՝ սեփականը: Չնայած այս աշխարհում իմ կարծիքով ավելի շատ հակված են ներեղություն խնդրելուն, քան՝ ներելուն: Շատերն են մտածում, որ ներեղություն խնդրելով ընկնում կամ թուլանում են շրջապատում, շատերն էլ այդ կարծիքի հետ համատեղ իրենց համար սկզբունք են սահմանել ներեղություն չխնդրել, մեծ մասամբ աղջիկներից: Բայց իմ կարծիքով ներեղություն խնդրելուց ոչ ոք չի ընկնում, այլ նաև պետք է բարձրանա: Չնայած եթե երկրի մտածելակերպն այլ է, այդ շատ քչերի մտածածը մեծ դեր չունի մյուսների կյանքում: Միևնույն է նրանք կմնան իրենց կարծիքին: Իսկ ներելու մեջ ընդհանրապես թուլանալու տեղ չկա: Ներելուց միայն երևում է մարդու բարեհոգությունը և ներողամտությունը:

Մակտուբ՝ հատված տասերորդ

18-րդ դարի անհայտ հեղինակի տեքստում պատմվում է մի ռուս հոգևորականի մասին, ով իր համար հոգևոր ուսուցիչ էր փնտրում: Մի անգամ նա լսում է, որ ինչ-որ գյուղում ապրում է մի ճգնավոր, ով իրեն նվիրել էր հոգու շուրջօրյա փրկությանը: Հոգևորականը սկսում է փնտրել այդ սուրբ մարդուն: Ճգնավորին գտնելուց հետո հոգևորականն ասում է.

-Ես ուզում եմ, որ Դուք ինձ առաջնորդեք հոգևոր ճանապարհով:
-Հոգին ունի իր սեփական ուղին, և քո հրեշտակը կուղեկցի քեզ, — պատասխանում է ճգնավորը, — անվե’րջ աղոթիր:
-Ես չեմ կարողանում այդպես աղոթել, կկարողանա՞ք ինձ սովորեցնել:
-Եթե դու չգիտես՝ ինչպես անվերջ աղոթել, ապա աղոթի’ր Աստծուն, որ Նա քեզ ուսուցանի:
-Դուք ինձ ոչինչ չուսուցանեցիք, — ասաց հոգևորականը:
-Այստեղ բան էլ չկա ուսուցանելու, քանի որ դու չես կարող ընկալել հավատն այնպես, ինչպես ընկալում ես մաթեմատիկական գիտելիքը: Ընդունի’ր կրոնի խորհրդավորությունը, և Տիեզերքը կբացահայտի իրեն:

Ամեն մարդ ունի իր սեփական կարողությունները: Եթե ինչ-որ մեկը չի կարողանում իր ուզած մասնագիտությունով զբաղվել, պետք է սբաղվի այն մասնագիտությունով, որը նրա հնարավորությունների սահմանում է: Չնայած մեծ ցանկության դեպքում, և անդադրում աշխատանքի շնորհիվ ամեն ինչ հնարավոր է: Պետք է լարել միտքը և սեփական կարողությունները, որպեսզի հասկանալ, ընկալել և անել այն, ինչ ցանկանում է:

Մակտուբ՝ հատված իններորդ

Անապատի մասին մի լեգենդում խոսվում է մի մարդու մասին, ով ուզում էր տեղափոխվել հարևան օազիսը և սկսեց բարձել իր ուղտը: Նա ուղտի վրա լցրեց իր գորգերը, խոհանոցային պարագաները, հագուստով լի սնդուկները, և կենդանին  դիմանում էր այդ ամենին: Երբ նրանք ճանապարհ ընկան, մարդը հիշեց հոր նվիրած կապույտ գեղեցիկ գրիչը: Նա հանեց այն և դրեց ուղտի մեջքին: Հենց դրեց, կենդանին ծանրությունից տապալվեց գետնին ու սատկեց: «Իմ ուղտը մի գրիչին անգամ չկարողացավ դիմանալ», — մտածեց մարդը: Երբեմն մենք էլ մտածում ենք ինչպես ոմանք՝ չհասկանալով, որ մեր չնչին կատակը կարող է լինել այն կաթիլը, որ լցնում է տառապանքի բաժակը:

Ամեն մի փոքր օգնություն պետք է մարդուն: Եվ հակառակը: Ամեն մի փորձ, դիմացինին ստորացնելու և խոսքերով կոտրելու նրա կամքը, կարող է լինել ճակատագրական: Օրինակ՝ երբ բաժակը լցված է լիովին, և նույնիսկ մեկ կաթիլի տեղ անգամ չկա, մեկ կաթիլը կարող է բաժակից թափել երեքը: Այդ պատճառով պետք չէ մարդուն վիրավորել, քանզի մեկ վիրավորական բառը կաթող է հազարավոր երազանքներ կոտրել: