Архивы

«Բռնադատվածներ» նախագիծ

Դառը ճշմարտությո՞ւն, թե՞ քաղցր կյանք

Երեկ՝ 20.03.2019-ին մենք մասնակցեցինք հանդիպման, որտեղ մենք հյուրընկալել էինք Լեռ Կամսարի թոռնուհուն՝ Վանուհի Թովմասյանին: Մենք քննարկեցինք Լեռ Կամսարի կյանքից իրադարձություններ, շատ բաներ հիշեց նրա թոռնուհին, շատ բաներ էլ պատմեց կարդացածից: Մենք էլ նրան տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը որոնց բոլորին նա պատասխանեց հակիրճ և մատչելի: Մենք օրինակ իմացանք, որ լինելով աշխույժ և չարաճճի երեխա Լեռ Կամսարը մեծանալով և այդ դժվարություններին բախվելով կարծես հիասթափվել էր կյանքից և դարձել էր ավելի «փակ» մարդ: Դա ես ենթադրեցի լսելով այն, երբ տիկին Վանուհին ասաց, որ իր պապը ոչ ոքի չէր թողնում կարդար իր գրածները, նա կարող էր շատ երկար ժամանակով փակվել և գրել, բայց չէր թողնում, որ նույնիսկ իր կինը կարդար: Նույնիսկ մի դեպք հիշեց Կամսարի թոռնուհին, երբ իր տատն ասել էր, որ ոչ ոք քո գրածները չի կարդում և չի գնահատում, գոնե թող որ ես լինեմ այդ ընթերցողը:

Վանուհի Թովմասյանը նաև խոսեց իր աշխատանքների մասին, որոնք տարվում էին տպագրելու այն գործերը, որոնք գրել էր Լեռ Կամսարը: Նա ասաց որ տպել է արդեն մոտ կեսն այդ գործերի, ասաց նաև, որ այդ ամենը իրականում շատ բարդ է, նրան հիմնականում օգնում էին արևելահայերը: Մեր մեջ կային որոշ երեխաներ, որոնք կարդացել էին այդ գրքերից և տվեցին իրենց հարցերը կապված դրանց հետ: Հետո Վանուհի Թովմասյանը ասաց այն մասին, որ իր պապը գրում էր այնպես, ինչպես շատ քիչ մարդիկ կհասկանային: Նա ասաց որ իր պապը կարող էր 10 նախադասությունում 15 միտք թաքցնել: Ասաց նաև որ այդ մտքերը երբեմն հակասում են միմյանց, կարող էր մի բանի մասին խոսել, և մեկ այլ հատվածում խոսեր այդ մասին այլ կերպ, միտքն էլ լրիվ տարբեր: Դա հետո նաև նկատեց հանդիպմանը մասնակցող սովորողներից մեկը՝ Դավիթ Մարգարյանը, որը լսելով Խաչատրյան Նարեկի հարցը մեկ այլ գրքի հետ կապված հիշեց հենց իր կարդացած գրքում գրված մի հատվածը, որը նույն բանի մասին էր բայց միտքն այլ էր: Մենք խոսեցինք նաև այն մասին, որ արտաքսումից վերադառնալուց հետո ինչու սկսեցին հրատարակել այլ գրողների գրածները, նրանց այդքան սիրել և մեծարել, փողոցներ և դպրոցներ անվանել նրանց անուններով բայց ոչ ոք նույնիսկ չհիշեց Լեռ Կամսարի մասին, չկարդաց նրա գրածները: Դա իհարկե այդպես էլ մնաց հարց: Ինչևէ ինձ դուր եկավ երեկվա հանդիպումը շատ, որից ես քաղեցի կյանքի դասեր որոնք ես երբեք չեմ մոռանա:

Реклама

Սովորում ենք փոքրերից

Մենք այս շաբաթ պատմության երկու դասերն անցկացրեցինք 8-րդ դասարանցիների հետ: Մենք կարելի է ասել կրկնեցինք մեր անցածը Տիգրան մեծի վերաբերյալ: Նրանք առաջին դասին մեզ շատ մատչելի բացատրեցին թեման և մեզանից որոշները կարողացան բացարձակ պատասխան տալ հարցերին: Նրանք էլ, մենք էլ շատ ոգևորված էինք և զվարճալի անցավ դասը: Պարոն Տիգրանյանը շատ լավ բան էր կազմակերպել և մեզ բոլորիս դուր եկավ: Այսպիսով մենք կցանկանաինք այսպիսի ևս մեկ դաս ութերորդ դասարանցիների հետ: Շնորհակալություն նրանց և Պարոն Տիգրանյանին:

«Կյանքի գիրը», «Բռնադատվածներ» նախագիծ

1925 թվական

Այս օրագրում Լեռ Կամսարը ներկայացնում է իր անցկացրած օրերը Ստալինի

կառավարելու օրոք։ Այս ստեղծագործության մեջ միախառնված են մարդուկենցաղային և քաղաքացիական կյանքը։ Այս օրագրում ներկայացվում են, ոչմիայն Հայաստանում և Խորհրդային Միությունում, այլ նաև Գերմանիայում,Ճապոնիայում և այլ երկրներում կատարվող իրադարձությունները։ Լեռ Կամսարըներկայացնում է այն ժամանակվա իրադարձությունները հումորով՝ փորձելովհնարավորինս զերծ պահել ընթերցողին այն ժամանակ կատարվող դաժանագինիրադարձություններից։ Նա նաև մեջբերում է իր և կնոջ ունեցած վեճերը՝փոքրխնդիրների պատճառով, և ներկայացնում այն որպես պատերազմ։ Լեռ Կամսարըխոսում է բոլշևիկյան և դաշնակցական կառավարությունների մասին, մեջբերոլովայսպիսի  նախադասություն « Ըսողներ կան, թե քանի բոլշևիկյան կառավարությունըողջ է, դաշնակցությունը պիտի մեռնե․․․», այսինքն այս մեջբերումից կարելի էենթադրել, որ այսպես կոչված «Ըսողներ»-ի կարծիքով այդ երկուկառավարությունները միմյանց հակասող են, և չեն կարող գոյատևել կողք-կողքի։

Մեջբերումներ և դրանց վերլուծում

«Չարձանագրել դեպքերը, կնշանակեանելին առջև դնել այն պատմագրին, որապագային պիտի ցանկա մեր օրերու պատմությունը գրել»։ Այսինքն՝ Լեռ Կամսարընկատի ունի, որ եթե ինքը չարձանագրի իր ժամանակ կատարվող դեպքերին, ապա պատմիչները չեն կարողանա ճշգրիտ գրել այն ժամանակվա դեպքերի մասին։ ԼեռԿամսարը անպայման ցանկանում էր, որ այդ ժամանակվա դեպքերը հիշատակվենապագայում, որպեսզի մարդիկ իմանան, թե այն ժամանակ ինչպիսի բռնություններեն կատարվել մարդկանց հանդեպ, և ինչքան դաժան էին այն տարիները։

«Ճապոնիո մեջ մեծ հեղեղում ու երկրաշարժ։ Գետերը ետ կերթան, ծովերը առաջ կուգան, հրդեհ ու անլուր աղետ։ Բայց Ճապոնիան այնքան բարձր օգնություն չկանչեց աշխարհին, ինչքան այսօր կինս՝ ինձի։ Շաքարամանը մրջյուն է քաշվեր, հեշտ բան չիմանաք։ Աղետը անով է մեծ, որ ես եթե ցանկայի, կրնայի կանխել ու չեմ կամեցած։ Գործս թողած՝ աղետին վայրը կփութամ։ Ութը մրջյուն շաքարամանին մեջ կշարժեն, ու զարմանալու ոչինչ կա, բայց պիտի զարմանամ, ի՞նչ ընեմ։ Չորս մրջյուն ալ ճիգ կգործեն վարեն բարձրանալու․ զայրանալու չէ, բայց պիտի զայրանամ, ի՞նչ ճար ունիմ, խոմ ձեռներս ծալած դիտելու չե՞մ կանչված աղետը։» Լեռ Կամսարը սրանով ուզում էբարձրացնել և մեկտեղ ուշադրության բերել մարդու տրամադրությունը։ Նա նաևցանկանում է նշել, իր կնոջ հանդեպ ունեցած իր սերը, որովհետև իր կնոջ ամենասածին, նույնիսկ այդքան չնչին, հղում է մեծ ուշադրություն, առանցվերապահումների։

«Անգլիացի գիտնական մը, որի անունը մոռցեր եմ՝կըսե․ «Շարունակ մեկ բան տեսնելը, ոչինչ տեսնել կնշանակե»։ Նշանակում է, որմարդը երբ ինչ-որ բան մի քանի անգամ է տեսնում,  դա նրա համար դառնում էսովորական մի երևույթ, որը իր համար ոչինչ չի նշանակում։ Այդպիսիմանիպուլիացիաներով էլ մարդկանց ներշնչում են այնպիսի բաներ, ինչպիսիքնրանք որոշ ժամանակ առաջ համարում էին սխալ:

«Ինձի, օրինակ, քառաձայնը ավելի ախորժալուր է, քան միաձայնը»։ Սա սովորական մարդու տրամաբանություն է, սովորական լուրը լսելը չորս մարդուց ավելի դուրեկան է քան մեկ մարդուց։ Այսիքն՝ բոլոր մարդկանց համար 4 հոգուց տված լուրըավելի մեծ կարևորություն ունի քան 1 մարդուց լուրը։ Մարդու համար դա այդպես է,բայց իրականում ոչ թե մարդաքանակին է պետք ուշադրություն դարձնել, այլ տվյալմարդու որակական հատկանիշներին։

« Ութը մրջյուն շաքարամանին մեջ կշարժեն, ու զարմանալու ոչինչ կա, բայց պիտի զարմանամ, ի՞նչ ընեմ։ Չորս մրջյուն ալ ճիգ կգործեն վարեն բարձրանալու.»: Այսհատվածքում չորս մրջյունները ներկայացված են տանջանքի տեսքով, քանզի իրենքտանջվում և ջանում էին բարձրանալ դեպի վեր, իսկ մյուս ութն էլ վերևում էին,դասելով  իրենց ավելի վեր, քան մյուս չորսը: Այս մեջբերումի հետ կարելի է կապելնաև վերը նշվածմեջբերումը՝« Ըսողներ կան, թե քանի բոլշևիկյան կառավարությունը ողջ է, դաշնակցությունը պիտի մեռնե․․․»:. Ութ մրջյունը կարելի է դիտարկել, որպես բոլշևիկյանկառավարություն, իսկ ներքևի չորսը, որպես դաշնակցություն:

«Պարապ գլուխները նույնպե՞ս հարկի ենթակա են, գլուխներ, որք ոչ մեկ շահ բերած են տերերուն»: Այս մեջբերումից հասկանում ես, որ Լեռ Կամսարի կարծիքով բոլորմարդիկ անկախ նրանից,  աշխատում են, թե չեն աշխատում, հարկ վճարելուենթակա են:

Վերլուծության հեղինակներ՝Գոռ Բարխուդարյան, Տիգրան Արզումանյան

Խորհրդատու՝Աշոտ Տիգրանյան

1937 թվականը Հայաստանում

Իմ կարծիքը

Ես կարդացի «1937 թվականը Հայաստանում» գիրքը և շատ բան սովորեցի ու իմացա այդ ժամանակների մասին: Գիրքը այդպես է անվանվում, քանի որ բռնություններն հիմնականում եղել են 1937 թվականին: Կարդալով գիրքը պատկերացնում, որոշ պահերին նաև զգում էի այն մարդկանց ցավը, որոնք կորցրել են անմեղ հարազատ, կամ հենց այդ անմեղ մարդու ցավը և տենչումը դեպի ազատություն: Իմացա, որ օրինակ շատերին պատժել են ուղղակի անվանելով աջ տրոցկիստ, ավազակային բանդայի առաջնորդ կամ անդամ և այլ շատ հանցագործություններ նրանցը համարելով: Այդ բռնությունները նաև անվանում էին «Ստալինյան բռնույթուններ», քանի որ նա էր եղել ԽՍՀՄ-ի ասյպես կոչված (генеральный секретарь Ц.К. КПСС), բայց եթե դուք էլ կարդաք գիրքը, կտեսնեք որ սա հիմնականում Ստալինի բռնությունները չեն, այստեղ մի ամբողջ անձնակազմ է աշխատել, նույնիսկ հնարավոր է անձնակազմներ: Ստալինի մասին գրքում շատ քիչ է խոսվում: Այն ժամանակ պատիժների մեծամասնությունը, իմ ըմբռնումով մոտ 2/3-րդ մասը գնդակահարություն էր, մնացած 1/3-ը բանտարկություն կամ աքսոր: Այդ ժամանակները Հայաստանի համար իհարկե եղել է ողբերգական, քանի որ շատ անմեղ մարդիկ են գնդակահարվել, աքսորվել կամ բանտարկվել, որոշներն էլ հետմահու արդարացվել, որը արդեն ոչինչ չէր փոխում:

Գրքի հեղինակն է՝ Արարատ Հակոբյան

Հրատարակման տարեթիվը՝ 2017 թվական

 

Թվաքննությունների շարժընթացը և արձանագրությունների նմանությունը

Եկեք դիտարկենք կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունների զարգացման ընթացքը: Գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սովորաբար հարցաքննությունների սկզբնական փուլերում կասկածյալը կամ մեղադրյալը արդարանում է և իրեն գործից անտեղյակ ներկայացնում: Բայց կարճ ժամանակ անց նա հարցաքննությունների ընթացքում ասում է, որ նա մողավոր է, օրինակ՝ իր հանցավոր կապերի կամ անօրինական գործերի վերաբերյալ: Այսպես օրինակ Պողոս Մակինցյանի հարցաքննությունների ընթացքից երևում է, որ նա նրա հանդեպ հարուցված գործում 1936 թվականի նոյեմբերի 24-ին իրեն անմեղ է համարել, բայց արդեն 1937 թվականի փետրվարից նա հարցաքննությունների ընթացքում սկսել է հայտարարել, որ ինքը «ծածուկ տրոցկիստ» է և որ իրենց խումբը պայքար է մղում կապիտալիզմը մեր երկրում վերականգնելու համար: Հետագայում նաև ավելի է խորացնում իր «հակահեղափոխական» վարքագիծը և որ ահաբեկություն էին նախապատրաստում Ստալինի և Բերիայի դեմ: Բայց այս ամենը անհեթեթություններ էին: Այսպիսի շատ օրինակներ կան, ինչպես օրինակ քարտուղար Ամատունին 1937 թվականի նոյեմբերի 17-ին գրել է ԽՍՀՄ-ին և ՆԳԺԿ-ին, որ նա անմեղ է և այդպես ցանկացել է իրեն պաշտպանել, իսկ արդեն 1937 թվականի դեկտեմբերի 22-ին կրկին դիմում է գրել, բայց այստեղ իրեն մեղադրել է, թե իբրև զրպարտել է կուսակցությանը և էլի այլևայլ հանցագործություններ է գործել: Այսպիսի շատերին կարելի է թվարկել, նունիսկ ոմանց հարցաքննությունները համապատասխանում են: Իսկ այս ամենից կարելի է եզրակացնել, որ նախապես կազմված են եղել բոլոր հարցերը, չի բացառվում նաև պատասխանները, այդ պատճառով էլ հարցաքննվողների մոտ որոշ հարցեր ունեին տառացիորեն նույն պատասխանը:

Ցուցմունքներ կորզելու եղանակները

Այն ժամանակ շատ տարբեր ձևերով են կորզել ցուցմունքներ: Շատերին ծեծելով և տանջանքների ենթարկելով, ոմանց սպառնացել են հարազատներին վնասելով և բռնությունների ենթարկելով, ոմանց էլ ուղղակի ասել են, թե իբրև իրենց ցանկացած ցուցմունքն ստանալուց հետո նրան բաց կթողնեն, բայց այդ ամենը փուչ խոսքեր էին:

Դատավարություն անցկացնող դատական ատյանների և մի քանի բնորոշ դատավարությունների մասին

Քաղաքական մեղադրանքով գործերը ուղարկվում էին համապատասխան ատյան՝ գործը լսելու և դատավճիռ կայացնելու: 1930-ական թթ. ՀԽՍՀ-ի քաղաքացիները ունեցած տվյալներով, դատալսումներ ու դատավճիռներ են կայացրել հետևյալ դատական մարմիններն ու արտակարգ հանձնաժողովները:

  1. ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգայի արտագնա նիստը:

  2. ԽՍՀՄ ՄՊՔՎ դատական կոլեգայի նիստը:

  3. ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի հատույ խորհրդակցությունը (եռյակ)

  4. Անդրկովկասյան ԺԿԽ-ին կից ՊՔՎ դատական կոլեգայի նիստը

  5. Անդրկովկասյան զինվորական օկրուգի ռազմական տրիբունալի արտագնա նիստը

  6. ՀԽՍՀ Գերագույն դատարանի հատուկ կոլեգայի նիստը

  7. ՀԽՍՀ ՊՔՎ դատական կոլեգայի նիստը

  8. ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակը

Շատ դատական գործեր սովորաբար հանդիպում են ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակի և ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգայի կամ տրիբունալի արտագնա նիստերում, դատավճիռներն էլ առավելագույնը ենթարկում են մահապատժի և բռնագրավում են մահապատժի ենթարկվածի ունեցվածքը՝ համաձայն ԽՍՀՄ ԿԳԿ-ի ընդունած «1934 թ. Դեկտեմբերի 1-ի օրենքի»: Այդ օրը ատրճանակով գնդակահարվել է Համկ(բ)Կ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Լենինգրադի մարզկոմի և քաղկոմի քարտուղար Կիրովը: Գնդակահարությունից մի քանի ժամ անց Ստալինն իր ձեռքով է կազմում այդ օրենքը, անվանելով՝ «Դեկտեմբերի 1-ի օրենք»: Հետո նաև օրենսգրքում կատարվում են փոփոխություններ, որի համաձայն՝ տեռորիստական գործերով հետաքննությունները պետք է տևեն 10 օր, գործը լսել առանց կողմերի մասնակցության, թույլ չտալ ներման միջնորդություն և գնդակահարության վճիռը հրապարակումից անմիջապես հետո պետք է կատարվեր: Այս բոլոր փոփոխությունները մեծ օգնություն էր հետագա բռնությունների համար:

Բռնաճնշումների ենթակա մարդկանց ձերբակալությունների խմբաքանակների պլանավորման մասին

Այն ժամանակ նրանք որոշում էին, թե մարդկանց որքան ժամանակով կբանտարկեն, ում կաքսորեն և նաև ում կգնդակահարեն: Ամեն ինչ հասկանալի, բացի մարդկանց կյանքը, ապրել կամ չապրելը որոշելուց, դա բնորոշ էր իսկական բռնապետների: Բռնաճնշումների բուռն շրջանում՝ 1937 թվականի հուլիսի 11-ին Համկ(բ)Կ կենտկոմը Հայաստանի համար իջեցրել է 500 մարդու գնդակահարելու առաջադրանք: Եվ անվտանգության ու դատաիրավական մարմինները պետք է ատարեին իրենց առաջադրանքը: Հետո կրկին խնդրեցին այս անգամ լրացուցիչ 700 մարդ գնդակահարել: Այդ հեռագրից երկու օր անց կենտկոմը որոշեց թուլատրել գնդակահարվողների թիվը հասցնել 1500-ի: Այս ամենը նաև շարունակվեց 1938 թվականին: 1938 թ. հունվարի 31-ին Հայաստանին նախատեսված էր 1000 մարդ գնդակահարել, 1000-ին էլ բանտ նստեցնել կամ աքսորել: Այսինքն Հայաստանին այդ առաջադրանքը կատարելու համար պետք էր ընդամենը 1000ի գնդակահարել իսկ 1000-ին էլ բանտ նստեցնել և աքսորել, ընդհանուր 2000 հոգի, բայց առաջադրանքը գերակատարվեցը և 2000-ի փոխարեն ձեռբակալվեց 3153 մարդ, որոնցից 1390-ին գնդակահարեցին, մնացածին դատապարտեցին 3-10 տարի ազատազրկման, ոմանց էլ աքսորեցին: Պրոֆեսոր Ղազախեցյանի տված տվյալներին համաձայն 1937-1938 թվականներին բռնադատվածների թիվը հասել է 8084-ի, որը համարյա թե համընկնում է Մանուկյանի հայտնած տվյալների՝ 8104 հոգի:

Նկատառումներ Ա. Ամատունու գործի վերաբերյալ

1936-1938թթ. զանգվածային բռնաճնշումների ընթացքում, Խանջյանի՝ գործնականում սպանությունից հետո 1936թ սեպտեմբերից մինչև 1937թ սեպտեմբեր, հանրապետության կուսակցական ամենաբարձր պաշտոն զբաղեցրել է Ամատունին: 1937 թվականի սեպտեմբերի 27-ին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի պետանվտանգության աշխատակից գնդապետ Ալթմանը անցկացրել է խուզարկություն և ձերբակալություն: Նրան, ինչպես նախորդ կուսակցական ղեկավարներին, մեղադրել են անվանելով աջ տրոցկիստ, որը ցանկանում է Խորհրդային Հայաստանը առանձնացնել ԽՍՀՄ-ից:

Մի դրվագ Աբրահամ Գյուլխանդանյանի եղբոր դատական գործից

Ուշադրության է պետք ներկայացնել իհարկե մի անհատական գործ, որն առնչվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի և Աբրահամ Գյուխանդանյանի եղբոր՝ Անդրեյ Գյուխանդանյանի մասին: Անդրեյ Գյուխանդանյանը ծնվել է 1875 թվականին: Նրա քր. Գործից տեղեկանում ենք, որ նրան սկսել են հետևել պետանվտանգության գաղտնի ծառայությունները դեռ 1920 թվականից: 1935 թվականին օգոստոսի 8-ին պետանվտանգության գաղտնի քաղաքական բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Օհանովը պարզել է, որ Անդրեյը հաճախակի է եղել կաթողիկոս Խորենի տանը: Արդեն 1937 թվանակնին «Զաքարիա» կեղծանունով հեգևորական տեղեկություն է հաղորդել Անդրեյ Գյուխանդանյանի մասին: Իսկ մայիսի 16-ին հետախուզել են Անդրեյի բնակարանը: Մայիսի 17-ին և 25-ին հարցանքննություններ են կատարվել, որոնց հիմման վրա արձանագրվել է, որ Անդրեյ Գյուխանդանյանը մասնակցել է 1921 թվականի ապստամբությանը: Հետո պարզվել է, որ Անդրեյը կապ է ունեցել իր եղբոր՝ Աբրահամ Գյուխանդանյանի հետ: Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի կողմից արտասահման մեկնա Գարեգին արք. իր հետ բերել է Աբրահամ Գյուխանդանյանի ուղարկած սափրվելու լոզվին, որն ուղարկել էր իր եղբորը: Այս ամենի պատճառով կաթողիկոսը խեղդամահ արվեց պետանվտանգության աշխատակիցների կողմից 1938 թվականին: Հետո այդ մի լեզվիի պատմությունից քաղաքական երանգ տալով ասեցին, թե իբրև Անդրեյ Գյուխանդանյանը անհրաժեշտ է համարել Հայաստանին միացնել նախկին Թուրքահայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը և Ախալքալաքի շրջանը: Իսկ 1937 թվականի սեպտեմբերի 2-ին լույս 3-ին նրան գնդակագարեցին:

Մի քանի դիտարկումներ ՀԽՍՀ ՆԳԺԿի Եռյակի դատավարության մասին

Բռնադատվածներից առավել զանգվածային են եղել եռյակների կողմից անցկացված «դատավարությունները», քանի որ դրանք շատ արագ էին արվում և ամբողջ ցուցակներով: Եռյակի նիստերի արձանագրությունները ցույց են տալիս, որ եռյակի վարած նիստերի մեծամասնությունը քաղաքական բնույթի մեղադրական գործեր են: Ներկայացված քրեական գործերում մեղադրյալներին հիմականում ներկայացվում էին այսպիսի քաղաքական մեղադրանքներ՝ նախկին դաշնակցական լինելը, 1921 թվականի ապստամբությանը մասնակցելը, հակակոլտնտեսային վնասարար գործողությունները, նախկին խմբապետ և այլն: Ահա թե հիմնականում ինչերի պատճառով եմ մարդկանց պատժել կամ գնդակահարել:

Թավշյա հեղափոխություն

Թավշյա հեղափոխություն Չեխոսլովակիայում

Թավշյա հեղափոխությունը Չեխոսլովակիայում տեղի է ունեցել 1989 թվականի Նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը: Ժողովուրդը ցույց էր անում միակուսակցական կառավարման դեմ և հաջողության հասավ 41-ամյա միակուսակցական իշխանությունը վերացնելով: Չեխոսլովակիան անցավ Խորհրդարանական հանրապետության:

1989 թվականի նոյեմբերի 17-ին ոստիկանական զորքերը ցրեցին ուսանողական ցույցերը: Իսկ հետո՝ նոյեմբերի 19-ին շարունակվում էր ցույցերը և ցուցարարների թիվը հասել էր 500000-ի:

Նոյեմբերի 27-ին 2 ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները: Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության բոլոր անդամները, հիմնականում վերնախավը հրաժարական տվեց:

Երկրների կառավարությունների դեմ փողոցային պայքարի աճը իրոք մեծ էր, և նոյեմբերի 28-ին Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է երկրում միակուսակցական համակարգից: Դեկտեմբերի 10-ին նախագահը հաստատեց առաջին հիմնականում ոչ կոմունիստներից բաղկացած կուսակցությունը 1948 թվականից հետո և հրաժարական տվեց: Վեցլա Հավելը 1989 թվականի դեկտեմբերի 29-ին դարձավ Չեխոսլովակիայի նախագահ:

Թավշյա հեղափոխություն Հայաստանում

Մեր երկրում այս տարի տեղի ունեցավ հազվագյուտ տեղի ունեցող դեպք: Հայաստանում մեծ ցույցեր տեղի ունեցան և ոչ ապարձյուն: Հայ ազգը ոտքի կանգնեց և ես այսքան տարվա ընթացքում տեսա հայերին համախմբված: Ցուցարարների թիվը հրապարակում հասել էր 200000-ի: Եվ ոմանք էլ իրենց մարզերում էին ցույցեր անում: Ցուցարարները սկզբից կարծես թե միայն պայքարում էին հեռացնելու վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանին, բայց հետո հայտնի դարձավ, որ պարոն Փաշինյանը ուղղակի ցանկանում էր վարչապետը չլինի ՀՀԿ կուսակցությունից: Պարոն Փաշինյանի ուղղորդություններով և առաջնորդությամբ իհարկե հայ ազգը կարողացավ հասնել իր ուզածին: Եվ իմ կարծիքով այս հեղափոխություննել շատ կխոսվի և կհիվի տարիներով, ինչպես նոր ես խոսեցի 1989 թվականի հեղափոխության մասին, քանի որ Հայաստանում շատ մարդ չկա, և եղած մոտ 1500000-ից  300000-ը ոտքի կանգնեցին և պայքարեցին, դեռ 100000-ից ավելին էլ իրենց տներից էին հետևում ցույցերի ուղիղ եթերով, դա իհարկե ահռելի թիվ է 1500000-ի մոտ, մոտ 1/3 մասը:

Համեմատություն մեր մոտ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը Չեխոսլովակիայում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության հետ

Չեխոսլովակիայում էլ ցույցերի թիվը մեծացավ, և շատ մեծացավ մի քանի օրում, ինչպես Հայաստանում: Չեխոսլովակիայում ցույցերը տևեցին մոտ մեկ ամիս տաս օր, իսկ Հայաստանում մոտ քսան օր: Չեխոսլովակիայում ցույցերը սկսեցին և ցուցարարներին ոտքի հանեցին ուսանողները, իսկ այստեղ՝ Նիկոլ Փաշինյանը: Չեխոսլովակիայում էլ, այստեղ էլ ցույցերը տեղի էին ունենում հանգիստ և բռնի ուժեր չէին կիրառվում: Այնտեղ եղել է երկու ժամյա գործադուլ և դրան մասնակեց են Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, իսկ այստեղ եղել է մասսայական գործադուլ և դասադուլ և դրան էլ է մասնակցել գրեթե ողջ հայ ազգը:

Աղբյուրները՝

Академик

ВикипедиЯ

ՎիկիպեդիԱ

  1. Սահմանեք արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլի հիմնական հասկացությունները;

Գործարաներ

Արդյունաբերական, արտադրական կամ արհեստագործական մեծ

ձեռնարկություն

Ֆաբրիկաներ

Մեքենական միջոցներով հումք մշակող արդյունաբերական

ձեռնարկություն

Քաղաքների զարգացում

Խոշոր բնակավայր՝ վարչական, արդյունաբերական, առևտրական ու 

մշակութային կենտրոն

Բանվորներ

Արտադրական աշխատանքով զբաղվող և բանվոր դասակարգին

պատկանող քաղաքացի

  1. Պատմեք արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում հասարակական կյանքում կատարված փոփոխությունների մասին;

  1. Համեմատեք միջնադարյան և նոր ժամանակների քաղաքները;

Հին ժամանակ- միջնադարի քաղաքներ, ապրում էին փայտյա և քարե տներում, բահեր և կացիններ, սայլեր և ձիեր, գյուղատնտեսություն և արվեստ:

Նոր ժամանակ – նոր ժամանակների քաղաքներ, ապրում էին ճարտարապետական վայրերում, հաստոցներ և տեղնիկա, ավտոմեքենաներ և երթուղայիններ, գյուղատնտեսություն արվեստ և գիտություն:

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Մտավորականությունը նշանակում է մտածելու կարողություն:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում նկատվում էմարդկանց զարգացում, մարդիկ ոչ թե բաժանվում են աշխատող և

Չաշխատողի  այլ բուրժուազների և գործարանային բանվորների: Այսիքն մարդիկ հասկանումէին, որ չաշխատել անհնար է դառնում, նրանք ինչ-որ չափով զարգացնում ենիրենց մտածելու կարողությունները: Նաև կային ազատ մասնագիտություններիներկայացուցիչներ՝ճարտարագետներ, բժիշկներ,գյուտարարներ, որոնք 1 դարառաջ այդքան էլ զարգացած աշխատանքներ չէին, դրանք իրականությունդարձան շնորհիվ մարդու մտավորականության զարգացման: Քանի-որ առանցմտավորականության զարգացման արդյունաբերական հասարակության առաջինշրջափուլը չէր կարող գոյատևել, սրանից մենք կարող ենք հետևել, որմտավորականությունը դերը բարձրացավ:

Գիտաժողով. բովանդակություն և եզրակացություն

Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում սկսվում են դեռևս 20-ական թվականներից: Բայց այն «օրինականեցվում է» 1936 թվականից հետո: 1937 թվականից սկսվում են ձերբակալությունունները բռնությունների ենթարկված այրերի կանանց նկատմամբ: Նրանց մեղադրում են, որ չեն հայտնել իրենց ամուսինների գործունեության մասին և այդ մեղադրանքով նրանց զրկել են ազատությունից:

Читать далее