Բառարան

Բառարանը որոշակի կարգով դասավորված բառերի ամբողջություն է` բացատրություններով կամ այլ լեզուների թարգմանությամբ։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը, կառուցվածքը, նպատակադրումը։ Բառարանները լինում են տարբեր տեսակների, օրինակ` ստուգաբանական, բացատրական, հոմանիշների, հականիշների, անձնանունների, թարգմանական և այլն։

Դասի ժամանակ ես ուսումնասիրել եմ անձնանունների բառարանը։ Ինձ հետաքրքիր էր իմանալ շատ անունների ծագումը, բացատրությունը և այլ փաստեր։ Օրինակ` Գոռ նշանակում է ահեղ, մաշտոց՝ եկեղեցական ծեսերի ժողովածու, և այլն։

Լուրջ և հայրենանվեր աշխատանք են կատարել Մխիթարյան հայրերը և ուրիշ բառագիրները, բայց ժամանակակից օնլայն բառարաններից ավելի հեշտ է օգտվել, քանի որ պետք չէ իմանալ այբուբենը, բառը ուղղակի կարելի է գտնել «փնտրել» վանդակում։

Оставьте комментарий