Архив | 8 ноября, 2021

Հայերի մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին

Կովկասյան ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին հայերի ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանն ազատագրելու նրա վաղեմի բաղձանքի հետ: Ուստի պատերազմի սկզբից լավ սկիզբ առավ հայկական կամավորական շարժումը: Ցարական իշխանությունը, օգտվելով հայ ժողովրդի ոգևորությունից որոշեց խրախուսելու համար կամավորական շարժումը, նույնիսկ չզլացան հրապուրիչ խոստումներ տալ հայ ժողովրդին: Ռուսական կայսրության մեջ բնակվող երկու միլիոն 54 հազար հայերից ցարական բանակ տվեցին մոտ 250 հազար հայ զինվոր, որը կազմում էր արևելահայերի 13%-ը: Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակններում զորակոչված հայ զինվորների թիվը անցնում էր 50 հազարից: Հայ քաղաքական գործիչները ինչպես հայկական գաղթօջախներում, այնպես էլ Անդրկովկասում լայնորեն պրոպագանդա էին մղում արևմտահայությանը թուրքական լծից ազատվելու համար օգնել դաշնակից բանակներին նաև կամավորներով: Ստեղծվել էր այսպես կոչված «Ռազմական խորհուրդ», որը համվաքագրում էր կամավորներին, կազմում ջոկատներ և ապահովում զենքով: Այն իր ներկայացուցչներն ուներ կայսրության գրեթե բոլոր հայաբնակ վայրերում: Կամավորական կնդեր կազմակերպելու գործին հիմնական նյութական օգնությունը տրվում էր ցարական կառավարության կողմից: Սակայն հայերը ևս միջոցներ էին տրամադրում, միայն 1915 թվականին հանգանակած գումարըկազմում էր 1.444.000 ռուբլի, որի 1.020.000 ռուբլին հավաքել էին Ռուսական կայսրությունում բնակվող հայերը:Սկզբնական շրջանում կազմակերպվեցին կամավորակնա չորս` 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատները, տարբեր ժամանակներում այդ ջոկատների հրամանատարնեն են եղել `  Անդրանիկ Օզանյանը, Քեռին, Խանասորցի Վարդանը, Համազասպը և ուրիշները:  Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ, 6-րդ և 7-րդ ջոկատները և 1915 թվականին կամավորականների թիվը հասավ 6000-ի:Կամավորական առաջին ջոկատը, որի հրամանատարն էր Անդրանիկը և որն ամենախոշոն էր բաղկացած էր` 1200 հոգուց, ճակատ մեկնելուց 1914 թվականի նոյեմբերի 16-ին գործում էր Սալմաստ վան ուղղությամբ գործում էր գեներալ Չերնոզուբովի զորաբաժանումում: Երկրորդ ջոկատը ճակատ մեկնեց նոյեմբերի 7-ին`Իգդիր-Բայազեթ- Բերկրի-Վան, երրորդը` նոյեմբերի 13-ին`Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բիթլիս, չորրոդը `նոյեմբերի 19-ին`Սարիղամիշ-Օրզան-Քյոփրի-քյոլ-Էրզրում ուղղություններով:Անդրանիկի ջոկատը նոյեմբերրի կեսից մինչև դեկտեմբերի 18-ը Կոթուրի շրջանի գրավմանը: Ջոկատը նաև գրավեց Վանից ոչ հեռու գտնվող Սարայ գյուղաքաղաքը, որով ձախողեց թուրքական զորքի առաջխաղացումը Վանի ուղղությամբ:Ամենաարյունահեղ մարտերը տեղի ունեցան 1915 թվականի ապրիլի 2-րդ կեսերին Սալմաստի գավառի կենտրոն ` Դիլման քաղաքի մատույցներում: Ռուսականի զորքը և Անդրանիկի ջոկատը ետ շպրտեցին Խալիլ-բեյի զորքը:Անդրանիկի ջոկատը հերոսական մարտեր մղեց նաև Դուզ-Դաղի շրջանում, մասնակցեց Բաշկալայի և Ասուրլիի գրավմանը: Թուրքական զորքերը նաահանջեցին Ջուլամերկի ուղղությամբ. նրանց հետապնդում էր Անդրանկի ջոկատը: Վերջինս ռուսական զորքի կազմում անավ պարսկա-թուրքական սահմանը, թշնամուն նոր հարված հասցրոց խանասորի լեռնանցքում, ապա մտավ բաշկալե:Անդրանիկի ջոկատի տարած փայլուն հաղթանակները արագացրեց Ռուսաստանի առաջընթացը Վանի ուղղությամբ: 1915 թ. մայիսի 17-ին Վարդան Արարատյան գունդը` կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Այնուհետև, Վան մտավ գեներալ Նիկոլաևի զորքը: Բայազետից մինչև Վան, 20 աստիճան ցրտի պայմաններում հաջողվեց հետ շպրտել Թուրքերին և նվաճել Բերկրին, Ջեյվան, Ջանիկը և այլն:Վաի ազատագրումից հետո հայկական կամավորական ջոկատները գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում համառ մարտեր մղեցին Վանա լճի հարավային մասում և պարտության մատնելով հակառակորդին շարժվեցին Մուշի և Բիթլիսի ուղղությամբ: Սակայն մարտերի թեժ պահին հուլիսի 16-ին տակտիկական նկատառումներով զորքին հրամայեցին նահանջել թողնելով գլխավորած տարածքները և Վանը:Որքան էլ ռուսական առանձին զորամասերում բարձր էին գնահատում կամավորների քաջագործությունները, այնուամենայնիվ ցարական կառավարությունն անհավասարությամբ էր վերաբերվում Կովկասյան ռազմաճակատում գործող հայկական կամավորական ջոկատներին, երկյուղելով որ դրանք կարող են դառնալ հայկական բանակի հիմք: Այդ պատճառով էլ 1915 թվականի վերջին որոշեցին վերակազմավորման անվան տակ ցրել ցրել հայկական զորաջոկատները և նրանց տեղափոխել ռուսական զորամասերում գործող հրաձգային գումարտակները:1916 թվականի ամռանը ցարական հրամանատարությունը կամավորական ջոկատներից կազմվեց 5 գւմարտակ: Դրանցից մեկը միացվեց գեներալ Դևիտտեի զորամասին, իսկ մնացած 4-ը` գեներալ Չերնոզբովի կովկասյան հեծելազորային կորպուսին:Ցարական հրամանատարության վարած քաղաքականությունը խիստ դժգոհություն առաջացրեց կամավորականների շարքում և արդյունքում նրանցից շատերը լքեցին ռազմաճակատը: