Գիտաժողով. բովանդակություն և եզրակացություն

Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում սկսվում են դեռևս 20-ական թվականներից: Բայց այն «օրինականեցվում է» 1936 թվականից հետո: 1937 թվականից սկսվում են ձերբակալությունունները բռնությունների ենթարկված այրերի կանանց նկատմամբ: Նրանց մեղադրում են, որ չեն հայտնել իրենց ամուսինների գործունեության մասին և այդ մեղադրանքով նրանց զրկել են ազատությունից:

1937 թվականից հետո ձերբակալված կանանց ազատազրկել են երկուսից հինգ տարով, իսկ այն կանայք, որոնք ունեցել են մինչև երկու տարեկան մանկահասակ երեխա, կամ եղել են հղի, նրանց չեն ազատազրկել, այլ վերցրել են կալանքի տակ: Նրանք այդ ձերբակալված կանանց երեխաներին մեծ մասին հանձնել են մանկատներ, իսկ մնացածը, որոնք չափահաս են եղել, աքսորվել են: 1938 թվականի նոյեմբերի 26-ին, երբ Բերիան նշանակվում է ներքին գործերի նախարար, նա անմիջապես մեկ օր անց ստորագրում է համար 00762 օպերատիվ հրամանը, որով կասեցվում է 1937 թվականի օգոստոսի 15-ին ընդունված համար 00486 հրամանը: 1938 թվականի դեկտեմբերից այդ հրամանով սկսում են ազատ արձակել ձերբակալված կանանց մի մասին: Ազատվել են այն կանայք, որոնք ստորագրել են փաստաթուղթը, որով ասում են, թե չգիտեն ինչ գործունեությամբ են զբաղվել իրենց ամուսինները: 1954 թվականին սկսեցին վերանայել այդ ձերբակալվածների փաստաթղթերը: Նրանց պահել են առանց հարցաքննելու և առանց որևէ մեղադրանք ներկայացնելու: Միայն այն ժամանակ, երբ կանայք հարցրել են, թե ինչու են ձերբակալվել, ասել են որ իրենց ամուսինների պատճառով:

Գիտաժողովի ընթացքում նաև եղավ բանավեճ:

Մեջբերումներ.«Ասում են, թե կանանց ձերբակալել են, որպեսզի ճնշում գործադրեն ամուսինների վրա, բայց դա այդպես չէ, քանի որ ամուսինները տեղյակ չեն եղել իրենց կանանց ձերբակալության մասին:» Իսկ մյուսը պնդում է՝«Եթե դու կարող ես բանավոր մեզ համոզել, ես դա գրավոր էլ գիտեմ, ես դա քեզ կներկայացնեմ դեպքով: Այնտեղ են բերել մի տղայի և կողքի սենյակում այդ մարդու կնոջն ու աղջկան և նրան ասել են, որ եթե որոշ թղթեր չստորագրի, ցույց տալով երկու զինվորի ասացել են, որ կնոջն ու աղջկան կտան այդ զինվորներին: Իսկ ամուսինն ասել է, որ երբ պատուհանից տեսնի իր կնոջն ու աղջկան փողոցն անցնելուց, կստորագրի բոլոր թղթերը, որոնք նրան կտան ստորագրելու: Այդ կնոջն ու իր աղջկան չեն ձերբակալել» «Նրանց ձերբակալել են այն ժամանակ, երբ ամուսինը բանտում է եղել» «Բայց միայն ամուսնու խելագարվելուց հետո, երբ նա ծեծի է ենթարկվել»

Միկոյանը և Մալենկովը գործուղվում են Սովետական Հայաստան, որպեսզի այնտեղ պարզեն հակահեղափոխական էլեմենտների գործունեությունը: 1935 թվականին Հայաստան է գալիս նաև Բերիան և նրանք կատարում են ոչ թե հարցաքննություն, այլ պատժիչ գործողություններ: Այստեղ Միկոյանին և Մալենկովին նամակներ են ուղղարկում հայերը: Նամակները եղել են հիմնականում 4 տարբերակով, օրինակ՝ մատնել են իրենց գործընկերներին, նաև պաշտոնական անձանց դեմ, չնայած դրան որ նա պաշտոնյա էր, եթե նրա դեմ կային մի քանի մեղադրական նամակներ, ապա նրան հեռացնում էին իր պաշտոնից: Ինչո՞ւ է Ստալինն ուղարկել Միկոյանին, որպեսզի լուծի հայերի խնդիրները, չէ որ նա էլ հայ էր: Չնայած դրան նախ եկել է Մալենկովը, 5 օր հետո նոր եկել է Միկոյանը, իսկ Ստալինը Միկոյանին ուղղարկել էր Հայաստան, քանի որ նա հայ լինելով հայերի խնդիրները կհասկանա ավելի լավ: Նրանք մտածում էին որ Հայաստանում միայն դաշնակներ են, բայց երբ նրանք եկան և տեսան որ այնտեղ կան նաև էսեռներ, մենշևիկներ, արմենականներ, որոնք համարվում էին Խորհրդային Միության թշնամիներ:

1933 թվականից, երբ ֆաշիստները Գերմանիայում անցան կառավարության գլուխ, Սովետական Միության և Գերմանիայի միջև արդեն առաջացան տարաձայնություններ: Ֆաշիստները իրենց համարում էին արիացիներ և միայն մաքուր գերմանացիները պետք է ապրեին Գերմանիայում: Գերմանացիները հաշվեհարդար տեսան հրեաների հետ և նրանց ենթարկեցին բնաջնջման, ինչպես թուրքերը՝ հայերին: Այդ օգտագործեցին 1941 թվականին, երբ Սովետական Միության և Գերմանիայի միջև սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Ռուսները սկսեցին պրոպագանդիստական աշխատանքներ տանել ժողովրդի մեջ, այսինքն՝ թերթերի և ռադիոի միջոցով նրանք քարոզում էին որ լինեն միասնական մարդիկ, պատրաստվեն և ընդդիմանան թշնամուն: Նրանք մեղադրում էին Հիտլերին, որ նա առանց դատ ու դատաստանի հաշվեհարդար էր տեսնում իր թշնամիների հետ: Հայերը նույնպես մեծ օժանդակություն ցույց տվեցին պատերազմի ժամանակ, և՛ թիկունքում, և՛ պատերազմի դաշտում: Բայց պատերազմից հետո, 1945 թվականից հետո սկսվում է նոր հալածանքներ դասալիքների, գերիների և նույնիսկ թիկունքում աշխատողների հանդեպ:

Հալածանքները սկսվել են 1931 թվականից, երբ սկսվել է կոլեկտիվացումը: Այսինքն, այն մարդկանց, ովքեր ունեցել են մի փոքր հարստություն, նրանք ձերբակալվել են և նրանց դեմ մեղադրանքներ են ներկայացվել: Առաջին հերթին հոգևորականներին, եկեղեցիները փակել են և հոգևորականներին ձերբակալել, նաև նախկին սպաներին: Իսկ 1936-1937 թվականներին ծեծելով ստիպել են խոստովանել հանցանք, որը չեն կատարել: Դրա համար նրանք դիմել են ցանկացած միջոցների, այդ ձերբակալվածներին սկզբում ծեծի են ենթարկել, ոմանք չեն դիմացել և խոստովանել են այն, ինչի հետ նրանք կապ չեն ունեցել: Դրա համար էլ այդ ժամանակվա ձերբակալությունները չեն ունեցել ապացույցներ, ամբողջը եղել են խոստովանություններ, որը, այսպես ասած, ապացույցների թագուհին է: Այն մարդը որը դիմացել է ծեծին, բերել են աղջկան և կնոջը և հանձնել սպաներին: Այսպես շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել չկատարած հանցանքը: Հայաստանում եղել են նաև երկու բացահայտ պատիժ, հավաքել են մարդկանց և իրականացրել բաց դատ, ծաղրել են մարդկանց և նրանք ընդունել են իրենց մեղքը: Նրանք կոտրում էին մարդկանց, այնքան էին ծեծում և այլ տանջանքների ենթարկում, որ ձարբակալությունից արդեն իսկ մինչև չորս օր անց ստանում էին այն ստորագրությունը, որը ցանկանում էին: Այն ժամանակ նույնիսկ եղբայրը կարող էր մատնել եղբորը, բոլորը վախենում էին: Եղել են մարդիկ, որոնք վախեցել են ծեծից և միանգամից ասել են, որ ինչ թուղթ պետք է կստորագրեն:

Իմ եզրակացությունը

Իմ կարծիքով այն ժամանակ եղել են շատ դաժան և մարդկանց հետ էլ են դաժան վարվել: Նույնիսկ ես մի պահ համեմատեցի և հասկացա, որ ինչպես իր գերիների հետ վարվել է Հիտլերն, այդպես էլ Ստալինը և Բերիան վարվել են իրենց ժողովրդի հետ: Խորհրդային միության ժամանակ մարդ նույնիսկ իր սեփական աշխատանքի քրտինքով վաստակած գումարը չպետք է գերազանցեր մյուսների աշխատած գումարին, այնտեղ պետք է հավասարություն լինել: Այդ պատճառով էլ Խորհրդային Միությունը գնաց կործանման:

Հատվածներ «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 1950-ական թթ.. պատմություն, առօրյա, հիշողություն» միջազգային գիտաժողովի (2017 թ. հոկտեմբերի 25-26) զեկուցումներից:

Оставьте комментарий