Архив | Сентябрь 2020

Առաջադրանք

Առաքելը անհողդողդ կամքով ոտքի ելավ ու նայեց շուրջը. աշխարհն անդոր նիրհի մեջ քնած էր. ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն։ Իսկ մի աներևույթ ուժ նրան հրում էր առաջ՝ դեպի Արաքսի փրփրադեզ ալիքները։ Ձայնը հրամյում էր գնա, Առաքել։ Գետը մեղմահնչյուն երգում էր, շողշողում լուսնի տակ։ Նրան թվում էր՝ հազար-հազար աչքեր աստղերի նման նայում էին իրեն բարձունքից, որին այնքան կարոտով միշտ նայում էր։ 

Մտավ գետը։ Սառը ջուրը հասավ մինչև գոտկատեղը, սառսռաց։ Ատամներն սկսեցին      կարկառել, ասես դողերոցքի մեջ լիներ։ Արդեն հետ դառնալ չէր լինի, և նա թռթռացող սրտով ճեղքեց ջուրն ու անմռունչ հասավ գետի մեկտեղը։ Պսպղում, փայլփլում էր ջուրը, թույլ     ճողփյուն արձակում նրա ձեռքերի տարուբերումից։ 

-Մարդ կես ճանապարհից չպիտի հետ դառնա,- շշնջալով գոտեպնդեց նա իրեն ու ճիգ  թափելով հասավ մյուս ափը։ 

Բարդ Համադասական  

Բարդ Ստորադասական