Архивы

Եռօրյա ճամբար դեպի Արատես

Մենք այս ամսի 3֊ից 5֊ը գնացել էինք Արատես։ Գնացել էինք հանգստանալու և միևնույն ժամանակ նախագծեր իրականացնելու։ Առաջին օրը տեղավորվեցինք և ծանոթացանք տեղանքում կատարված փոփոխություններին։ Երեկոյան խարույկի մոտ մեզ ներկայացրեցին թե ով ինչ նախագիծ է անելու և մենք բոլորս մեզ համար ընտրեցինք խումբ։ Առավոտյան արթնացանք և նախաճաշից հետո արդեն բաժանվեցին խմբերը, բոլորն իջան Հերմոն գյուղ հարցազրույցի, իսկ ովքեր ընկեր Նարեկի նախահիծն էին հավանել մնացին և աշխատեսին 3D եկեղեցին ստանալու համար։ Նախագծերը հաջողությամբ ավարտելուց հետո գնացինք գետ։ Ետ վերադառնալուց հետո էլ մեր օրն անցկացրեցինք հիանալի։ Այսպիսով ունեցանք ևս 3 անմոռանալի օրեր։

Реклама

Դեպի Արատես

Նպատակը

Ճանապարհորդության նպատակն է ուսումնասիրել՝

  • Արատեսի վանքը, վանքի հարակից տարածքները
  • Գետը բնակավայրում նախագծի շրջանակներում ուսումնասիրել <<Խաչոց ձորը>>
  • Հերմոն գյուղի բնակիչների նիստուկացը (ծես, առօրյա կյանք, երգ ու պար, դեմոգրաֆիական պատկեր և այլն)
  • Արատեսի վանքի վիճակը և կատարել 3D մոդելավորում

Մասնակիցներ

ԵՊՀ Հնագիտության և ազգագրության բաժնի մագիստրատուրայի ուսանողներ՝ ազգագրագետներ, հնագետներ

  • Համակարգող՝ Սամվել Թամազյան, Աննա Երիցյան
  • Ասպատուրյան Նարեկ հնագետ-3D մոդելավորող
  • Բարսեղյան Աբգար ազգագրագետ
  • Ստեփանյան Աննա ազգագրագետ
  • Խաչատրյան Լիլիթ ազգագրագետ
  • Ալամշարյան Գյուլնարա հնագետ
  • Պողոսյան Մուշեղ ազգագրագետ
  • Ավետ Կարեյան պատմաբան
  • Սովորողների հետ տարվող աշխատանքներ, բանավոր պատմություն- Լիլիթ Յախինյան մշակութաբան։

Ավագ դպրոցի սովորողներ.

  • Սուքիասյան Սարգիս
  • Հայկ Ավետիսյան
  • Ռուբեն Գալստյան
  • Տիգրան Արզումանյան
  • Սերգեյ Մինասյան
  • Էլեն Աբգարյան
  • Արուսյակ Ավետիսյան
  • Հունանյան Արամ
  • Ալինա Բաբայան
  • Արմեն Ստեփանյան — մուտք
  • Արթուր Թորոսյան –հյուր
  • Առաքել Գրիգորյան

Ընդհանուր 22 հոգի։

Անհրաժեշտ նյութեր

  • Ֆոտոխցիկ
  • չափիչ սարքեր
  • ձայնագրիչ

Ժամանակահատված

Հուլիսի 3-5

Նախագծի ընթացքի ժամանակային բաժանումը

  • Արատեսի վանքի ուսումնասիրությունից հետո, վանքի ընդհանուր հնագիտական պատկերի մասին տեղեկությունների և հետագա 3D մոդելավորման աշխատանքների համար
  • Խաչոց Ձորի ուսումնասիրության և արդյունքների, նկարների, հոդվածի
  • Հերմոն գյուղի ազգագրական ընդհանուր խճապատկերի, հարցազրույցների, տեսանյութերի խմբագրման, վերլուծության
  • Ընդհանուր հաշվետվության համար նպատակահարմար է մեկ ամիս ժամանակահատվածը։
  • Նախագծի շրջանակներում ճամբարականները (հայրենագիտական արշավի մասնակիցները) կանցնեն վրանային ռեժիմի:

Հուլիսի 3

  • 8:30- Մեկնարկ Մայր դպրոցի մոտից
  • 11:30- Գյուղ Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • 13:00- Ժամանում Արատեսի դպրական կենտրոն
  • 13:00-15:00 Արատեսի տարածքի հետ ծանոթացում
  • 15:00-16:00 Քայլարշավ դեպի Հերմոն գյուղ, հանդիպում Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանի հետ
  • 16:00-20:00 Հերմոն գյուղում ազգագրական դաշտային հետազոտություններվերադարձ Արատես
  • 21:00-23:00 Խարույկի շուրջ զրույցներ, օրվա ամփոփում

 

 

Հուլիսի 4

  • 07:009:00 Վերկաց, քայլարշավ դեպի Խաչոց ձոր, Խաչոց ձորի ուսումնասիրում
  • 9:009:30 նախաճաշխմբերի բաժանում (ազգագրագետներ և հնագետներ)
  • 9:30-15:00 Հնագետները Արատեսի վանքի ուսումնասիրում, չափագրում, 3D մոդելավորման աշխատանքներ
  • 9:30-15:00 Ազգագրագետները քայլարշավ դեպի Հերմոն գյուղ՝ ազգագրական ուսումնասիրություններ
  • 15:00 Խմբերի միավորում, քայլարշավ դեպի միջնադարյան Հերմոնի վանք (Կնեվանք), տարածքի մաքրում, ուսումնասիրում, քննարկումներ
  • 18:00 Վերադարձ դեպի Արատես
  • 19:00-21:00 ճաշսովորողների համար բաց դաս, քննարկումներ
  • 21:00-23:00 խարույկի շուրջ օրվա ամփոփում

Հուլիսի 5

  • 7:00-8:30 վեր կաց, քայլարշավ Արատեսի լեռնային ճամփաներով և գետակների շրջակայքով
  • 8:30 նախաճաշ
  • Քայլարշավ դեպի Հերմոն գյուղի Սբ․ Գրիգոր միջնադարյան եկեղեցի
  • 13:00 մեկնում։ Ճանապարհը՝ Սելիմի լեռնացքով, ճանապարհին Օրբելյանների իջևանատուն, Հայրավանք։

Արդյունքում

  • Սովորողների և ուսանողների ուսումնասիրությունների արդյունքնում կունենանք Արատեսի՝ հնագիտական և Հերմոն գյուղի ազգագրական պատկերները։ Կստեղծվեն տեսանյութեր, հոդվածներ, հաշվետվություններ։
  • Հիմք կստեղծվի տարածքի մասսայականացման համար, կշտվեն տարածքի ճշգրիտ ցուցանակներ-ուղեցույցեր տեղադրելու նպատակահարմարությունը։
  • Նախադրյալներ կստեղծվեն  ուսանող-սովորող (ԵՊՀ-կրթահամալիր) կապերի հետագա զարգացման և նախադեպ կդառնա ուսումնասիրողների և ուսումնասիրությունների սահմանների ընդլայման համար։
  • Կստեղծվեն քարտեզներ և թերթոններ։

Նախահաշվարկ

22 հոգի 6000 դրամ, որից․

Տրանսպորտ 80000 դրամ

Սնունդ 52000 դրամ

Մեկ անձի համար՝ 6000 դրամ- 3500 տրանսպորտ, 2500 սնունդ։ Մեկ օրվա  սնունդի գումարը մեկ անձի համար ~1000 դրամ։

Արատեսի վանք

Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։

Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։

Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։

Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։

Վանքի ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է։ Այն իշխան Սմբատ Օրբելյանի պատվերով 1270 թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը` ճարտարապետներ Սիրանեսին և Գրիգորիսին։ Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով` հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերին են ուղղված մեկական կիսակամար։ Զույգ կիսակամարների կենտրոնում շրջագծային հիմքով ստալակտի-տավոր գմբեթն է (այժմ` քանդված)։

Ստեփանոս Օրբելյան մետրոպոլիտի ժամանակ՝ 1280-ական թթ. վերջերից, Արատեսի վանքը եղել է Սյունյաց մետրոպոլիտների ամառային նստավայրը (բուն աթոռանիստը գտնվում էր Նորավանքում)։ Արատեսը եղել է գրչության կենտրոն։

Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907, իսկ ամենաուշը` 1713 թվականին։

Սևան: Ժայռ

Մենք ամսի յոթին գնացինք Սեվան երեք օրով։ Մենք սպասում էինք անմոռանալի եռօրյակի, սակայն այնտեղ կային ավելի շատ դժվարություններ և խնդիրներ, քան մենք սպասում էինք։ Վրաններում չկար լույս, ջրերն անընդհատ կտրվում էին։

Սակայն այդ ամենի հետ միասին մեր երեք օրն անցավ անմոռանալի։ Մենք այս օրերի ընթացքում տվեցինք մեր ֆիզկուլտուրայի քննությունը։ Ամեն ինչ հիասքանչ էր: Մեր օրերը կլինեին ավելի մռայլ և ձանձրալի, եթե մեզ հետ չլիներ մեր սիրելի դասղեկը։ Նա մեր օրերը դարձնում է լուսավոր և գեղեցիկ։

Իսկ վերջին օրը մեզ հյուր եկավ տիարը։ Նա զրուցեց մեզ հետ, նայեց թե ինչպես են անցնում մեր նախավարժանքները՝ լողը, հրաձգությունը, այնուհետև մենք հավաքվեցինք և մի քանի ժամից արդեն ետ դարձի ճանապարհին էինք դեպի Երևան, որի ժամանակ քնեցինք ավելի լավ, քան որևէ պահ այդ երեք օրվա ընթացքում։

Какие времена можно назвать жестокими

Времена инквизиции можно называть жестокими. Особый церковный суд католической церкви под названием «Инквизиция» был создан в 1215 году папой Иннокентием III. Во голове инквизиции стоял церковь. Они наказывали тех, которые своими действами были против их действиям. Им называли еретикоми. Многие знаменитые учёные того времени были осуждены и сожжены на площадях. Например: первый учёный который смог доказать что земля круглая, живым был сожжён на костре, потому что это был против церкви, им назвали колдунами.

Ուսումնական երրորդ շրջան

Ժամատախտակ

Ընդհանուր  պարապմունք՝  9:00-9:15

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05

2-րդ պարապմունք՝ 10:10 — 10:55

3-րդ պարապմունք՝ 11:05 — 11:50

4-րդ պարապմունք՝ 11:55 — 12:40

Ընդմիջում՝  12:40 — 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35

6-րդ պարապմունք՝ 13:40 — 14:20

7-րդ պարապմունք՝ 14:25 — 15:05

8-րդ պարապմունք՝ 15:10 — 15:50

9-րդ պարապմունք՝ 15:55 — 16:35

Երկարացված օրվա ճամբար՝ 13.35-16.45

Ուսումնական երթ կրթահամալիրից միասնական երթուղիներով՝  17.00

Ֆիզկուլտուրա-ֆուտբոլ

Ընտրությամբ գործունեություն-հայոց լեզու

Ճամփորդություն Բջնի

Ճամբարի վերջին օրն էր, մենք և ընկեր Տաթևի ջոկատը որոշեցինք ճամփորդել դեպի Բջնի։Նման որոշումը պայմանավորված էր մի շարք նախադրյալներով՝ հիասքանչ բնություն, բազմազան բուսականություն,տարբեր ժամանակաշրջաններում կառուցված եկեղեցիներ։Ինչպես արդեն նշեցի կարխարդական բնություն էր, մի կողմում քչքչում էր Հրազդան գետը, որն ի դեպ բավականին մաքուր էր և վարար, մյուս կողմում լողում էին սագերը իրենց ձագուկների հետ, որոնք շատ դաստիարակված էին , խելոք , առանց առարկության մի շարքով հետևում էին իրենց մայրիկին։

Մյուս անկյունում լսվում էին ծիծեռնակակների ծլվլոցը։Տեղ հասնելուն պես գնացին եկեղեցի, որտեղ մոմ վառեցինք, աղոթեցինք և երգեցինք։Հետո իջանք գետի մոտ , հարմար տեղավորվեցինք ափին , հանգստացանք և հաց կերանք։Հանգստին հաջորդեց քայլք դեպի հանքային ջուրը, այնտեղ գետնի տակից խաղավակի միջից հանքային ջուր է դուրս հոսում , որն հետո խառնվում է գետին։Մի քիչ ջուր վերցրեցինք , որ լաբորատորիայում ուսումնասիրենք ։ Անտարբեր չէինք նաև աճող բուսականության նկատմամբ, ամեն քայլին հանդիպում էինք ուրցի, դաղձի, կռատուկի, եղինջի , մասրենու թփերի։Աղջիկները ընկեր Հասմիկի հետ ուրց քաղեցին, այնպես որ ձմեռվա համար անհրաժեշտ ուրցով թեյն ապահովված է, մենք ընկեր Անուշի և ընկեր Տաթևի հետ քննարկում , փորձում էինք տարբրել անծանոթ բույսերը՝միանգամից որոնելով համացանցում։Ուսումնասիրությունները ավարտելուց հետո մի լավ խաղացինք և վերադարձանք տուն։

Նախագիծ ` Առողջ սնունդ , առողջ ապագա

Նպատակը

  • առողջագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացում
  • Առողջ ապրելակերպի խրախուսում
  • Առողջ սննդի խրախուսում և պրոպագանդում
  •   առողջության և շրջապատի նկատմամբ պատասխանատու վարքագծի ձևավորում
  • խոհարարական  հմտություններ
  • ինքնասպասարկման հմտություններ

Մասնակիցներ` միջին և ավագ դպրոցիների սովորողների խումբ

Ժամկետներ` Մայիսի17ին, տեխնոլոգիական ցուցադրության ժամանակ:

Նկարագրություն

Սովորողների խումբը ներկայանում է ցուցահանդես էքսպոյի ձևով, որտեղ հյուրասիրության ձևով ներկայացնում է այս ուսումնական տարվա ընթացքում նախագծային գործունեության ընթացքում իր ձեռքերով պատրաստած, փաթեթավորած կամ պահածոացրած սննդամթերք, նաև տեղում թարմ պատրաստած մրգային և բանջարեղենային աղցաններ, դրանց բաղադրիչների օգտակար նշանակությունը և դեր օրգանիզմի համար:

Էքսպոն կազմակերպվում է Միջին դպրոցի խոհանոցային ակումբի տարածքում:

Տեղում , առկա մթերքից,  սովորողները`​ բաժանվելով մի քանի խմբերի, պատրաստում են ,,առողջ սնունդ,,` մրգային , բանջարեղենային աղցաններ, ձևավորում, մատուցում, հյուրասիրում:

Էքսպոն լուաբանվում  լրագրողական խմբերի կողմից և սովորողների բլոգներում