Архивы

Տնտեսությունը մեր աչքերում

Տնտեսությունը դա տնտեսական գործունեություն է, կապված արտադրության, բաշխման, փոխանակման և բարիքների սպառման հետ։ «Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է.

  • «Տնտեսություն» գիտությունը

  • համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան)

  • երկրում տնտեսական գործունեության ամբողջությունը

  • որևիցե հասարակության տնտեսությունը (մարզի, երկրի, խմբի, երկրների, աշխարհի)

  • տան վարման օրենքները, կանոնները

  • նյութական և ոչ նյութական արտադրության տեսակների ամբողջությունը

  • արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազիս ձեվավորող տնտեսական հարաբերությունների ամբողջությունը, որի վրա տեղակայվում են գաղափարական և քաղաքական կառույցները։

Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»։ Տնտեսագիտության գլխավոր գործառույթը կայանում է նրանում, որ մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այսօր տնտեսագիտությունը դա նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսավարման համակարգ է։ Ժամանակակից հասարակության տնտեսագիտությունը իրենից ներկայացնում է բարդ և ընդգրկուն օրգանիզմ, որը ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը։ Տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում։ Առանձնացնում են տնտեսության տարբեր ձևեր.

Աղբյուրը տե՛ս այստեղ

Շվեցարիայի տնտեսությունը

Շվեյցարիան զարգացած երկիր է. աչքի է ընկնում բնակչության ամենաբարձր կենսամակարդակով։ Երկրի ընդերքն աղքատ է օգտակար հանածոներից։ Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է։ Ուստի, Շվեյցարիայում զարգացած են արդյունաբերության համեմատաբար քիչ հումքատար ճյուղերը՝ ժամագործությունը, ոսկերչությունը, վերջին տասնամյակներին՝ նաև սարքաշինությունը, բարձր ճշգրտության հաստոցաշինությունը։ Հայտնի են նաև շվեյցարական պանիրները, «Նեստլե» ֆիրմայի բազմատեսակ արտադրանքը, ինչպես նաև դեղորայքը (երկրում արտադրվող դեղորայքի և ժամացույցների 90–95%-ը արտահանվում է)։

Աղբյուրը տե՛ս այստեղ

Реклама