Թմկաբերդի առումը

《Թմկաբերդի առումը》 էպիկական պոեմ է, որի գաղափարական բովանդակությունը բարդ է և բազմաշերտ։ Պոեմի հիմնական գաղափարը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ այն գլխավոր միտքը, որը ցանկացել է արտահայտել հեղինակը։ Բայց, դրա հետ միասին, կան նաև այլ առընթեր մտքեր, որոնք ավելի են խորացնում և ամբողջական դարձնում գլխավոր միտքը։ 《Թմկաբերդի առումը》 պոեմում գլխավոր միտքը բարի գործի անմահության գաղափարն է, որը խոսվելու է դարեդար և մեծ ոգևորությամբ, որին միշտ հակադրվելու է չար գործի»անմահությունը», որը նույնպես խոսվելու է միշտ, սակայն արդեն հակառակ իմաստով լիովին, և այս ամենն ավելի ամբողջական են դարձնում պոեմում արտահայտված մյուս ոչ պակաս կարևոր գաղափարները՝ հայրենասիրության և դավաճանության հակադրություն, սիրո միաժամանակ ոգևորող և կործանիչ ուժ, մարդկային կյանքի անցողիկություն և այլն։ Պոեմի դեպքերը սկսվում են նրանից, որ Նադիր շահը, զորք հավաքելով, հարձակվում է Թմկաբերդի վրա, որի աննկուն պաշտպանն էր խիզախ Թաթուլն իր զորքով, ով չգիտեր, թե ինչ են վախն ու պարտությունը։ Եվ իհարկե ամեն նոր հարձակումը շահամոլ շահի պսակվում էին անհաջողությամբ, թվում էր՝ Թաթուլ անպարտ է և չունի որևէ թուլություն։ Ուժով չկարողանալով տիրանալ բերդին և հաղթել Թաթուլին, Նադիր շահը դիմեց խորամանկության։ Այդ դեպքում ո՞վ կհաղթեր հերոսին։ Հերոսին անսահման ուժ և խիզախություն ներշնչող և միաժամանակ նրան խորտակող՝ ինչպես ասել է Ֆարսի անմահ բլբուլ Ֆիրդուսին՝.

Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին

Թե չըլինին կինն ու գինին…

Եվ հենց դրանից էլ որոշեց օգտվել Շահը։ Պոեմի գլխավոր հերոսուհին Թմկա տիրուհին է, ով չունի անուն, կարծես դրանով հեղինակը ցանկացել է միաժամանակ ստեղծել կանացի հավաքական, ընդհանուր կերպար։ Եվ ահա, Նադիր շահը, ճանաչելով կնոջը, նրա փառասիրական նկրտումները, իր «թովիչ երգչին » ուղարկում է Թմկաբերդ։ Վերջինս հաջողությամբ կատարում է տիրոջ պատվերը՝ գրգռելով կնոջ փառասիրությունը։ Կինը, լիովին տրվելով շահի խոսքերին, վերջիվերջո դառնում է դրանց գերին և կատարում շահի պահանջը։ Հաղթանակից վերադարձած զորքին արբեցնում է գինով և բացում բերդի դարպասները։ Բայց երկար ժամանակ պետք չէր, որպեսզի երևար դավաճանական քայլի ողբերգական հետևանքը․ սերն ավելի զորեղ և հավերժական զգացմունք է, քան վախճանական փառասիրությունը։ Եվ ահա, շահը վերջապես հասել է իր նպատակին, վաղեմի թշնամին պարտված է, նրա թովիչ կինն այժմ իրենն է, բերդը՝ գրավված, ուրեմն այլևս ի՞նչ է անհրաժեշտ նրան, սակայն վերջնական պահին նրա մեջ կարծես արթնանում և խոսում է մարդը։Ուրեմն աշխարհում չկա հաստատ ոչ մի բան․ անցողիկ է ամեն ինչ․

-Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․

Շահի ծաղրալից հարցին հետևում է տիրուհու հեգնանքով լի պատասխանը.՝

-Քաջ էր ու սիրուն քեզնից առավել ․

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա․

Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,

Չէր եղել կյանքում երբեք խաբեբա․․․

Շահի համար արդեն ամեն ինչ պարզ էր, դավաճանողը կդավաճանի նորից, եթե հագեցնես նրա աճող փառասիրությունը։ Նրա աչքերում Թմկա տիրուհին չուներ այլևս արժեք և ստացավ իր արժանի պատիժը՝ մահ։

Հերոսների հոգեվիճակների կտրուկ շրջադարձները հանճարեղորեն պատճառաբանված են։

Կյանքը վաղանցուկ է, ուրեմն ինչու վատ գործ կատարել և սերունդների անեծքին արժանանալ, պետք է հիշվել լավ գործով, լավն է մարդկայինը ու մարդուն դեպի անմահություն տանողը։

Оставьте комментарий